Մաշկի տիպ OSPW

Յուղոտ, զգայուն, պիգմենտացված, կնճիռների առաջացմանը հակված

Ձեր մաշկը

Յուղոտ, զգայուն, պիգմենտացված և կնճիռների առաջացմանը հակված մաշկ ունեցող մարդկանցից շատերը առաջինն են լողափ գալիս և վերջինն են հեռանում մայրամուտին: Ի տարբերություն ոչ պիգմենտացված մաշկով մարդկանց, որոնք լավ չեն արևայրվում, ձեր մաշկը մեծ քանակությամբ պիգմենտ է պարունակում և ոսկեգույն է դառնում: Ի տարբերություն գրգռվածության հանդեպ կայուն մաշկ ունեցողների, որոնք իրենց կատարյալ մաշկը պահպանում են, արևից խուսափելով, դուք հավանաբար երկար ժամանակ հավատացել եք, որ արևայրուքը ոչ միայն օգնում է թաքցնել անկատարությունները, բշտինկերը, հետկորեակային սպիները, շագանակագույն բծերը, պեպեններն ու այլ թերությունները, որոնք բնորոշ են ձեր մաշկին: Չէ՞ որ արևայրուքն ուշադրությունը հեշտությամբ շեղում է մաշկի թերություններից դեպի կատարյալ ոտքեր: Սակայն այն, որ արևն օգնում է վերահսկել կորեակային ցանը, ոչ այլ ինչ է, քան առասպել: Իրականում հետազոտություններն ապացուցում են, որ արևը խթանում է կորեակային ցանի բռկումները՝ ավելացնելով մաշկի ճարպարտադրությունը:


Եթե թեստը ցույց է տվել, որ ձեր մաշկը OSPW տիպին է պատկանում, բայց դուք արևի սիրահար չեք, կարող ենք ձեզ շնորհավորել. դուք կարողացել եք փոխել OSPW տիպի մաշկ ունեցող մարդկանց մեծամասնությանը հատուկ՝ արևի տակ երկար մնալու սովորությունը: Մաշկի այս տիպն ունեցող մարդկանց մեծամասնությունը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ շփումը սահմանափակում են միայն ավելի հասուն տարիքում, երբ արևի տակ անցկացրած տարիներն արդեն իրենց հետքն են թողել կնճիռների և պիգմենտային բծերի տեսքով: Վատ լուր. արևի ճառագայթների ազդեցությունը

Այս տեքստի հեղինակ բժիշկ Բոլմենին հաջողվել է OSPW տիպի մաշկ ունեցող մարդկանց տեսնել կյանքի բոլոր փուլերում, և նա պնդում է, որ արևայրուքը, որի շնորհիվ դուք գերազանց տեսք եք ունեցել երիտասարդ տարիքում, տարիների ընթացքում կարող է ձեր մաշկը չորացած դեղձի նմանեցնել: Ավելի լավ է հենց այսօր նվազագույնի հասցնել արևի տակ գտնվելու ժամանակը կամ գոնե սահմանափակել այն, քան ապագայում հատուցել դրա համար: Ավելին, գոյություն ունեն վաղաժամկետ ծերացումից շատ ավելի լուրջ սպառնալիքներ: Ձեր մաշկը վստահաբար մելանոմայի առաջացման ռիսկային գործոններից է: Մաշկաբանները չափազանց լուրջ են վերաբերվում մելանոմաներին և սովորում են դրանք հնարավորինս վաղ հայտնաբերել: Խնդրում ենք OSPT տիպի մաշկին նվիրված հոդվածում ընթերցել «Մելանոմայի բոլոր հայտանիշները» բաժինը և OSNT տիպի մաշկին նվիրված հոդվածի «Ինչպես բացահայտել մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղը» բաժինը՝ մաշկի քաղցկեղի տեսակները ճանաչելու նպատակով: Եթե կասկածներ առաջանան, պարտադիր դիմե՛ք մաշկաբանի:

Ծերացումը և ձեր մաշկը. իրատեսական մոտեցում

Գեները առավելապես որոշում են ձեր մաշկի տիպը, բայց երբ խոսքը գնում է կնճիռների մասին, ոչ այնքան ժառանգականությունը, որքան կենսակերպն է ազդում մաշկի հարթության երկարատև պահպանմանը: Ֆիզիկական տարբերությունները ժառանգականությամբ են որոշվում, բայց ձեր վարքը, սովորությունները և կենսակերպը կարող են ուժգնացնել կամ թուլացնել բնության թելադրած միտումները:

Ձեր մաշկը պաշտպանե՛ք, օգտագործե՛ք հակաօքսիդանտներ, և կտեսնեք, որ ձեր մաշկն ավելիին է ընդունակ: Այլ կերպ վարվե՛ք, և կհայտնվեք մաշկաբանի աշխատասենյակում: Եթե տարիներն արևի տակ անցկացնեք, «լավ» գեների ազդեցությունը կնվազեցնեք, նույնիսկ եթե ձեր մայրը կամ տատիկը արտահայտված կնճիռներ չեն ունեցել անգամ 80 անց տարիքում: Ծխախոտը նույնպես հզոր բացասական ազդեցություն ունի մաշկի վրա: Հենց այդ պատճառով, եթե հայտնվել եք կնճիռների առաջացմանը հակված մաշկային տիպի դասակարգում, շատ հավանական է, որ մեղավորը ձեր սովորություններն են: Սակայն սակավաթիվ մարդիկ այս դասակարգում են հայտնվել ժառանգականության պատճառով: Ցանկացած դեպքում, հետևե՛ք մաշկի պաշտպանության և ճիշտ խնամքի խորհուրդներին, որոնք բերված են այս հոդվածում:

Ձեր մաշկն ակնապիշ հայացքով

Եթե թեստը ցույց է տալիս, որ ձեր մաշկը OSPW տիպին է պատկանում, ձեզ բնորոշ են հետևյալ խնդիրները.

• արևի վնասակար ազդեցության նշաններ;
• մաշկի կարմիր կամ շագանակագույն շրջաններ;
• մաշկի ոչ համաչափ, բծային գունավորման հատվածներ;
• դեմքի և կրծքի մաշկի վրա մանր բծեր;
• այսպես կոչված «ձկնորսի դեմք»՝ արտահայտված արյունատար անոթների ցանցով;
• կորեակային ցանի հաճախակի դրսևորումներ;
• կարմրություն, ծակծկոցի կամ այրոցի զգացողություն՝ ի պատասխան մաշկի խնամքի միջոցներից շատերի;
• արևապաշտպան միջոցները յուղոտության զգացողություն են հաղորդում, նրանց տարածումից հետո դեմքը փայլուն է թվում;
• սովորական կոսմետիկան հեշտ է մաքրվում, իսկ դիմահարդարման կայուն միջոցները (օրինակ՝ Color Stay) մաշկի կարմրություն և քոր են առաջացնում;
• առաջին կնճիռները հայտնվում են մոտ 30 տարեկանում;
• կտրվածքների, այրվածքների, կապտուկների, քերծվածքների և բշտիկների տեղերում մուգ բծեր են մնում;
• այտերին ավելի մուգ մաշկի հատվածներ են նկատվում;
• շրթներկը հաճախ է «ծորում» շուրթերի եզրերից դուրս;
• աչքերի տակ մուգ շրջանակներ:

Մաշկային ճարպի ավելցուկը կարող է հանգեցնել կորեակային ցանի առաջացման, որի բռնկումները խթանում են անցանկալի պիգմենտացիան: Հաճախ կորեակային ցանից հետո սպիներ են մնում: OSPW մաշկի ներկայացուցիչների մեծամասնության մոտ պիգմենտի բարձր մակարդակը մեծացնում է անհրապույր մուգ բծերի առաջացման հավանականությունը, որոնք անսպասելի են առաջանում և դժվարությամբ ենթարկվում բուժման (եթե ընդհանրապես ենթարկվում են):
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը


Պիգմենտային բծերի առաջացմանը նպաստում են ոչ միայն բշտիկները, այլ նաև մաշկի ամբողջականությունը խախտող այլ չնչին գործոններ, ինչպիսիք են բորբոքումը, մանր վերքերը, կտրվածքներն ու ծղունքները: Օրալ հակաբեղմնավորիչների օգտագործման և հղիության ընթացքում հորմոնալ ֆոնի փոփոխությունը բերում է էսթրոգենի մակարդակի բարձրացման, որը նույնպես հանգեցնում է պիգմենտային բծերի առաջացմանը: Բացի այդ, արևի ճառագայթների ազդեցությունը խթանում է մաշկի պիգմենտի արտադրությունը, որը պատասխանատու է պիգմենտային և արևային բծերի և պեպենների առաջացման համար:

Իրականում OSPW տիպի մաշկին հանդիպող ախտանիշների մեծամասնությունն ուժգնանում է արևի ազդեցությամբ: Մաշկի զգայունության պատճառով ձեզ կարող է դժվար լինել այրոց կամ կարմրություն չառաջացնող արևապաշտպան միջոց ընտրել: Խորհուրդ է տրվում ընդհանրապես չարևայրվել, չնայած OSPW տիպի թուխ և մուգ մաշկով ներկայացուցիչները լավ արևայրուք են ստանում արևային այրվածքների նվազագույն քանակությամբ: Արևի տակ հաճախակի մնալը կարող է հանգեցնել մաշկային պիգմենտ մելանինի կուտակման: Դա նպաստում է ծերացմանը և պիգմենտային բծերի առաջացմանը, նշանակում է՝ խորհուրդ չի տրվում, բայց մի դրական կողմ էլ կա: Պիգմենտային բջիջները շրջապատում են բջջային ԴՆԹ-ն՝ թույլ չտալով քաղցկեղային բջիջներին փոխանակել նորմալ բջիջները:




‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։



Պիգմենտի առաջացման այդ կարողության շնորհիվ OSPW տիպի ներկայացուցիչները մյուսներից պակաս են հակված մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղին: Կարո՞ք ենք արդյոք խոսել արևային ճառագայթման անվտանգ մակարդակի մասին: Նույնիսկ եթե SPF 15 կամ ավելին պարունակող լայն սպեկտրի արևապաշտպան միջոց եք կիրառում (հոդվածում խորհուրդ տրվող միջոցներից), ձեր մաշկը կրում է ուլտրամանուշակագույն ճառագայթների նվազագույն ազդեցությունը: Որպեսզի համոզված լինեք, որ ձեր մաշկը պաշտպանված է, հետևե՛ք «Արևապաշտպան միջոցների ամենօրյա կիրառումը» հոդվածում շարադրված խորհուրդներին:

Ծերացման դեմ պայքար. տարածված շփոթություններ

Հաճախ OSPW տիպի մաշկ ունեցող մարդիկ սկսում են հզոր ազդեցության բաղադրիչներով հակատարիքային քսուքներ օգտագործել, որոնք չափազանց հզոր են նրանց զգայուն մաշկի համար: Այլ միջոցներ սովորաբար անհրաժեշտ արդյունք չեն տալիս: Շատ տարածված քսուքներ պարունակում են հիարուլոնաթթու՝ պոլիսախարիդ, որի սեփական արտադրությունը պակասում է արևի ճառագայթների և ծերացման գործընթացի ազդեցության ներքո:

Դա հանգեցնում է մաշկի առաձգականության և լիության կորստի: Շատ տարածված կոսմետոլոգիական միջամտություն է հիարուլոնաթթվի ենթամաշկային ներարկումը՝ կնճիռների և կախված մաշկի վերացման նպատակով. ահա թե ինչու են շատ մարդիկ հակված հավատալու, որ հիարուլոնաթթու պարունակող քսուքները նման արդյունք ունեն: Սակայն դա անհնար է, քանի որ հիարուլոնաթթուն չի կարող մաշկի մեջ ներթափանցել քսուք օգտագործելիս: Հիարուլոնաթթուն ունակ է պահպանել խոնավությունը, ուստի երբ մաշկի արտաքին շերտին այս նյութով քսուք եք տարածում, ռիսկ կա հակառակ արդյունքին հասնելու. արտաքին միջավայրի ցածր խոնավության դեպքում քսուքը խոնավությունը «քաշելու է» ձեր մաշկից՝ այն ավելի չորացնելով:

Մաշկի ջրազրկումն օգտակար չէ անգամ յուղոտ մաշկ ունեցող մարդկանց, ինչպիսին OSPW տիպն է: Կորեակային ցանը խթանող մաշկի ճարպարտադրության նվազեցումը և մաշկը պիրկ պահպանող խոնավության նվազեցումը բացարձակ տարբեր են: Հնարավոր է լսած լինեք ալֆա-լիպոաթթվի և դիմեթիլամինոէթանոլի (DMAE) հրաշալի հատկությունների մասին: Այս բաղադրիչները կարող են արդյունավետ լինել կնճիռների դեմ պայքարում գրգռվածության հանդեպ կայուն մաշկի համար, բայց հաճախ ռեակցիա են առաջացնում զգայուն մաշկի դեպքում:

Հակատարիքային քսուքի փոքրիկ սրվակը կարող է մինչև 400 դոլար և ավելին արժենալ, ուստի կարևոր է իմանալ հատկապես ինչ եք տարածում ձեզ զգայուն մաշկին: Բարեբախտաբար, հակատարիքային հատկություններ ունեցող որոշ նյութեր իսկապես կարող են ձեզ օգնել, օրինակ՝ սալիցիլաթթուն, որը նվազեցնում է մաշկի զգայունությունն ու ճարպայնությունը, ինչպես նաև կրճատում է կնճիռները: Բացի այդ, արդեն առաջացած կնճիռները վերացնելու և նորերի գոյացումը կանխելու նպատակով կարելի է ոչ դեղատոմսային ռետինոլ պարունակող միջոցներ և դեղատոմսային ռետինոիդներ օգտագործել: Դրանք պարունակվում են այս հոդվածում խորհուրդ տրվող միջոցների մեջ, այդ պատճառով ձեր մաշկը կարող է դրանք ստանալ ամենօրյա խնամքի ընթացքում:

Զգայուն մաշկի երկընտրանքը

Մաշկային լուրջ խնդիրները, ինչպիսիք կնճիռների և պիգմենտային բծերի առաջացումն են, լուրջ գործողություններ են պահանջում, ուստի OSPW մաշկ ունեցողներից շատերն ընտրում են հզոր ազդեցության բաղադրիչներ պարունակող միջոցներ, իսկ հետագայում համոզվում են, որ նրանց զգայուն մաշկը նման միջոցներ չի հանդուրժում: OSPW տիպի մաշկ ունեցող մարդկանցից շատերը դժվարանում են արևապաշտպան նյութ ընտրել, որը գրգռվածություն կամ կարմրություն չի առաջացնի: Սպիտակեցնող բաղադրիչներ պարունակող մաշկը գունաբացող դեղամիջոցները նույնպես սովորաբար մաշկային ռեակցիա են առաջացնում:

Ձեզ անհրրաժեշտ են մաշկը հանգստացնող, ոչ թե գրգռող նյութեր: Սովորե՛ք ճանաչել գրգռվածություն խթանող նյութերը և խուսափե՛ք դրանցից:

Դուք կարող եք յուղոտ, զգայուն և պիգմենտացված մաշկի համադրությանը բնորոշ ռեակցիաների քանակը կրճատել, կանխել ցանի և պիգմենտային բծերի առաջացումը, եթե նախ խուսափեք արևից, երկրորդ՝ հետևեք այս հոդվածի հաջորդ բաժնում նկարագրված գործողությունների հաջորդականությանը:

Կյանքի միջին շրջանում, մենոպաուզայից հետո, մաշկի ճարպարտադրությունն ու հորմոնների մակարդակը բնականոն նվազում է: Այդ փոփոխությունները օգնում են մոռանալ երիտասարդ տարիքում անհանգստացնող բազմաթիվ խնդիրների մասին: Սակայն կնճիռների առաջացման հակվածության պատճառով տարիքը կարող է ձեր հանդեպ անգութ գտնվել: Ծերացման նկատելի նշանների նվազեցման նպատակով ձեզ համապատասխան բարդ կոսմետոլոգիական միջամտություններ և դեղատոմսային բուժիչ նյութեր անհրաժեշտ կլինեն:

Բոլմենի գլխավոր խորհուրդը. մաշկը պաշտպանե՛ք և պիգմենտային բծերի և կնճիռների բուժումը հնարավորինս շուտ սկսե՛ք:
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան