Մաշկի տիպ ORPW. յուղոտ, գրգռվածության հանդեպ կայուն, պիգմենտացված, հակված կնճիռների առաջացմանը
Ձեր մաշկի մասին
Մի կողմ դրե՛ք ձեր մեծացնող հայելին: Դուք նրա մեջ կտեսնեք միայն այն, ինչ արդեն լավ գիտեք: Եթե թեստը ցույց է տվել, որ ձեր մաշկը ORPW տիպին է պատկանում, զարմանալի չէ, որ այն անընդհատ լրացուցիչ ուշադրության կարիք ունի: Ձեզ ծանոթ են շատ մաշկային խնդիրներ (բացառությամբ միայն զգայուն մաշկի), բայց դեմքի ուշադիր զննումը դրանք չի լուծի: Եթե հետևեք այս հոդվածում բերված խորհուրդներին, յուղոտ փայլը, լայնացած ծակոտիները և պիգմենտային բծերը, որոնք ձեր արտաքին տեսքը փչացնում են դեռահասության շրջանից, արագ չեն անհետանա: Այնուամենայնիվ, ORPW տիպի մաշկ ունեցող կանանց մաշկը տարիքի հետ պակաս յուղոտ է դառնում, չնայած մեխացած ծակոտիները և կորեակային ցանից մնացած սպիները կարող են մնալ: Ավելին, ծերացման գործընթացը կնճիռներ կբերի: Ցավոք, ORPW տիպի մաշկի տեր մարդիկ ստիպված են զգոն լինել երիտասարդ տարիքից մինչև ծերություն:
Չվախենա՛ք նորարարություններից
ORPW մաշկ ունեցող բոլոր մարդկանց մոտ մեծ է կնճիռների առաջացման հավանականությունը: Բայց եթե դուք հրաժարվեք ծխելուց և ժամանակ չեք անցկացնի արևի տակ, ճիշտ ընտրված խնամքի միջոցները կարող են բարելավել իրավիճակը: Սակայն ուզում եմ ձեզ նախազգուշացնել. խանութներում և դեղատներում ազատ վաճառվող շատ կոսմետիկ միջոցներում օգտակար նյութերի խտությունը բավարար չէ ձեր՝ ցանկացած ազդեցության դեմ կայուն մաշկի համար:
Մաշկի այս տիպը մի դրական կողմ ունի. նրան հատուկ չեն ալերգիկ կամ այլ ռեակցիաներ: Դա նշանակում է, որ դուք կարող եք համարձակ փորձել տարբեր կոսմետիկ միջոցներ՝ չվախենալով բացասական հետևանքներից: Դուք չեք ունենում ցան, այրման կամ ծակծկող զգացողություններ, որոնք զգայուն մաշկի «այցեքարտն» են: Դուք կարող եք համարձակ փորձել կոսմետիկ խանութներում առաջարկվող փորձանմուշները: Կարող եք դեմքը լվանալ ձեռքի տակ պատահած ցանկացած օճառով: Հյուրանոցում կամ հյուր գնալիս առաջարկած շամպունը ձեզ մոտ մաշկի չորություն կամ գրգռվածություն չի առաջացնի:
Մաշկի ձեր տիպը ապացույցն է այն բանի, որ խնամքի համընդհանուր միջոցները չեն կարող արդյունավետ լինել: Եթե զգայուն մաշկ ունեցող մարդկանց պետք է նվազեցնել մաշկի ռեակտիվությունը, ապա ձեզ անհրաժեշտ են իսկապես «հագեցած» կոսմետիկ նյութեր և բաղադրիչներ: Եթե զգայուն մաշկի տեր մարդիկ պետք է խուսափեն չափազանց ուժեղ ազդեցությամբ միջոցներից, ORPW տիպի կայուն մաշկ ունեցող մարդիկ պետք է ուշադրություն դարձնեն ուժգին ազդեցության ակտիվ նյութերի բարձր խտությանը:
ORPW մաշկին հատուկ են հետևյալ առանձնահատկությունները.
• լայնացած ծակոտիներ;
• յուղոտ փայլ;
• դժվար է արևապաշտպան միջոց ընտրել, որը մաշկն ավելի յուղոտ չի դարձնի;
• մաշկի՝ արևին բաց հատվածներում պիգմենտային բծեր;
• կնճիռներ;
• կորեակային ցանի պարբերական բռնկումներ;
• մաշկի խնամքի միջոցների և կոսմետիկ արտադրանքի հանդեպ ռեակցիայի բացակայություն;
• բաց երանգի մաշկի դեպքում՝ մաշկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկ:
Մաշկի՝ յուղոտությանը հակվածության դեպքում կարևոր է ընտրել այնպիսի արևապաշտպան միջոց, որն այն չի ուժգնացնի: Այս հոդվածում բերված են ամենօրյա խնամքի ծրագրեր՝ առանց դեղատոմսային միջոցների օգտագործման: Հիշեք, որ դեղատոմսով բաց թողնվող դեղամիջոցները միշտ ավելի ակտիվ բաղադրիչներ են պարունակում և այդ պատճառով առավելագույն արդյունք են ապահովում: Դրանք հատկապես կարևոր են մաշկի ձեր տիպի համար:
ORPW մաշկի տարիքային փոփոխությունները
ORPW տիպի մաշկի վիճակը ժամանակի ընթացքում փոխվում է: Երիտասարդ տարիքում խնդիրներ են առաջանում՝ կապված յուղոտության հետ, հասուն տարիքում մաշկային ճարպի մակարդակը նվազում է, բայց առաջանում են կնճիռներ: 50 տարեկանից հետո այս տիպը նույնիսկ կարող է փոխվել DRPW (չոր, գրգռվածության դեմ կայուն, պիգմենտացված, կնճիռների հակված): Ահա թե ինչու է ձեզ համար այդքան կարևոր երիտասարդ տարիքում օգտագործել դեղատոմսային ռետինոիդներ: Դրանք ձեր դեպքում կատարյալ են, քանի որ երկակի ազդեցություն ունեն. նվազեցնում են մաշկի ճարպարտադրությունը և կանխում են կնճիռների առաջացումը:
Տարիների ընթացքում նվազում է ոչ միայն մաշկի յուղոտությունը, այլև նոր պիգմենտային բծերի քանակը: Հորմոնների մակարդակի նվազեցմանը զուգընթաց պակաս պիգմենտ է արտադրվում, ինչի արդյունքում կրճատվում են մելազմաների դրսևորումները և մուգ բծերի առաջացումը: Հորմոնափախարինիչ դեղամիջոցերի ընդունումը հակառակ ազդեցությունն է ունենում: Ձեր դեպքում հորմոնափոխարինիչ թերապիան հակասություններ է թաքցնում: Այն կանխում է նոր կնճիռների առաջացումը, բայց միևնույն ժամանակ բերում է ավելորդ պիգմենտացիայի: Ավելի լավ է խորհրդակցել գինեկոլոգի հետ և որոշում կայացնել՝ հաշվի առնելով անհատական առանձնահատկություններն ու ժառանգականությունը:
Խորհուրդներ եղած կնճիռներն ու պիգմենտային բծերը կրճատելու և նորերը կանխելու համար. երկար մի՛ մնացեք արևի տակ, ամեն օր խնամե՛ք մաշկը, օգտագործեք ռետինոիդներ և անցկացրեք կոսմետիկ գործողություններ, որոնք առաջարկվում են այդ հոդվածի համապատասխան բաժնում: Ըստցանկության կարող եք ահեստական արևայրուքի միջոցներ օգտագործել: Հակառակ պիգմենտացված մաշկ ունեցողների մտավախությունների, արհեստական արևայրուքը չի վատթարացնում պիգմենտային բծերի վիճակը: Այն ժամանակավորապես ներկում է մաշկի վերին շերտը՝ կազմված եղջերացած բջիջներից, բայց չի ազդում պիգմենտի արտադրության վրա, որի պատճառով առաջանում են մուգ հատվածները: Դուք կարող եք ավելին իմանալ արհեստական արևայրուքի միջոցների մասին ORNW մաշկի տիպին նվիրված հոդվածի «Արևայրուք» բաժնից:
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն
1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների
մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Ինչու՞ են կոսմետիկայի արտադրողները անտեսում ձեր մաշկի տիպը
Դեպքերի մեծ մասում կոսմետիկ արտադրանքը նախագծող մասնագետները ուշադրություն չեն դարձնում ձեր կարիքներին համապատասխան միջոցների ստեղծմանը: Խանութները լի են զգայուն մաշկի համար միջոցներով, բայց դուք ոչ մի միջոց չեք գտնի գրգռվածության հանդեպ կայուն մաշկի համար: Արդյունաբերության մեջ ընդունված է ձեր մաշկը համարել խնամքի հարցում դյուրին, սակայն ORPW տիպը ամենադյուրինը չէ այլ ոչ ռեակտիվ տիպերի մեջ, և դուք ստիպված եք հանդիպել բազմաթիվ մաշկային խնդիրների: Շնորհիվ ձեր մաշկի յուղոտության և դիմադրողականության, նրա ամուր պատնեշը կանխում է գրգռող նյութերի ներթափանցումը: Մյուս կողմից, այն կանխում է նաև օգտակար բաղադրիչների ներթափանցումը:
Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։
Հենց այդ պատճառող ձեզ դժվար է գտնել էֆեկտիվ ոչ դեղատոմսային միջոցներ: Ամենայն հավանականությամբ, դուք երբևէ չեք հանդիպել «ցանկացած ազդեցությունների հանդեպ կայուն» մաշկի համար խնամքի միջոցների:
Արտադրողները չեն կարող վերահսկել, թե ով է գնում նրանց կոսմետիկ արտադրանքը: Հենց այդ պատճառով նրանք առաջարկում են պակաս ուժգնության միջոցներ, որոնք անվտանգ են զգայուն մաշկ ունեցող մարդկանց համար, որպեսզի խուսափեն սպառողների բացասական արձագանքներից, չէ՞ որ նրանք կարող են ոչ բարենպաստ ռեակցիա ունենալ իրենց արտադրանքի հանդեպ:
ORPW մաշկի տիպի համար լավագույն պրեպարատները դեղատոմսային ռետինոիդներն են: Նրանք նվազեցնում են մաշկային ճարպի արտադրությունը, կանխում և նույնիս վերացնում են պիգմենտային բծերն ու կնճիռները: Ձեր՝ գրգռվածության հանդեպ կայուն մաշկը չի պահանջում զգույշ վերաբերմունք, այդ պատճառով դուք կարող եք գնել ամենամատչելի մաքրող և արևապաշտպան միջոցները:
ORPW տիպի մաշկ ունեցող մարդիկ ավելի լավ է գումար ծախսեն մաշկաբանի մոտ այցի համար, որը խորհուրդ կտա ակտիվ ազդող դեղատոմսային պատրաստուկներ և արդյունավետ բժշկական միջամտություններ: Հավանական է, որ դա օգնի ձեզ մեծ գումարներ տնտեսել, որոնք կարող էիք ծախսել մաշկի խնամքի անարդյունավետ միջոցներ, դեմքի մերսող սարքեր և բուժման այլ քիչ արդյունավետ մեթոդներ գնելու համար:
Այս խորհուրդները իրապես կարող են ձեզ օգնել, բայց անմիջապես արդյունք մի՛ սպասեք: Որպեսզի ձեր մաշկը լավագույն տեսքն ունենա, կպահանջվեն շատ ջանքեր, ռետինոիդների օգտագործում, արևապաշտպան միջոցներ և հակաօքսիդանտներ, ինչպես նաև շտկել սննդակարգը: Ձեր մաշկի ապագան ձեր ձեռքերում է:
Բժիշկի գլխավոր խորհուրդը. բաց մի՛ թողեք ամենաուժգին ազդեցության խնամքի միջոցների օգտագործման հնարավորությունը: Հիշե՛ք, որ կնճիռների կանխարգելման համար անհրաժեշտ է հրաժարվել ծխախոտից, խուսափել արևի ճառագայթներից և հետևել մրգերով և բանջարեղենով հարուստ առողջ սննդակարգին:
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն
1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների
մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
#CosmoLab-ում շահում են ամեն օր։
Մինչև 30% լազերային մազահեռացման անհատական զեղչեր բոլորի համար:
Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։
Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 140 000դր
Դեմք– 15 000դր
Դեմք առանց ճակատի– 12 000դր
Ճակատ– 3 500դր
Այտոսկրեր– 5 000դր
Վերին շուրթ– 1 500դր
Բակեր– 7 000դր
Կզակ– 4 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 7 000դր
Ուսեր– 7 000դր
Թևատակեր– 6 000դր
Ձեռքեր– 19 000դր
Բազուկներ– 7 000դր
Նախաբազուկներ– 15 000դր
Մատներ– 2 000դր
Կրծքավանդակ– 30 000դր
Դեկոլտե– 15 000դր
Կուրծք– 15 000դր
Փոր– 30 000դր
Փորի 1/3 հատված– 12 000դր
Մեջք– 40 000դր
Մեջքի 1/3 հատված– 15 000դր
Բիկինի– 20 000դր
Խորը բիկինի– 25 000դր
Նստատեղ– 25 000դր
Ոտքեր– 48 000դր
Ազդրեր– 35 000դր
Սրունքներ– 28 000դր
Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)
Ամբողջ մարմին– 180 000դր
Ճակատ– 4 000դր
Այտոսկրեր– 5 000դր
Ծոծրակ– 8 000դր
Պարանոց– 5 000դր
Թևատակեր– 10 000դր
Ձեռքեր– 35 000դր
Բազուկներ– 12 000դր
Նախաբազուկներ– 22 000դր
Մատներ– 3 000դր
Կրծքավանդակ– 45 000դր
Փոր– 45 000դր
Փորի 1/3 հատված– 20 000դր
Մեջք– 55 000դր
Մեջքի 1/3 հատված– 20 000դր
Ոտքեր– 60 000դր
Ազդրեր– 45 000դր
Սրունքներ– 35 000դր
Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը
Աշխատանքային ժամերը՝
Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00
Շաբաթ10.00 – 20.00
Կիրակի11.00 – 19.00


