Մաշկի տիպ OSNW չոր, զգայուն, չպիգմենտացված, կնճիռների գոյացմանը հակված

Ձեր մաշկի մասին

Երբ անգլիացի թատերագիր Նոել Քաուարդը գրում էր իր հայտնի և անասելի զվարճալի «Կատաղած շներն ու անգլիացիները (զբոսանքի են գնում արևոտ մի օր)» երգը, նա, անկասկած OSNW տիպի մաշկ ունեցող մարդկանց էր պատկերացնում: Անվախ անգլիացիները, ով նախանձելի համառությամբ կեսորի ժամերն անցկացնում են արևին, իսկապես OSNW ազգ են, ինչպես և Շոտլանդիայի, Իռլանդիայի, Գերմանիայի և Սկանդինավիայի բնակչության մեծամասնությունը: Նրանց բաց գույնի մաշկը քիչ պիգմենտ է արտադրում, բայց նրանց հաջողվում է անհնարինը՝ արևայրվել՝ մելանինի պակասը լրացնելով իրենց անպարտելի համառությամբ: Մաշկի այս տիպն ունեցող մարդիկ նաև տառապում են անսպասելի կարմրությունից և ռոզացեայից, բայց կնճիռները, որպես կանոն, նրանց մոտ առաջանում են արևի ճառագայթների ազդեցությունից:


Մի՛ արևայրվեք և արևային այրվածքներ մի՛ ստացեք

Coppertone արևապաշտպան միջոցների գովազդային առաջաբանը՝ «Արևայրվե՛ք առանց այրվածքների», մաշկի ձեր տիպի հետ վստահաբար ոչ մի առնչություն չունի: Արևի չափավոր և ուժգին ազդեցության դեպքում դուք մշտապես արևային այրվածքներ եք ունենում: OSNW մաշկի տեր շատ մարդիկ ունեն կնճիռներ, դեմքի կարմրություն և ռոզացեա, որոնց առաջացման մեջ մեղավոր են ժառանգական նախադրյալներն ու վտանգավոր սովորությունները: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափելը ձեր հանապազօրյա անհրաժեշտությունն է:

Ինչու՞

Նոել Քաուարդի երգում հիշատակվում է այն փաստը, որ նույնիսկ մաշկային պիգմենտի բարձր մակարդակ ունեցող մարդիկ (օրինակ՝ ասիացիները, հնդիկները և իսպանացիները, որոնք հիշատակվում են Քաուարդի երգի բառերում), չնայած բազմադարյա ժառանգական հարմարվողականությանը, չեն կարող դիմակայել արևադարձային արևին: Ահա թե ինչու են նրանք խոհեմորեն շինությունների ներսում մնում ցերեկային ամենաշոգ ժամերին, այն դեպքում երբ մոլեգին բրիտանացիները (և մելանինի պակասով OSNW տիպի մաշկ ունեցող այլ մարդիկ) ի վնաս իրենց շարունակում են ճակատագիրը փորձել:

Դուք բավականաչափ արևից պաշտպանելու ունակ պիգմենտ չունեք, և արդյունքն աղետալի է: Բաուլմանը ոչ ոքի խորհուրդ չի տալիս արևայրվել, բայց նշում է, որ պիգմենտացված մաշկ ունեցող մարդիկ թերևս կարող են հարմարվել արևին՝ սկսելով արևի տակ քիչ ժամանակ անցկացնելուց այն ժամերին, երբ ուլտրամանուշակագույն ճառագայթներն այնքան վտանգավոր չեն (առավոտյան մինչև 10 և ցերեկվա ժամը 4-ից հետո): Արևի տակ անցկացված ժամանակի ավելացմանը զուգընթաց արևի տակ ակտիվացված պիգմենտը կապահովի որոշակի պաշտպանություն:

OSNW մաշկի տիպ ունեցող մարդիկ ոչ միայն բնական առողջ արևայրուք ստանալու ունակություն չունեն, այլ նաև արևի ճառագայթների տակ գտնվելու հանդեպ խելամիտ վերաբերմունք: Գրասեղանի մոտ անցկացրած մեկ տարվանից հետո նրանք ծովափ են շտապում, ինչպես լեմինգները ծովի մոտ, որպեսզի միանգամից լրացնեն չորս պատի մեջ գտնվելու ամբողջ ժամանակահատվածը: Եվ իսկապես, նրանց սփրթնած, անպաշտպան, չպիգմենտացված մաշկն այրվելով վառ կարմիր երանգ է ստանում: Կյանքի ընթացքում այդպիսի մեկ կամ մի քանի այրվածքները ոչ մելանոցիտար քաղցկեղի հակվածություն են ստեղծում և առաջացնում են կնճիռներ, որոնք OSNW տիպի գերխնդիրն են:

Որոշ մարդիկ արևայրվում են այն հույսով, որ արևի շողերն «օգտակար են մաշկին» և բուժում են կորեակային ցանը: Սակայն դա սխալմունք է: Ապացուցված է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են խախտել մաշկային ճարպերի համամասնությունը՝ բերելով սև գլխիկներով կորեակների քանակի ավելացման: Հետազոտությունները վկայում են նաև կորեակային ցանի՝ ամռան ամիսներին ավելի հաճախակի դրսևորման մասին:

Ռ տառով վատ բառ. ռոզացեա

Արևապաշտպան միջոցների ամենօրյա օգտագործման մյուս կարևոր առիթն այն է, որ արևը քայքայում է արյունատար անոթները: Դա կարող է բերել ռոզացեայի այնպիսի ախտանիշների, ինչպիսին են դեմքի անսպասելի կամ անընդմեջ կարմրությունը: Արևն արագացնում է կոլագենի կորուստը, ինչն իր հերթին բացասական է անդրադառնում արյունատար անոթները շրջապատող հյուսվածքների վրա: Իրականում գոյություն ունեն բժշկական բազմաթիվ վկայություններ, որ ռոզացեան հաճախ հարուցվում է հենց ուլտրամանուշակագույն ճառագայթների բասական ազդեցությունից:

OSNW մաշկն առավել հակված է ռոզացեայի: Հնարավոր է, որ ձեր մաշկաբանն արդեն նման ախտորոշում է տվել: Համաձայն հետազոտությունների, 14 միլիոն ամերիացի տառապում են այս հիվանդությամբ, բայց հարցվածների 78% ռոզացեայի գոյության մասին անգամ չեն էլ կասկածում: Ռոզացեա ունեցողներից շատերը նույնպես գաղափար չունեն իրենց հիվանդության մասին:

Ի՞նչ է ռոզացեան

Ռոզացեան 4 տարածված ախտանիշ ունի.

1. Դեմքի մաշկի կարմրություն և հանկարծակի շիկնում;
2. Պապուլաներով և բշտիկներով կորեակային ցան;
3. Դեմքին թափանցող արյունատար անոթներ;
4. Մեծացած ճարպագեղձեր, որոնք պատճառով քթի մաշկը կարմրում է և կոշտանում:

Դուք կարող եք թվարկված ախտանիշներից մեկը կամ միանգամից մի քանիսն ունենալ: Նրանցից յուրաքանչյուրն առանձին բուժում է պահանջում: Եթե դուք ախտանշաններից մեկն եք դիտարկում, դա չի նշանակում, որ մյուսները ևս կզարգանան: Ռոզացեայի գոնե մեկ ախտանշանի հայտնաբերման դեպքում ինչքան հնարավոր է վաղ դիմե՛ք բժիշկի, քանի որ ժամանակին բուժումը կարող է կանխել հիվանդության առավել ծանր ձևերը:

Ռոզացեայի ավելի ուշ փուլերից կարելի է և անհրաժեշտ է խուսափել: Այս հիվանդությունն ունեցող հայտնիներից մեկը երգիծաբան Ուիլյամ Կլոդ Ֆիլդսն է: Նրա քիթը՝ նման մեծ սոխուկի, երգիծական կերպարներն ավելի ծիծաղելի էր դարձնում և միևնույն ժամանակ ռոզացեայի ակներև նախանշան է: Նման վիճակը բուժելի է, բայց ավելի լավ է այն կանխել: Այս հոդվածում ներկայացված բուժիչ միջոցներն ու միջամտությունները կօգնեն հասնել այս նպատակին:


Ձեր մաշկն ակնապիշ հայացքով

Ռոզացեան կարող է սթրեսի պատճառ դառնալ: Համաձայն հետազոտությունների՝ այս հիվանդությամբ տառապող մարդիկ հաճախ են ցածր ինքնագնահատական ունենում: Հիվանդության սրացումների ժամանակ ցանկություն է առաջանում ամբողջ աշխարհից թաքնվելու: Բայց եթե դա ձեզ հետ է կատարվել, ավելի լավ է փաստերի դեմքին նայել և բուժումը սկսել:

OSNW տիպի մաշկ ունեցող ոչ բոլոր մարդիկ ռոզացեա ունեն, բայց եթե դուք հակված եք դրա դրսևորումներին և ունեք OSNW տիպին հատուկ այլ ախտանիշներ, բուժման իմ բանաձևը պետք է օգնի:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։


OSNW մաշկի և ռոզացեայի դեպքում դուք կարող եք հետևյալ ախտանիշները նկատել՝

• Դեմքի կարմրություն և հանկարծակի շիկնում;
• Մաշկի վարդագույն հատվածներ;
• Բշտիկներ;
• Դեմքի յուղոտ մաշկ;
• Լայնացած ծակոտիներ;
• Դեմքին ցան և վարդագույն գունավորմամբ թեփոտված հատվածներ՝ հատկապես քթի շրջանում;
• Դեմքին նկատելի լայնացած արյունատար անոթներ (կարմիր կամ երկնագույն երանգի);
• Մաշկի խնամքի միջոցներից շատերը կորեակային ցան են առաջացնում, այրման զգացողություն, կարմրություն կամ ծակծկոց;
• Մարմնագույն կամ դեղին բշտեր՝ կենտրոնում ներս ընկած հատվածով (մաշկաբանության մեջ այս ձևով մեծացած ճարպագեղձերը կոչվում են ճարպագեղձերի հիպերպլազիա);
• Քթի չափերը մեծացած են;
• Կնճիռներ, հոնքերի միջև ծալքեր, աչքերի անկյուններում «բադի թաթիկներ»;
• Մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղի (հիմնաբջիջների կարցինոմայի կամ հարթաբջջային կարցինոմայի) ատաջացման ռիսկի ավելացում:

DSNW տիպի ներկայացուցիչներից շատերին է հանդիպում մաշկի կարմրությունը կամ հանկարծակի շիկնումը: Հաճախ հիվանդները բողոքում են, որ իրենց դեմքերը կարմիր են երևում լուսանկարներում: Դուք կարոք եք նաև կենտրոնում ներգոգավոր դեղին բշտեր նկատել: Դա լայնացած ճարպագեղձերն են, որոնց պատճառով ժամանակի ընթացքում ձեր քիթը կարող է չափով մեծացած երևալ: Արևի ազդեցությունը վատթարացնում է ռոզացեայի և այդ հիվանդության հետ կապված ախտանիշների վիճակը :

Ձեր մաշկի խնամքի պատմությունը

Մինչև 30 տարեկան OSNW տիպի մաշկ ունեցող մարդկանց համար անհանգստության գլխավոր պատճառը ակնեն է: Շատերը գտնում են, որ կորեակային ցանը, որը երկար ժամանակ դեռահասության խնդիր է համարվել, տարիների ընթացքում չի անետանում: 30-ից 40 տարեկանը բարդ ժամանակաշրջան է, երբ ճարպագեղձերը մեծացած են և ավելի շատ մաշկային ճարպ են արտադրում: Կոսմետիկ միջոցների հետ ցանկացած փորձ ավելի է վատթարացնում իրավիճակը, քանի որ զգայուն մաշկը վատ է արձագանքում բազմաթիվ կոսմետիկ բաղադրիչների:

40 տարեկանից հետո OSNW տիպի ներկայացուցիչները կարող են դեռ տառապել կորեակային ցանից և ռոզացեայից: Բացի այդ, 30-ից և 40-ից հետո (ցավոք, երբեմն անգամ 20-ից հետո) սկսում են կնճիռներ հայտնվել: Թվում է, թե դուք ամենավատ աշխարհում եք գտնվում: Լավ լուրն այն է, որ 40-ից կամ 50-ից հետո՝ մենոպաուզայի սկզբին, կանանց մոտ կորեակային ցան առաջացնող մաշկի յուղոտությունը նվազում է (Ցավոք, տղամարդկանց ճարպագեղձերը շարունակում են ակտիվ մնալ ընդհուպ մինչև 80 տարեկան):

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. ձեր մաշկին հատուկ լուրջ խնդիրները կանխելու նպատակով հետևե՛ք ամենօրյա խնամքի ծրագրին և ամեն գնով խուսափե՛ք արևի ճառագայթներից: Փորձարկումներ մի՛ արեք հակատարիքային միջոցների հետ: Հետևե՛ք այս հոդվածի խորհուրդներին, հասկացե՛ք, թե ինչն է առավել արդյունավետ ձեր դեպքում, և դադարե՛ք մեծ գումարներ ծախսել՝ թանկարժեք կոսմետիկ արտադրանք գնելով: Դրա փոխարեն գերազանց արդյունքի կարելի է հասնել ճիշտ ընտրված կոսմետիկ միջամտությունների օգնությամբ:

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան