Մաշկի DSPT տիպ.

չոր, զգայուն, պիգմենտացված, հարթ

Ձեր մաշկի մասին

Եթե թեստի արդյունքները ցույց են տալիս, որ դուք DSPT տիպին եք պատկանում, հավանաբար, դուք տարատեսակ մաշկային խնդիրների եք բախվում: Դուք կարոք եք տառապել էկզեմայից, մաշկի չորությունից, կորեակային ցանից, թեփոտվածությունից, կարմրությունից, մաշկային քորից և ռոզացեայից: DSPT տիպի տեր մարդկանց հետապնդող խնդիրները ոչ միայն անհանգստություն են առաջացնում սեփական արտաքինի մասին: Մաշկային քորը, կարմրությունը, ռոզացեան կամ կորեակային ցանը ֆիզիկական անհարմարություններ են պատճառում: Դրանք հիշեցնում են իրենց մասին՝ անընդհատ շեղելով և անհանգստացնելով ձեզ:


DSPT տիպ ունեցող մարդիկ իրենց անկարող են զգում մաշկի չորության և զգայունության դեմ պայքարում: Հիշու՞մ եք «ուրիշի կաշվում լինել» հին արտահայտությունը: Մյուս տիպերի մեծամասնության ներկայացուցիչները ձեր կաշվում մեկ օր անգամ չէին ցանկանա լինել: Եվ քիչ մարդիկ են կարող պատկերացնել այն անընդհատ լարվածությունը, որ դուք ապրում եք ձեր կյանքի յուրաքանչյուր րոպեին:


Չնայած նրան, որ ձեր կարմրած, չոր և թեփոտված մաշկը խոնավեցման կարիք ունի, ձեր մաշկի զգայունությունն արտահայտվում է այնքան կոսմետիկ բաղադրիչների հանդեպ ռեակցիայով, որ դուք զգուշությամբ եք նոր միջոցներ օգտագործում: Մաշկի խնամքի միջոցների հոտավետ նյութերը, օճառի մաքրող նյութերը, կոշտ գործվածքն ու քամոտ եղանակը կարող են անհարմարություններ պատճառել: Թանձր խոնավեցնող քսուքները կարող են կորեակային ցան առաջացնել: Արդյո՞ք դուք ուրախանալու պատճառներ ունեք: Մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղի առաջացման ռիսկը ձեզ համար մի փոքր ցածր է, քան այլ մաշկային տիպերի մոտ, բայց միշտ ավելի լավ է պարբերաբար հետազոտվել:

Բոլոր չորս չոր, զգայուն մաշկի տիպերի ներկայացուցիչների մոտ վնասված է մաշկային պատնեշը: DSPW մաշկի տիպի մասին հոդվածի «Վնասված մաշկային պատնեշ» հատվածում կարող եք իմանալ, ինչպես են փոխազդում չորությունը, զգայունությունն ու պիգմենտացիան՝ ստեղծելով մաշկային խնդիրներ: Մաշկի մուգ երանգով մարդկանցից շատերը պատկանում են DSPT տիպին՝ նեռարյալ լատինոամերիկացիները, իսպանացիները, միջերկրածովյան ջրավազանի երկրների և մերձարևելքի ներկայացուցիչները: Այս տիպը նաև բավականին տարածված է աֆրոամերիկացիների և ասիացիների շրջանում:

Մաշկի չորության դեմ պայքարը

տիպի մաշկ ունեցողներից շատերը թխամաշկ են, և նրանց մոտ մաշկի չորությունը կարող է թեփոտվածություն և մոխրագույն երանգ առաջացնել: Այն առաջանում է, երբ շերտազատվող չոր մաշկը սպիտակում է, իսկ ավելի խորը գտնվող մուգ մաշկի գույնը թափանցում է նրա միջով: Երբ դուք մոխրագույն մաշկի դեմ կոսմետիկայի գովազդ եք տեսնում, հիշե՛ք, որ խոսքը մաշկի չորության մասին է, որը կարելի է վերացնել լավ խոնավեցնող միջոցի օգնությամբ:


DSPT տիպի թխամաշկ մարդկանց մաշկի չորությունն ու զգայունությունը կարող է ժառանգականությամբ պայմանավորված լինել, բայց չոր մաշկը կարող է նաև եղանակային պայմանների և քիմիական նյութերի ազդեցության արդյունք լինել: Շատ կոսմետիկ միջոցներ և սև մազերի համար քիմիական գործողություններ կարող են խախտել մաշկային պատնեշը և ալերգիկ ռեակցիա առաջացնել:

Ալերգիան առաջանում է, երբ իմունային համակարգը հակամարմիններ է արտադրում, որոնք արձագանքում են որևէ նյութի: Օրինակ, որոշ մարդիկ հակամարմիններ ունեն թունավոր բաղեղի դեմ, և նրա հետ շփման դեպքում այդ մարդկանց մոտ ցան է առաջանում; մյուսները այդ հակամարմինները չունեն և չեն հակազդում այդ բույսին: Նյութերը կարող են ներթափանցել վնասված մաշկային պատնեշի միջով և ընկնել արյան շրջանառության հոսք, որտեղ առաջացնում են ալերգիկ ռեակցիա: Գրգռող նյութերի հետ շփումից առաջացող ցանն այլ բնույթ ունի, չնայած այն հաճախ են շփոթում ալերգիայի հետ: Գրգռող նյութը մաշկային ցան է առաջացնում, բայց ի տարբերություն ալերգիայի, այն պայմանավորված չէ հակամարմինների առկայությամբ: Վնասված մաշկային պատնեշը ձեզ առավել խոցելի է դարձնում:


Քորը, կարմրությունն ու ցանը բորբոքման պատասխան են, որը ավելի է խախտում մաշկային պատնեշի ամբողջականությունը: Երբ մաշկը բորբոքված է, այն անհրաժեշտ է հանգստացնել՝ խուսափելով գրգռող նյութերից և օգտագործելով մաշկը հանգստացնող միջոցներ:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
DSPT տիպը և էկզեման

12 միլիոն մարդկանցից ավելին տառապում են էկզեմայով, որը կոչվում է նաև ատոպիկ դերմատիտ՝ ծանր աստիճանի մաշկի չորություն, որը սովորաբար ծագում է նույն հատվածներում, օրինակ՝ ծնկների տակ, արմունկներին, մատների ոսկրերին և արմունկի ծալքում: Սկզբում քորի հատված է առաջանում, որը կարմրում է և բորբոքվում: Եթե մաշկի այդ հատվածը քորում են, առաջանում են քերծվածքներ, որոնցով կարող են մանրէներ ներթափանցել:


Կարող են ամիսներ պահանջվել, որպեսզի մաշկը բնական երանգին վերադառնա: Մաշկի չորության և զգայունության համադրությունը էկզեմա է առաջացնում, երբեմն իր դերակատարությունն է ունենում նաև ալերգիան: Խոսքը ինչպես մաշկի հետ փոխադզող նյութերի վրա տեղային ալերգիկ ռեակցիայի մասին է, այնպես էլ սննդամթերքի, օդի հետ ներշնչվող նյութերի և այլ նյութերի հանդեպ ներքին ալերգիայի մասին:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։

Արդյո՞ք դուք էկզեմա ունեք:

Եթե դուք նկատում եք ստորև թվարկված ախտանշաններից որևէ մեկը, հնարավոր է, էկզեմա ունեք.

• Մաշկային քոր մարմնի կամ դեմքի ցանկացած հատվածում;
• Մաշկի գրգռվածություն և ծնկերի, արմունկների ծալքերի, դաստակների կամ ոտնաթաթերի հատվածը հաճախ քորելու ցանկություն;
• Քորի ճրագները հաճախ կարմիր են մնում կամ մուգ երանգ են ստանում քորն անցնելուց հետո;
• Կարմրած չոր մաշկը ճաքճքում է՝ հատկապես հոդերի հատվածում;
• Կարմրությունն ու քորը հակում ունեն մարմնի նույն հատվածներում առաջանալու;
• Ականջների ետևում մաշկի քոր, կարմրություն և թեփոտվածություն;
• Ձեր կամ ձեր բարեկամների մոտ ալերգիկ ռեակցիաներ կամ ասթմա է ախտորոշվել:

Գլխավոր կանոններից մեկն է մաշկը չքորելը, քանի որ քորելիս շփումն ավելի է վնասում մաշկային պատնեշը: Ստորև կներկայացվի, ինչ բուժիչ միջոցներ են կարող հանգստացնել էկզեմայի բռնկումները:

Էկզեմային հակվածություն

Էկզեման հաճախ ժառանգաբար է փոխանցվում, խոցելով ալերգիայով կամ ասթմայով տառապող մարդկանց և նրանց, ովքեր ընտանիքում ունեցել են այդ հիվանդությունները: Էկզեմայի բռնկում սովորաբար տեղի է ունենում կյանքի առաջին տարում. հիվանդացող մարդկանց մեծամասնության դեպքում էկզեման զարգանում է մինչև հինգ տարեկան հասակը: Բարեբախտաբար, շատերը «դրանից մեծանում են» և հետագայում գործ են ունենում միայն չոր մաշկի խնդրի հետ: Ատոպիկ դերմատիտ ունեցող մեծահասակները սովորաբար գերզգայուն մաշկ ունեն:

Վերջերս հետազոտությունը ցույց է տվել, որ մայրական կաթով սնվող մանուկների դեպքում ատոպիկ դերմատիտն ավելի հազվադեպ է ի հայտ գալիս, հավանաբար այն պատճառով, որ նրանք չեն հանդիպում տարածված ալերգենների, օրինակ՝ կաթնամթերքի կամ սոյայի, մինչև չկայանա նրանց իմունային համակարգը: Ուշագրավ է, որ ըստ այլ հետազոտության, մայրական կաթով սնվող այն երեխաները, որոնց մայրերը սննդակարգից բացառել են ալերգիայի պատճառ հանդիսացող սննդամթերք (ձու, կարթնամթերք, ձուկ, գետնանուշ և սոյայի հատիկներ) ավելի հազվադեպ են էկզեմա ունենում, քան այն երեխաները, ում մայրերը խիստ սննդակարգի չեն հետևում:

Խուսափե՛ք գրգռող նյութերից

Չոր մաշկի և էկզեմայի բուժմանը հիմնական մոտեցումը երեք գլխավոր բաղադրիչ ունի.

• բորբոքման բուժում;
• մաշկային պատնեշի վերականգնում;
• մաշկի խոնավեցում:

Չնայած էկզեմայից դեղամիջոց գոյություն չունի, այն կարելի է վերահսկել: Կարելի է խուսափել արևի ճառագայթների ազդեցությունից և մաշկային պատնեշի ամրացմանն ուղղված խնամքի միջողներ օգտագործել: Իմ կողմից խորհուրդ տրվող միջոցները պարունակում են այնպիսի բաղադրիչներ, որոնք խոնավեցնում են մաշկը և վերականգնում մաշկային պատնեշը՝ օգնելով նրան ավելի լավ պահպանել խոնավությունը:

Շրջակա միջավայրի ազդեցությունը DSPT տիպ ունեցող մարդկանց վրա

DSPT տիպի ներկայացուցիչների խնդիրները փոփոխվում են՝ կախված տարվա եղանակից, քանի որ եղանակը կարող է անբարենպաստ ազդեցություն ունենալ չոր, զգայուն մաշկի վրա: Դժվար է ասել, թե տարվա որ եղանակն է ավելի համապատասխան ձեր չոր, պիգմենտացված մաշկին: Ամռանը արևը կարող է ավելի մուգ դարձնել պիգմենտային բծերը: Արդյունքում հաճախ արևից պաշտպանության և մաշկը գունաբացող միջոցների օգտագործման կարիք է լինում: Երբ ջերմաստիճանը նվազում է, նվազում է նաև օդի խոնավության մակարդակը, իսկ ձմեռային ցուրտն ու ցածր խոնավությունը ուժգնացնում են մաշկի չորությունն ու զգայունությունը: Կոպիտ գործվածքներից հաստ ձմեռային հագուստը կարող է շփել մաշկը՝ վատթարացնելով նրա չորությունն ու զգայունությունը: DSPT տիպի մաշկի համար կատարյալ կլիման զով է և խոնավ:

Ձեր մաշկն ակնապիշ հայացքով

DSPT մաշկին կարող են հատուկ լինել հետևյալ ախտանիշները.

• էկզեմա (ատոպիկ դերմատիտ);
• մաշկի թեփոտվածություն;
• հաստացած, կոշտ մաշկի հատվածներ;
• քոր;
• մաշկի չորություն, որն ուժգնանում է ձմռանը կամ օդի ցածր խոնավության դեպքում;
• անուշաբույր նյութերի հանդեպ զգայունություն, որը կարող է մաշկային ցան առաջացնել;
• մաքրող միջոցները չորություն են առաջացնում՝ հաղորդելով «մաքրուհու ձեռքերի» տեսք;
• մաշկի բորբոքման կամ վնասվածքի, օրինակ՝ կտրվածքի տեղում մուգ բծեր;
• արևին բաց տեղերում մուգ հատվածներ;
• կոպերի մաշկը ավելի մուգ է;
• աչքերի տակ մուգ շրջանանկներ:

Դուք հարթ մաշկ ունեք, որի վրա բազմաթիվ կնճիռներ չեն առաջանա, սակայն այլ խնդիրները տարիների ընթացքում վատթարանալու են: Ձեր մաշկն ավելի չոր կդառնա, ավելի մեծ դժվարություններով է հաղթահարելու ձմեռային եղանակը, քան երիտասարդ տարիքում, ինչը կբերի կարմրության, թեփոտվածության և ճաքերի առաջացմանը: 50 տարեկանից հետո սովորաբար անհնար է առանց խոնավեցնող միջոցի: Ավելի թանձր գիշերային քսուքները առավել համապատասխան են տարիքային DSPT մաշկ ունեցողների համար. բայց մի՛ համոզվեք գնել թանկարժեք հակատարիքային բաղադրիչներով քսուքներ, որոնք ձեզ պետք չեն: Այս հոդվածում հետագայում կառաջարկվեն արդյունավետ խոնավեցնող միջոցներ:


Մելազմայի և պիգմենտային բծերի վիճակը կանանց մոտ բարելավվում է էսթրոգենի մակարդակի իջեցմանը զուգահեռ նախամենոպաուզայի և մենոպաուզայի շրջանում: Սակայն էսթրոգենի ցածր մակարդակը նաև նպաստում է մաշկի չորությանը: 80-90 տարեկաից հետո, երբ իմունային համակարգի գործառույթները թուլանում են, կարող է դիտարկվել ալերգիայի և աուտոիմունային հիվանդությունների (ինչպիսին էկզեմայի որոշ տեսակներն են) դրսևորումների բարելավում:

DSPT մաշկի տիպը և ազգությունը

DSPT մաշկ ունեցող ասիացիները ավելի հաճախ են էկզեմա և մելազմա ունենում, քան եվրոպացիները, իսկ կնճիռներ և մաշկի քաղցկեղ՝ ավելի հազվադեպ: Որպես հետևանք, կոսմետիկայի ասիական արտադրողներն ավելի ուշադիր են հետևում չորության և պիգմենտացիայի խանգարումների բուժմանը: Կենսաքիմիական տարբերությունների պատճառով ասիական տիպի մաշկն այլ կերպ է արձագանքում կոսմետիկ միջոցներին, քան սևամորթ և եվրոպացի մարդկանց մաշկը:

Օրինակ, որոշ հետազոտություններ ապացուցել են, որ ճապոնացիների մաշկն ավելի ուժգին է արձագանքում լվացքի փոշիներին և մաքրող նյութերին: Հնարավոր է հենց այդ պատճառով են ասիացիները նախընտրում յուղային հիմքով մաքրող միջոցներ օգտագործել: Չնայած մաքրող նյութերը (որոնք պարունակվում են մաքրող միջոցների մեծամասնության, շամպունների, դեմքի և մարմնի օճառների, լվացքի փոշիների և սպասք լվանալու միջոցների մեջ) չորացնում են մաշկը և չպետք է օգտագործվեն չոր և զգայուն մաշկ ունեցող մարդկանց կողմից, ասիական ծագում ունեցող մարդիկ հատկապես պետք է խուսափեն ակտիվ փրփուր առաջացնող օճառներից, շամպուններից և մաքրող միջոցներից: Ընտրե՛ք ավելի խնայող միջոցներ, ուշադիր լվացվե՛ք դրանք օգտագործումից հետո և միանգամից խոնավեցրե՛ք մաշկը: Ռետինե ձեռնոցներ կրե՛ք, երբ օգտագործում եք կենցաղային մաքրող միջոցներ:

DSPT տիպի մաշկի համար կոսմետիկ միջոցների ընտրությունը

DSPT մաշկ ունեցող մարդկանց օգտակար է անընդհատ խոնավեցումը: Ձեզ նաև անհրաժեշտ են մելազման և պիգմենտային բծերը գունաբացող կոսմետիկ միջոցներ կամ գործողություններ: Սակայն DSPT մաշկը բավականին վատ է արձագանքում կոսմետիկ արտադրանքի և բաղադրիչների լայն տեսականուն: Ամենատարածված ալերգեն են հանդիսանում անուշաբույր նյութերը, որոնք մյուս նյութերից ավելի հաճախ են ցան առաջացնում՝ ներառյալ պարաբենները և մաշկի խնամքի միջոցներում պարունակվող այլ քիմիական պահպանիչ նյութեր: Ակնհայտ է, որ ձեզ ցանկալի չէ օգտագործել պարֆումերիա, չնայած հնարավոր է կարողանաք գտնել այն միակ եթերայուղը, որը ձեզ մոտ ռեակցիա չի առաջացում:


Այնուամենայնիվ, փնտրտուքը կարող է այնպիսի քաոս ստեղծել, որ թերևս չարժե նույնիսկ սկսել: Ինչպես արդեն նշվեց, մաշկի խնամքի միջոցների մեծամասնությունը, որոնք գովազդվում են որպես անուշաբույր նյութեր չպարունկող, ունեն որևէ անուշաբույր բաղադրիչ, որը քողարկում է այլ բաղադրիչների տհաճ հոտը: Հաճախ այդ նպատակով օգտագործվող բույրն իր մեջ ներառում է 40 կամ ավելի տարբեր բաղադրիչներ, այնպես որ ալերգիայի սկզբնաղբյուրը պարզելը գրեթե անհնարին է: Իմ հիվանդներից մեկի մոտ ցան էր առաջացել ամսագրում օծանելիքի փորձանմուշի պատճառով: Հիմա ամսագիր կարդալուց առաջ նա իր ընկերոջը խնդրում է դրանից հեռացնել բոլոր փորձանմուշները:

Եթե դուք չգիտեք, թե որ բաղադրիչներն են ալերգիկ ռեակցիա առաջացնում, կոսմետիկայի գնումները բավականին վտանգավոր են դառնում: Դուք կարող եք հայտնաբերել, որ մաշկի խնամքի նոր միջոցներից ձեզ մոտ ցան և կարմրություն է առաջանում, որոնք մի քանի օր, շաբաթ կամ ամիս չեն անցնում: Չմտածե՛ք, որ կարող եք գնված քսուքն օգտագործել պակաս զգայուն հատվածներին՝ ձեռքերին, ոտքերին կամ ոտնաթաթերին: Էկզեմայի առաջացման ռիսկի դեպքում պետք է բացարձակ զգուշավոր լինել: DSPT տիպի շատ հիվանդներ պատմում են, որ գոնե մեկ անվտանգ կոսմետիկ միջոց հայտնաբերելն արդեն ձեռքբերում է: Կենարար խոնավություն

DSPT մաշկի համար գլխավոր խորհուրդը. խոնավեցրե՛ք, խոնավեցրե՛ք, խոնավեցրե՛ք: Ձեզ առավել համապատասխան են SPF գործոնով և այնիպիսի պարզ և օգտակար բաղադրիչներով խոնավեցնող միջոցները, ինչպիսին են շի յուղը, կակաոյի, ձիթապտղի և ժոժոբայի յուղերը:

Ձեր մաշկի խնամքի միջոցները պետք է պարունակեն ցերամիդներ, ճարպաթթուներ և խոլեստերին և խթանեն դրանց արտադրությունը մաշկի կողմից: Այս 3 տեսակի ճարպերն անհրաժեշտ են առողջ մաշկային պատնեշ ստեղծելու համար: Բացի այդ, դուք պետք է խոնավեցնող միջոց օգտագործեք օրեկան առնվազն 2 անգամ, իսկ իրականում որքան հաճախակի, այնքան լավ: Նշենք նաև, որ դուք պետք է օգտագործեք թե՛ արևապաշտպան, թե՛ խոնավեցնող միջոց, քանի որ միայն արևապաշտպան միջոցը բավականաչափ խոնավեցում չի հաղորդում: Ձեզ համապատասխանում են նաև թանձր գիշերային քսուքները, որոնք սակայն չպետք է պարունակեն մաշկը գրգռող և չորացնող անուշաբույր նյութեր: Խուսափե՛ք թանկարժեք քսուքներից, որոնք իրականում անուշաբույր բաղադրիչներ են պարունակում: Արևապաշտպան միջոցների ամենօրյա օգտագործումը կարևոր է երկու պատճառով. առաջինը, արևը վնասում է մաշկային պատնեշը, երկրորդ, այն հանգեցնում է պիգմենտային բծերի առաջացմանը:

Ցավոք սրտի, ինձ հայտնի չեն ամբուլատոր կոսմետիկ միջամտություններ, որոնք կարող են բարելավել մաշկային պատնեշը: Դեպքերի մեծամասնությունում պիգմենտային բծերի բուժման համար բաց երանգի մաշկ ունեցող մարդկանց համար գործածվում է լազերային կամ ֆոտոթերապիան: Թե՛ թուխ, թե՛ բաց երանգի մաշկ ունեցող այցելուների համար կարելի է գործածել քիմիական պիլինգներ կամ միկրոդերմաբրազիա, որպեսզի արագացվի պիգմենտային բծերի առաջացումը կամ մաշկը ժամանակավորապես պակաս կոշտ դառնա: Դեղատոմսային դեղորայքը կարող է օգտագործվել էկզեմայի սրացման բուժման և պիգմենտային բծերի գունաբացման համար: Բայց առաջին հերթին դուք պարտավոր եք վերահսկել մաշկի խոնավեցումը և ուշադիր հետևել, որպեսզի մաշկը չշփվի գրգռող նյութերի հետ:

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. մաշկը օրեկան 4 անգամ խոնավեցնելն անգամ ձեզ համար շատ չէ: Խոնավեցնող միջոցը մաշկին տարածե՛ք լոգանքից, սպասքը լվանալուց, շրջակա միջավայրի գործոնների ազդեցությունից անմիջապես հետո: Այն օգտագործեք ամեն անգամ, երբ զգեստ եք փոխում: Ձեր մաշկը հնարավոր չէ գերխոնավեցնել:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան