Մաշկի տիպ DRPW

չոր, գրգռվածության հանդեպ կայուն, պիգմենտացված, հակված կնճիռների առաջացմանը

Ձեր մաշկի մասին

DRPW տիպի մաշկ ունեցող մարդիկ երիտասարդ տարիքում հազվադեպ են դիմում մաշկաբանի՝ սովորաբար նրանք դիմում են, երբ ի հայտ են գալիս ծերացման նշանները: DRPW տիպի դեպքում գլխավոր գանգատը կնճիռներն են: Ձեր մաշկը կարող է ձգված, կոպիտ և նույնիսկ ցավազգայուն թվալ հատկապես չոր կլիմայի պայմաններում, օրինակ՝ ինքնաթիռներում կամ օդի խոնավության ցածր մակարդակի դեպքում: Ձմռանը, միացված ջեռուցման դեպքում, ձեր մաշկն ավելի է ջրազրկվում, ինչի պատճառով կնճիռներն ավելի վատ տեսք ունեն: Բուրդն ու այլ կոպիտ կտորները կարող են կառչել մաշկից:

Դուք նաև կարող եք կնճիռներ նկատել դաստակներին: Հասուն տարիքում DRPW տիպի մաշկ ունեցող մարդիկ գալիս են մաշկաբանի աշխատասենյակ և բազմաթիվ զղջումներ արտահայտում: Չնայած ժառանությունն, իհարկե, որոշակի դեր ունի մաշկի վիճակի համար, DRPW տիպի դեպքում մաշկի խնդիրների աղբյուրը մաշկի կարիքների անտեսումն է կամ նույնիսկ տասնյակ տարիների ընթացքում սխալ խնամքը: Շատերն ասում են, որ եթե իմանային այն, ինչ այժմ գիտեն, այլ կերպ կվարվեին: Ահա թե ինչու DRPW տիպի մաշ ունեցող ցանկացած տարիքի անձանց հարկավոր է արդեն այսօր քայլեր ձեռնարկել մաշկի պաշտպանության և կնճիռների կանխարգելման համար:


Մաշկի ձեր տիպի ներկայացուցիչները ծովափնյա հանգստի են մեկնում առանց արևապաշտպան միջոցների, նավարկում են կամ դահուկավարում առանց խոնավեցնող միջոցների, որոնք կարող են դիմակայել ուժգին քամուն կամ սաստիկ ցրտին: Դուք տանից դուրս եք գալիս առանց գլխարկ՝ ենթադրելով, որ ձեր հեշտ արևայրվող մաշկին արևը վնաս չի հասցնում: Ձեզանից շատերը նախատեսում են արագ գործել, ոչ թե ժամանակ վատնել կոսմետիկայի կիրառմանը: Հնարավոր է, դուք կատարելապես նորմալ եք համարում արևապաշտպան միջոցի հազվադեպ օգտագործումը, հնացած խոնավեցնող քսուքի օգտագործումը և մաշկը չորացնող օճառով լվացվելը: Դուք դիմահարդարման հիմք չեք օգտագործում, քանի որ այն չի փրկի ձեր կյանքը: Ձեզանից շատերը չեն փորձում պաշտպանել մաշկը, բայց ձեր չոր մաշկը նման վերաբերմունք չի հանդուրժում:


Ծերացման նախանշաններն ի հայտ են գալիս արդեն երեսունից հետո և ավելի նկատելի դառնում տարիքին զուգընթաց: Սկզբում դուք փորձում եք ուշադրություն չդարձնել կնճիռներին՝ ձևացնելով, թե դրանք որևէ նշանակություն չունեն: Շուտով դուք արդեն չեք կարող անտեսել դրանք, չնայած դեռ պատրաստ չեք ընդունել ձեր մաշկային խնդիրները: Երբ դուք խոստովանեք, որ դրանք ձեզ անհանգտացնում են, ձեզ թվում է, որ արդեն ուշ է: DRPW տիպի մաշկ ունեցող այցելուներից մեկն ասաց.«Ես ուղղակի պետք է լայն ժպտամ և համակերպվեմ եղածի հետ»: Մի գիշերվա ընթացքում անհոգ և համարձակ երիտասարդ աղջիկներն ու տղաները վերածվում են անտրտունջ վաղաժամ ծերացող կանանց և տղամարդանց: Մաշկային խնդիրները սողոսկում են և հենց իմաց են տալիս իրենց մասին, ձեզանից շատերն ուղղակի թևաթափ են լինում: Բայց դուք կարող եք ինչ-որ բան ձեռնարկել, քանի տարեկան էլ լինեք: Եթե դուք երիտասարդ եք, գործեք հենց հիմա, որպեսզի կանխեք մաշկի ձեր տիպի ամենավատ թերությունները:

DRPW տիպի մաշկ. դաժան իրականությունը

Դեռահասության շրջանում և մինչև 30 տարեկան DRPW տիպի ներկայացուցիչները հիանալի մաշկ ունեն: Ի տարբերություն յուղոտ մաշկ ունեցողների՝ նրանք կորեակային ցան չեն ունենում: Ի տարբերություն զգայուն մաշկ ունեցողների՝ նրանք խնդիրներ չեն ունենում կոսմետիկ միջոցների և բաղադրիչների օգտագործման ժամանակ: Ինչ վերաբերվում է պիգմենտացիային, գոյություն ունի DRPW տիպի երկու ենթատեսակ. բաց մաշկ և պեպեններ ունեցող մարդիկ, որոնք լավ չեն արևայրվում, և մարդիկ, որոնք հեշտությամբ հավայան արևադարձային արևայրուք են ստանում: Եթե դուք երկրորդ ենթախմբին եք պատկանում, հավանաբար հաճախ մոռանում եք արևապաշտպան միջոցի հետևողական օգտագործման մասին: DRPW տիպի բաց երանգի մաշկ ունեցող մարդիկ հավանաբար հաճախ են արևային այրվածքներ ստացել՝ փորձելով ստանալ անհասանելի գեղեցիկ արևայրուքը և փոխարենը ստանալով միայն նոր պեպեններ և շերտազատվող մաշկ:

Կանանց մոտ առաջին խնդիրներն ի հայտ են գալիս 20 կամ 30 տարեկանից հետո՝ այն տարիքում, երբ շատերը հղիանում են կամ սկսում հակաբեղմնավորիչ հաբեր ընդունել: Արդյուքնում կարող են պիգմենտային բծեր և աչքերի շուրջը մուգ շրջանակներ առաջանալ: Երեսունը լրանալուց ոչ շատ անց կարող են ի հայտ գալ առաջին կնճիռները աչքերի շուրջը և հոնքերի միջև: DRPW տիպի մաշկ ունեցող մարդկանց մոտ աչքերի տակ հաճախ նկատվում են թե՛ կնճիռներ (անմիջապես ստորին կոպի տակ), թե՛ մուգ շրջաններ: Մաշկի չորության պատճառով կնճիռներն ավելի նկատելի են դառնում: Խոնավեցնող միջոցները արագ են ներծծվում՝ ապահովելով նվազագույն խոնավեցում: Տարիքին զուգընթաց (մենոպաուզայի սկզբից) չորությունն ուժգնանում է, իսկ կնճիռների վիճակը վատթարանում:

Չնայած DRPW տիպի ներկայացուցիչներից շատերը մաշկը փչացնում են արևայրուքով, ծխախոտով և սխալ սննդակարգով, դուք (այս տիպի շատ ներկայացուցիչների հետ միասին) հավանաբար չեք վնասել ձեր մաշկին, այլ փորձում եք հաղթահարել կնճիռներ առաջացնելու ձեր գենետիկական հակվածությունը: Ձեզ անհրաժեշտ է անել ամեն հնարավոր բան, որպեսզի կշեռքի նժարը թեքեք հօգուտ ձեզ: Մի փոքր արևը, երեկույթի ժամանակ մեկ գլանակ ծխախոտը, ժամանակ առ ժամանակ օգտագործվող վնասակար սնունդը աշխարհի ամենավատ բաները չեն մաշկի շատ տիպերի համար, սակայն դուք չեք կարող դրանք թույլ տալ: Ավելացված ռիսկի խմբում լինելով՝ դուք պետք է ամեն ինչ անեք, որպեսզի նվազեցնեք ծերացման նկատելի նախանշանները: Հետևե՛ք կնճիռների կանխարգելմանն ուղղված խորհուրդներին, երբ հնարավոր է:


DRPW տիպի մաշկ ունեցող մարդիկ հանդիպում են այն մաշկային խնդիրներին, որոնցից ամենաշատն են վախենում: Կնճիռներ, կախված մաշկ, վաղաժամ ծերացում, մաշկի չորություն, պիգմենտային բծեր, թեփոտված և շերտազատվող մաշկը երկարատև արհամարհական վերաբերմունքի արդյունք են դառնում: Քառասուն-հիսուն տարեկանից հետո կնճիռներն ու մաշկի չորությունը կարող են սեփական մաշկի վրա խաչ քաշելու ցանկություն առաջացնել: Ցանկացած տարիքում առանցքային է հասկանալը, թե ինչպես պաշտպանել մաշկը, այն խոնավեցնել և հագեցնել:

Շնորհավորում եմ ձեզանից նրանց, ով դա գիտակցել է երիտասարդ տարիքում: Եթե դուք օգտագործում եք արևապաշտպան միջոցներ, ստանում եք հակաօքսիդանտներ (սննդից, սննդային հավելումներից և արտաքին օգտագործման միջոցներից), սովորել եք պաշտպանել և խոնավեցնել մաշկը, դուք լավ շանսեր ունեք չափավորելու կնճիռներ առաջացնելու ձեր մաշկի հակվածությունը: DRPW տիպի մաշկ ունեցող հասուն տարիքի մարդկանց համար նույնպես կարելի է շատ բան անել: Վերջ ի վերջո, դուք ձեր մաշկում ապրելու եք ևս 20-40 տարի, ուստի ուշ չէ սկսել այն խնամելը:

Արևայրուք

Մաշկի այս տիպն (ինչպես նաև նրան մոտ DRPT տիպն) ունեցող մարդկանցից շատերը մուգ մաշկ ունեն, որը բավականին լավ է արևայրվում: Արևի ազդեցությունը ուժգնացնում է մաշկի չորությունը, իսկ դուք այն տիպին եք պատկանում, որը մյուսներից ավելի է հակված արևից առաջացող ծերացման: Ուլտրամանուշակագույն ճառագայթները կանխում են մաշկի գլխավոր բաղադրիչներն առաջացնող ֆերմենտների գործունեությունը, այսպիսով, խանգարում մաշկի՝ խոնավություն պահպանելու ունակությունը:

Ահա թե ինչու է արևից այրված մաշկը թեփոտվում և շերտազատվում: Այդ վնասվածքը կարող է երկարատև չորություն և թեփոտվածություն առաջացնել: Արևի ազդեցությամբ նվազում է նաև մաշկում հիարուլոնաթթվի պարունակությունը: Հիարուլոնաթթուն շաքարների շղթա է, որը մաշկի մեջ է ներքաշում ջուրը և դրան հաղորդում ծավալ և լցվածություն: Արևից վնասված մաշկը սովորաբար պակաս պիրկ տեսք ունի հիարուլոնաթթվի կորստի պատճառով: Արևի ճառագայթները խթանում են բջիջներում մելանինի արտադրությունը՝ մաշկի այն գունանյութի, որը պատասխանատու է պիգմենտային բծերի և պեպենների առաջացման համար: Չոր, գրգռվածության դեմ կայուն մաշկ ունեցող որոշ մարդիկ զգում են արևի ճառագայթների չորացնող ազդեցությունը և խուսափում են դրանից:


Այնուամենայնիվ, նրանց մաշկն ավելի մեծ հավանականությամբ հարթ տիպին է պատկանում, հատկապես եթե նրանց արևի ճառագայթներից խուսափել են ողջ կյանքի ընթացքում: Արևապաշտպան միջոցի կիրառումը կնճիռներից և պիգմենտային բծերից պաշտպանության պարտադիր պայմաններից է: Գնե՛ք այն արևապաշտպան միջոցները, որոնք պատնեշում են ինչպես B սպեկտրի (UVB ճառագայթները պատասխանատու են արևայրուքի համար), այնպես էլ A սպեկտրի արևի ճառագայթները (UVA ճառագայթներ, որոնք ներթափանցում են մաշկի ավելի խորը շերտեր և առաջացնում կոլագենի բազմաստիճան քայքայում, որն էլ արդյունքում հանգեցնում է կնճիռների առաջացմանը):

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Մելանոմայի առաջացման ռիսկերը

Չնայած քաղցկեղի ոչ մելանոցիտար տեսակների առաջացման հավանականությունը ձեզ մոտ ավելի քիչ է, քան ոչ պիգմենտացված մաշկ ունեցող մարդկանց մոտ, DRPW տիպի բաց մաշկ ունեցող մարդիկ մելանոմայի առաջացման ամենաբաձր ռիսկերն են կրում: Մելանոման բուժելի է վաղ փուլերում, այդ պատճառով կարևոր է տարին մեկ անգամ մաշկաբանի հետազոտություն անցնել, հատկապես եթե հաճախ եք արևային այրվածքներ ունեցել: Պարզ մաշկաբանական միջամտությունները կօգնեն հեշտությամբ հեռացնել անհանգստություն առաջացնող ցանկացած նորագոյացություն, որը կարող է վերածվել մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղի: Սակայն միևնույն է կարևոր է իմանալ ռիսկի գործոնները և ամենամյա հետազոտություն անցնել՝ մաշկի քաղցկեղի նշանները և մելանոմայի օջախները ժամանակին բացահայտելու նպատակով: DRPW տիպի մաշկ ունեցող մարդկանց մելանոմայի առաջացման ավելացված ռիսկը պայմանավորված է հետևյալ գործոններով.

• Բաց երանգի մաշկ;
• Մաշկը հեշտությամբ է այրվում արևի տակ;
• Մեկ կամ մի քանի լուրջ արևային այրվածքներ են եղել;
• Բազմաթիվ պեպեններ;
• Ազգականների շրջանում եղել են մելանոմայի դեպքեր:

Չնայած DRPW տիպի մաշկ ունեցող բոլոր մարդիկ պետք է զգոն լինեն, նշված գործոններից յուրաքանչյուրն ավելացնում է ռիսկը: Ահա թե ինչու. համաձայն հետազոտությունների, MC1R գենը կապված է շիկագույն մազերի, պեպենների և մելանոմայի առաջացման հետ: Ի՞նչ հետևություն կարող ենք անել: Պեպենները ոչ միայն կոսմետիկ անհարմարություն են պատճառում: Նրանք կարող են ապագայում մաշկի քաղցկեղի առաջացման նախազգուշացնող նշաններ լինել: «Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում» տպագրված կարևոր հետազոտությունը ցույց է տվել, որ արևապաշտպան միջոցների օգտագործման դեպքում երեխաների մոտ ավելի քիչ պեպեններ են առաջանում: Չնայած որոշ մարդիկ պեպենները հաճելի են համարում, դրանց ներկայությունը կարող է մելանոմայի զարգացման ավելացված ռիսկի նախանշան լինել:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։



Ցանկացած նորագոյացություն, որը սկսում է հանկարծակի աճել, փոխել իր չափը, ձևը կամ գույնը կամ արնահոսում է, անհրաժեշտ է անմիջապես ցույց տալ մաշկաբանին: Ի լրացումն մաշկի հաճախակի զննումների, հնարավորինս կրե՛ք արևից պաշտպանող հագուստ և օգտագործե՛ք արևապաշտպան միջոցներ: Դուք կարող եք հիվանդության ախտանշանների ամբողջական նկարագրումը գտնել ORPT տիպի մաշկին նվիրված հոդվածի «Մելանոմայի չորս նախանշանները» բաժնում:

Շուրթերի շուրջը մաշկն առավել հակված է մաշկի քաղցկեղի, քանի որ շուրթերի շուրջը մաշկի ճարպարտադրություն տեղի չի ունենում: Մաշկի ճարպաշերտը պարունակում է բարձր խտության վիտամին E՝ հակաօքսիդանտ, որը պաշտպանում է ծերացումից և քաղցկեղից: Ահա թե ինչու են բազմաթիվ հիգիենիկ շրթներկեր և շուրթերի փայլեր պարունակում վիտամին E` որպես պաշտպանող միջոց: Առողջ սննդի խանութներում վաճառվում է նաև վիտամին E պարունակությամբ յուղ. չնայած այն չափազանց յուղոտ է դեմքի և մարմնի հատվածների մեծ մասի համար, այն կարելի է օգտագործել շուրթերի մաշկին:

Ձեր մաշկն ակնապիշ հայացքով

DRPW տիպի մաշկին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները.

• Չոր, թեփոտվող մաշկ;
• Քոր;
• Բարակ մաշկ, հիսունն անց տարիքում հեշտ պատռվող;
• Մաշկի վրա հեշտությամբ են կապտուկներ առաջանում;
• Պիգմենտային բծեր դեմքի, կրծքի, ձեռքերի և դաստակների վրա;
• Կնճիռներն սկսում են առաջանալ աչքերի շուրջը;
• Կնճիռներ ճակատին և հոնքերի միջև;
• Կնճռոտված ձեռքեր;
• Մելանոմայի առաջացման ավելացված ռիսկեր:

Ծերացած մաշկն ավելի հակված է չորության: Բացի այդ, չոր մաշկն ավելի հակված է ծերացման մի քանի պատճառներով: Առաջինը՝ մաշկին հասցրած վնասը վերականգնող մաշկային ֆորմենտները պակաս արդյունավետ են մաշկի մեջ ջրի սակավ պարունակության դեպքու: Երկրորդը՝ չոր մաշկ ունեցող մարդկանց դեպքում պակաս է արտադրվում մաշկային ճարպը՝ յուղոտ նյութ վիտամին E-ի բարձր պարունակությամբ, որը, հակաօքսիդանտ հանդիսանալով, պաշտպանում է մաշկը և պայքարում մաշկի ծերացման և քաղցկեղի դեմ: Երրորդը՝ բջջային ցիկլը (որի ընթացքում ստեղծվում են մաշկի նոր բջիջները) դանդաղում է, ինչի պատճառով մաշկի մահացած բջիջները կուտակվում են՝ առաջացնելով մանր գոգավորություններ և բլրակներ: Չնայած դրանք անզեն աչքին նկատելի չեն, մաշկն այդ պատճառով կոշտ է թվում: Վերջապես, երբ էսթրոգենի մակարդակը նվազում է մենոպաուզայից առաջ կամ նրա ընթացքում, մաշկն ավելի չոր է դառնում:

Կնճիռների դեմ պայքարը

Կոսմետիկայի արտադրողներն անտեսում են մաշկի ձեր տիպը: Դուք փորձարկում եք մաշկի խնամքի տարբեր միջոցներ, սակայն նրանց միջև որևէ տարբերություն չեք նկատում: Որպես կանոն, ոչ դեղատոմսային արտադրանքը բավականաչափ ազդեցիկ չէ, քանի որ կոսմետիկ ընկերությունները արդյունավետ բաղադրիչների բարձր խտությամբ միջոցներ չեն թողարկում, որովհետև այնուհետև չեն կարող վերահսկել, թե ով է դրանք գնելու: Նրանք այլընտրանքային լուծումներ են փնտրում և առաջարկում են ակտիվ նյութերի պակաս պարունակությամբ միջոցներ, որոնք ցանկացած մարդ կարող է անվտանգ օգտագործել առանց կողմնակի ազդեցության: Ցանկացած դեպքում, մինչև չհայտնվել ավելի ուժգին ազդեցության ոչ դեղատոմսային միջոցներ, դուք կարող եք օգտագործել դեղատոմսով վաճառվող հզոր միջոցները:


Ձեր մաշկին դրանք համապատասխան են: Այնուամենայնիվ, դուք պետք է հետևողականորեն ձեր մաշկը պաշտպանեք արևապաշտպան միջոցներով, քանի որ ռետինոիդներ պարունակող դեղատոմսային միջոցները կարող են նպաստել արևի վտանգավոր ճառագայթների ավելի խորը թափանցմանը: Չնայած դրան, այս դեղամիջոցները առավել արդյունավետ են DRPW տիպի մաշկի համար, քանի որ կանխում են կնճիռների և պիգմենտային բծերի առաջացումը և օգնում վերացնել արդեն առաջացած պիգմենտային բծերն ու մանր կնճիռները: Գնե՛ք ամենամատչելի մաքրող և արևապաշտպան միջոցները, քանի որ ձեր՝ գրգռվածության հանդեպ կայուն մաշկը հատուկ խնամք չի պահանջում: Դրա փոխարեն գումար խնայե՛ք բժշկական դեղատոմսային միջոցներ գնելու համար, որոնք իսկապես աշխատում են, օրինակ՝ ռետինոիդներ պարունակող դեղամիջոցների:

Ռետինոլը և DRPW տիպը

Այս տիպին բնորոշ կնճիռների քանակը կրճատելու և առաջացումը կանխելու նպատակով, DRPW տիպի մաշկ ունեցող բազմաթիվ մարդիկ օգտագործում են ռետինոլ պարունակող ոչ դեղատոմսային կոսմետիկա և Ռետին-Ա (Retin-A) պարունակող դեղամիջոցներ: Դրանք նույն կերպ են ազդում՝ արագացնելով բջիջների վերականգնումը և կանխելով մաշկի ծերացման հիմնական պատճառը՝ կոլագենի ոչնչացումը:

Ո՞ր միջոցներն են ձեզ համապատասխան

Դիտարկենք դրանց առավելություններն ու թերությունները: Մի կողմից, ոչ դեղատոմսային ռետինոլ-պարունակող միջոցների մեծ մասը բավականաչափ խտացված չեն, որպեսզի լիովին հաղթահարեն ձեր բծերի և կնճիռների խնդիրը: Ռետինոլը շատ անկայուն նյութ է: Եթե արտադրության կամ փաթեթավորման ընթացքում այն օդի կամ լույսի ազդեցության տակ է եղել, ոչ արդյունավետ է դառնում: Փաթեթավորումը պետք է արտադրանքը պաշտպանի լույսից, այդ պատճառով հաճախ օգտագործվում են ալյումինե պարկուճներ: Թափանցիկ տարայով ռետինոլ պարունակող միջոցը կորցնում է իր հատկությունները: Ահա թե ինչու է անհրաժեշտ քսուքներ գնել, որոնք ճիշտ են արտադրվում և փաթեթավորվում: Եթե դուք երիտասարդ եք և կնճիռներ չունեք (կամ կնճիռները նոր են առաջանում), դրանք կարող են օգնել: Այդուհանդերձ դուք կարող եք նկատել, որ դրանք բավարար հզոր չեն և ձեզ անհրաժեշտ է անցնել ավելի հզոր դեղատոմսային դեղամիջոցների, հատկապես եթե արդեն բազմաթիվ նկատելի կնճիռներ ունեք:


DRPW տիպի բազմաթիվ ներկայացուցիչներ չեն օգտագործում հզոր դեղատոմսային միջոցներ, քանի որ չեն հանդուրժում խտացված ռետինոիդներից առաջացած չորությունն ու թեփոտվածությունը: Այնուամենայնիվ ռետինոիդներ պարունակող դեղամիջոցները ձեզ համար լավագույն լուծումն է, հատկապես եթե դրանք սկսում եք կիրառել աստիճանաբար և ըստ անհրաժեշտության դրանք կնոսրացնեք խոնավեցնող քսուքով, որպեսզի կանխեք գրգռվածությունը: Հակատարիքային քսուքների մեծ մասը չի պարունակում անհրաժեշտ քանակությամբ ակտիվ նյութեր, կամ եթե դրանք բավականաչափ հզոր են, թանկ արժեն: Լեսլի Բաումանը խորհուրդ է տալիս Avage դեղատոմսային քսուքը:

Կնճիռների կանխարգելումը

Ի լրացումն ռետինոիդների, հակաօքսիդանտները կնճիռների դեմ պայքարի կարևոր բաղադրիչ են, քանի որ կանխում են ազատ ռադիկալների վնասակար ակտիվությունը: Ազատ ռադիկալները էլեկտրոնների կենտ քանակությամբ թթվածնի մոլեկուլներ են: Դրանք ձգտում են լրացնել էլեկտրոնների քանակը մինչև զույգ, այդ պատճառով դրանք վերցնում են մաշկի կարևոր բաղադրիչներից, օրինակ՝ ԴՆԹ-ից կամ բջջաթաղանթի լիպիդներից: Էլեկտրոնների կորուստը քայքայում է ԴՆԹ-ն կամ բջջաթաղանթի լիպիդները՝ հանգեցնելով մաշկի քաղցկեղի և ծերացման: Չնայած ապացուցված է մաշկի վրա կանաչ թեյի հակաօքսիդանտների բարենպաստ ազդեցությունը, բազմաթիվ կոսմետիկ միջոցներում դրանց պարունակությունը այնքան փոքր է, որ գործնականում անօգուտ է: Կանաչ թեյը շագանակագույն է դառնում, երբ մեծ քանակությամբ է օգտագործվում. արդյունքում արտադրողներն այն փոքր քանակությամբ են օգտագործում: Շագանակագույն կոսմետիկան ավելի մեծ քանակությամբ կանաչ թեյ է պարունակում՝ թող նրա գույնը ձեզ չանհանգստացնի: Մտածե՛ք ձեր մաշկի համար օգուտի մասին:

Լ-ասկորբինաթթուն (վիտամին C) մաշկի համար կարևոր այլ հակաօքսիդանտ է: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն ոչ միայն կանխում է կոլագենի քայքայումը, այլ նաև ակտիվացնում դրա արտադրությունը: Սակայն C վիտամինի բազմաթիվ ձևեր կան, և դրանցից ոչ բոլորն են արդյունավետ: C վիտամինի եթերները ճարպաթթուների հետ կապված վատ են կլանվում մաշկի կողմից արտաքին օգտագործման դեպքում, այդ պատճառով C վիտամինի այս ձևը պարունակող միջոցներն այնքան էլ արդյունավետ չեն, այն դեպքում երբ C վիտամինի այլ ձևեր, օրինակ՝ L-ասկորբինաթթուն, ավելի հեշտ են թափանցում մաշկ: Ահա թե ինչու է անհրաժեշտ օգտագործել իսկապես աշխատող C վիտամին պարունակող կոսմետիկա:


Հետկլիմաքսային շրջանում DRPW տիպի մաշ ունեցող հորմոնափոխարինիչ թերապիա չընդունող կանայք կարող են էստրոգեններ և սոյա պարունակող միջոցներ օգտագործել մաշկի չորության դեմ: Բարեբախտաբար, գոյություն ունեն նորագույն բազմաթիվ տեխնոլոգիաներ, որոնք օգնում են այս տիպին բնորոշ խնդիրների բուժմանը: Եթե կնճիռներն արդեն հայտնվել են, ձեզ անհրաժեշտ կլինեն բոլոր միջոցները: Եթե դուք ճնշված եք ձեր երիտասարդութունը պահպանելու համար ներդրվող մեծ ջանքերի պատճառով, մտածե՛ք այս բանի մասին. բարեբախտաբար, դուք չեք պատկանում զգայուն տիպին, ինչը նշանակում է, որ դուք կարող եք ձեր՝ գրգռվածության հանդեպ կայուն մաշկի վրա կիրառել ավելի հզոր միջոցներ:


Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. գումար մի՛ խնայեք մաշկաբանի այցի համար: Երկարատև հեռանկարում սա ձեզ կօգնի խնայել: Եթե դուք սպա-սրահ եք այցելում, մոռացե՛ք դեմքի միջամտությունների մասին և ընտրե՛ք մերսումը՝ այստեղ ձեզ օգնելու համար բավականաչափ հզոր միջամտություններ չեք գտնի: Հետևե՛ք այս հոդվածում տրվող խորհուրդներին:
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան