Ալեքսանդրիտային լազերային մազահեռացման սարքավորումների շուկայում շատ կան առաջարկներ, սակայն դրանցից և ոչ մեկը չի կարող առաջարկել այն արագությունն ու արդյունավետությունը, որն ունի Candela GentleLase Pro-U-ն։ Ըստ մասնագետների մեծամասնության կարծիքի` հենց GentleLase Pro-U-ն է համարվում որակի ու արդյունավետության չափանիշ։ Այս սարքավորումն ունի մտածված ինտերֆեյս, վստահելի է և օգտագործման համար շատ պարզ և ամենակարևորը պաշտպանում է պատահական սխալներից։
Արդյունավետության մասին
Նշված սարքավորմամաբ լազերային մազահեռացումն առաջին իսկ միջամտությունից տալիս է ակնհայտ տարբերություն։ Նման արդյունավետության գաղտնիքը թաքնված է սարքավորման հզորության մեջ, որի շնորհիվ էլ կրճատվում է ընդհանուր միջամտությունների քանակը։ Մեր հաճախորդները բազմիցս հայտնել են իրենց գոհունակությունը՝ նշելով արդյունավետությունն ու ստացված արդյունքի երկարաժամկետությունը։
Ունիվերսալությունը
Ամերիկյան Candela ընկերության ալեքսանդրիտային լազերային սարքավորումն ունի 18 մմ գլխիկ, որը թույլ է տալիս մեկ իմպուլսի ժամանակ ընդգրկել ավելի մեծ մակերես։ Դրա շնորհիվ կարող ենք կրճատել միջամտության ժամանակահատվածը։ Հարկ ենք համարում ավելացնել՝ ալեքսանդրիտային լազերը շատ լավ է ազդում ինչպես սև, այնպես էլ հագեցած բաց գունավորմամբ մազերի դեպքում։
Հարմարավետությունը
Մեր կողմից իրականանցվող ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը շատ հարմարավետ է հաճախորդների համար, դինամիկ սառեցման DCD համակարգը միջամտության հատվածի վրա ցողում է կրիոգեն, հետո իրականանցնում է լուսարձակում, որից անմիջապես հետո կրկին ցողում է կրիոգեն։ Այս ամբողջ պրոցեսը իրականանցվում է այնպիսի բարձր արագությամբ, որ անզեն աչքով հնարավոր չէ նկատել կրիոգենի բաց թողնված ցողերը, սակայն այն երաշխավորում է հնարավոր մաքսիմալ հարմարավետություն և բարձրացնում միջամտության արդյունավետությունը։
Մազի ֆոլեկուլները զարգանում են ցիկլային սկզբունքով՝ անցնելով զարգացման տարբեր փուլեր՝ անագեն, կատագեն, տելոգեն։ Լազերային մազահեռացման դեպքում հնարավոր է հեռացնել բացառապես այն մազերը որոնք գտնվում են աճի ակտիվ փուլում։ Մազերի այն ֆոլեկուլները, որոնք գտնվում են աճի ոչ ակտիվ փուլում, ունակ չեն կլանելու լազերային էներգիան՝ ավելի խորանիստ են, դրա համար էլ անհասանելի են լինում առաջին միջամտության ժամանակ։ Առաջին միջամտությունից 30-50 օր հետո մշակված հատվածում կրկին կհայտնվեն մազեր, սակայն ավելի քիչ և համեմատաբաբար բաց երանգավորմամաբ։ Սա պայամանավորված է մազի զարգացման փուլերով և դա է պատճառը, որ լազերային մազահեռացումը իրականանցվում է մի քանի անգամ։
• Մազահեռացումը հարմարավետ է շորհիվ սառեցման կրիոգեն համակագրի
• Մազահեռացման արդյունավետությունը ակնհայտ է անգամ առաջին իսկ միջամտությունից հետո
• Միջամտությունից հետո չի պահանաջվում վերականգնողական ժամանակաշրջան
• Առաջին իսկ միջամտությունից հետո մազերի աճի դադարը տևում է ավել քան մեկ ու կես ամիս
• Միջամտությունից մի քանի րոպե հետո կարելի է օգտագործել դեկորատիվ կոսմետիկա
• Հաշվի առնելով մազահեռացման համար անհրաժեշտ միջամտությունների ընդհանուր քանակը, այն ավել մատչելի է քան այլ լազերային մազահեռացման տեսակներ։
«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը զինված է ամերիկյան 2019 թվականի արտադրության Candela GentleLase Pro-U ալեքսանդրիտային լազերային սարքավորմամաբ, որն էլ ամենաարդյունավետն է շուկայում առկա առաջարկներից։
Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ երկարության պետք է լինեն մազերը ալեքսանդրիտային լազերային մազահեռացման ժամանակ
Մազերի երկարությունը պետք է լինի 1-2 մմ։ Մինչև միջամտության գալը պետք է բացառել ոսկով դէպիլացիան, ինչպես նաև ունելիով կամ էպիլյատորով մազահեռացում իրականանցնելը։ Նման միջոցների օգտագործումն անարդյունավետ է դարձնում լազերային միջամտությունը։
Այցից երկու շաբաթ առաջ հարկավոր է զերծ մնալ սոլյարիից, արևային լոգանքից։ Ինչպես նաև երեք օր առաջ խորհուրդ չի տրվում միջամտության հատվածում օգտագործել սպիրտի հիմքի վրա պատրաստված քսուքներ։ Մինչև երկու շաբաթ առաջ չօգտագործել հակաբիոտիկներ։
Ինչպե՞ս խնամել մաշկը լազերային ալեքսանդրիտային մազահեռացումից հետո
Առաջին հերթին անհրաժեշտ է երկու շաբաթ շարունակ բացառել արևի ուղիղ ճառագայթների ազդեցությունը մազահեռացված հատվածի վրա։ Անհրաժեշտ է նաև 3 օր խուսափել բաղնիքից և շոգեբաղնիքից։ Չօգտագործել սպրիտ պարունակող խնամքի միջոցներ։ Արագ վերականգման համար խորհուրդ է տրվում օգտագործել պանտենոլ քսուք, ինչպես նաև արևապաշտպան քսուք 50 SPF չափաքանակով։
Արդյո՞ք լազերային մազահեռացումն ազատում է մազերից մեկընդմիշտ
Ցավոք, ներկայում գոյություն չունի այնպիսի տեխնոլոգիա, որը կազատի անցանկալի մազածածկությից մեկընդմիշտ։ Սակայն, կարելի է ազատվել 90%-ից, եթե, իհարկե, իրականացվի մազահեռացման կուրսն ամբողջությամբ։ Արդյունքում կստանանք մազածածկույթից ազատված մաշկ, սակայն, ժամանակ առ ժամանակ հնարավոր է հայտնվեն մեկ-երկու մազեր, որից էլ կարելի է ազատվել տարին մեկ անգամյա պրոֆիլակտիկ այցերի միջոցով։
Որքա՞ն այց է անհրաժեշտ ալեքսանդրիտային լազերային մազահեռացման կուրսի համար
Մենք բազմիցս ասել ենք՝ հնարավոր չէ հստակ ասել անհրաժեշտ այցերի քանակը, քանի որ այն խիստ անհատական է։ Բացառապես հենվելով փորձի վրա՝ կարող ենք ասել միջին հաշվարկով մարմնի համար պահանջվում է 6-8 այց, իսկ ահա դեմքի համար՝ 10-12:
Վտանագավո՞ր է արդյոք ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը
Ոչ։ Լազերը գեներացնում է լուսային և ջերմային էներգիա, որն ազդում է միայն մազի ֆոլեկուլների վրա՝ իրականացնելով ընտրանքային ֆոտթերմոլիզ։ Այն բացարձակ անվտանգ է օրգանիզմի համար, ինչն ապացուցված է տարիների ուսումնասիրությամբ և միլիոնավոր գոհ հաճախորդներով։
Լազերային մազահեռացումը ցավո՞տ միջամտություն է
Գեղեցիկ և խնամված լինելու ձգտումը միայն կանանց չէ հատուկ։ Այսօր տղամադրիկ նույնպես օգտվում են մազածածկույթից ազատվելու նման արդյունավետ հնարարվորությունից։ Չէ որ մազահեռացումը միայն տեսանելի գեղեցկություն չէ, այլև ակտիվ քրտինքից և դրա հետ կապված հոտերից ազատվելու միջոց։ Տղամարդիկ հաճախ ազատվում են ծոծրակի, պարանոցի, ականջների և այտերի մազածածկույթից, իսկ ամռանը հաճախ ազատվում են մեջքի և կրքավանդակի մազերից։
Լազերային մազահեռացումն ու խալերը
Գիտնականների կողմից ապացուցված է, օրգանիզիմի համար վտանգավոր են այն ալիքները որոնց երկարությունը 300-400 նանոմետր է։ «Cosmolab» էսթետիկ բժշկության կենտրոնում մազահեռացման համար օգտագործվում են սրաքավորումներ, որոնց կողմից գեներացված լուսային ալիքը 700 նանոմետրից բարձր է և դա օրգանիզմի համար բացարձակ անվնաս է։ Քանի որ խալն ունի մելանինի մեծ քանակ, ապա լազերային լուսարձակման ժամանակ այն ամբողջովին կլանում է էներգիան, ինչը չի թողնում նրա շուրջ գտնվող մազածածկույթի վրա ներգործել։ Ահա թե ինչու խալերը մենք ծածկում ենք կամ ներկում լուսանդրադրձնող գույնով, որպեսզի շրջակա մազածածկույթի վրա նույնպես հնարարվոր լինի ներազդել։
Լազերային մազահեռացումը և դաջվածքը
Էպիլացիան և դաջվածքն անհամատեղելի են։ Քանի որ լազերային լուսային էներգիան ազդում է դերմայում գտնվող պիգմենտների վրա՝ ընկնելով դաջվածքի վրա, այն կարող է առաջացնել ջերմային այրվածքներ և որպես հետևանք թողնել հետք մաշկի վրա։ Ահա թե ինչու ենք մենք շրջանցում դաջվածքի հատվածը՝ ներկելով այն լուսանդրադարձնող մատիտով։
Լազերային մազահեռացումն ու հղիությունը
Հիղության ընթացքում, կնոջ օրգանիզմում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, բարձրանում է զգայունության շեմը և նմանատաիպ միջամտությունները կարող են հանդիսանալ ցավի և անհարմարավետության պատճառ։ Հարկ է նշել նաև, որ այդ շրջանում կնոջ օրգանիզմում հորմոնների փոթորիկ է և լազերային միջամտությունն ըստ էության անարդյունավետ է՝ ուստի հորդորում ենք չիրակնանցնել լազերյաին մազահեռացում։
Կարելի՞ է արդյոք իրականանցնել լազերային մազահեռացում «կանացի» օրերին
Այս հարցը խիստ անհատական է։ Մինչ ինչ-որ մկեի համար այդ շրջանում ցավի շեմը բարձրանում է և միջամտություններն անտանելի են թվում, այլոց համար դա սովորակ է և ոչ մի բանով չի տարբերվում այլ օրերից։ Բժշկական տեսանկյունից «կանացի» օրերի ընթացքում լազերային միջամտության սահմանափակում չկա, սակայն հարկ է հիշել որ այդ օրերին օրգանիզմն ավելի զգայուն է և ալերգիկ ռեակցիաներն ու այտուցները բացառել չի կարելի՝ ուստի այս հարցը յուրաքանչյուր կնոջ որոշելու խնդիրն է։