Մաշկի տիպ DSPW

չոր, զգայուն, պիգմենտավորված, հակված կնճիռների առաջացման

Ձեր մաշկի մասին

DSPW տիպի մաշկը թույլ չի տալիս Ձեզ թուլանալ: Ձեր չոր մաշկը թեփոտում է, այն չափից ավելի չորացած է և փափագում է խոնավության: Միևնույն ժամանակ այնքան շատ կոսմետիկ բաղադրիչներ են առաջացնում ցան, ծակծկոց, այրոց կամ քոր, որ քիչ միջոցներ կգտնվեն Ձեզ օգնելու ունակ:

Արհեստական ծագմամբ նյութերը կարող են սադրել ալերգիկ ռեակցիայի առաջացմանը: Բնական բաղադրիչները նույնպես կարող են ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Եթե Դուք օգտվում եք պիգմենտային բծերի դեմ միջոցներից, ապա դրանք կարող են առաջ բերել ծակծկոց և կարմրածություն Ձեր պիգմենտավորված մաշկի վրա: Չնայած նրան, որ Դուք խուսափում եք արևի ճառագայթներից, Ձեզ հաճախ հարցնում են, թե որտեղ եք ձեռք բերել արևայրուք: Ձեր դեմքը արևահարված տեսք ունի նույնիսկ ձմռանը, մաշկի կարմրության և նրա հանկարծակի կարմրելու հատկության շնորհիվ: Հակատարիքային քսուքներ օգտագործելուց հետո Դուք ունեք հրդեհից այրվածի տեսք բորբոքված կարմիր հատվածների պատճառով, որոնք ժամանակի ընթացքում ձեռք են բերում շագանակագույն երանգ, որոնց առողջացման համար ամիսներ են պետք:

Ձեր մաշկի վիճակի բարելավումը մանրակրկիտ և հետևողական պրոցես է, որն, իհարկե, հնարավոր է: Այնպես որ մի՛ հանձնվեք: Այս հոդվածում Դուք կստանաք կոնկրետ ցուցումներ, որոնք կօգնեն բարելավել Ձեր մաշկի վիճակը, դրա հետ մեկտեղ նաև Ձեր կյանքի որակը:



DSPW մաշկի տիպ- սեփական մաշկի պատանդ

Ձեր մաշկի գերակտիվությունը հորինվածք է: Ձեր մաշի տիպը ամենաբարդերից է և Դուք գիտեք, որ այն պատշաճ խնամելը հեշտ գործ չէ: Եթե Դուք միլիոնատեր չեք, ով կարող է իրեն թույլ տալ գնել տասնյակ կոմետիկ միջոցներ և դեն նետել՝ անհաջող օգտագործումից հետո, ապա գտնել մի քանի արդյունավետ միջոց, անցնելով մաշկի խնամքի միջոցների լաբիրինտի միջով, ուղղակի հնարավոր չէ: DSPW տիպի մաշկ ունեցող մարդկանց մոտ հաճախ առաջանում է էկզեմա, որը նաև անվանում են ատրոպիկ դերմատիտ. մաշկային հիվանդություն, որի ժամանակ չոր մաշկը դառնում է գրգռված, կարմրում է և բորբոքվում, որից հետո առաջանում են քորվող օջախներ, որոնք որոշ ժամանակ անց լավանում են: Էկզեմայի և նրա առաջացմանը նպաստող հանգամանքներին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ DSPT մաշկի տիպին նվիրված հոդվածում: Հիվանդության երկարատև ընթացքն առաջացնում է ոչ միայն ֆիզիկական այլև հոգեբանական դիսկոմֆորտ, քանի որ հիվանդության դրսևորումները նկատելի են նաև շրջապատին:

Վնասված մաշկային պատնեշ

Չոր և զգայուն մաշկ ունեցող մարդկանց մոտ մաշկային պատնեշը վնասված է: Բջիջները, որոնք պահպանում են էպիդերմիսի ամբողջականությունը, քայքայվում են տարբեր պատճառներով՝ ներառելով ալերգիկ ռեակցիաներ, մաշկի զգայունությունը ուժեղացնող կոսմետիկ միջոցները և նրանց բաղադրիչները: Արդյունքում մաշկային պատնեշը կորցնում է խոնավությունը ներսում պահելու ունակությունը և մաշկին չի հերիքում անհրաժեշտ խոնավեցումը: Մյուս կողմից, պատնեշը չի պաշտպանում ալերգենների ներթափանցումից: Ներթափանցելով մաշկ՝ նման նյութերը գործի են դնում բորբոքային պրոցեսներ:

DSPW տիպի մաշկ ունեցողների մոտ չկա պաշտպանություն, նրանք բառից բուն իմաստով «բարակակաշի» են: Չորությունը, գրգռվածությունը, կարմրությունը և քորը, որոնք առաջանում են արդյունքում, առաջացնում են մաշկը քորելու անդիմադրելի ցանկություն, որն էլ ավելի է քայքայում մաշկային պատնեշը:

Պիգմենտների բարձր մակարդակի պատճառով հետագայում մաշկի գրգռված հատվածների գույնն ավելի մուգ է դառնում: Քերծվածքները, կտրվածքները, քորը ոչ միայն անհարմարություն են առաջացնում, այլև կարող են հանգեցնել պիգմենտային բծերի առաջացման: Չէ՞ որ պիգմենտի բարձր մակարդակը վնասված հատվածներում արձագանքում է ցանկացած բորբոքման: Սա փակ շրջան է: Պիգմենտային բծերը կարող են ի հայտ գալ մի շարք պատճառներից. Ներառյալ կտրվածքներ, քերծվածքներ, հակաբեղմնավորիչ հաբերի ընդունում, հղիություն, ինչպես նաև արևի ճառագայթների ազդեցությունը: Նրանք ավելի մուգ են թվում ամռանը, եթե մաշկն արևայրուք է ստանում: Ավելի հաճախ մուգ հատվածներ առաջ են գալիս վնասվածքներից հետո՝ թուխ մաշկ ունեցողների մոտ: Մաշկաբանները անվանում են այս երևույթը հետբորբոքային հիպերպիգմենտացիա: Մելազմայով (այդպես են կոչվում «հղիության դիմակները») կարող են տառապել ինչպես բաց, այնպես էլ մուգ գույնի DSPW տիպի մաշկ ունեցողները: Այն առաջ է գալիս արևի ազդեցությունից և էստրոգեն հորմոնի բարձր մակարդակի հետևանքով:

Էկզեմա կարող է առաջանալ Ձեր մաշկի ցանկացած հատվածում: Որպեսզի հասկանաք, ունե՞ք արդյոք այս հիվանդությունը, կարդացեք « Արդյոք ինձ մոտ առկա՞ է էկզեմա» հոդվածը՝ նվիրված DSPT մաշկի տիպին:

Չորությունը, կարմրածությունը և գրգռվածությունը կարող են հայտնվել դեմքին և վզին, իսկ չոր մաշկի թեփոտվող հատվածները հաճախ կարող են հայտնաբերվեն ականջների հետևում: Ինքն իրենով սա արդեն կարող է սթրես առաջացնել, բայց ավելի վատ է, երբ էկզեման ուժեղանում է սթրեսներից: Բարդ դեպքերում մարդիկ, ովքեր տառապում են այս հիվանդությունից, ի հայտ են գալիս քնի հետ կապված խնդիրներ, ինքնազգացողության վատացում: Հաշվի առնելով սրեցման հաճախականությունը՝ քնի կորուստը դառնում է սովորական:

Համաձայն մի հետազոտության՝ միջին ծանրության էկզեմաների դեպքում սրեցումները տևում են տարեկան 3 ամիս, բարդ դեպքերի պարագայում ՝ 5 ամիս: Գրգռվածությանը, ֆիզիկական դիսկոմֆորտին, ամաչկոտությանը և քնի դեֆիցիտին կարող է ավելանալ նաև դեպրեսիան: Միևնույն ժամանակ, հաճախ առաջարկվող ստերոիդ պրեպարատները, կորտիզոնի հիման վրա պատրաստված քսուքները բերում են ժամանակավոր թեթևության՝ վատացնելով իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում, քանի որ նրանք աստիճանաբար բարակեցնում են մաշկը: Չհասկանալով, թե ինչն է բերում սրեցման, էկզեմայով տառապող մարդիկ անընդհատ գտնվում են սահմանային իրավիճակում: Յուրաքանչյուր գրգռվածություն, ինչպես ֆիզիկական, այնպես էլ էմոցիոնալ, կարող է հունից հանել և առաջացնել քոր և այլ ռեակցիաներ:

Գլխավոր խորհուրդը կայանում է նրանում, որ DSPW տիպով մարդիկ, ովքեր հակված են էկզեմայի, պետք է խուսափեն գրգռող նյութերից և կյանքի իրավիճակներից: Փորձեք հանգիստ լինել, մեդիտացիա կատարեք, խմեք կանաչ թեյ, որն,ի դեպ, ունի հակաբորբոքային ազդեցություն:

Ձեր մաշկի տիպի պրոբլեմներն ամբողջությամբ

DSPW տիպն իմ կողմից առանձնացված տիպերից ամենաբարդերից մեկն է, քանի որ Ձեզ մոտ նկատվում է (կամ կարող են առաջանալ ) մաշկային պրոբլեմների ցանկացած տեսակ: Դուք ունեք չոր մաշկ, որը առաջացնում է էկզեմայի և նման հիվանդությունների մեծ ռիսկ, ինչը կապված է էպիդերմիսի չորության հետ: Ձեզ մոտ զգայուն մաշկ է, որը շատ կոսմետիկ միջոցների բաղադրիչների և այլ սադրող գործոններին արձագանքում է մաշկի կարմրածությամբ, կարմրածությամբ, գրգռվածությամբ, ծակծկոցով և ցանով: Դուք ունեք պիգմենտավորված մաշկ, որի վրա առաջանում են պեպեններ, պիգմենտային և արևային բծեր: Եվ վերջապես, կնճիռների առաջացմանը հակված մաշկ ունեք, իսկ դա նշանակում է, որ տարիքի հետ կապված ծերացման նշանները և կնճիռները կարող են ավելի արտահայտիչ լինել, քան դրանք կլինեն այլ մաշկի տիպ ունեցողների մոտ:

Թե այս բնութագրիչներն իրար հետ ինչպես կփոխազդեն չափազանց անհատական է: Թե Ձեզ մոտ ինչն ի հայտ կգա, կախված է յուրաքանչյուր 4 կատեգորիաներում Ձեր արդյունքներից: Մաշկի չորությունն իր զգայունության հետ համատեղ կարող է բերել կորյակային ցանի, ռոզացեայի և էկզեմայի: Բարեբախտաբար, խնամքի ճիշտ ռեժիմը կարող է օգնել: Սակայն, հաշվի առնելով զանազան մաշկային խնդիրները, հնարավոր չէ տալ միանշանակ ցուցումներ: Ստորև ներկայացված են մաշկի խնամքի մի քանի անհատական ծրագիր:

Կնճիռների առաջացումը կարող է կապ ունենալ գենետիկական առանձնահատկությունների, ապրելակերպի (ծխել, արևայրուք և այլն),սննդակարգի կամ այլ գործոնների հետ: Որպես հետևանք որոշ մարդիկ նկատում են, որ արևը բարելավում է մաշկի վիճակը, քանի որ այն իջեցնում է իմունային համակարգի հիպերռեակտիվությունը: Այդուհանդերձ, արևային լոգանքները էկզեմայի դեմ պայքարի դեպքում կարող են ավելացնել կնճիռները և մաշկի չորությունը, իսկ դա կարող է վատթարացնել հիվանդության վիճակը: Արևի ազդեցությունը և շոգ կլիմայում գտնվելը նույնպես վատացնում են ռոզացեայի դրսևորումը:

Արդյո՞ք Ձեր մաշկն ունի դրական կողմեր: Ոչ մելանոցիտար մաշկի քաղցկեղի զարգացման ռիսկը Ձեզ մոտ ցածր է, քան շատ ուրիշ մաշկի տիպերով մարդկանց մոտ: Ավելի մանրամասն տվյալ հիվանդության և դրա պոտենցիալ վտանգավոր նշանների մասին կարդացեք OSNT մաշկի տիպի մասին հոդվածում: Ինչպես նաև խորհուրդ է տրվում յուրաքանչյուր տարի անցնել զննում մաշկաբանի մոտ:



Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Ձեր մաշկը սևեռուն հայացքի տակ է

DSPW մաշկի համար հատկանշական է հետևյալը.

- Չորություն
- Մաշկային քոր
- Վարդագույն թեփոտվող հատվածներ
- Պիգմենտային բծեր և ավելի մուգ մաշկի հատվածներ՝ ի պատասխան վնասվածքային ներգործությանը
- Դեմքի հանկարծակի կարմրածություն
- Դեմքի արյունատար անոթների լայնացում
- Կորյակաին ցան
- Աչքերի տակ սև շրջանների գոյացում
- Մաշկային ալերգիկ ռեակցիաների բարձր հակվածություն
- Շուրթերի չորություն
- Գրգռված հատվածներում մաշկի մգեցում (ծունկարմունկային ծալքեր)

DSPW տիպին կարող են պատկանել ինչպես թուխ, այնպես էլ բաց գույնի մաշկ ունեցողները: DSPW մաշկի ավելի բաց երանգներում արևի տակ մնալու հետևանքով կարող են նկատվել պիգմենտային բծեր, մելազմա կամ պեպեններ: Կարդացեք «Մաշկի պիգմենտացիայի խանգարումները» հոդվածը, որ ավելին իմանաք ձեր մաշկի նրբությունների մասին և հասկանաք արդյոք ունեք խանգարումներ, թե ոչ:

Մելազմի բուժման համար օգտագործվում են սպիտակեցնող քսուքներ, բայց ամենաարդյունավետ միջոցը ցանկացած տեսակի հորմոնալ դեղամիջոցներից հրաժարվելն է (օրինակ՝ հակաբեղմնավորիչ հաբերից կամ հորմոնափոխարինող թերապիայից), որոնք հակում ունեն ուժեղացնելու պիգմենտացիան: Խուսափեք արևի ճառագայթների ազդեցությունից, քանի որ դրանք վատթարացնում են մելազմի վիճակը: Ճիշտ ընտրեք արևապաշտպան արտադրանքը, քանի որ որոշ միջոցներ չեն կանգնեցնում ուլտրամանուշակագույն ճառագայթները, որոնք նպաստում են մելազմի: Ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող միջոցը օգտագործեք շենքի ներսում, մեքենայում կամ ինքնաթիռում, որովհետև այս ճառագայթման տեսակը անցնում է ապակու միջով: Լավ լուր. մելազմի վիճակը լավանում է դաշտանադադարից հետո:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։



Չնայած DSPW թուխ մաշկ ունեցողների մոտ պեպեններ չեն լինում, նրանք ստիպված են գործ ունենալ այլ բնույթի խնդիրների հետ: Թուխ մաշկ ունեցեղների մոտ բորբոքային պրոցեսներից հետո հաճախ առաջանում են մգեցված հատվածներ: Կարմրածության և քորի վերանալուց հետո, մնում է մուգ բիծ, որը կարող է պահպանվել՝ ուժեղացնելով գրգռվածությունն ու չորությունը:

Թուխ երանգով մաշկի վրա թեփոտությունն ու չորությունը կարող են հիշեցնել մոխրագույն թեփուկների: Շատերն այն անվանում են «մոխրագույն մաշկ», իսկ որոշ կոսմետիկ միջոցների արտադրողները պնդում են, որ նրանք պայքարում են հենց այդ խնդրի հետ, չնայած խոսքը գնում է սովորական մաշկի չորության մասին, որը վերացվում է ցանկացած խոնավեցնող միջոցով: Ընտրեք համապատասխան մարմնի խնամքի և դեմքի քսուք, կախված նրանից, թե որտեղ է առաջացել չորությունը:

Շտկում ենք մաշկի խնամքի ռեժիմը

Խոնավ կլիման իդեալական է Ձեզ համար: Ձմռանը օդի խոնավության մակարդակը ընկնում է, այդ պատճառով կարող է ուժեղանալ մաշկի չորությունն ու զգայունությունը, ինչը բերում է թեփոտության և քորի: Չոր օդը, օրինակ, ինքնաթիռում կամ անապատային տեղանքում, առաջացնում է Ձեր գերչորացած մաշկի էլ ավելի ջրազրկում:

DSPW տիպի տիրապետողների մոտ կարող է նկատվել չորություն, քոր և բարձր զգայունություն ի պատասխան այնպիսի գործվածքից թանձր ձմեռային հագուստի, ինչպիսին է բուրդը, քանի որ նրանք շփվում են մաշկի հետ և գրգռում այն:

Ձեզ անհրաժեշտ է փոփոխել մաշկի խնամքի ռեժիմը, կախված տարվա եղանակից: Չի կարելի կուրորեն հետևել միևնույն ռեժիմին: Ուշադրություն դարձրեք մաշկի վիճակին և փոփոխություններ մտցրեք, կախված անհրաժեշտությունից: Չոր կլիմայում հաճախ խոնավեցրեք մաշկը և օգտագործեք ավելի խիտ բաղադրությամբ քսուքներ: Օդի ավելի բարձր խոնավության դեպքում Դուք կարող եք բավարարվել ավելի թեթև խոնավեցնող միջոցներով: Բուժեք պիգմենտային բծերը նրանց առաջացմանը զուգընթաց, իսկ, երբ դրանք կվերանան, վերադարձեք խնամքի պահպանող ծրագրին:

DSPW տիպով մարդկանց մոտ մաշկային խնդիրները ավելանում են տարիքի հետ կապված: 40 -ից հետո մաշկի չորությունը կարող է ավելանալ, հատկապես կանանց մոտ, ովքեր դաշտանադադարի շրջանում են, ինչը կպահանջի հաճախակի խոնավեցում և ավելի հագեցած խոնավեցնող միջոցների օգտագործում: Տարիքի հետ ավելանում է մաշկի զգայունությունը. Կախված նրանից, թե Ձեր մաշկի վրա ազդում են էլ ավելի շատ կոսմետիկ միջոցների բաղադրիչներ, առաջ է գալիս ավելի շատ ալերգիկ ռեակցիաներ (80-90-ից հետո ալերգիաները պակասում են, քանի որ իմունային սիստեմայի ֆունկցիաները թուլանում են):


Դրանից խուսափելու համար ընտրեք մի քանի միջոց և շարունակեք օգտվել դրանցից: Պեպենների, արևային բծերի, վիզուալ երևացող արյունատար անոթների և կնճիռների վիճակը նույնպես վատանում է տարիքի հետ. չնայած կորյակային ցանը և մելազման սովորաբար պակասում է: Ձեր մաշկային խնդիրների բազմազանության պարագայում հնարավոր չէ խոստանալ նրանցից ամբողջական ձերբազատում, բայց Դուք կզգաք բարելավում, եթե անշեղում հետևեք հոդվածում բերված խորհուրդներին:

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. Ձեր մաշկի խնամքի հետ կապված որոշումները պետք է լինեն ճիշտ: Դուք սխալվելու իրավունք չունեք, այդ պատճառով ճիշտ հետևեք տրված խորհուրդներին: Եթե Ձեզ թվում է, որ Դուք էկզեմա ունեք, դիմեք մաշկաբանին: Շատ դեպքերում էկզեմայի բուժման համար բավարար չէ ճիշտ խնամքն ու խոնավեցնող միջոցները: Բարեբախտաբար , նոր դեղատոմսային պրեպարատները, ինչպիսին է Էլիդելը, շատ էֆֆեկտիվ է այս հիվանդության բուժման համար:
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան