OSPT մաշկի տիպ. յուղոտ, զգայուն, պիգմենտացված, հարթ

Ձեր մաշկի մասին

Եթե ձեր մաշկը OSPT տիպին է պատկանում, ապա դրա հիմնական առանձնահատկությունների պատճառով դուք հաճախ եք փակուղու մեջ գտնվում, որում բշտիկներին փոխարինում են պիգմենտային բծերը, որոնց էլ փոխարինում են նոր բշտիկները: Որոշ մարդիկ հակված են կորեակային ցանի առաջացմանը, մյուսները՝ պիգմենտային բծերի: OSPT տիպի մաշկ ունեցող մարդիկ տառապում են թե՛ մեկից, թե՛ մյուսից: Հնարավոր է, դուք ճնշված եք, քանի որ անընդհատ ստիպված եք տարաբնույթ ցանի դեմ պայքարել: Մաշկային մեկ խնդրի վերացմանն ուղղված պարզ լուծումները ձեր դեպքում չեն աշխատում: Ձեզ անհրաժեշտ է հասկանալ, ինչպես համակարգային հաղթահարել մաշկային խնդիրները:

Պիգմենտացիայի խանգարումը, զգայունությունն ու մաշկի ավելորդ ճարպարտադրությունը ձեր մաշկի 3 հիմնական առանձնահատկություններն են: Այս հոդվածը կներկայացնի, ինչպես են այս գործոններն ազդում ձեր մաշկի վրա և ինչպես են դրանք փոխազդում: Դուք մաշկի բարդ տիպ ունեք, որն առանձնանում է մաշկային տարատեսակ ռեակցիաների հերթափոխությամբ: Բայց մի՛ անհանգստացեք, դուք կարող եք դուրս գալ այդ փակուղուց և վերահսկել ձեր մաշկի վիճակը:


‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։


Հետևողականորեն լուծում ենք խնդիրները

Եկե՛ք սկսենք ձեր անհանգստության ամենամեծ պատճառից՝ մաշկի յուղոտությունից: Այն կարող է հանգեցնել կորեակային ցանի առաջացմանը, հատկապես անցումային տարիքում և 20 տարեկանից հետո; դրա բռնկումներ երբեմն կարող են լինել 30 տարեկանից հետո և ավելի մեծ տարիքում: Չնայած շատերը հավատում են, որ կորեակային ցանն անցնում է դեռահասությունից հետո, OSPT տիպի մաշկի դեպքում դա տեղի չի ունենում:

Դուք, հավանաբար, նաև նկատել եք, որ ձեր մաշկի պիգմենտացիայի առանձնահատկությունները հանգեցնում են պիգմենտային բծերի և մելազմայի՝ ավելի մուգ գունավորման մաշկի հատվածների առաջացմանը: Դրանց հետ դուք բախվում եք արդեն 20 կամ 30 տարեկանից հետո: Պատճառը պարզ է. այդ տարիքում շատ կանայք հղիանում են կամ օգտագործում հակաբեղմնավորիչ հաբեր (կամ երկուսն էլ՝ հերթականությամբ), ինչը բերում է հորմոնալ ֆոնի տատանումների, որոնք խթանում են մաշկի ճարպարտադրությունն ու պիգմենտացիան: Որոշ օրալ հակաբեղմնավորիչներ նվազեցնում են կորեակային ցանը, իջեցնելով մաշկի ճարպարտադրությունը, բայց ավելացնում են պիգմենտի արտադրությունը և հորմոններին ներազդելու հետևանքով վատթարացնում մելազմայի վիճակը: OSPT բաց երանգի մաշկ ունեցող կանայք սովորաբար ավելի թեթև են տանում դրանց ազդեցությունը, սակայն ավելի մուգ մաշկ ունեցող կանանց մոտ կարող է անցանկալի պիգմենտացիա առաջանալ: Ցանկացած դեպքում, հորմոնալ փոփոխությունների հետևանքով առաջացած ախտանիշները ժամանակի ընթացքում անցնում են:

Խնդիրները լուծե՛ք ծագմանը զուգընթաց, այլապես դրանք կարող են վատթարանալ: Բուժումն անհրաժեշտ է, եթե դուք տառապում եք կորեակային ցանից, ռոզացեայից կամ մաշկային ալերգիկ ռեակցիաներից: Դուք կարող եք յուղոտության, զգայունության և պիգմենտացիայի համակարգված բացասական ազդեցությունը նվազեցնել՝ այս հոդվածում ներկայացված խնամքի ծրագրերին հետևելով: Եթե ձեր գործողություններն ուղղված լինեն ցանի և պիգմենտային բծերի կանխարգելմանը, դուք կարող եք հաջողությամբ վերահսկել ձեր մաշկի վիճակը: Բարեբախտաբար, OSPT տիպի մաշկ ունեցող կանանցից շատերը մաշկի վիճակի բարելավում են նկատում մենոպաուզայից հետո, երբ մաշկի ճարպարտադրությունն ու հորմոնների մակարդակը բնականոն կայունանում է:

Եթե դուք մաշկին անհրաժեշտ պաշտպանություն ապահովեք, հիսուն կամ վաթսուն տարեկանում կզգաք, որ առաջնային պլան են դուրս գալիս մաշկի դրական հատկությունները: Այդ տարիքում երիտասարդ տարիներին խորը ցավ պատճառած մաշկի յուղոտությունը կենարար բալասան կլինի՝ օգնելով ձեր մաշկին մնալ բավականաչափ խոնավեցված: Հասուն տարիքում դուք կտեսնեք, որ ձեր մաշկը՝ կնճիռների նվազագույն քանակությամբ, մաշկի համակշռված ճարպարտադրությամբ և պիգմենտային բծերի առաջացման միտումը կրճատված, շատ ավելի լավ է դիմակայում ծերացմանը, քան այլ տիպեր: Այն ժամանակ, երբ մյուսները կմտահոգվեն կնճիռների դեմ քսուքներ գնելով կամ ավելի բարդ հակատարիքային միջամտություններով, դուք կարող եք վայելել այն առավելությունները, որոնք տարիների ընթացքում ձեզ տալիս է յուղոտ հարթ մաշկը:

Չեզոքացնում ենք անցանկալի պիգմենտացիան

Ձեր անհանգստության երկրորդ լուրջ պատճառը պիգմենտացիան է: Մաշկային պիգմենտի բարձր մակարդակը կարող է անհրապույր մուգ բծեր առաջացնել, որոնք անսպասելի են հայտնվում և պահպանվում են շաբաթների կամ նույնիսկ ամիսների ընթացքում: Պիգմենտի արտադրության համար պատասխանատու մաշկի բջիջները կարող են պիգմենտացիայի տարատեսակ խանգարումներ հարուցել: Թե ինչ ձևի ավելցուկային պիգմենտացիա կարող է առաջանալ, կախված է մաշկի գույնից և ազգությունից: Այս հոդվածում դուք կգտնեք պիգմենտային փոփոխությունների տարբեր տեսակների բուժման լավագույն միջոցները:

Մուգ բծեր են առաջացնում մի շարք գործոններ՝ ներառյալ բորբոքումը, վերքերը, քերծվածքներն ու կտրվածքները, ինչպես նաև էսթրոգենի բարձր մակարդակը: Բացի այդ, մաշկային պիգմենտի արտադրությունը, որն առաջացնում է պիգմենտային և արևային բծեր, մելազմաներ և պեպեններ, ուժգնանում է արևի տակ գտնվելիս:

Ձեր մաշկի դժվարին առանձնահատկությունները

Սկզբում ձեր մաշկի բնածին յուղոտությունը բերում է բշտիկների առաջացմանը՝ որպես բորբոքային գործընթացի մի տարատեսակ: Այնուհետև բորբոքումն ուժգնացնում է պիգմենտացիան ցանի տեղում, ինչի արդյունքում այդ հատվածում առաջանում են ոչ ակնահաճո մուգ բծեր:

Իրար հաջորդող մաշկային խնդիրները չեն կարող չնյարդայնացնել: Հենց դուք հանգիստ շունչ եք քաշում, վերջապես ազատվելով կորեակներից, կտրվածքներից, ցանից կամ մաշկային ալերգիայից, կարիք է առաջանում պայքարելու պիգմենտային բծերի դեմ: Դուք հավանաբար նկատել եք, որ այս բծերն ավելի վատ տեսք ունեն և ավելի երկար են պահպանվում, քան սկզբնական խնդիրը: Մաշկաբանության մեջ այս երևույթը կոչվում է պիգմենտացիայի հետբորբոքային փոփոխություն: Այս բծերի տարածված անվանումը՝ սպիներ, վկայում է այն մտավախության մասին, թե դրանք ընդմիշտ են պահպանվելու: Սակայն ձեր պիգմենտային բծերը ամենևին էլ սպիներ չեն, դրանցից կարելի է ձերբազատվել: Բորբոքումը կանխելով դուք կարող եք մեկընդմիշտ դուրս գալ այս հիվանդագին շրջապտույտից:

Նման մաշկային խնդիրներ կարող են առաջանալ մարմնի ցանկացած հատվածում: Իմ որոշ հիվանդներ բողոքում են, որ չեն կարող շրջազգեստ կրել այն պատճառով, որ ոտքի կտրվածքը վերածվել է տգեղ մուգ բծի: Սա հաճախ է պատահում OSPT տիպին պատկանող մաշկ ունեցող մարդկանց հետ:

Մաշկի տեսակներ
OSPT տիպի մաշկը և բորբոքումը

Ձեր մաշկի խնամքը դժվարացնող վերևում թվարկված գործոններին ավելանում է ևս մեկը՝ մաշկի զգայունությունը, որը սաստկացնում է մաշկի հակվածությունը բորբոքային ռեակցիաներին՝ պիգմենտային բծերի հետագա առաջացմամբ: Այդ պատճառով կարևոր է հասկանալ, թե ինչն է խթանում բորբոքումը և խուսափել դրանից (մի շարք պատճառներ կթվարկեմ ստորև):

Բորբոքումը պայմանավորված է արյան կարմիր և սպիտակ մարմինների սակավաթվությամբ, որոնք պետք է շտապեն վնասվածքի հատված, որպեսզի սկսեն վերականգնման գործընթացը: Բորբոքման տարածված ձևերից են բշտիկները, այրվածքները, միջատների խայթոցները, կապտուկները, ցանը և ալերգիկ ռեակցիաները, սակայն շագանակագույն բծեր կարող է առաջացնել նույնիսկ կտրվածքի տեղում արյան բջիջների կուտակումը: Օրգանիզմի բորբոքային ռեակցիան սաստկանում է իր սահմաններից դուրս առկա ցանկացած ջերմության աղբյուրի առկայության դեպքում:


‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։


Արտաքին տաքացումը նպաստում է բորբոքմանը, այդ պատճառով այրվածքները, մեղրամոմի վրադրումները, արևային այրվածքներըն ու կոսմետիկ միջոցների՝ մաշկի գրգռվածություն առաջացնող բաղադրիչները, որոնք կարմրություն են առաջացնում, ձեզ վերադարձնում են OSPT տիպին բնորոշ արատավոր շրջապտույտին: Շոգ օրերին արևի տակ գտնվելը նույնպես կարող է բորբոքային ռեակցիա առաջացնել: Չնայած մաշկի պիգմենտացիան պաշտպանում է OSPT տիպի թխամաշկ մարդկանց արևային այրվածքներից, արևի ջերմությունը շարունակում է վտանգավոր մնալ:

Խուսափե՛ք ուլտրամանուշակագույն ճառագայթներից, շոգ եղանակից, այրվածքներից և ավելորդ ջերմությունից՝ անկախ դրա ծագումից: Մեղրամոմային մազահեռացումը, շոգեբաղնիքներ այցելությունը, պիլինգները և այլ՝ մաշկը տաքացնելու և գրգռելու հետ կապված գործողություններ կարող են բորբոքային գործընթաց առաջացնել: Այն նաև կարող են առաջացնել հետևյալ համընդհանուր տարածման կոսմետիկ գործողությունները.

• ունելիների միջոցով դեմքի մազերի հեռացումը կարող է վնասել մաշկը;
• քիմիական մազահեռացման միջոցները (օրինակ՝ Nair ապրանքանիշի միջոցները) հաճախ ուժեղ ազդեցության քիմիական նյութեր են պարունակում, որոնք կարող են մաշկի գրգռվածություն առաջացնել;
• տաք մեղրամոմի օգտագործումը կարող է բորբոքում առաջացնել;
• քիմիական հզոր պիլինգները չափազանց ագրեսիվ ազդեցություն ունեն;
• հարթ սափրվելու համար նախատեսված ածելիները ավելացնում են ներաճած մազերի առաջացման ռիսկը, որոնք իրենց հերթին բորբոքում են առաջացնում;
• տաք և կծու սնունդը և ըմպելիքները, ինչպես նաև կլիմայական պայմանները կարող են բորբոքում առաջացնել;
• շոգեբաղնիք այցելությունը, կոսմետիկ փաթաթման գործընթացը, բարձր ջերմաստիճան կամ ագրեսիվ քիմիական նյութերի օգտագործում ենթադրող մազերի համար նախատեսված ծառայություները, ինչպիսիք են ներկումը, մազերի գանգրացումը կամ ուղղումը, կարող են խնդիրներ առաջացնել:

OSPT տիպը և մաշկի զգայունությունը

Ձեր մաշկը զգայուն տիպին է պատկանում, ուստի ավելի հակված է կարմրության, այրող և ծակծկող զգացողությունների, ցանի կամ ալերգիկ ռեակցիայի առաջացմանն՝ ի պատասխան որոշակի կոսմետիկ բաղադրիչների օգտագործման: Մարդկանց մեծամասնությունը՝ ներառյալ գեղեցկության ոլորտի մասնագետների, պատկերացում չունի այն մասին, թե որ բաղադրիչներն են բորբոքում կամ ալերգիա առաջացնում, այդ իսկ պատճառով ստիպված եք ինքնուրույն ապահովել կոսմետոլոգիական վնասակար գործողություններից և միջոցներից ձեր մաշկի պաշտպանությունը: Նույնիսկ հիպոալերգեն պիտակավորված միջոցները կարող են անուշաբույր նյութեր և պահպանիչներ պարունակել, որոնք կարող են հակազդեցություն առաջացնել զգայուն մաշկ ունեցողների մոտ: Կարդացե՛ք մանր տառատեսակով գրվող կարևոր տեղեկատվությունը և հեռու՛ մնացեք հնարավոր ալերգածին բաղադրիչներից:

Բացի կոսմետիկ միջոցների հանդեպ ալերգիայից, դուք կարող եք գերզգայուն լինել այլ ծագման ալերգածինների հանդեպ: Չնայած այդ թեման այս հոդվածից դուրս է, ալերգիայի հակված մարդիկ հաճախ են արձագանքում սննդամթերքին, գործվածքներին և հագուստի, կահույքի և շենքի ներքին հարդարանքի կազմում առկա քիմիական նյութերին: Օրինակ, հրապուրիչ կին Կարինեն իր գերմանացի տատիկից ժառանգել է ոչ միայն պեպեններն ու կանաչ աչքերը, այլ նաև ելակից ալերգիան: Ելակ ուտելուց հետո Կարինեի մոտ աննշան ցան է առաջացել, որն անհետացել է մի քանի ժամից: Այլ տիպի մաշկ ունեցող մարդիկ ուշադրություն չէին դարձնի այդ արագ անցնող հակազդեցությանը և կշարունակեին սիրելի հատապտուղները վայելել, բայց որպես OSPT մաշկի տեր՝ Կարինեն չէր կարող իրեն այդպիսի շռայլություն թույլ տալ, չէ՞ որ ալերգիկ ռեակցիան սկսում էր արդեն հայտնի «բորբոքում-պիգմենտային բծեր» հերթականությունը: Ի տարբերություն Կարինեի ակնթարթային ռեակցիայի, որոշ ալերգիկ ռեակցիաներ կարող են իրենց մասին իմաց տալ մի քանի ժամից կամ օրից: Եթե դուք ալերգիկ մաշկային դրսևորումներ եք նկատում, դիմե՛ք ալերգոլոգի, որպեսզի հասկանաք, թե ինչն է դրանց պատճառը և հետագայում խուսափեք ալերգեններից:

Ձեր մաշկն ակնապիշ հայացքով

OSPT մաշկի տիպը տարածված է թխամաշկ և սևամորթ ՝ կարիբյան և միջերկրածովյան ավազանից սերող, լատինոամերիկացի և ասիացի մարդկանց մոտ: Մաշկի ավելի բաց երանգ ունեցող մարդիկ, օրինակ՝ իռլանդացիները կամ անգլիացիները, նույնպես կարող են OSPT տիպին պատկանել, ինչպես նաև շիկավարս և պեպեններ՝ պիգմենտային փոփոխությունների տարատեսակներից մեկն ունեցող մարդիկ: Եթե թեստը ցույց է տալիս, որ դուք OSPT տիպին եք պատկանում, բայց դուք ոչ բոլոր նշված ախտանիշներն եք նկատում, դա չի նշանակում, որ արդյունքը սխալ է: Գոյություն ունեն OSPT մաշկ ունեցող բոլոր մարդկանց համընդհանուր խնդիրներ, բայց կան նաև տարբերություններ: Ստորև ներկայացված են տարբեր ախտանիշներ, որոնք դրսևորվում են բաց, թուխ և մուգ OSPT մաշկ ունեցող մարդկանց մոտ և դրանց բուժման մեթոդները:

OSPT մաշկ ունեցող գրեթե բոլոր մարդկանց հատուկ ախտանիշները.
• կորեակային կամ այլ տեսակի ցան, մաշկային ալերգիկ ռեակցիաներ;
• արևին բաց տեղերում մուգ բծեր կամ հատվածներ;
• արևապաշտպան միջոցի օգտագործումից հետո յուղոտ փայլ;
• գրգռվածություն և ծակծկող զգացողություն՝ ի պատասխան շատ խնամքի միջոցների;
Եթե դուք OSPT տիպի մուգ մաշկ ունեք, ձեզ կարող են անհանգստացնել նաև հետևյալ ախտանիշները.

• նախկինում կորեակների կամ վնացվածքների (օրինակ՝ կտրվածքների, քերծվածքների և այրվածքների) տեղերում պիգմենտային բծեր;
• արևապաշտպան միջոցների օգտագործումից հետո մաշկը սպիտակավուն կամ մանուշակագույն երանգ է ստանում;
• դժվար է ձեր մաշկին համապատասխան և ճիշտ երանգի դիմահարդարման հիմք ընտրել;
• պիգմենտային բծերը քողարկող դեկորատիվ կոսմետիկան դեմքը յուղոտ է դարձնում, յուղոտ փայլ է առաջացնում և կորեակային ցանի բռնկում;
• ներաճած մազերի տեղում պիգմենտային բծեր են առաջանում;
• աչքերի տակ մուգ շրջանակներ:

OSPT մուգ մաշկ ունեցող մարդիկ (իտալացիներ, հնդիկներ, լատինոամերիկացիներ, ասիացիներ և այլ ազգությունների ներկայացուցիչներ) կարող են բացի մնացածից նաև հետևյալ ախտանիշներն ունենալ.

• պիգմենտային բծերը քողարկող կոսմետիկայի օգտագործման դեպքում յուղոտության զգացողություն, յուղոտ փայլ և կորեակային ցանի առաջացում;
• աչքերի շուրջը մուգ շրջանակներ:
OSPT սպիտակամաշկ մարդկանց հատուկ են.

• դեմքին պեպեններ;
• ձեռքերին և դաստակներին, ինչպես նաև ոտքերին արևային բծեր;
• մելանոմայի (մաշկի քաղցկեղ) զարգացման բարձր ռիսկը, հատկապես եթե շիկագույն մազեր կամ պեպեններ ունեք:

OSPT բաց երանգի մաշկ ունեցող մարդկանց համար ավելի հեշտ է բուժում գտնել. նրանց պեպենների և արևային բծերի վիճակն արագ բարելավվում է, եթե խուսափեն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արևապաշտպան միջոցներ օգտագործեն և այս հոդվածում նկարագրված կոսմետիկ միջամտություններ իրականացնեն: Մաշկը գունաբացող նյութերն օգնում են բոլոր OSPT մարդկանց, բայց մաշկի բաց երանգ ունեցող մարդիկ կարող են բուժման ավելի լուրջ միջոցների դիմել, այդ թվում նաև լազերային կամ ֆոտոպրոցեդուրաների: Նման միջամտությունները խորհուրդ չեն տրվում մաշկի ավելի մուգ երանգ ունեցող մարդկանց, քանի որ նրանք կարող են բորբոքային գործընթացի փակ շրջապտույտն ընկնել: Ասիական ծագման մարդիկ նույնպես պետք է զգոն լինեն: Չնայած ձեր մաշկը երբեմն բաց երանգ է ունենում, այն կարող է բորբոքմանը նույն կերպ արձագանքել, ինչպես թուխ մաշկը: Հետևե՛ք OSPT տիպի թուխ և մուգ մաշկի համար նախատեսված խորհուրդներին:

OSPT տիպի բաց երանգի մաշկի տեր մարդիկ հակված են մելանոմայի (մաշկի քաղցկեղի) առաջացման ավելի բարձր ռիսկի, հատկապես եթե պեպեններ ունեն կամ նախկինում հաճախակի են արևային այրվածքներ ունեցել: Չափազանց կարևոր է ինքնուրույն զննել մաշկային նորագոյացությունները, ինչպես նաև պարբերաբար դիմել մաշկաբանի:

Մելանոմայի բոլոր հայտանիշները.

• ասիմետրիա. նորագոյացության մի մասը մյուսի հայելային արտացոլումը չէ;
• սահմաններ. նորագոյացության սահմանները հստակ չէն, դժվար է ասել, որտեղ է այն սկսվում և որտեղ ավարտվում;
• գույնը. նորագոյացության գույնը միատարր չէ, կարող են սև, սպիտակ, կարմիր կամ դեղին երանգներ նշմարվել;
• տրամագիծ. նորագոյացության տրամագիծը 3,5 սմ-ից ավելին է:

Մելանոմայի առաջացման կանխարգելում գոյություն չունի, բայց դուք կարող եք դրա զարգացման ռիսկը նվազեցնել՝ խուսափելով արևի ճառագայթների ազդեցությունից: Կարևոր է բաց չթողնել մելանոման վաղ փուլում, երբ այն դեռ հնարավոր է բուժել: Եթե դուք կասկածելի նորագոյացություն եք նկատել մաշկի վրա, անհապաղ դիմե՛ք մաշկաբանի: Այսպես կարող եք փրկել ձեր կյանքը: Առանց բուժման նույնիսկ մեկ օրը կարող է նշանակություն ունենալ:

Խորհուրդներ OSPT մաշկի տիպի համար

Դուք կարող եք կորեակների, կարմրության և ցանի առաջացումից խուսափել, եթե օգտագործեք խորհուրդ տրվող միջոցները. դրանք չեն պարունակում ձեզ համար հնարավոր վտանգավոր բաղադրիչներ, հակաբորբոքային ազդեցություն ունեն և նվազեցնում են մաշկի ճարպարտադրությունը: Ինչպես նաև հիշե՛ք, որ ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունը ուժգնացնում է պիգմենտացիան, ուստի դուք պետք է հետևողականորեն արևապաշտպան միջոցներ օգտագործեք: Աշխատե՛ք խուսափել սթրեսային իրավիճակներից, բորբոքային ռեակցիա առաջացնող ցանկացած գործողություններից կամ կոսմետոլոգիական միջամտություններից: Հետևե՛ք ստորև բերված խորհուրդներին, դա կարող է որոշիչ դեր ունենալ: Ի ուրախություն ձեզ, մաշկի ձեր տիպին հատուկ խնդիրների մեծամասնությունը կարելի է կանխարգելել:

Գլխավոր խորհուրդը. կանխարգելումը ձեր մաշկի խնդիրների հաղթահարման բանալին է: Բորբոքային ռեակցիաների կանխմանն ուղղված համակարգված գործողությունները կօգնեն նվազեցնել մաշկի գրգռվածությունը, որը պիգմենտացիայի խանգարում է առաջացնում:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան