ORNT տիպի մաշկ՝ յուղոտ, գրգռվածության դեմ կայուն, չպիգմենտավորված, հարթ

Ձեր մաշկի մասին

Անթերի, համաչափ երանգով, փայլուն, հավերժ երիտասարդ: Եթե Դուք ORNT տիպի մաշկ ունեք, Դուք երջանիկ տոմս եք շահել, որի մասին երբեք չէիք կարող գուշակել: Դուք հազվադեպ եք մտածում Ձեր մաշկի մասին: Այն հեշտ է խնամել, բացի այդ միշտ հիանալի տեսք ունի: Դուք չեք հասկանում մաշկի խնամքի վերաբերյալ այսքան անհանգստության պատճառը: Դուք չեք պատրաստվում մեծ գումարներ ծախսել կոսմետոլոգիական միջամտությունների և պլաստիկ վիրաբույժի ծառայությունների համար:

Ձեր պարագայում լավ ժառանգականությունը և ամենօրյա խնամքը միաձուլվել են՝ ստեղծելով այնպիսի մաշկի տիպ, որի դեմ ժամանակն անզոր է: Ձեր յուղոտ, հարթ մաշկը պաշտպանում է ծերության նշաններից, այն դեպքում, երբ տրավմատիկ ազդեցությունից կամ բորբոքումից հետո մաշկի բջիջները արտադրում են առանց պիգմենտային հետքերի առաջացման հակում ունենալու պիգմենտներ:


Եթե Դուք բաց մաշկ ունեք, հնարավոր է՝ չկարողանաք հեշտությամբ արևայրուք ընդունել: Ամբողջ կյանքի ընթացքում երիտասարդ մաշկը վայելելը ավելին արժե, քան արևայրուքից ժամանակավոր ուրախությունը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ արևայրուքը նպաստում է մաշկի ծերացմանը: Ի տարբերություն զգայուն կամ չոր մաշկ ունեցող մարդկանց՝ ORNT տիպի մաշկը չի ունենում կորյակներ, կարմրություն, պիգմենտային հետքեր կամ չորություն: Ձեր մաշկն ապագայում Հնարավոր է՝ երիտասարդ տարիքում Ձեր մաշկը յուղոտվածության հակում է ունեցել, սակայն 40-ին մոտ Դուք կհայտնաբերեք, որ իրավիճակը կարգավորվում է , մաշկն ավելի քիչ յուղոտ է դառնում: Այն ժամանակ, երբ մյուսները 40-ից հետո կսկսեն պայքարել չորության դեմ, Դուք նման խնդիր չեք ունենա: Մի քանիսը այնքան են հպարտանում իրենց մաշկով, որ մաշկը գեղեցիկ պահելու համար խնամում են բոլոր հնարավոր քսուքներով և միջոցներով, խուսափում են արևի ճառագայթներից և ծխելուց:

Մյուսները կատարում են բոլոր ենթադրելի սխալները՝ ծխում են, արևայրուք են ստանում, տառապում են քնի պակասից, առանց մտածելու օգտագործում են առաջին պատահած օճառը: Այս դեպքում Ձեր մաշկը գերազանց օրինակ է՝ ինչ ուժ ունեն լավ գեները: ORNT մուգ մաշկ ունեցող մարդիկ չեն տառապում սևամորթ մարդկանց անհանգստացնող կորյակներից և պիգմենտային հետքերից:

Չնայած պատահական կտրվածքը կամ տրավմատիկ ազդեցությունը, օրինակ՝ այրվածքը, քերծվածքը կամ գրգռվածությունը կարող են պատճառ հանդիսանալ ժամանակավոր մուգ հետքի առաջացման համար: Դա այնքան հազվադեպ է տեղի ունենում, որ կարիք չկա ուշադրություն դարձնել և ներառել պիգմենտային հետքերի առաջացումը կանխելու մաշկի ամենօրյա խնամքի ծրագրի մեջ:

Հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունների պատճառով ORNT տիպի մաշկին կարող են առաջանալ պիգմենտային հետքեր՝ պատճառ հանդիսանալով մաշկը ժամանակավորապես դասակարգել պիգմենտացիայի հետ խնդիր ունեցողների հետ: Մի՛ անհանգստացեք. ծննդաբերությունից հետո, երբ հորմոնների քանակը նորմալ մակարդակի կհասնի, մաշկը կրկին կդառնա չպիգմենտավորված: Ի տարբերություն մուգ մաշկ ունեցողների՝ ORNT բաց մաշկ ունեցողները պիգմենտացիայի հորմոնալ փոփոխությունների ենթարկված չեն:

ORNT տիպի մաշկին բնորոշ են՝

● հարթ, յուղոտ մաշկ
● խոնավացնող միջոցներ օգտագործելու քիչ կարիք
● քիչ կնճիռներ
● շպարի հեղուկ հիմք
● լայն ծակոտներ
● սև ծայրերով կորյակ
● մեծացած յուղային գեղձեր
● հազվադեպ կորյակային ցան
● մաշկի քաղցկեղի առաջացման ռիսկ
Գեներն են որոշում մաշկի արտադրած պիգմենտի (մելանին) քանակը: Չպիգմենտավորված տիպի մաշկ ունեցող մարդկանց մեծ մասի մելանինի մակարդակը ավելի ցածր է, քան նրանցը, ում մաշկը պիգմենտավորված տիպին է պատկանում: Բաց, չպիգմենտավորված մաշկը ավելի քիչ մելանին է արտադրում, քան ORNT տիպի սևամորթ մարդիկ: Մաշկային պիգմենտի բարձր մակարդակը նվազեցնում է մաշկային քաղցկեղի զարգացման ռիսկը: Որքան մելանինը քիչ է, այդքան քիչ է արևի ճառագայթների վնասակար ազդեցությունից պաշտպանությունը: Արդյունքում՝ ORNT բաց մաշկով մարդիկ մեծ մասամբ հակված են քաղցկեղային հիվանդությունների, քան նույն տիպի մուգ մաշկ ունեցողները: Պարբերաբար ինքնուրույն զննումներ անցկացրեք և այցելեք մաշկաբանին:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Ինչպես ճանաչել ոչ մելանոցիտար մաշկային քաղցկեղը

Տափակ բջջային քաղցկեղը իրենից ներկայացնում է կարմիր, եղջերացող հատվածներ, որոնց վրա արևից անպաշտպան մասերում առաջանում են գոյացություններ, օրինակ՝ դեմքին, ականջներին, կրծքին, ձեռքերին, ոտքերին և մեջքին: Դրանք չեն լավանում: Դրանք հնարավոր է գորտնուկի նման ծածկվեն սպիտակ շերտով: Ցանկացած նորագոյացություն, որը նման այդ նկարագրությանը և ամսից ավել է պահպանվում պատճառ է այցելել մաշկաբանին:

Հիմային բջջային քաղցկեղը սպիտակ, փայլուն, մարգարտային երանգով ուռուցքների տեսք ունի: Ծայրերը կարող են բարձրացված լինել, իսկ մեջտեղում մի փոքր խորություն: Բացի այդ ծայրերում հնարավոր է տեսանելի լինեն փոքրիկ արյունատար անոթներ: Նորագոյացությունը կարող է ձագարի կամ խոցի տեսք ունենալ, որը հայտնվում է հանկարծակի, առանց նախորդող տրավմատիկ ազդեցության:

Երբեմն ծայրերը գլանաձև են, կուտակված կենտրոնի շուրջը: Դեմքի մեծացած յուղային գեղձերը հեշտ է շփոթել հիմային բջջային քաղցկեղի հետ, որովհետև դրանք էլ դեղնավուն ուռուցքների տեսք ունեն: Ցանկացած կասկածելի նորագոյացություն մաշկաբանին այցելելու պատճառ է: Ձեր մաշկի տիպի միակ բացասական կողմը մաշկային քաղցկեղի զարգացման մեծ վտանգն է: Դրան լուրջ վերաբերվեք և շարունակական ստուգումներ անցեք:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։

Ինչպես են գեները մասնակցում մաշկի ծերացման պրոցեսին

Գեները կարգավորում են մաշկի առաձգականության և էլաստիկության համար պատասախանատու գլխավոր մաշկային սպիտակուցների՝ կոլագենի և էլաստանի արտադրությունը: Այդ նյութերը մտնում են շատ կոսմետիկ միջոցների բաղադրության մեջ: Արտադրողները պնդում են, որ արտաքին օգտագործման ժամանակ դրանք կլանվում են մաշկի մեջ, սակայն այդ պնդումները առանց գիտական ապացույցների ինձ համար համոզիչ չեն:

Կոսմետիկ ընկերությունները նաև փորձել են գումար աշխատել գիտության նոր ճյուղերում, որոնք գենետիկ թեսթերի տվյալների համադրությամբ ստեղծելով մաշկի խնամքի միջոցներ ուսումնասիրում են ծերացման պրոցեսը: Այնուամենայնիվ, մենք դեռևս չգիտենք ինչպես օգտագործել գենետիկ ինֆորմացիան արդյունավետ արտադրանք ստեղծելու համար: Հնարավոր է՝ 10 կամ 20 տարի անց իրավիճակը փոխվի, բայց այսօր գենետիկայի վրա հիմնված բուժման անհատական սխեմանները ոչ այլ ինչ են, քան խորամանկ մարկետինգային քայլ, գեղեցիկ փաթեթավորում ավելի բարձր գնով վաճառելու համար:

Շատերը կցանկանային իմանալ՝ կհաջողվի իրենց գեղեցիկ ծերանալ: Ոչ ես, ոչ էլ մաշկի տիպը որոշող թեսթը չենք կարող բացարձակ ճշտությամբ պատասխանել, բայց կան վստահելի փաստեր և հազիվ նշմարելի տենդենցներ, որոնք ցույց են տալիս՝ ինչպիսին կլինի ծերացման պրոցեսը և ինչ կարելի է և պետք է անել, որպեսզի մաշկը շարունակի երիտասարդ տեսք ունենա:

Հարթ, կնճիռների առաջացման հակում չունեցող մաշկ ունենալու դեպքում գենետիկան առանցքային դեր ունի: Որպես ապացույց՝ հնարավոր է Դուք նկատել եք, որ Ձեր մայրը, տատիկը և այլ բարեկամներ գեղեցիկ են ծերանում, և իրենց տարեկիցներից ավելի երիտասարդ տեսք ունեն:

Դուք լավ հիմք ունեք, որի վրա կարելի էմաշկի համար օգտակար սովորույթներ կառուցել, օրինակ՝ հրաժարվել արևի տակ մնալուց: Այնպիսի վնասակար սովորություններով ինչպիսիք արևայրուքն է, ծխելը կամ սոլյարին, մի սասանեք առկա հիմքը: Նման գործողությունները կարող են հանգեցնել մեծ քանակությամբ կնճիռների առաջացմանը անգամ լավ ժառանգականություն ունեցող մարդկանց մոտ: Եթե համեմատենք մոնոզիգոտային երկվորյակների լուսանկարները, որոնցից մեկը արևի տակ շատ է մնացել, իսկ մյուսը ոչ, ապա ակնհայտ է, որ նա, ով ուլտրամանուշակագույն ճառագայթներից խուսափել է, ավելի երիտասարդ տեսք ունի:

Ըմբռնումով մոտեցեք մաշկի այլ տիպ ունեցող մարդկանց, քանի որ Ձեր տիպը շատ հազվադեպ է հանդիպում: Մի սպասեք, որ Ձեր երեխաները, հյուրերը կամ ամուսինը Ձեր նման հեշտությամբ կարող է օգտագործել կոսմետիկ միջոցներ: Օրինակ՝ ինձ բավական է մեկ անգամ հյուրանոցի բուրավետ օճառից օգտվել, և 24 ժամ կարմրությունն ու ցանը կուղեկցեն ինձ: Ինչպե՞ս լավագույնս խնամել մաշկը: Եթե Ձեզ յուղոտությունը չի անհանգստացնում, հատուկ անելու բան չկա, միայն չմոռանաք արևապաշտպան միջոցների մասին: Ընդհանուր առմամբ իմ կողմից առաջարկվող միջոցները ավելի լավ հոգ կտանեն Ձեր մաշկի մասին, քան երբեմն օգտագործվող բուրավետ օճառը: ORNT մաշկը լավ վիճակում պահելը բարդ գործ չէ, ինչու՞ ճիշտ չխնամել այն համապատասխան կոսմետիկա օգտագործելով:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան