DSNT vs DSNW - CosmoLab

Նախորդ երեք թեստերի արդյունքում Ձեր մաշկը որակվել է որպես՝ DSN` չոր, զգայուն, պիգմենտավորման հակում չունեցող։ Այս վերջին փուլում կպարզենք՝ արդյո՞ք Ձեր մաշկն ունի կնճռոտման հակումը, թե՞՝ոչ։

Հարց 1 ։ Ունե՞ք արդյոք դիմային կնճիռներ:

Հարց 2 ։ Քանի՞ տարեկանի տեսք ունի (ուներ) Ձեր մայրիկի դեմքի մաշկը:

Հարց 3 ։ Քանի՞ տարեկանի տեսք ունի (ուներ) Ձեր հայրիկի դեմքի մաշկը:

Հարց 4 ։ Դուք մուգ բծեր ունե՞ք Ձեր վերին շուրթի կամ այտերի հատվածում: Կամ ունեցե՞լ եք անցյալում և հեռացրել դրանք:

Հարց 5 ։ Քանի՞ տարեկանի տեսք ունի/ուներ Ձեր մայրական կողմից պապիկի դեմքի մաշկը

Հարց 6 : Քանի՞ տարեկանի տեսք ունի/ուներ Ձեր հայրական կողմից տատիկի դեմքի մաշկը.

Հարց 7 ։ Քանի՞ տարեկանի տեսք ունի/ուներ Ձեր հայրական կողմից պապիկի դեմքի մաշկը.

Հարց 8 ։ Ձեր կյանքի որևէ հատվածում երբևէ արևայրուք ընդունե՞լ եք՝ շարունակաբար տարին երկու շաբաթից ավելի: Եթե այո, քանի՞ տարի շարունակ եք այդպես արևայրվել: Խնդրում ենք հաշվի առնել թենիս խաղալիս, ձկնորսության, գոլֆ խաղալիս կամ այլ զբաղվածության ընթացքում արևայրվելը: Ծովափն արևայրվելու միակ վայրը չէ:

Հարց 9 : Ձեր կյանքի ընթացքում երբևէ ձեռնարկե՞լ եք տարվա ընթացքում երկու կամ պակաս շաբաթների ընթացքում սեզոնային արևայրման շրջաններ (այո, հաշվի առե՛ք նաև ամառային հանգիստը): Եթե այո, որքա՞ն հաճախ:

Հարց 10 ։ Հաշվի առնելով ձեր ապրելու վայերը, օրեկան որքա՞ն արևի ազդեցություն եք ունեցել կյանքի ընթացքում:

Հարց 11 ։ Ձեր կարծիքով, քանի՞ տարեկանի տեսք ունեք:

Հարց 12 ։ Վերջին հինգ տարիների ընթացքում որքա՞ն հաճախ եք թույլ տվել Ձեր մաշկին արևայրվել միտումնավոր կամ ոչ միտումնավոր՝ դրսում սպորտի կամ այլ զբաղմունքների ընթացքում:

Հարց 13 ։ Որքա՞ն հաճախ եք եղել սոլյարիներում:

Հարց 14 ։ Ձեր ամբողջ կյանքի ընթացքում քանի՞ ծխախոտի գլանակ եք ծխել:

Հարց 15 ։ Խնդրում ենք նկարագրել ձեր բնակավայրում օդի աղտոտվածության մակարդակը.

Հարց 16 ։ Խնդրում ենք նշել, թե որքան ժամանակ եք օգտագործել ռետինոիդներ պարունակող դեմքի քսուքներ, օրինակ՝ ռետինոլ, Renova, Retin-A, Tazorac, Differin կամ Avage:

Հարց 17 ։ Որքա՞ն հաճախ եք ուտում մրգեր և բանջարեղեն:

Հարց 18 ։ Ձեր կյանքի ընթացքում Ձեր ամենօրյա սննդակարգի քանի՞ տոկոսն են կազմել մրգերը և բանջարեղենը (նշում. հաշվի մի՛ առեք հյութերը, եթե դրանք թարմ քամած չեն):

Հարց 19 ։ Ո՞րն է Ձեր մաշկի բնական գույնը (առանց բնական կամ արհեստական արևայրուքի):

Հարց 20 : Ո՞րն է Ձեր ազգությունը (ընտրե՛ք առավել համապատասխան տարբերակը).

Հարց 21 ։ Դուք 65 տարեկա՞ն եք կամ ավելի՞ն: