Խնամքի միջոցներ՝ պայմանավորված մաշկի տիպով

Մաշկը բացի յուղոտ և չոր լինելուց, օժտված է լինում այլ հատկանիշներով ևս։ Ունենում է պիգմենտավորման և կնճիռների հակում, լինում է կայուն՝ դիմացկուն կամ հակառակը՝ չի ունենում պիգմենտավորման և կնճիռների հակում, լինում է զգայուն՝ շուտ գրգռվող։

Վերոնշյալ հատկությունների համակցությունը առաջ է բերում մաշկի 16 տիպեր, որոնցով և պետք է պայմանավորել խնամքի միջոցների և կոսմետոլոգիական միջամտությունների ճիշտ ընտրությունը։

Ահա դրանք՝

OSPW-յուղոտ, զգայուն, պիգմենտավորման և կնճռոտման հակում ունեցող մաշկի համար։

OSPT-յուղոտ, զգայուն, պիգմենտավորման հակում ունեցող և հարթ մաշկի համար։

OSNW-յուղոտ, զգայուն, պիգմենտավորման հակում չունեցող և կնճիռների առաջացման հակում ունեցող մաշկի համար։

OSNT-յուղոտ, զգայուն,պիգմենտավորման հակում չունեցող և հարթ մաշկի համար։

ORPW-յուղոտ, կայուն, պիգմենտավորման և կնճռոտման հակում ունեցող մաշկի համար։

ORPT-յուղոտ, կայուն, պիգմենտավորման հակում ունեցող և հարթ մաշկի համար։

ORNW-յուղոտ, կայուն, պիգմենտավորման հակում չունեցող և կնճռոտման հակում ունեցող մաշկի համար։

ORNT-յուղոտ, կայուն, պիգմենտավորման հակում չունեցող և հարթ մաշկի համար։

DSPW-չոր, զգայուն, պիգմենտավորման և կնճռոտման հակում ունեցող մաշկի համար։

DSPT- չոր, զգայուն, պիգմենտավորման հակում ունեցող և հարթ մաշկի համար։

DSNW-չոր, զգայուն, պիգմենտավորման հակում չունեցող և կնճռոտման հակում ունեցող մաշկի համար։

DSNT-չոր, զգայուն, պիգմենտավորման հակում չունեցող և հարթ մաշկի համար։

DRPW-չոր, կայուն, պիգմենտացման և կնճռոտման հակում ունեցող մաշկի համար։

DRPT-չոր, կայուն, պիգմենտավորման հակում ունեցող և հարթ մաշկի համար։

DRNW-չոր, կայուն, պիգմենտավորման հակում չունեցող և կնճռոտման հակում ունեցող մաշկի համար։

DRNT-չոր, կայուն, պիգմենտավորման հակում չունեցող և հարթ մաշկի համար։

Խնամքի միջոցներ ընտրելիս հարկավոր է առաջնորդվել վերոնշյալ գործոններով, և ընտրել հե՛նց մաշկի տիպին համապատասխանող խնամքի միջոց, որի արդյունավետությունն էլ ավելի բարձր կլինի՝ քան առօրյայում օգտագործվող խնամքի միջոցներինը, որոնք ընտրում ենք միայն 1 բաղադրիչ հաշվի առնելով՝ այն է մաշկի յուղոտ կամ չոր լինելը։

Իսկ ո՞ր տիպին է պատկանում Ձեր մաշկը․ պարզե՛ք մաշկի տիպը՝ լրացնելով ստորև տրված թեստը և ընտրեք մաշկի տիպին համապատասխանող խնամքի միջոցներ և կոսմետոլոգիական միջամտություններ։

Անցե՛ք թեստը ձեր մաշկի տեսակը որոշելու համար՝

Հարգելի՛ այցելու,
Այս թեստի միջոցով կարող եք պարզել Ձեր մաշկի տեսակը՝

● Յուղո՞տ է, թե՞ չոր
● Ունի՞ պիգմենտավորման հակում, թե՞ հակված չէ պիգմենտավորման
● Ունի՞ կնճռոտման հակում, թե՞ հարթ է
● Զգայու՞ն է, շուտ գրգռվող, թե՞ կայուն է

Նպատակը՝ մաշկի տիպով պայմանավորված ճիշտ խնամքի միջոց ընտրելու հնարավորությունն է, ինչպես նաև ամենօրյա խնամքի ուղեցույցի տրամադրումը, որի համար կարևոր է թեստի պատասխանը՝ բաղկացած չորս տառից։ Խնդրում ենք համբերատար լրացնել և անցնել չորս փուլերը։