OSNT տիպի մաշկ. յուղոտ, զգայուն, չպիգմենտացված, հարթ

Ձեր մաշկի մասին

OSNT տիպի մաշկ ունեցող մարդկանց ամենամեծ անհանգստությունն է պատճառում դեմքի անսպասելի կարմրությունը, որը միշտ մատնում են նրանց հույզերը: Ոչ ոք չի ուզում բացահայտել իր գաղտնիքները, բայց OSNT տիպի ներկայացուցիչները քայլող ստի դետեկտորներ են, չէ՞ որ նրանց դեմքին արտացոլվում են ներքին վիճակի նվազագույն փոփոխություններն անգամ: Լարվա՞ծ եք խորհրդակցության ժամանակ: Դա գրված կլինի ձեր դեմքին: Նոր ծանոթը ձեզ համակրելի՞ է թվում: Դուք չեք կարողանա դա թաքցնել: Մոռացե՛ք սառնասրտություն տարածելու և անտարբեր տեսք պահպանելու մասին: Դեմքը միշտ մատնելու է ձեր հույզերը: Դուք ստիպված կլինեք սրա դեմ պայքարել թուլացնող վարժությունների, մտքերի և գործողությունների միջոցով, հրաժարվել գրգռվածություն առաջացնող միջոցներից և որքան հնարավոր է խուսափել սթրեսային իրավիճակներից: Մի՛ անհանգստացեք, ձեր մաշկը չի մատնանշում, որ դուք խոցելի եք: Դուք նաև կարող եք տառապել OSNT տիպի մաշկ ունեցող մարդկանց մոտ տարածված և ախտորոշված ռոզացեա կոչվող մաշկաբանական հիվանդությունով:

Ռոզացեա

OSNT տիպի մաշկը և ռոզացեան ուղղակի ստեղծված են միմյանց համար: Ինչպիսի սահմանում էլ չտա պաշտոնական գիտությունը, ռոզացեան իրականում ներառում է ախտանշանների ամբողջականություն, որոնք կարող են ձեզ քաջ ծանոթ լինել: Մարդկանց մոտ 78 տոկոսը երբեք չեն լսել այդ հիվանդության մասին, չնայած վաղ փուլում ախտորոշումը և ժամանակին բուժումը կարող են դանդաղեցնել հիվանդության զարգացումը: Սովորելով ճանաչել ռոզացեայի ախտանշանները, դուք կարող եք պայքարել դրանց դեմ, իսկ որոշ դեպքերում ամբողջապես կազատվեք դրանից՝ կանխելով հետագա բարդացումները:

Ինչի՞ հետ է կապված դեմքի հանկարծակի շիկնումը:

Առաջինը՝ զգայուն մաշկ ունեցող մարդկանց արյունատար անոթները ավելի շատ են լայնանում նեյրոտրանսմիտերների հանդեպ բարձր զգայունության շնորհիվ (սրանք կարելի է համեմատել հորմոնների հետ): Երկրորդը, OSNT տիպի ներկայացուցիչներից շատերը բաց երանգի մաշկ ունեն, որի միջով լայնացած անոթներն ավելի են թափանցում, քան մուգ մաշկի միջով: Ժամանակի ընթացքում արյունատար անոթները կորցնում են մինչև նորմալ վիճակը կրճատվելու իրենց կարողությունը և այդ պատճառով լայնացած են մնում: Աչքին նկատելի կարմիր կամ կապտավուն արյունատար անոթները անոթային ցանց են առաջացնում:

Բժիշկները հակված են հավատալու, որ մի ախտանիշը մյուսից է առաջանում: Օրինակ՝ դեմքի հաճախակի կարմրությունը կարող է հանգեցնել պայթած արյունատար անոթների առաջացմանը: Որոշ հիվանդներ գանգատում են, որ այդ պատճառով «ալկոհոլիկի տեսք ունեն»: Մի՛ անհանգստացեք. անոթները կարելի է հեռացնել ինտենսիվ իմպուլսային լույսի (IPL) տեխնոլոգիայի միջոցով: Եթե դուք OSNT տիպի ավելի մուգ մաշկ ունեք, որին բնորոշ են այրոցի և ծակծկոցի նույն զգացողությունները, սակայն առանց նկատելի շիկնածության և լայնացած արյունատար անոթների, ձեզ կօգնեն ամենօրյա խնամքի իմ մշակած ծրագրերը, խորհուրդ տրվող միջոցները և կենսակերպի շտկումը: Ձեզ անհրաժեշտ չեն ռոզացեայի արտահայտված ախտանշանների բուժման համար նախատեսված կոսմետիկ միջամություններ:

Բերված խորհուրդները ձեզ կօգնեն անկախ պատճառից: Կորեակային ցանի ծանր վիճակը և դեմքին մազերի չափազանց աճը՝ զուգակցված դաշտանային ցիկլի անկայունության հետ, կարող է ձվարանների պոլիկիստոզի նշան լինել: Եթե ձեր կորեակային ցանը չի արձագանքում բուժմանը և դուք վերը նշված մյուս ախտանշաններն էլ եք նկատում, գրանցվե՛ք գինեկոլոգի այցելության: Ձեր մաշկն ակնապիշ հայացքով

OSNT տիպի մաշկին բնորոշ են հետևյալ դրսևորումները.

• Դեմքի կարմրություն և հանկարծակի շիկնում;
• Բշտիկներ;
• Դեմքի յուղոտ մաշկ;
• Մաշկի վարդագույն հատվածներ;
• Կենտրոնում ներգոգավոր դեղին կամ մարմնագույն թմբիկներ (մաշկաբանության մեջ սրանք կոչվում են ճարպագեղձերի հիպերպլազիա);
• Մաշկի խնամքի շատ միջոցներ առաջացնում են կորեակային ցան, այրոց, կարմրություն կամ ծակծկոց;
• Դեմքի ցան և մաշկի վարդագույն թեփոտվող հատվածներ՝ հատկապես քթի շուրջը;
• Մաշկը վատ է արևայրվում, հաճախ են արևային այրվածքներ առաջանում;
• Դեմքին նկատելի լայնացած արյունատար անոթներ (կարմիր կամ կապտավուն):

Չնայած ռոզացեան և նրան նման ախտանշանները կարող են անհարմարություն և անհանգստություն պատճառել, նրանք առաջանում են մաշկի յուղոտության և զգայունության ընդհանուր ֆոնի վրա. սրանք այն վիճակներն են, որոնք բուժման և կանխարգելման ենթակա են:

Բացի այդ, դեմքի կարմրության պատճառը պարտադիր չէ, որ ռոզացեան լինի: Օրինակ՝ զգայուն մաշկը հաճախ կարմրությամբ է արձագանքում ագրեսիվ քիմիական նյութերին: Որոշ մարդիկ նիկելից ալերգիա ունեն, որն առկա է եղունգների լաքի սրվակի մեջ թափահարման համար դրված փոքր գնդիկի մեջ: Եվրո մանրադրամը նույնպես մեծ տոկոսով նիկել է պարունակում: Այս մետաղից ալերգիա ունեցող մարդկանց մոտ կարող է կարմրություն և գրգռվածություն առաջանալ, եթե նրանց ձեռքերի մեջ պահեն այս մանրադրամը, այնուհետև դիպչեն դեմքին: Ամենօրյա խնամքի ծրագրերը կարող են օգնել OSNT տիպի մաշկ ունեցող շատ մարդկանց, սակայն մի՛ մոռացեք, որ գերռեակտիվ մաշկ ունեցող մարդիկ հաճախ են սպեցիֆիկ ալերգիաներ ունենում: Եթե դուք հետևում եք տրված խորհուրդների, բայց ձեզ մաշկի զգայունության փոփոխություն չեք նկատում, դիմե՛ք ալերգոլոգի, որպեսզի պարզեք, թե ո՞ր սննդամթերքը, կոսմետիկ միջոցները և արտաքին միջավայրի նյութերն են ձեր դեմքում ալերգիա առաջացնում:

OSNT տիպի մաշկը և ծերացումը

Հորմոնները կարգավորում են մաշկային ճարպի արտադրությունը: Մարդու կյանքի ընթացքում ճարպարտադրության առաջին պիկը ծնվելուց անմիջապես հետո ընկած ժամանակն է, երկրորդը՝ «կորեակային ցանի տարիքը»՝ 9-17 տարեկան: Այնուհետև ճարպարտադրությունը կայունանում է մեծահասակին բնորոշ մակարդակի վրա: Կանանց մոտ մաշկի ճարպի մակարդակի նվազումը սկսվում է մենոպաուզայի ժամանակ: Տղամարդկանց մոտ անկումը սկսվում է միայն 80 տարեկանից հետո: Այլ կերպ ասած, OSNT տիպի մաշկի յուղոտության խնդիրը տարիների ընթացքում անցնում է (կանանց մոտ ավելի վաղ, քան տղամարդկանց): Հասունանալուն զուգընթաց սովորաբար բարելավվում է ճարպագեղձերի գերակտիվության պատճառով առաջացած կորեակային ցանի վիճակը: Հիմա դուք գիտեք, որ մենոպաուզան գոնե մեկ լավ կողմ ունի: Բայց խնդիրները դեռ ետևում չեն մնացել. հորդումները, որոնց միջով անցնում են որոշ կանայք, կարող են հանգեցնել դեմքի հաճախակի կարմրության՝ այս դեպքերում լուրջ գանգատի:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։



Ծերացման նշանները կանխելու կամ նվազեցնելու նպատակով բազմաթիվ մարդիկ օգտագործում են հակատարիքային կրեմներ, սակայն OSNT տիպի ներկայացուցիչները պետք է դրանցից հեռու մնան: Դրանք ձեզ պետք չեն, իսկ դրանց մեջ պարունակվող մրգաթթուները և այլ բաղադրիչներ կարող են գրգռվածություն առաջացնել: Դրանց շերտազատող հատկություններն օգտակար են այլ մարդկանց, սակայն ոչ ձեզ համար: Ձեր դեպքում ծերացումը կանխելու լավագույն միջոցը արևապաշտպան միջոցների հետևողական օգտագործումն է, հակաբորբոքային ազդեցության կոսմետիկայի և սննդամթերքի ընտրությունը: Հավատում եք թե ոչ՝ OSNT տիպն ամենալավերից մեկն է: OSNT տիպի երիտասարդ ներկայացուցիչները չեն հավատա, բայց կրկնեմ. սպասե՛ք, մինչև անցնեք քառասուն տարեկանի շեմը: Մինչդեռ բոլորը պայքարելու են ծերացման նշանների դեմ, դուք կնայեք հայելուն և շնորհակալության զգացում կապրեք այն համար թե որքան երիտասարդ տեսք ունեք: Հավատացե՛ք, շատերը կցանկանային ձեզ հետ տեղերով փոխվել:

Մաշկի այդ տիպի առավելություններից մեկը կնճիռների ծայրահեղ հազվադեպ առաջացումն է: Ավելին, ձեր դեմքին չկան պիգմենտային բծեր և այլ մարդկանց անհանգստություն պատճառող այլ արատներ: OSNT տիպի ներկայացուցիչները կարող են մի ամբողջ կարողություն խնայել բոտոքսի, կոլագենային ներարկումների, դեմքի ձգումների, միկրոդերմաբրազիայի և նման թանկարժեք միջամտությունների վրա, քանի որ տարիքին զուգընթաց նրանց մոտ չեն առաջանում կնճիռներ կամ կախված մաշկ: Ժամանակ և գումար մի՛ վատնեք թանկարժեք միջամտությունների վրա, քանի որ ձեզ դրանք պետք չեն: Դուք կարող եք բավարարվել նաև առանց գոլորշիով լոգանքների և դեմքի համար այլ միջամտությունների, քիմիական պիլինգների և միկրոդերմաբրազիայի: Համապատասխա՞ն է ձեզ արդյոք որևէ մասնագիտական խնամք:

Մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղ

OSNT տիպի բաց երանգի մաշկ ունեցող մարդիկ, որոնք անցյալում շատ ժամանակ են անցկացրել արևի տակ, մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղի առաջացման ռիսկային խմբում են: Չնայած դուք պակաս հակված եք կնճիռների կամ պիգմենտային բծերի առաջացմանը, դուք պետք է անընդհատ օգտագործեք արևապաշտպան միջոցներ, որպեսզի կանխեք մաշկի քաղցկեղը:

Ինչպես ճանաչել մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղը

Գոյություն ունի մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղի երկու տեսակ, այդ պատճառով պարբերաբար զննումներ անցե՛ք՝ դրանցից յուրաքանչյուրի նախանշանները բացահայտելու նպատակով:

1. Մաշկի հարթ բջջային քաղցկեղ. սովորաբար ներկայացնում է մաշկի կարմիր, թեփոտված և կաշվեթեփերով ծածկված հատվածներ արևի ճառագայթման ազդեցության շրջաններում, օրինակ՝ դեմքին, ականջներին, կրծքավանդակին, ոտքերին և մեջքին: Չնայած արտաքինից դրանց նման են կաշվեթեփերի՝ ի տարբերություն վերջիններիս չեն ապաքինվում: Մաշկի հատվածը կարող է նաև ծածկված լինել սպիտակ ամուր կեղևով և գորտնուկ հիշեցնել: Եթե ձեզ մոտ նորագոյացություն եք հայտնաբերել, որը համապատասխանում է այս նկարագրությանը և չի անցնում երեք և ավելի ամիսների ընթացքում, դիմե՛ք մաշկաբանի:

2. Մաշկի հիմնաբջիջների քաղցկեղ. ներկայացնում է սպիտակ վահանիկներ՝ փայլուն, սադափյա երանգով, արտաքնապես մարգարիտներ հիշեցնող: Սովորաբար դրանք բարձրացած ծայրեր ունեն: Կարող է նաև իրենց սահմաններից դուրս եկող մանր արյունատար անոթների տեսք ունենալ: Հիմնաբջիջների քաղցկեղը երբեմն նման է մաշկի փոսերի, որոնք առաջանում են հանկարծակի և նման են սպիների, չնայած ոչինչ չէր կարող հանգեցնել դրանց առաջացմանը: Այս դեպքում նորագոյացուցթյան ծայրերը գլանակաձև են, կարծես կենտրոնական ներգոգավորության շուրջը կուտակված:

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. խնայե՛ք մաշկի խնամքի վրա, բայց երբեք ժլատ մի՛ եղեք արևապաշտպան միջոցներ գնելիս

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան