Մաշկի տիպ (DRPT) չոր, գրգռվածության հանդեպ կայուն, պիգմենտացված, հարթ


Ձեր մաշկի մասին

Եթե թեստը ցույց է տալիս, որ դուք պատկանում եք DRPT տիպին, ապա դուք նույն տիպին եք պատկանում, ինչ երկրագնդի տարբեր ծայրերի բազմաթիվ գեղեցիկ կանայք: Իտալացի կուռքերը, ինչպիսին է Սոֆի Լորենը, ասիացի հիանալի գեղեցկուհիներ, ինչպիսին է Լյուսի Լյուն, շքեղ թխամաշկ կանայք, ինչպիսին Հելլի Բերրին է, և իրենց գեղեցկությամբ ապշեցնող իսպանուհիներ, ինչպես Պենելոպա Կրուսը՝ բոլորը ոսկեգույն երանգի DRPT տիպի մաշկ ունեն: Չնայած ոչ բոլոր DRPT տիպի մաշկի տեր մարդկանց է բնությունը շնորհել այդպիսի շքեղ հագեցած գույն, այս մաշկի տիպը գործնականում առկա է յուրաքանչյուր էթնիկ խմբում: Չնայած այն պակաս տարածված է Հյուսիսային Եվրոպայի բնակիչների շրջանում, ցանկացած մարդ կարող է այս տիպի մաշկ ունենալ, ինչն այն առավել համընդհանուր է դարձնում:

Ձեր հարթ և հարատև երիտասարդ մաշկը նախանձի առարկա է այլ տիպերի տեր մարդկանց համար, որոնք ստիպված են պայքարել կնճիռների դեմ: Ձեզ հազվադեպ են անհանգստացնում մաշկի յուղոտությունը և ցանը. դեռահասության շրջանում և մինչև 30 տարեկան դուք անհանգստության առիթներ չեք ունենում: Չնայած ձեր մաշկը կարող է տարիքի հետ մի փոքր ավելի չոր դառնալ, դա հեշտ է հաղթահարել, քանի որ գրգռվածության հանդեպ կայուն մաշկը հեշտությամբ է դիմակայում այն կոսմետիկ միջոցներին, որոնցից մյուսները ստիպված են խուսափել:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։

Չնայած այն փաստին, որ բաց և թուխ DRPT մաշկով մարդիկ բավականին լավ են արևայրվում պիգմենտի միջին կամ բարձր մակարդակի շնորհիվ, արևայրուքը կարող է կնճիռներ և պիգմենտային բծեր առաջացնել, ուստի դրանից հարկավոր է խուսափել: Մեծամասնությունդ արդեն հասկացել է, որ արևից պետք ա հնարավորինս հեռու մնալ: Դրա, ինչպես նաև լավ ժառանգականության և առողջ սննդակարգի շնորհիվ, դուք կվայելեք հարթ մաշկ ունենալու բերկրանքը: Անընդհատ խոնավեցումը կօգնի պահպանել ձեր մաշկի երիտասարդությունը: Զգոնորեն խնամեք և պաշտպանեք ձեր մաշկը շրջակա միջավայրի անբարենպաստ գործոններից և մի՛ օգտագործեք այն չորացնող միջոցներ:

Հարթ մաշկն կենսակերպի և գեների համադրության արդյունք է, և DRPT տիպի մաշկի տեր մարդկանց մեծամասնության դեպքում հենց լավ ժառանգականությունն է կարևոր դեր խաղում: Չգրգռվող, բարձր պիգմենտացված, թուխ կամ մուգ երանգ ունեցող մաշկն ավելի քիչ է հակված կնճիռների առաջացմանը: Կյանքի ընթացքում նրան հատուկ է առավել առաձգականություն և էլաստիկություն, քան բաց մաշկին: DRPT տիպի բաց մաշկ ունեցող մարդկանց համար հարթության պահպանման հարցում ավելի նշանակալի դեր է խաղում կենսակերպը: Ձեր չոր, հարթ մաշկը պահպանելու համար օգտագործե՛ք խոնավեցնող միջոցներ, խուսափե՛ք արևի տակ երկար գտնվելուց, սնվե՛ք հակաօքսիդանտներով հարուստ մրգերով և բանջարեղենով, ընդմիշտ հրաժարվե՛ք ծխախոտից, մաշկը պաշտպանե՛ք արտաքին միջավայրի այն պայմաններից, որոնք չորություն են առաջացնում, օրինակ՝ քլորացված լողավազաններից, գերտաքացած օդով սենյակներից, սառը քամիներից, չոր կլիմայից, շոգեբաղնիքներից և նույնիսկ դեմքի խնամքի համար որոշակի գործողություններից:

Չնայած մաշկի այս տիպը տարածված է թուխ և մուգ երանգների մաշկ ոնեցող մարդկանց մոտ, DRPT տիպի որոշ ներկայացուցիչների մաշկը բաց գույնի է պիգմենացիայի նկատելի փոփոխություններով՝ պիգմենտային բծեր, պեպեններ, մելազմաներ կամ արևային բծեր: Եթե դուք իռլանդական արմատներ ունեք, շիկագույն մազեր և ձեզ բնորոշ են պեպենները, պետք չէ թեստը նորից անցնել՝ դուք կարող եք այս տիպին պատկանել: Ձեզ միավորում է պիգմենտացիայի փոփոխություններին հակվածությունը: Շիկագույն մազերով մարդիկ կարող ենք դժվարությամբ արևայրվել, բայց նրանց մոտ հեշտությամբ են պեպեններ առաջանում: DRPT տիպի ավելի մուգ մաշկի տեր մարդիկ հեշտ են արևայրվում, բայց առավել հակված են պիգմենտային բծերի առաջացմանը:

Շատերը պեպենները գրավիչ են համարում, բայց գերպիգմենտացիայի բազմաթիվ այլ դրսևորումներ այդքան համակրելի չեն: Փոխազդելով, գերպիգմենտացիան և մաշկի չորությունը կարող են հանգեցնել ծնկների և արմունկների վրա մուգ, կոշտ, չոր հատվածերի առաջացմանը: Այդ «կեղտոտ բծերը» չեն անցնում, որքան էլ տրորեք օճառով և ջրով:

Մուգ, մաշկի մակարդակից բարձրացող հանգույցներ կարող են առաջանալ նախաբազուկների վրա և ազդրերի արտաքին կողմում: Ֆոլիկուլար կերատոզ կոչվող գնդասեղի գլխիկի չափ այս տգեղ հանգույցներն առաջանում են չոր մաշկի շփումից: Հավանաբար, դրանք առկա են նաև ձեր ծնողների, քույրերի կամ եղբայրների մոտ, քանի որ կարող են ժառանգական հիվանդություն լինել: Դուք նաև հակված եք դեմքին պիգմենտային բծերի առաջացմանը, հատկապես հղիության, օռալ հակաբեղմնավորիչների օգտագործման կամ հորմոնափոխարինիչ թերապիայի շրջանում, քանի որ էսթրոգենի բարձր մակարդակը ստիպում է մելանոցիտներին արտադրել ավելի մեծ քանակությամբ մելանին (մաշկի պիգմենտ): Արևի ազդեցությունը կարող է պեպենների կամ արևային բծերի առաջացում հարուցել մարմնի ցանկացած հատվածում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց մոտ: Երբ դրանք առաջանում են դաստակների վրա, կոչվում են «լյարդային բծեր»:

Մուգ բծերը կարող են մաշկի տարատեսակ տրավմաների՝ կտրվածքների, ներաճած մազերի կամ բշտիկների, ինչպես նաև գերտաքացման արդյունք լինել: Օդի խոնավության ցածր մակարդակի և ցրտի դեպքում ձեր չոր մաշկն ավելի է չորանում, հատկապես ձեռքերի և ոտքերի վրա: Երբ մաշկը չափազանց չոր է, կարող է քոր առաջանալ: Մաշկի չորությունն ավելանում է տարիքի հետ, այդ պատճառով կարևոր է հոգ տանել խոնավեցման և խոնավության պահպանման մասին:


Պիգմենտային բծերը, մուգ մաշկով հատվածներն ու մելազմաները պիգմենտացիայի բարձր մակարդակի արդյունք են: Չորությունը, կոշտ գործվածքները, գերտաքացման ցանկացած աղբյուր, գրգռվածությունն ու բորբոքումները կարող են խթանել դրանց առաջացումը: DRPT բաց երանգի մարդկանց պիգմենտային բծերի բուժման համար նպատակահարմար են դերմատոլոգիական միջամտությունները, բայց թուխ և մուգ մաշկով մարդիկ, ինչպես նաև ասիական տիպի մաշկ ունեցող մարդիկ պիտի օգտագործեն մուգ մաշկի համար նախատեսված առաջարկվող կոսմետիկ միջոցները:

Վերջապես, ձիգ, տեսքով թավշենման մուգ հատվածները, որոնք սովորաբար հայտնվում են անութափոսերում, կարող են սև ականտոզ անվանումով մաշկային հիվանդության ախտանշան լինել, որն առավել տարածված է ավելորդ քաշ ունեցող մարդկանց շրջանում: Այս հոդվածում առաջարկվող մաշկը գունաբացող նյութերը այդ հիվանդությունը չեն բուժում: Դուք պետք է դիմեք բժիշկի օգնությանը:

Ձեր մաշկը ակնապիշ հայացքով

DRPT մաշկին հատուկ են հետևյալ առանձնահատկությունները՝

• մաշկի չորություն;
• ծնկների և արմունկների վրա մաշկի կոշտացած հատվածներ, որոնք ավելի մուգ են թվում, քան մնացյալ մաշկածածկույթը;
• պեպեններ կամ պիգմենտային բծեր;
• այտերին մուգ բծեր (օրինակ՝ մելազմա, կամ «հղիության դիմակ»);
• աչքերի շուրջը մուգ շրջանակներ, ինչպես ջրարջի մոտ;
• նախկին բորբոքման կամ վնասման, օրինակ՝ կտրվածքի, բշտիկի կամ քերծվածքի տեղում մգացած մաշկ;
• մաշկային քոր;
• մաշկի թեփոտվածություն;
• քիմիական պիլինգները կամ այլ միջամտություններ վատթարացնում են պիգմենտային բծերի վիճակը:

Աչքերի տակ մուգ շրջանները հաճախ առաջանում են թուլացած կամ կրճատված արյան շրջանառության պատճառով, որը համարվում է, որ առաջանում է աչքերի տակ քեմոսիդերին կոչվող նյութի կուտակումից, որը նաև մանուշակագույն երանգ է տալիս կապտուկներին: Արդյունավետ կլինեն K վիտամինով և առնիկայով քսուքները, որոնք պայքարում են մուգ շրջանների դեմ, ավելացնելով մանուշակագույն երանգի անհետացման արագությունը:

Ժամանակի ընթացքում DRPT տիպի մաշկային խնդիրներն ուժգնանում են, մինչդեռ այլոց մոտ նվազում են: Կանանց մոտ կրճատվում են մելազմայի դրսևորումները, երբ էսթրոգենի մակարդակը նվազում է՝ տարիքային փոփոխությունների հետ կապված: Մյուս կողմից, պեպենների և արևային բծերի քանակը տարիքային փոփոխությունների հետ զուգահեռ ավելանում է, ինչպես նաև ուժգնանում է չորությունը, որն ավելի է վատթարանում մենոպաուզայից հետո:

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
DRPT տիպի մուգ մաշկ

DRPT տիպի թխամաշկ ներկայացուցիչները հակված են մոխրագույն երանգի առաջացմանը, որն առաջանում է նրանից, որ մակերեսին թեփոտվող մաշկն ավելի բաց գունավորում ունի, քան դրա տակից երևացող մուգ մաշկը: Այդ մաշկային խնդիրը, որը բավականին տարածված է մուգ չոր մաշկով բազմաթիվ մարդկանց մոտ, հեշտությամբ հաղթահարվում է խոնավեցնող միջոցների օգնությամբ, չնայած մեծաքանակ միջոցներ են թողարկվում հենց դրա լուծման համար:

Վնասվածքների հետևանքով պիգմենտային բծերի առաջացումը DRPT մաշկով բազմաթիվ թխամաշկ մարդկանց է անհանգստացնում, քանի որ մաշկի գերպիգմենտացիան վնասվածքի տեղում կարող է շատ ավելի երկար պահպանվել, քան ինքը վնասվածքը: Թխամաշկ հիվանդները հաճախ մտավախություն ունեն, որ այդ մուգ հատվածները մշտական սպիներ են, բայց դրանք սպի չեն, և մշտական չեն: Այնուամենայնիվ, եթե դուք մուգ մաշկ ունեք, ձեզ ավելի դժվար կլինի ձերբազատվել նման պիգմենտային բծերից, քան DRPT բաց մաշկով մարդկանց: Դրանց բուժման համար հաճախ գործածվող ֆոտոպրոցեդուրաները ձեզ համապատասխան չեն, քանի որ լույսը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն հեռացվող բծի, այլև ընդհանուր առմամբ մաշկային պիգմենտի վրա: Դրա փոխարեն դուք ստիպված եք վստահել ստորև խորհուրդ տրվող կոսմետիկային: Մյուս կողմից, մաշկի քաղցկեղի զարգացման հավանականությունը ձեր պարագայում անհամեմատ ավելի փոքր է, քան DRPT տիպի բաց մաշկ ունեցող մարդկանց մոտ: Այսպիսի փոխզիջում:


‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։


DRPT մուգ մաշկին բնորոշ են հետևյալ առանձնահատկությունները՝

• մաշկի չորություն;
• ծնկների և արմունկների վրա մաշկի կոշտացած հատվածներ, որոնք ավելի մուգ են թվում, քան մնացյալ մաշկածածկույթը;
• այտերին մուգ բծեր (օրինակ՝ մելազմա, կամ «հղիության դիմակ»);
• նախկին բորբոքման կամ վնասման, օրինակ՝ կտրվածքի, բշտիկի կամ քերծվածքի տեղում մգացած մաշկ;
• մաշկային քոր;
• մաշկի մոխրագույն երանգ;
• մաշկի թեփոտվածություն;
• քիմիական պիլինգները կամ այլ միջամտություններ վատացնում են պիգմենտային բծերի վիճակը:

Եթե թեստը ցույց է տալիս, որ դուք խիստ չոր մաշկ ունեք, ձեզ մոտ կարող է չորություն և թեփոտվածություն զարգանալ դեմքի և գլխի ցանկացած հատվածում: Թխամաշկ մարդկանց դեպքում չորությունը հաճախ ուժգնանում է մազերի համար կոպիտ կոսմետիկայի պատճառով: Ի տարբերություն զգայուն մաշկով մարդկանց, գրգռվածությանը դիմացկուն մաշկ ունեցող մարդիկ միշտ չէ, որ ունենում են քորի կամ ցանի նման ռեակցիաներ այդ կոսմետիկայի բաղադրիչների վրա, բայց դուք կարող եք նկատել, որ այն խիստ չորացնող է:


Մազերի խնամքի միջոցների քննարկումը այս հոդվածի խնդիրների շարքին չի պատկանում, բայց եթե դուք նկատում եք թեփ կամ գլխամաշկի չափազանց չորություն, ձեզ խորհուրդ է տրվում ավելի խնայող միջոցներ ընտրել՝ հրաժարվելով մակերեսային-ակտիվ նյութերով շամպուններից և կոնդիցիոներներից, մազերն ուղղելու և աճի համար նախատեսված միջոցներից, մազի ներկերից և ագրեսիվ քիմիական նյութերի օգտագործմամբ մասնագիտական գործողություններից: Դուք նաև կարող եք մեծացնել վարսահարդարի մոտ հաճախումների միջև ժամանակահատվածը, որպեսզի ավելի հազվադեպ շփվեք այս նյութերի հետ:

Մելանոմայի զարգացման ռիսկերը

DRPT բաց մաշկ ունեցող մարդիկ հակված են մելանոմայի առաջացմանը: Մաշկաբանի աշխատասենյակում պարզ միջամտությունները հեշտությամբ կազատեն ձեզ անհանգստություն առաջացնող ցանկացած նորագոյացությունից, որը կարող է քաղցկեղ առաջացնել, բայց այնուամենայնիվ անհրաժեշտ է հասկանալ ռիսկի գործոններն ու ամենամյա զննում անցնել մաշկի քաղցկեղի ախտանիշների հայտնաբերման համար:

Մելանոմայի առաջացման ձեր ռիսկերն ավելի բարձր են, եթե դուք DRPT տիպին եք պատկանում և ձեզ հատուկ են հետևյալ հատկությունները.

• բաց գույնի մաշկ;
• բաց երանգի մազեր;
• մաշկը արագ է այրվում արևի տակ;
• ունեցել եք մեկ կամ մի քանի լուրջ արևային այրվածք;
• բազմաթիվ պեպեններ;
• մելանոմա հիվանդության դեպքեր բարեկամների մոտ:

Չնայած DRPW տիպի բաց երանգով մաշկ ունեցող յուրաքանչյուր անձ պետք է զգոն լինի, թվարկված գործոններից յուրաքանչյուրը մեծացնում է ռիսկը: Բացի այդ, եթե դուք շիկագույն վարսեր ունեք, հավանականությունն ավելի է մեծանում: Ահա թե ինչու. համաձայն հետազոտությունների, MC1R գենը կապված է շիկագույն վարսերի, պեպենների և մելանոմայի առաջացման հետ: Ի՞նչ հետևություն կարող ենք անել: Պեպենները ոչ միայն կոսմետիկ անհարմարություններ են պատճառում: Դրանք կարող են վաղ զգուշացնող նշան լինել, որը մատնանշում է հետագայում մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը: Եթե դուք այս դասին եք պատկանում, դուք պարտավոր եք մաշկաբանի դիմել առնվազն տարին մեկ անգամ, մանավանդ եթե նախկինում հաճախ եք արևի տակ այրվել: Դիմե՛ք ORPT մաշկի տիպի մասին հոդվածի «Մելանոմայի չորս հայտանիշները» մասին՝ հիվանդության ախտանիշների մասին առավել մանրամասն տեղեկատվություն ստանալու համար:

Շուրթերի շուրջ մաշկն առավել հակված է մաշկի քաղցկեղի առաջացմանը, քանի որ այստեղ մաշկային ճարպ՝ E վիտամինի բարձր խտությամբ յուղ, չի արտադրվում: Այն հակաօքսիդանտ է հանդիսանում և պաշտպանում է ծերացումից և քաղցկեղից: Ահա թե ինչու է E վիտամինը որպես պաշտպանիչ բաղադրիչ առկա բազմաթիվ վերջերս արտադրված հիգիենիկ շրթներկերի և շուրթերի փայլերի բաղադրության մեջ: Առողջ սննդի խանութներում E վիտամինով յուղ է վաճառվում: Չնայած այն չափազանց յուղոտ է դեմքի և մարմնի համար, այն կարելի է տարածել շուրթերի մաշկին:

Խոնավեցման անհրաժեշտությունը

Խոնավեցումը կենսականորեն կարևոր է մաշկի չորության դեմ պայքարում, բայց որպես այդպիսին յուղը մաշկին տարածելը բավական չէ: Կարևոր խնդիր է մաշկի ներսում խոնավության պահմապունը: Ահա թե ինչու է խորհուրդ տրվում նախկան խոնավեցնող միջոցի տարածումը թերմալ-հանքային ջուր ցողել մաշկի վրա: Խոնավեցնող միջոցն անհրաժեշտ է տարածել թերմալ ջրի օգտագործումից անմիջապես հետո: Եթե թույլ տաք մաշկը չորանա, թերմալ ջուրը միայն կուժգնացնի մաշկի չորությունը: Դուք պետք է միշտ օգտագործեք առնվազն SPF 15 գործոնով խոնավեցնող միջոց, որպեսզի կանխարգելեք գերպիգմենտացիա առաջացնող արևի ազդեցությունը: Միջոցը մաշկի վրա թողե՛ք հինգ րոպե, որպեսզի ներծծվի, ապա կարող եք անցնել դիմահարդարմանը: Դա կկանխի կոսմետիկայի լղոզումը: Դիմահարդարման հիմքերը նույնպես կապահովեն լրացուցիչ խոնավեցում և արևից պաշտպանություն: Անկախ նրանից, օգտագործում եք դիմահարթարման հիմք թե ոչ, կարող եք ըստ անհրաժեշտության լրացուցիչ խոնավեցնող միջոց տարածել մաշկին ինչպես առավոտյան, այնպես էլ երեկոյան:

Գրգռվածության հանդեպ ձեր մաշկի դիմացկունության պատճառով ձեզ անհրաժեշտ է այնպիսի նյութերով կոսմետիկա, որոնք կարող են ներթափանցել մաշկի մեջ: Այդպիսի նյութեր են ռետինոլը և K վիտամինը, որոնք առաջարկվող միջոցներից շատերի բաղադրիչ են: Սպիրտ պարունակող արտադրանքը չափազանց չորացնող ազդեցություն ունի: Ուսումնասիրե՛ք կոսմետիկ միջոցների բաղադրությունը, որպեսզի համոզվեք, որ ձեր գնած միջոցներից ոչ մեկի մեջ սպիրտը առաջին յոթ թվարկած բաղադրիչների շարքում չէ: Բազմաթիվ քսուքների, լոսյոնների և օճառների բաղադրիչ գլիցերինը օգնում է մաշկը խոնավությամբ հագեցնել, այդ պատճառով կարող եք ընտրել այն միջոցները, որոնք ունեն այդ բաղադրիչը: Խոնավեցման մասին տեղեկատվություն դուք կարող եք գտնել այս հոդվածի հաջորդ մասում:

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը. խոնավեցնող միջոցների ընտրության իմ խորհուրդները կօգնեն ձեր չոր մաշկին և կնվազեցնեն այն հաճախ ուղեկցող քորն ու մոխրագույն երանգը: Անպայման օգտագործե՛ք արևապաշտպան միջոցներ, որպեսզի պաշտպանեք ձեր մաշկը և նվազեցնեք գերպիգմենտացիան:


Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան