DSNT տիպի մաշկ. չոր, զգայուն, չպիգմենտացված, հարթ

Ձեր մաշկի մասին

Նրա վրա թեփուկներ են առաջանում, այն թեփոտվում է կարմրում, կոշտանում և կորցնում փայլը: Եթե թեստը ցույց է տալիս, որ դուք DSNT տիպին եք պատկանում, ձեր մաշկն բառացիորեն լրացուցիչ խոնավության ծարավ է: Սա հիշեցնում է «Ծեր ծովագնացի մասին երգի» հայտնի տողերը. «Շուրջը ջուր է, բայց կում ու կաթիլ անգամ ըմպել չեմ կարող»: Դուք ամեն ինչ փորձել եք: Հետևել եք օրը մի քանի լիտր ջուր խմելու խորհրդին, որպեսզի պահպանեք խոնավությունը, բայց դա չի օգնել: Դուք կոֆեին չեք օգտագործում այն պատճառով, որ այն ջրազրկում է առաջացնում: Դուք գիտեք մաշկը խոնավեցնելու կարևորության մասին և հուսահատ փորձում եք ամեն նոր միջոց, որը ձեզ պատահում է, բայց նույնիսկ ամենաթանկարժեք քսուքները կարող են ձեր զգայուն մաշկի ոչ ցանկալի արձագանքն առաջացնել: Ձեր մաշկը հասկանալը այն խնամելու հիմքն է: Պետք չէ վախենալ, նույնիսկ ձեր փխրում չոր մաշկի համար լուծում կա, որը հիմնված է մաշկային տիպերի դասակարգման վրա:

DSNT տիպի ակնարկ

Այս տիպն առավելապես տարածված է սպիտակամաշկ եվրոպացիների շրջանում, որոնք լավ են խնամում իրենց և իրենց մաշկը: Չնայած շատերը հիանում են ձեր մաշկի նրբությամբ, նրա խնամքը կարող է բարդություններ պատճառել: Դուք վատ եք արևայրվում: Ձեզ ավելի լավ է ընդհանրապես խուսափել արևից: DSNT տիպի մարդկանց մեծամասնությունը կարողացել են հասանալ, որ արևի տակ չափազանց երկար գտնվելը օգուտ չի բերում իրենց գերզգայուն չոր մաշկին: Նրանք, ովքեր դեռ չեն հասկացել, թանկ են վճարում, և մեծ է հնարավորությունը, հակված կնճիռների առաջացմանը: Համենայն դեպս, դուք ստիպված չեք անհանգստանալ կնճիռների կանխարգելման և շտկման մասին: Շատերն ուզում են իմանալ, թե արդյոք կնճիռների առաջացումն անխուսափելի է: Ոչ, անխուսափելի չէ:

Ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից պաշտպանված մաշկի վրա կնճիռներ չեն առաջանում, այդ պատճառով լավ սովորությունները օգնում են խուսափել դրանց առաջացումից, չնայած հասուն տարիքում կնճիռներն այնուամենայնիվ առաջանում են դեմքի շրջանում ճարպային հյուսվածքի քանակի նվազման պատճառով: Այդ տիպի հարթ մաշկ ունեցող մարդիկ կարող են հպարտանալ առողջ ապրելակերպով. նրանք արևի տակ երկար չեն գտնվում և չեն ծխում: DSNT տիպի մաշկ ունեցող շատ մարդիկ ընտրում են առողջ, հակաօքսիդանտներով հարուստ սնունդ (մրգեր և բանջարեղեն), որոնք կանխում են կնճիռների առաջացումը և ընդհանուր առմամբ պահպանում առողջությունը:

Մաշկի զգայունությունը և DSNT տիպը


40%-ը պնդում են, որ զգայուն մաշկ ունեն, որը արձագանքում է կոսմետիկ միջոցներին և բաղադրիչներին ծակծկոցի զգացողությամբ, քորով և կարմրությամբ: Իրական պատճառի բացահայտումը կարող է որոշ ժամանակ պահանջել, ուստի պետք է նախքան պատճառները պարզելը բացառել անցանկալի ռեակցիա առաջացնող բոլոր նյութերը: Դրա համար անհրաժեշտ է խուսափել բոլոր բաղադրիչներից, որոնք թվարկված են ստորև խորհուրդ տրվող կոսմետիկ միջոցների ցանկում: Եթե սա արդյունավետ չլինի, դուք միշտ կարող եք սննդի և մաշկի խնամքի օրագիր պահել, գրանցելով, թե ինչ եք ուտում և ինչ եք օգտագործում մաշկի վրա, որպեսզի հետևեք սննդի և կոսմետիկայի մեջ պարունակվող ալերգենների վրա մաշկի արձագանքին:


Վերջապես, կարող եք դիմել մաշկաբանի և ալերգիայի փորձանմուշներ հանձնել, որոնք ճշգրիտ կորոշեն ալերգենները: Սակայն այս հետազոտությունն ավելի մատչելի կլինի, եթե նեղացնեք կասկածյալների շրջանը: Մաշկի զգայունությունը և մաշկային ալերգիաները նույն դասակարգի երևույթներ են: Չնայած կոսմետիկայի որոշակի բաղադրիչներ միշտ չեն ալերգիկ ռեակցիա առաջացնում, նրանք կարող են վնասել մաշկային պատնեշը և ուժգնացնել մաշկի ընդհանուր զգայունությունը (բացառությամբ հանգստացնող և գրգռվածությունը նվազեցնող նյութերի):

Մաշկային պատնեշ

Մաշկի բնական պատնեշը կազմված է աղյուսներ հիշեցնող բջիջներից, որոնք շրջապատված են ճարպերով կամ լիպիդներով, որոնք ամրացնող ցեմենտի դեր են կատարում: Ճարպերի մոլեկուլները երկշերտ լիպիդային շերտ են կազմում (ճարպի մոլեկուլների երկու շերտ)՝ ձևավորելով եռաչափ կազմվածք: Մաշկային պատնեշը գործում է որպես սննդային թաղանթ, որը ջուրը պահպանում է մաշկի շերտերի ներսում, իսկ ալերգենները, տոքսիններն ու բակտերիաները՝ դրսում: Եթե մաշկային պատնեշը թուլացած է, նյութերը հեշտությամբ են ներթափանցում նրա մեջ, առաջացնելով ալերգիկ կամ բորբոքային ռեակցիաներ, քանի որ իմունային համակարգը օտարածին նյութեր է ընկալում և ձևավորում պատասխան: Մաշկային պատնեշի վնասվելուն պես սկսվում է ցիկլային գործընթաց: Անբավարար պաշտպանությունը հանգեցնում է բորբոքում առաջացող նյութերի ներթափանցում; բորբոքումը քոր է առաջացնում և բնական պատնեշի հետագա ոչնչացում:


Արդյունքում մաշկը սկսում է կորցնել խոնավություն պահպանելու հատկությունը և ջրազրկվում է: Մի շարք գործոններ կարող են առաջացնել կամ վատթարացնել մաշկի պատնեշի վնասումը: Մաշկի համար կոսմետիկայի մեջ պարունակվող ագրեսիվ կամ բուրավետ նյութերով հարստացված նյութերը բորբոքում են առաջանում և ոչնչացնում բջիջները: DSNT տիպի մարդիկ երջանիկ էին ապրում, երբ նորաձև էր «առանց բուրավետ նյութերի» արտադրանքը: Հեռանկարում խնդիրներ կարող են առաջացնել եղունգների լաքի բաղադրության մեջ մտնող ացետոնը, կտորերի խնամքի քիմիական միջոցները, չոր մաքրման հեղուկը, շինանյութերի, գորգերի և կահույքի խնամքի միջոցների մեջ պարունակվող քիմիական նյութերը, աղտոտված արյունաբերական և ավտոխառնուրդները: DSNT տիպի բազմաթիվ ներկայացուցիչներ տառապում են մաշկային ալերգիաներից:


Շատերը չեն կարող ականջօղեր կրել, եթե դրանք մաքուր ոսկուց կամ պլատինայից չեն պատրաստված. հակառակ դեպքում ցան է առաջանում: Հաճախ պատճառը նիկելից ալեգիան է: Ցան կարող է առաջանալ նաև ժամացույցից կամ հագուստի և ներքնազգեստի ամրակներից: Կարմիր գույնի ցան կարող է առաջանալ մատանու տակ, սակայն մի՛ անհանգստացեք. սա չի նշանակում, որ ձեր ոսկյա կամ պլատինե մատանին կեղծ է: Ավելի հավանական բացատրությունը հետևյալն է. երբ դուք լվացվում եք, օճառի մեջ պարունակվող մաքրող նյութերը մնում են մատանու տակ և գրգռում մաշկը: Ընտանիքում ասթմայից կամ ալերգիայից տառապող մարդիկ ունեցողները ավելի հակված են էկզեմայի հանգեցնող մաշկի չորության: Սա կարող է կապված լինել մաշկի կազմվածքը պահպանող ֆերմենտի պաթոլոգիայի հետ: Յուղոտ մաշկ ունեցող մարդկանց զգայունությունը դրսևորվում է կորեակային ցանի և հանկարծակի շիկնածության տեսքով, իսկ ծակծկոցի, այրոցի զգացողությունները և ալերգիկ ռեակցիաները ավելի հազվադեպ են հանդիպում, քանի որ մաշկի ճարպն օգնում է ամրացնել բնական պատնեշը:


Այնուամենայնիվ, զգայունություն/գրգռվածության հանդեպ կայունություն դասակարգում մեծաքանակ բալեր հավաքած մարդիկ հաճախ տառապում են կոսմետիկ բաղադրիչներից ալերգիայից: Կոմբինացված զգայուն մաշկ ունեցող մարդիկ ավելի հազվադեպ են ցան ունենում (օրինակ՝ մի քանի բշտիկ յուրաքանչյուր մեկ-երկու ամսվա ընթացքում): Չոր զգայուն մաշկի դեպքում անհանգստության հիմնական պատճառը էկզեմայի հանգեցնող չորությունն է: Որքան ավելի չոր և զգայուն է ձեր մաշկը համաձայն թեստի արդյունքների, այնքան ավելի բարձր է էկզեմայի զարգացման ռիսկը:

DSNT տիպի մաշկի դեպքում դուք կարող եք դիտարկել ստորև թվարկված ախտանշաններից
ցանկացածը.

• Չորություն;
• Թեփոտվածություն;
• Մաշկի վրա թեփուկների առաջացում;
• Քոր;
• Բծեր;
• Կարմրություն;
• Կոսմետիկ նյութերի բաղադրիչների հանդեպ զգայունություն;
• Օճառի և մաքրող նյութերի հանդեպ զգայունություն;
• Մատանիների տակ առաջացող ցան;
• Ոչ մաքուր ոսկուց կամ պլատինից պատրաստված զարդերից ցան;
• Ականջօղերը կարող են առաջացնել գրգռվածություն կամ բորբոքում;
• Բշտիկների պարբերաբար առաջացում:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Մաշկի չորությունը կարող է ծագել տարբեր հիվանդությունների պատճառով: Այն կարող է հիպոթիրեոզի ախտանշան լինել՝ լայն տարածում ստացող հիվանդության: Խորհրդակցե՛ք բժիշկի հետ, որպեսզի հասկանաք, թե արդյոք ռիսկի խմբում եք գտնվում:

Չորություն առաջացնող շրջակա միջավայրի գործոնները

Եթե դուք տառապում եք մաշկի խիստ չորությունից կամ էկզեմայից, ուշադրություն դարձրե՛ք հետևյալ գործոնների առկայությանը՝

• Սառը եղանակ;
• Չոր կլիմա;
• Քամի;
• Տաք ջրի երկարատև ազդեցություն;
• Մաքրող միջոցներ և օճառ;
• Կոպիտ կտորից հագուստի շփում;
• Ինքնաթիռով հաճախակի թռիչքներ;
• Օդորակիչների աշխատանք;
• Շրջակա միջավայրի ախտոտվածություն:

Չնայած այս հանգամանքներից շատերը անխուսափելի են, դուք կարող եք պաշտպանիչ միջոցներ ձեռնարկել, օրինակ՝ չոր և քամոտ եղանակին դեմքի մաշկին լրացուցիչ խոնավեցում ապահովելով կամ փափուկ կտորից հագուստ գնելով, եթե ռեակցիա եք դիտարկում: Ինքնաթիռով չվերթները խնդիր են բոլորի համար, բայց ավելի շատ տուժում են չոր մաշկ ունեցող մարդիկ: Ինչպիսին էլ լինեն արտաքին պայմանները, մարմնի բնական մեխանիզմներն աշխատում են յուրաքանչյուր բջջում մշտական ջրի մակարդակ պահպանել՝ նեռարյալ մաշկի բջիջները: Մաշկին երեք օր է անհրաժեշտ, որպեսզի չվերթից հետո իր բնական հավասարակշիռ վիճակին վերադառնա: Այն մասին, թե ինչպես պաշտպանել ձեր մաշկը օդանավով ճանապարհորդելիս, կարդացե՛ք ստորև:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։


Տաք ջուրը նույնպես չորացնում է DSNT տիպի մաշկը և նրա վրա կործանիչ ազդեցություն ունի: Տաք լոգանքները, շոգեբաղնիքները և տաք ջրի կամ գոլորշու օգտագործմամբ դեմքի խնամքի ծառայությունները ձեզ համար չեն: Դրա փոխարեն կարճատև ցնցուղ ընդունե՛ք չափավոր տաք ջրով: Հետևե՛ք ջրի որակին: Կոշտ կամ քիմիական վերամշակում անցած ջուրը կարող է չորացնել մաշկը: Խոնավեցնող միջոցը տարածե՛ք մաշկին ցնցուղից դուրս գալուց անմիջապես հետո, քանի դեռ մաշկը դեռ խոնավ է, որպեսզի պահպանեք մաշկի մակերևույթին խոնավության մնացորդները: Երկարատև (մեկ ժամից ավելի) սենյակային ջերմաստիճանի ջրի մեջ մնալը կարող է վնասել մաշկային պատնեշը: Բացի այդ, պետք է զգուշությամբ ընտրել շամպուններն ու մազերի կոնդիցիոներները, որոնք լվանալիս հաղորդակցվում են դեմքի մաշկի հետ:

Ընթերցե՛ք ապրանքի բաղադրությունը, որպեսզի խուսափեք ամենահաճախ գրգռվածություն առաջացնող բաղադրիչներից: Մշտապես դրանք մանրակրկիտ լվացե՛ք օգտագործելուց հետո: Առավելագույն վտանգ են ներկայացնում փրփուր առաջացնող շամպունները, ուստի հետևե՛ք, որպեսզի դրանց դեմքի մաշկին չընկնեն: Նույնիսկ մաքրող միջոցները կարող են DSNT տիպի մաշկը չորացնել, եթե դուք հոգ չեք տարել հատուկ մշակված մաքրող ապրանքատեսակներ օգտագործելու մասին: Այս հոդվածում ստորև կնշվեն լավագույն միջոցները:

Խոնավեցնող միջոցները և DSNT տիպի մաշկը


Չնայած չոր, խոնավության ծարավ մաշկը խոնավեցնող միջոցների կարիք ունի, ձեր կարիքները լիովին բավարարում են ցածր և միջին գնային կարգի միջոցները: Թանկարժեք խոնավեցնող միջոցների օգտագործումը մեծ մասամբ արդարացված է, միայն եթե դուք կարող եք դրանք թույլ տալ կամ հավանել եք փաթեթավորումը: Յուղոտ, պիգմենտացված և կնճիռների առաջացմանը հակված մաշկ ունեցող մարդկանց խորհուրդ է տրվում ռետինոլ և ռետինոիդներ պարունակող միջոցներ օգտագործել, իսկ ձեզ՝ չպիգմենտացված հարթ մաշկ ունեցողներիդ, դրանք հարկավոր չեն: Բացի այդ, չնայած դրանց հակատարիքային ազդեցությանը, դրանք կարող են չորացնել մաշկը և խորհուրդ են տրվում ընտրովի օգտագործման միայն որոշ չոր մաշկ ունեցող մարդկանց:

Ձեր մաշկի պատնեշի վերականգնումը

Հիմա, երբ դուք զգուշացված եք մաշկի պատնեշի թուլացումից առաջացած խնդիրների և դրա վնասմանը հանգեցնող արտաքին պատճառների մասին, խոսենք լավ կողմի մասին, այն է՝ ինչ կարելի է անել բնական պատնեշը վերականգնելու նպատակով: Քանի որ այն կազմված է ճարպաթթուներից, դրա վրա ազդում են ինչպես յուղերը (և ձեթերը), որոնք դուք օգտագործում եք սննդի մեջ, այնպես էլ յուղերը (և ձեթերը), որոնք տարածում եք մաշկի մակերևույթին: Համարվում է, որ մաշկային առողջ պատնեշի պահպնման և վնասված պատնեշի վերականգնման համար շատ կարևոր է արտաքին և ներքին օգտագործման մեջ ներդնել որոշակի տեսակների յուղեր և ձեթեր: Բնականոն գործող մաշկային պատնեշի երեք գլխավոր բաղադրիչներն են՝ խոլեստերին, ճարպաթթուներ և ցերամիդներ: Դրանք բոլորը ճարպի մոլեկուլների տարբեր տեսակներ են, որոնք պետք է որոշակի համամասնությամբ առկա լինեն եռաչափ նյութակազմվածք ստանալու համար, որը երաշխավորում է մաշկի անջրաթափանցությունը: Ամեն բան, ինչ արտաքինից կամ ներքինից խախտում է այս երեք տեսակի ճարպերից ցանկացածը, արդյունքում վնասում է մաշկային պատնեշի նյութակազմվածքը:


Խոլեստերինի մակարդակը նվազեցնող դեղամիջոցների օգտագործումն ուժգնացնում է մաշկի չորությունը: Համաձայն հետազոտությունների, մակերեսային ակտիվ նյութերը, ինչպիսին է նատրիումի լաուրիլսուլֆատը, լվանում են ճարպաթթուները, ինչը հանգեցնում է մաշկի չորության և գրգռվածության: Արևային ճառագայթների ազդեցությունը ճնշում է ցերամիդների արտադրությանը մասնակցող ֆերմենտների ակտիվությունը՝ առաջացնելով մաշկի չորություն: Մինչդեռ բազմաթիվ կոսմետիկ միջոցներ պարունակում են կարևորագույն ճարպերից մեկը կամ մի քանիսը, բայց լավագույնները երեքն են պարունակում ճիշտ համամասնությամբ:

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. մաշկի չորությունը կանխարգելելու նպատակով խուսափե՛ք մակերեսային ակտիվ նյութերից, օճառից, ագրեսիվ քիմիական միացություններից և մաշկի պատնեշի ամբողջականությունը խախտող արտաքին գործոններից:

Ավելի հեշտ է կանխել նրա քայքայումը, քան հետո փորձել այն վերականգնել: Ճիշտ սնվե՛ք, կրճատե՛ք սթրեսային իրավիճակների քանակը և Օմեգա-3 հավելումներ ընդունե՛ք: Օգտագործե՛ք բնական պատնեշի վերականգնման համար անհրաժեշտ բոլոր երեք տեսակի լիպիդներ՝ խոլեստերին, ճարպաթթուներ և ցերամիդներ, պարունակող խոնավեցնող միջոցներ: Հոգ տարե՛ք չորության նվազեցման և գրգռվածությունը հանելու մասին:
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան