Մաշկի տիպ ORNW. յուղոտ, գրգռվածության հանդեպ կայուն, չպիգմենտացված, կնճիռների առաջացմանը հակված

Ձեր մաշկի մասին

Ձեր մաշկն այնքան անպահանջկոտ է, որ դուք դրա մասին չեք մտահոգվում: Ի տարբերություն զգայուն մաշկի, ձեր մաշկը կարող է քիմիական նյութերի լայն տեսականուն դիմակայել առանց գրգռվածության կամ կարմրելու: Հետևաբար, դուք կարող եք առանց մտավախությունների ցանկացած կոսմետիկ միջոց օգտագործել: Երբ ինչ-որ մեկը աղմուկ է բարձրացնում մաշկի խնամքի մասին, դուք չեք հասնանում թե ինչու: Դուք ձեր մաշկն ընդունում եք որպես եղելություն:

Ի տարբերություն պիգմենտացված մաշկ ունեցող մարկանց, դուք ստիպված չեք պայքարել պիգմենտային բծերի դեմ: Ի տարբերություն չոր մաշկ ունցեցողների, դուք խոնավեցնելու նվազագույն պատճառներ ունեք, և մինչև որոշակի տարիք յուղալի քսուքները ձեզ չեն հրապուրում: Չնայած դեռահասության տարիքում դուք բախվել եք մաշկի յուղոտությանն ու բշտիկներին, դրանք ձեզ լիովին նորմալ երևույթ էին թվում: Բոլոր մնացածի պես, դուք դրանք հաղթահարել եք բշտիկների դեմ դեղորայքի միջոցով:

Արևից պաշտպանությու՞ն: Հավանաբար, դուք երբեք չեք մտածել դրա մասին: Արևապաշտպան միջոցների մեծամասնությունը յուղային էր թվում, և դուք ինչ-որ տեղ լսել եք, որ արևի փոքր քանակությունն օգտակար է կորեակային ցանի դեմ: Նույնիսկ եթե երբեմն արևային այրվածքներ եք ունեցել, ի՞նչ մեծ բան է: Մյուսներն էլ են այրվում: ORNW մաշկի բարդությունն այն է, որ մաշկային խնդիրների մեծամասնությունը վրա է հասնում արդեն հասուն տարիքում, իսկ դուք պատրաստ չեք լինում: Կնճիռները, կախված մաշկն ու ծերացման այլ հայտանիշները կարծես մի գիշերվա ընթացքում են հայտնվում: Դուք հանկարծակիի եք գալիս, քանի որ սովոր չեք խնամել ձեր մաշկը: Երբ դուք ծերացում եք ապրում, քիչ են հաճելի պահերը: Դուք կարծում էիք, որ դա երբեք տեղի չի ունենա, բայց հիմա հայելուն եք նայում և անհանգստանում եք, ինչպես բոլոր մնացածը:

Ձեր մաշկի խնամքը

Մինչև 40 տարեկան հասակն անհրաժեշտ է վերահսկել մաշկի յուղոտությունը, այնուհետև հոգ տանել կնճիռների մասին: ORNW տիպի մարդիկ ձգտում են յուղոտ մաշկին բնորոշ բշտիկները, սև կետերն ու սպիտակ կորեակները վերացնող կոսմետիկ միջամտություններ անցկացնել: Չնայած մաշկային շատ տիպերի դեպքում այդ միջամտությունները չափազանց չորացնում կամ գրգռում են մաշկը, յուղոտ դիմադրող տիպի մաշկ ունեցողները կարող են բարեհաջող դրանք անցկացնել: Միայն մեկ խորհուրդ. ընտրե՛ք հակաօքսիդանտներով հարուստ միջոցների օգտագործմամբ միջամտություններ, որոնք կօգնեն նաև կանխել կնճիռների առաջացումը: Թույլ մի՛ տվեք ձեր կոսմետոլոգին դուրս քաշել սև կամ սպիտակ գլխիկներ ունեցող կորեակները: Դա կարող է սպիներ առաջացնել: Ինչպես նաև կորեակները տանը մի՛ սեղմեք: Դիմադրե՛ք այդ հրապուրանքին: Դրա փոխարեն օգտագործե՛ք սալիցիլաթթու պարունակող մաքրող միջոցներ կամ շերտագծեր (օրինակ՝ Biore) ծակոտիների նուրբ մաքրման համար:

Մաշկի խնամքի միջոցներն ու դեղատոմսային պատրաստուկները, ինչպիսին ռետինոիդներն են, կօգնեն ավելի արդյունավետ հաղթահարել ձեր մաշկային խնդիրները, քան սրահում միջամտությունները: Բացի այդ, դրանք ավելի մատչելի են և քիչ ժամանակ են խլում: Ռետինոիդները նաև օգտագործվում են կնճիռների կանխարգելման համար (ձեր մաշկին բնորոշ մեկ այլ խնդիր), այդ պատճառով դիմե՛ք մաշկաբանի՝ դեղատոմս ստանալու նպատակով:

Անպահանջկոտ մաշկի բացասական կողմերը

Դյուրին խնամվող մաշկն իր թերություններն ունի: Երիտասարդ տարիքում բազմաթիդ մաշկային խնդիրներ հաղթահարելու նպատակով մաշկի այլ տիպեր ունեցող մարդկ օգտագործել են կոսմետիկ միջոցներ, որոնց մասին դուք երբևէ չեք լսել: Այդ միջոցները նաև հակատարիքային ազդեցություն են ապահովել, որի առավելությունները դուք չեք զգացել:

Օրինակ, դեռահասության շրջանում, ինչպես նաև 20-ից կամ 30-ից հետո դուք հազվադեպ եք բշտիկներ ունեցել, այն դեպքում երբ ձեր հասակակիցները հոգեվարքի մեջ էին կորեակային ցանի պատճառով: Հետևաբար, դուք երբեք չէք օգտագործել Ռետին-Ա (Retin-A) կամ նման դեղամիջոցներ, որոնք ոչ միայն նվազեցնում են կորեակային ցանը, այլ նաև հզոր հակատարիքային հատկություններ ունեն: Յուղոտ զգայուն մաշկ ունեցող մարդկանցից շատերը թերությունները թաքցնում են դիմահարդարման հիմքերի կամ դիմափոշիների օգնությամբ, իսկ դուք դա չեք արել և չեք ստացել արևից այն պաշտպանությունը, որը դրանք կարող են ապահովել: Յուղոտ մաշկ ունենալու պատճառով դուք հազվադեպ եք խոնավեցնող միջոցներ օգտագործել և այդ պատճառով չեք ստացել այն բաղադրիչները, որոնք սովորաբար առկա են դրանց մեջ որպես հավելում. հակաօքսիդանտներ, ռետինոլ, արևապաշտպան կամ հակատարիքային ազդեցության այլ նյութեր: ORNW տիպի մուգ մաշկ ունեցող մարդիկ երբեք չեն դիմել մաշկաբանի պիգմենտային բծերի բուժման նպատակով, նշանակում է, իրենց զրկել են նաև հակատարիքային դեղամիջոցներից: ORNW տիպի բաց երանգի մաշկն ավելի քիչ մելանին է արտադրում՝ մաշկի պիգմենտ, որը պաշտպանում է արևի վնասակար ազդեցությունից: Առանց բնական պիգմենտացիայի և արևապաշտպան միջոցների մաշկն ավելի խոցելի է վտանգավոր ուլտրամանուշակագույն ճառագայթների հանդեպ և վտանգված է:

Այս բոլոր պատճառները հանգեցնում են նրան, որ 30 տարեկանից հետո դուք փորձում եք բացթողումները լրացնել: Տարիքն աննկատ գալիս է և ձեզ հանկարծակիի բերում: Դուք կարող եք նկատել, որ ճակատին կամ հոնքերի միջև դիմախաղային կնճիռներ են սկսում հայտնվել: Կզակի և պարանոցի հատվածում մաշկը սկսում է կախվել: Բերանի անկյուններում կնճիռներ են հայտնվում: Այստեղ ներկայացվում է խնամքի ծրագիր և այդ խնդիրների բուժման հնարավորությունները: Եթե դուք դեռ 30 տարեկան չեք, իմացե՛ք, որ մաշկի խնամքը պետք է սկսել հենց հիմա:

Ձեր մաշկն ակնապիշ հայացքով

ORNW մաշկ ունեցող մարդկանց մոտ կարող են հետևյալ հայտանիշները դիտարկվել.
• դեմքին պարբերաբար յուղոտ փայլի ի հայտ գալը;
• աննշան կորեակային ցան;

• նախկինում մաշկը ենթարկվել է արևի ճառագայթների նշանակալի ազդեցության;
• կոսմետիկ միջոցների մեծամասնության օգտագործումը խնդիրներ չի առաջացնում;
• մաշկը դժվարությամբ է արևայրվում;
• խոնավեցման կարիքը նվազագույն է;
• կնճիռների վաղ առաջացում:

Ինչպես են առաջանում կնճիռները

Չնայած թվում է, թե կնճիռները մեկ գիշվերվա ընթացքում են հայտնվում, իրականում դա այդպես չէ: Կնճիռների առաջացումը մի քանի փուլով է ընթանում: Սկզբում, սովորաբար քսան տարեկանից հետո, դեմքի շարժուն հատվածներում, օրինակ՝ աչքերի շուրջ, ժամանակավոր դիմախաղային կնճիռներ են առաջանում: Դրանք անհետանում են, երբ համապատասխան մկանները թուլացած են: Այնուհետև, սովորաբար երեսունն անց, առաջանում են կայուն կնճիռներ, որոնք նկատելի են նույնիսկ մկանների թուլացումից հետո: Մի՛ անտեսեք առաջին խնճիռների նախազգուշացնող հայտանիշները: Ինչքան վաղ դրանք առաջանան, այդքան մեծ է հավանականությունը, որ ժամանակի ընթացքում դրանք խորը կդառնան: Հենց այդ պատճառով դեմքի ձեր տիպն ունեցող մարդկանց առաջնային խնդիրը կնճիռների կանխարգելումն է: Բայց կա նաև լավ լուր. գրգռվածության հանդեպ ձեր մաշկի դիմադրողականության և դրա յուղոտության շնորհիվ, դուք հանդուրժում եք առաջարկվող բուժման մեթոդների մեծամասնությունը: Սակայն առաջնահերթ դուք պետք է հրաժարվեք արևի տակ անընդհատ գտնվելուց, որը վնասում է և արագացնում կնճիռների առաջացումը:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Արհեստական արևայրուք

Արհեստական արևայրուքի բոլոր միջոցները՝ նեռարյալ քսուքները, լոսյոնները, գելերը, սփրեյները կամ այն միջոցները, որոնցով ձեզ ծածկում են «անհավանական արևայրուքի» սրահներում, միևնույն ակտիվ բաղադրիչն են պարունակում: Այն կոչվում է երկհիդրօքսիացետոն(DHA) և իրենից սախարիդ է ներկայացնում, որը փոխազդեցության մեջ է մտնում մաշկի վերին շերտի ամինաթթուների հետ: «Արևայրուք» առաջացնող մգացման ռեակցիան ոչնչով չի տարբերվում նրանից, որ տեղի է ունենում քաղցր մրգերում (օրինակ, խնձորներում), որոնք մգանում են՝ կտրելուց և օդի ազդեցությամբ օքսիդանալուց հետո: Արհեստական արևայրուքի հասանելի միջոցների մեծամասնությունը 3-5% երկհիդրօքսիացետոն են պարունակում: Այն պատճառով, որ ծնկների, արմունկների և դաստակների մաշկն ավելի հաստ է, DHA պարունակող կոսմետիկ արտադրանքն այդ հատվածներում ավելի նկատելի է մգացնում մաշկը, այդ պատճառով այդ հատվածներին անհրաժեշտ է ավելի քիչ արհեստական արևայրուք տարածել:

Հարթ միագույն արևայրուքի հասնելու նպատակով արհեստական արևայրուքից առաջ շերտազատող ազդեցությամբ քսուք օգտագործե՛ք: Արհեստական արևայրուքի միջոցներն արևից զգալի պաշտպանություն չեն ապահովում. դրանց SPF 1-2 է և գործում է տարածելու պահից ընդամենը մեկ-երկու ժամվա ընթացքում: Այդ պատճառով կարևոր է չմոռանալ արևապաշտպան միջոցների անընդմեջ օգտագործման մասին:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։


Արհեստական արևայրուքի միջոցներից որոշները պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք կասեցնում են ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասակար ազդեցությունը: Հետազոտությունները ցույց են տալիս, որ հակաօքսիդանտներ պարունակող արհեստական արևայրուքի միջոցները մաշկին ավելի բնական, ոչ այդքան նարնջագույն երանգ են հաղորդում: Այդ պատճառով խորհուրդ է տրվում այնպիսի միջոցներ օգտագործել, ինչպիսին Murad Self Tanner SPF 15-ն է:

Սոլյարի

Սոլյարին ի սկզբանե գովազդվել է որպես «արևայրվելու անվտանգ միջոց»: Արդյո՞ք ճշմարիտ է այդ հայտարարությունը: Իրականում ոչ: Սոլյարիներում արևայրուք ստանալու նպատակով օգտագործվում է A տիպի ուլտրամանուշակագույն ճառագայթում (UVA). Ի տարբերություն B սպեկտրի շողերի (UVB), դրանք չեն առաջացնում մաշկի ակնթարթային կարմրություն և արևային այրվածքներ, այդ պատճառով մարդիկ չեն կասկածում դրանց երկարաժամկետ հեռանկարում պատճառած վնասի մասին: UVA ճառագայթումն ավելի վտանգավոր է, քան UVB, քանի որ այն թափանցում է մաշկի ավելի խորը շերտ՝ դերմա, առաջացնելով կոլագենի և մաշկի այլ կարևոր սպիտակուցների ոչնչացում: Այսօր աչքի ընկնող գեղեցիկ արևայրուքը վաղը կամ տասնյակ տարիներ անց փոխարինվում է վաղաժամկետ ծերացման, պիգմենտային բծերի և մաշկի քաղցկեղի: Եթե դուք սոլյարի եք հաճախում, խնդրում ենք դադարեցնել: Դուք ձեր մաշկին անդառնալի վնաս եք հասցնում:

Մաշկի սրահային բրոնզում

Արհեստական արևայրուք ցողելու խցիկներն առաջին անգամ հայտնվել են 1999 թվականին: Դրանցում օգտագործվում են կայուն և շարժական ցողիչներ, որոնք ձեր շուրջը 360 աստիճան պտույտ են կատարում, որպեսզի ապահովեն մարմնի բոլոր մասերին արհեստական արևայրուքի հավասարաչափ տարածումը: Թեև դա ապահովում է նյութի հավասարաչափ տարածումն ու արդյունքում միագույն հարթ արևայրուքը, սփրեյ-խցիկներն իրենց թերություններն ունեն: Վերջերս Միացյալ Նահանգների սննդամթերքի, դեղորայքի և կոսմետիկ միջոցների որակի վերահսկման վարչությունը զգուշացրել է երկհիդրօքսիացետոնի (DHA) անցանկալի ազդեցության մասին, որին ենթարկվում են արհեստական արևայրուքի խցիկների հաճախորդները: Երբ DHA ընկնում է աչքերի, շուրթերի և լորձաթաղանթների վրա, այն ռիսկ է ստեղծում օրգանիզմ ներթափանցելու: Ամերիկյան վերահսկողը խորհուրդ է տալիս մաշկի զգայուն հատվածները ծածկել և պաշտպանել տարածվող նյութից, ինչպես նաև զգուշացնում է DHA պարունակող միջոցներն անզգուշությամբ կուլ տալու կամ ներշնչելու վտանգի մասին: Ո՞վ է պատասխանատվություն կրում ձեր անվտանգության համար սփրեյ-խցիկներ այցելելիս: Ինչ էլ պնդի օրենքը, պատասխանատվությունը ձեր ուսերին է: Ակնհայտ է, որ երբ դուք տանն եք տարածում արհեստական արևայրուքի քսուքը կամ լոսյոնը, ներշնչում տեղի չի ունենում:

Ի՞նչ եք կարող անել կնճիռների կանխարգելման նպատակով

Ձեր մաշկի՝ կնճիռներ առաջացնելու հակվածությունը ժամանակավորապես կասեցնելու այլ միջոցներ գոյություն ունեն: Գլխավոր մարտավարություններից մեկը հակաօքսիդանտների օգտագործումն է, որոնք պայքարում են ազատ ռադիկալների դեմ և կանխում ծերացումը: Դրանք կարելի է ստանալ սննդամթերքից, հատկապես մրգերից և բանջարեղենից: Սակայն Աթկինսի կամ Հարավային ծովափի սննդակարգին հետևող մարդիկ կրճատում են մրգերի օգտագործումը: Եթե ձեր սննդակարգում բացակայում են մեծաքանակ մրգերը և բանջարեղենը, դուք կարող եք հավելումների տեսքով հակաօքսիդանտներ օգտագործել: Բացի այդ, ուշադրություն դարձրե՛ք հակաօքսիդանտային հատկություններով կոսմետիկ բաղադրիչների ցուցակին՝ բերված ստորև, ինչպես նաև խորհուրդ տրվող միջոցներին, որոնք պարունակում են նշված բաղադրիչները և համապատասխանում են ձեր յուղոտ մաշկին: Կարդացե՛ք նաև մաշկի ծերացումը խթանող գործոնների մասին «Կնճիռների առաջացման կանխարգելումը» հոդվածում: Նոր կնճիռների առաջացման կանխարգելմամբ զբաղվելուց առաջ անհրաժեշտ է հոգ տանել եղածների մասին:

Բուժման հնարավորությունները

Բոթուլոտոքսինները, ինչպիսին Բոտոքսն է, ճնշում են մկանների շարժումը կնճիռների առաջացման հատվածներում, օրինակ՝ աչքերի շուրջը «բադի թաթերի» և դիմախաղային մկանների, և հնարավոր է կանխում են նոր կնճիռների առաջացումը:

ORNW տիպի մաշկ ունեցող մարդիկ կարոք են նաև ռետինոիդներ օգտագործել՝ դեղատոմսային բուժիչ միջոցներ, որոնք օգնում են կարգավորել մաշկի ճարպայնությունն ու կանխում են կնճիռները: Ապրանքանիշներից մեկը՝ Avage (թողարկվում է քսուքի տեսքով), չափազանց հզոր է մաշկի այլ տիպերի համար, բայց դուք հեշտությամբ եք հանդուրժում այն: Այն, որ դուք պիգմենտային բծեր չեք առաջացնում մաշկին տրավմատիկ ազդեցությունից կամ բորբոքումից հետո, նշանակում է, որ դուք կարող եք կնճիռների շտկման ավելի ագրեսիվ մեթոդներ կիրառել, ինչպիսիք են լազերային հղկումը, դերմաբրազիան և խորը քիմիական պիլինգները, որոնցից պիգմենտացված մաշկ ունեցող մարդիկ ստիպված են հրաժարվել:

Բացի Բոտոքսից, ORNW տիպի տեր մարդկանց համապատասխանում են կնճիռների բուժման կատարելագործված մեթոդները, որոնք այսօր մշակման փուլում են: Ներկայումս բազմաթիվ դերմալ ֆիլերներ, որոնք օգտագործվում են կնճիռները «լցնելու» համար, հաստատվում են Սննդամթերքի, դեղամիջոցների և կոսմետիկ միջոցների որակի վերահսկման վարչության կողմից: Դեմքի կնճիռների շտկման համար թուլատրելի են Ռեստիլայնը (Restylane) և Յուվիդերմը (Juvederm): Նոր ֆիլերների և բոթուլոտոքսինների առաջացմանը զուգընթաց կաճի արտադրողների միջև մրցակցությունը, ինչը կհանգեցնի գների իջեցմանը, և այդ միջամտություններն ավելի մատչելի կդառնան:

Հաճախ կնճիռների առաջացմանը հակված մաշկ ունեցող անձանցից շատերը հարցնում են վերջերս հայտնված թարկարժեք քսուքների մասին, որոնց գովազդն ասում է, թե դրանք «Բոտոքսից լավն են»: Իրականում այդ քսուքների օգտագործումից բացի խոնավեցումից, որն ապահովում է մաշկի ցանկացած քսում, որևէ տեսանելի արդյունք չի նկատվում: Այդ քսուքներից որոշները պարունակում են բնական նյութեր՝ պեպտիդներ, որոնց շնորհիվ մաշկի վերին շերտն ավելի հարթ է թվում: Դրանց ազդեցությունը համեմատելի է պատը ծեփամածիկով հարթեցնելու հետ. մակերևույթը հարթեցնելով՝ այն մշտական փոփոխություններ չի առաջացնում: Գումարներ ծախսե՛ք այն բաների վրա, որ ձեզ իսկապես անհրաժեշտ են. դեղատոմսային ռետինոիդներ, բոթուլոտոքսիններ, ինչպիսիք են Բոտոքսը և Դիսպորտը (Dysport) և դերմալ ֆիլերներ, ինչպիսիք են Ռեստիլայնը (Restylane), Յուվիդերմը (Juvederm) и Պերլայնը (Perlane):

Եթե դուք դեռ երեսունի շեմը չեք անցել, ձեր մաշկը որպես եղելություն մի՛ ընկալեք: Հրաժարվե՛ք ծերացման գործընթացն արագացնող սովորություններից, այդ թվում ծխախոտից և արևայրուքից: Հակաօքսիդանտներով հավելումներ ընդունե՛ք, օգտագործե՛ք արևապաշտպան կոսմետիկա և ռետինոլ պարունակող ոչ դեղատոմսային միջոցներ կամ դեղատոմսային ռետինոիդներ, որպեսզի կանխեք ծերացումը: Եթե 30 և ավելի տարեկան եք, հավանական է, որ սկսել եք կնճիռներ նկատել: Բոտոքսը կամ Դիսպորտը թույլ չեն տա կնճիռների վիճակի վատթարացումը՝ դրանց հաճախակի առաջացման շրջաններում մկանների շարժումը կանխելով: Արևային ակնոցներ կրե՛ք, որպեսզի արևից աչքերը չկկոցեք. դա նույնպես կօգնի նվազեցնել աչքերի շուրջը նոր կնճիռների քանակը:

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. գումար ծախսե՛ք կնճիռների դեմ հզոր ազդեցության միջամտությունների համար: Ձեր մաշկին դրանք համապատասխան են: Անցյալում հասցված վնասը վերացնելուց հետո կարող եք ուշադրությունը կենտրոնացնել կանխարգելմանը:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան