Համաձայն նախորդ թեստի՝ Ձեր մաշկը որակվել է որպես D (dry) չոր։ Այստեղ կպարզենք Ձեր մաշկը գրգռվո՞ղ է, թե՞ կայուն։
Հարց 1 ։ Ձեր դեմքին մաշկին առաջանու՞մ են կարմիր թմբիկներ՝
Հարց 2 ։ Մաշկի խնամքի միջոցները (ներառյալ մաքրող, խոնավացնող միջոցը, տոնիկներն ու դիմահարդարումը) Ձեր դեմքին ցան, քոր կամ այրոց առաջացնու՞մ են։
Հարց 3 ։ Ձեզ մոտ երբևէ ակնե կամ ռոզացեա ախտորոշվե՞լ է՝
Հարց 4 ։ Եթե դուք ոչ 14-կարատ ոսկյա զարդեր եք կրում, որքա՞ն հաճախ եք ցան ունենում՝
Հարց 5 ։ Արևապաշտպան միջոցները Ձեր մաշկին քոր, այրոց, ցան կամ կարմրություն առաջացնու՞մ են՝
Հարց 6 : Ձեզ մոտ երբևէ ախտորոշվե՞լ է ատոպիկ դերմատիտ, էկզեմա կամ կոնտակտային դերմատիտ (մաշկի ալերգիկ ցան).
Հարց 7 ։ Որքա՞ն հաճախ եք մատանիների տակ՝ մաշկին ցան ունենում՝
Հարց 8 ։ Բուրավետ լոգանքի փրփուրը, մերսման յուղը կամ մարմնի լոսյոնները Ձեր մաշկին ցան, քոր կամ չորություն առաջացնու՞մ են՝
Հարց 9 : Կարո՞ղ եք օգտագործել հյուրանոցներում առաջարկվող օճառներն առանց որևէ խնդրի:
Հարց 10 ։ Ձեր ընտանիքում որևէ մեկի մոտ ախտորոշվե՞լ է ատոպիկ դերմատիտ, էկզեմա, ասթմա և/կամ ալերգիաներ՝
Հարց 11 ։ Ի՞նչ է տեղի ունենում մաշկի հետ, երբ օգտագործում եք լվացքի համար նախատեսված բուրավետ միջոցներ։
Հարց 12 ։ Որքա՞ն հաճախ է Ձեր դեմքը և/կամ պարանոցը կարմրում չափավոր վարժություններից, սթրեսից կամ ուժեղ հույզերից (օր․՝ զայրույթից)։
Հարց 13 ։ Որքա՞ն հաճախ եք կարմրում կամ շիկնում ալկոհոլ խմելուց հետո:
Հարց 14 ։ Որքա՞ն հաճախ եք կարմրում և շիկնում տաք կամ կծու սնունդ կամ ըմպելիքներ օգտագործելուց հետո:
Հարց 15 ։ Քանի՞ նկատելի կարմիր կամ կապույտ վնասված արյունատար անոթ ունեք (կամ ունեցել եք մինչև բուժումը) դեմքի և քթի վրա:
Հարց 16 ։ Ձեր դեմքը լուսանկարներում երևու՞մ է կարմիր.
Հարց 17 : Մարդիկ հարցնու՞մ են, թե արդյո՞ք արևային այրվածք եք ստացել, նույնիսկ երբ դա այդպես չէ.
Հարց 18 ։ Դիմահարդարումից, արևապաշտպան կամ մաշկի խնամքի միջոցներից Ձեզ մոտ քոր, կարմրություն կամ այտուցվածություն առաջանու՞մ է՝
Հարց 19 ։ Ունեցե՞լ եք արդյոք ակնե, ռոզացեա, կոնտակտային դերմատիտ կամ էկզեմա և ո՞վ է ախտորոշել՝