Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման սարքավորումների շուկայում շատ կան առաջարկներ, սակայն դրանցից և ոչ մեկը չի կարող առաջարկել այն արագությունն ու արդյունավետությունը, որն ունի Candela GentleLase Pro-U-ն։ Ըստ մասնագետների մեծամասնության կարծիքի` հենց GentleLase Pro-U-ն է համարվում որակի ու արդյունավետության չափանիշ։ Այս սարքավորումն ունի մտածված ինտերֆեյս, վստահելի է և օգտագործման համար շատ պարզ և ամենակարևորը պաշտպանում է պատահական սխալներից։
Արդյունավետության մասին
Նշված սարքավորմամաբ լազերային մազահեռացումն առաջին իսկ միջամտությունից տալիս է ակնհայտ տարբերություն։ Նման արդյունավետության գաղտնիքը թաքնված է սարքավորման հզորության մեջ, որի շնորհիվ էլ կրճատվում է ընդհանուր միջամտությունների քանակը։ Մեր հաճախորդները բազմիցս հայտնել են իրենց գոհունակությունը՝ նշելով արդյունավետությունն ու ստացված արդյունքի երկարաժամկետությունը։
Ունիվերսալությունը
Ամերիկյան Candela ընկերության ալեքսանդրիտային լազերային սարքավորումն ունի 18 մմ գլխիկ, որը թույլ է տալիս մեկ իմպուլսի ժամանակ ընդգրկել ավելի մեծ մակերես։ Դրա շնորհիվ կարող ենք կրճատել միջամտության ժամանակահատվածը։ Հարկ ենք համարում ավելացնել՝ ալեքսանդրիտային լազերը շատ լավ է ազդում ինչպես սև, այնպես էլ հագեցած բաց գունավորմամբ մազերի դեպքում։
Հարմարավետությունը
Մեր կողմից իրականանցվող ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը շատ հարմարավետ է հաճախորդների համար, դինամիկ սառեցման DCD համակարգը միջամտության հատվածի վրա ցողում է կրիոգեն, հետո իրականանցնում է լուսարձակում, որից անմիջապես հետո կրկին ցողում է կրիոգեն։ Այս ամբողջ պրոցեսը իրականանցվում է այնպիսի բարձր արագությամբ, որ անզեն աչքով հնարավոր չէ նկատել կրիոգենի բաց թողնված ցողերը, սակայն այն երաշխավորում է հնարավոր մաքսիմալ հարմարավետություն և բարձրացնում միջամտության արդյունավետությունը։
Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման առանձնահատկությունները
Մազի ֆոլեկուլները զարգանում են ցիկլային սկզբունքով՝ անցնելով զարգացման տարբեր փուլեր՝ անագեն, կատագեն, տելոգեն։ Լազերային մազահեռացման դեպքում հնարավոր է հեռացնել բացառապես այն մազերը որոնք գտնվում են աճի ակտիվ փուլում։ Մազերի այն ֆոլեկուլները, որոնք գտնվում են աճի ոչ ակտիվ փուլում, ունակ չեն կլանելու լազերային էներգիան՝ ավելի խորանիստ են, դրա համար էլ անհասանելի են լինում առաջին միջամտության ժամանակ։ Առաջին միջամտությունից 30-50 օր հետո մշակված հատվածում կրկին կհայտնվեն մազեր, սակայն ավելի քիչ և համեմատաբաբար բաց երանգավորմամաբ։ Սա պայամանավորված է մազի զարգացման փուլերով և դա է պատճառը, որ լազերային մազահեռացումը իրականանցվում է մի քանի անգամ։
