DRNW տիպի մաշկ


Չոր, դիմացկուն գրգռվածության հանդեպ, առանց պիգմենտների, կնճիռների առաջացման հակում ունի

Ձեր մաշկի մասին

Երիտասարդ տարիքում նման մարդկանց մոտ մաշկը հիանալի է` մաշկային բծերն ավելի քիչ են լինում, քան բարձր յուղայնությամբ մաշկ ունեցող մարդկանց մոտ: Գրգռվածության դեմ դիմադրողականությունը ձեզ ընտրության ավելի մեծ հնարավորություն է տալիս կոսմետիկ պարագաների շրջանակներում, քան զգայուն մաշկ ունեցող մարդկանց: Պիգմենտացիաների նվազագույն քանակը չի առաջացնում մաշկի գույնի փոփոխում, լաքաներ և պեպեններ, որոնք երբեմն անհանգստություն են պատճառում մաշկի բարձր պիգմենտացիա ունեցող մարդկանց մոտ: Մինչև 25 տարեկան ձեր մաշկը ձեզ չի անհանգստացնում, ինչի հետևանքով ձեզանից շատերն ուշադրություն չեն դարձնում դրա խնամքին և օգտագործվող կոսմետիկ միջոցներին:

Նման մաշկի տեսակ ունեցող մարդիկ հիմնականում ունենում են մաշկի բաց երանգ և պատկանում են Հս.-Եվրոպական տարածաշրջանին` Սկանդինավիա, Անգլիա, Իռլանդիա, Շոտլանդիա, Գերմանիա, Ռուսաստան և այլ սլավոնական ազգերին: Նման նուրբ, բաց գույնի, պեպեններից զուրկ մաշկը կարող է շատերի մոտ հիացմունք առաջացնել, բայց այն իրականում ավելի փխրուն է, քան պիգմենտացված մաշկը և գեղեցիկ չէ, եթե խնամված չէ և դա կարող է տհաճ անակնկալ լինել կյանքի երկրորդ հատվածում: Այժմ այդ տարիքին պատկանում են նրանք, ովքեր ծնվել են 1946-1960թթ.` ում կողմից նկատվում է բուռն հետաքրքրություն դեպի հակատարիքային տեխնոլոգիաները, մաշկի խնամքի պարագաները և նորարարական պրեցուդարաները: Արդյոք կապ կա՞ վերոնշյալ երկու երևույթների միջև: Իհարկե, այն էլ ինչպիսի:

Ձեր տիպի մաշկի համար հասանելի է շատ ավելին: 40 տարեկանի շեմը չանցած մարդիկ նույնպես ցանկանում են պահպանել իրենց արտաքին տեսքը` լինել երիտասարդ: Որի հետևանքով բուժ. հաստատությունները լիքն են կոսմետիկ պարագաներով և դրանց վերաբերող ծառայություններով: Դրանցից շատերը գովազդվում են որպես DRNW տիպի մաշկին համապատասխանող, սակայն եթե դրանք չեն ստեղծվել հաշվի առնելով 4 գործոնները, կարող են անօգուտ լինել` չնայած բարձր գներին: Ինչպե՞ս իմանալ, որ միջոցներն ու պրոցեդուրաներն են իսկապես արդյունավետ և որոնք ոչ: Եկեք միասին վերլուծենք:

Մի փոքր պրոֆիլակտիկա.

Երիտասարդ տարիքում DRNW տիպի մաշկը պահանջկոտ չէ և կարող է ձեզ շփոթության մեջ գցել: Մինչ մնացածը պայքարում են մաշկային բծերի դեմ, դուք ստանում եք հաճոյախոսություններ : Սակայն ժամանակի ընթացքում ձեզ կարող է անհանգստացնել մաշկի չորությունը, չնայած խոնավեցնող յուրաքանչյուր միջոց կարող է օգտակար լինել` առանց հավելյալ բարդություններ առաջացնելու: Ի տարբերություն զգայուն մաշկ ունեցողների ( ովքեր պետք է խուսափեն գրգռող միջոցներից) կամ յուղոտ մաշկ ունեցողների ( ովքեր յուղային հիմքով պատրաստված կոսմետիկան չեն կարողանում օգտագործել) ձեզ ձեր չոր, գրգռվածությանը դիմակայուն մաշկով համապատասխանում են բազմաթիվ հակաարևային միջոցներ, եթե իհարկե չեք մոռանում դրանցով օգտվել:

Հիմա եղեք ուշադիր, քանի որ ճիշտ խնամքն ու վնասակար սովորություններից հրաժարվելը կարող են կարևոր դեր խաղալ հետագայում:


‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։

Ձեր մաշկն ուշադրության կենտրոնում

DRNW տիպի մաշկի մարդկանց կարող են հատուկ լինել հետևյալ յուրահատկությունները.

●Արևից պաշտպանող պարագաների առանց որևէ խնդրի օգտագործումը
●Մաշկը դժվար է արևայրուկ ստանում
●Ավտոարևայրուքի համար նախատեսված պարագաները հարթ չեն նստում մաշկի վրա
●Երիտասարդ տարիքում մինիմալ մաշկային խնդիրներ, էկզեմաների, մաշկային ալերգիաների աննշան լինելը(կամ բացակայությունը) և կոսմետիկայի ու խոնավեցնող պարագաների օգտագործման ժամանակ խնդիրները
●Աչքերի շուրջ մաշկն արդեն 30 տարեկանից հետո կորցնում է թարմությունը
●35 տարեկանից հետո արագանում է կնճիռների գոյանալու պրոցեսը
●40-50 տարեկանից հետո ավելանում են չորությունն ու կնճիռները


Եթե Երիտասարդ տարիքում դուք հոգ տանեք ձեր մաշկն արևից պաշտպանելու և մաշկային բծերի մասին, ապա դա մեծ փոփոխություն կմտցնի այն հարցում, թե ինչպես կծերանա ձեր մաշկը: Հետևելով հրահանգներին` դուք կարող եք հասնել ինչպես նաև DRNT (չոր, չգրգռվող, առանց պիգմենտացիաների և հարթ մաշկ) տիպի մաշկ ունեցող մարդկանց` հատկապես իմ կողմից խորհուրդ տրվող խնամքին և ապրելակերպին հետևելով: Ի ուրախություն DRNW տիպի մաշկի պատկանող մարդկանց, նրանց մաշկը նորմալ է ընդունում արևից պաշտպանող շպարի պարագաները:

Չնայած յուղոտ մաշկ ունեցողներն շատ ժամանակ բողոքում են , որ վերոնշյալ պարագաների օգտագործումից հետո մնում է յուղոտության զգացողությունը, դա չի ներկայանում խնդիր DRNW տիպի մաշկի համար, որի չոր, բշտիկների առաջացման հակում ունեցող մաշկը յուղերի կարիք ունի: Արևայրուկի փոխարեն օգտվեք ավտոբրոնզատներով, որոնք թույլ են տալիս ապահով կերպով մաշկը դարձնել թուխ, բայց չմոռանալով այս ամենի հետ մեկտեղ օգտագործել հակաարևային պաշտպանիչ քսուքներ: Հաճախ ավտոարևայրուքը գեղեցիկ չի դիտվում մաշկի վրա, որի համար պետք է հետևեք հատուկ ընթացակարգերի և խորհուրդների դրանց ընտրության և օգտագործման մասին «Ավտոարևայրուք» հոդվածում` նվիրված ORNW տիպի մաշկին: DRNT տիպի մաշկի հոդվածում` կոսմետիկայի ընտրության բաժնում, կգտնեք ձեր մաշկին համապատասխանող մի շարք պարագաների ցանկ:

Որոշ գործոններով պայմանավորված՝ DRNW տիպի մաշկը ավելի հաճախ է ենթարկվում մաշկի քաղցկեղի ոչ մելանոցիտար ձևերին

●բաց մաշկի գույն
●մաշկ, որը հեշտությամբ արևահարվում է կամ դժվարությամբ է արևայրուք ընդունում
●նախկինում արևի տակ շատ մնալը
●երկարատև ծխելը
●սննդակարգում բանջարեղենի և մրգի համապատասխան քանակ չապահովելը:

Համաձայն որոշ գնահատականների՝ 40 տարեկանից բարձր մարդկանց 60 տոկոսի մոտ, ովքեր համապատասխանում են թվարկված գործոններին, նկատվում է մաշկի նախաքաղցկեղային առնվազն մեկ դեպք, որը կոչվում է անտինիկ կերատոզ։ Ահա, թե ինչու է կարևոր իմանալ քաղցկեղի նշանների մասին և ամեն տարի անցնել դերմատոլոգիական բուժզննում:


Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Ինչպես ճանաչել մաշկի ոչ մելանոցիտար քաղցկեղը

Բազալային բջիջների մաշկային քաղցկեղը կարող է լինել կարմիր, թեփոտող հատվածի նման, որի վրա առաջանում են նորագոյացություններ` գտնվելով արևին հասանելի հատվածներում, ինչպիսին են դեմքը, ականջները, կուրծքը, ձեռքերը, ոտքերը և մեջքը: Այդ հատվածը չի լավանում և կարող է ծածկված լինել ամուր, սպիտակ թեփով ուռուցքի նման: Յուրաքանչյուր նորագոյացություն, որը համապատասխանում է այս նկարագրությանը և չի անցնում 1 ամսվա և ավել ժամանակահատվածում, անհրաժեշտ է ցույց տալ մաշկաբանի:


Բազալային բջիջների մաշկային քաղցկեղը իրենից կարող է ներկայացնել սպիտակ, փայլուն պալար սադափե երանգով, ինչպես մարգարիտինը: Կենտրոնում կարող է լինել կեղև` մի փոքր փոս ընկած կամ խորացած, կամ սահմաններին կարող են նկատելի լինել փոքրիկ արյունատար անոթներ: Այդպիսի տեսք կարող է ունենալ նաև փոսվածքը կամ սպին` հանկարծակի գոյանալով այն հատվածում, որը չի ենթարկվել տրավմատիկ ազդեցության: Երբեմն նորագոյացության ծայրերը ցցվում են կամ կարծես կուտակված լինեն կենտրոնական փոսիկի շուրջը: Դեմքի հատվածում ընդլայնված ճարպագեղձերը հեշտությամբ կարելի է շփոթել բազալային բջիջների քաղցկեղ, որովհետև դրանք նույնպես ունեն դեղնավուն պալարների տեսք: Յուրաքանչյուր կասկածելի գոյացություն հարկավոր է ցույց տալ մաշկաբանի:



‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։

Ձեր մաշկի համար անհրաժեշտ հիմնական հանձնարարականները

Հիդրատացումը կամ խոնավության պահումը մաշկի ներսում, պահպանում է մաշկի թարմությունն ու երիտասարդությունը, աայդ պատճառով չոր մաշկ ունեցող մարդկանց հարկավոր է հոգ տանել խոնավության առկայության մասին: Չնայած շատ ջուր խմելը կարող է օգտակար լինել նաև այլ դեպքերում, սակայն դա չի փրկի մաշկը ջրազրկումից: Մաշկի ներսում ջրի առկայության պահպանման հարցում օգնում են հատուկ լիպիդները կամ ճարպերը, դրա համար խորհուրդ է տրվում սննդի մեջ օգտագործել օգտակար օմեգա-3 թթուները (կան սննդային հավելումների մեջ և այնպիսի մթերքներում ինչպիսիք են կտավատի սերմերը և ձուկը` սաղմոն): Մաշկի ճաքճքումը և ծերացումը տեղի է ունենում ազատ ռադիկալների` - մոլեկուլ-դիսիդենտների ձևավորումից, որոնք ոչնչացնում են մաշկի հիմնական բիոքիմիական բաղադրամասերը, վերջիններս պահպանում են դրա կառուցվածքը և ապահովվում են խոնավության առկայությունը:Ազատ ռադիկալները նպաստում են կոլագենի, գիալուրոնային թթուների և էլաստանի քայքայմանը՝ երիտասարդ մաշկի երեք ծայրանկյունային քարերին: Հակաօքսիդենտները խոչնդոտում են ազատ ռադիկալների շարժմանը, պաշտպանելով այդ կարևորագույն տարրերը:

Հակաօքսիդանտները կարելի է ձեռք բերել սննդի և սննդային հավելումների միջից, ինչպես նաև մաշկի խնամքի արտաքին օգտագործման պարագաներից:DRNW տիպի մաշկի մարդկանց, ում տարիքը չի անցել 30-ը, պետք է ընտրել հակաօքսիդանտներով կոսմետիկա, օրինակ` C և E վիտամիններով, կանաչ թեյի ծայրաքաղով, և օրգանական յուղով (շատ ժամանակ գտնվում է այս տիպի մաշկի համար նախատեսված այնպիսի խոնավեցնող միջոցներում, ինչպիսիք են Josie Maran Argan Oil): 30 տարեկանից հետո հարկավոր է օգտագործել ռեցեպտորային ռետինոիդներ։ Զգուշացնում եմ. Հղի կանայք և կերակրող մայրերը, ինչպես նաև նրանք, ովքեր պլանավորում են հղիանալ, պետք է հրաժարվեն ռետինոիդների ընդունումից պլանավորման պահից սկսած մինչև կրծքով կերակրելու ավարտը: Հենց որ կլինեն բշտիկների առաջացման առաջին ախտանիշները ձեր խնամքի ցուցակում ավելացրեք ալֆա-հիդրոկսիլային կամ պոլի-հիդրոկցիլային թթուներ: Անկախ տարիքից, DRNW տիպի մաշկի մարդիկ պետք է ամեն օր օգտվեն արևից պաշտպանող պարագաներից:

Դաշտանադադարը DRNW տիպի մաշկի կանանց համար կարող է շատ դժվար ժամանակահատված դառնալ: Էստրոգենի նվազեցումը կարող է չորացնել և խիստ բարակեցնել ձեր մաշկը: Եվ իսկապես, հետազոտությունները ցույց են տվել մաշկային ծածկույթի խտության նվազեցում 50 տարեկանն անց կանանց մոտ: Կոլագենի նշանակալի նվազեցում տեղի է ունենում մենոպաուզային հաջորդող մի քանի տարիների ընթացքում, ընդ որում առաջին 5 տարիների ընթացքում նվազեցում տեղի է ունենում 30%-ով, հաջորդող 20 տարիների ընթացքում միջինը 2,1% տարում: Համաձայն շատ հետազոտությունների հորմոնափոխարինման թերապիան և էստրագեն պարունակող արտաքին օգտագործման պրեպարատների օգտագործումը կարող են ետ բերել այդ պրոցեսը:

Խոնավեցնող միջոցի ճիշտ ընրությունը

Կան հազարավոր խոնավեցնող միջոցներ, հակատարիքային քսուքներ և պրոցեդուրաներ, որոնք կանխում են բշտիկների գոյացումը և դրանք բոլորն ուղղված են ձեր մաշկային խնդրի լուծմանը: Ի տարբերություն՝ ավելի մոտ մոտ DRPW մաշկի տիպի, որի կարիքներն անտեսվում են արտադրողների կողմից, կոսմետիկ պարագաները և ծառայությունները ձեր մաշկի համար կազմում են շուկայի խոշորագույն հատվածը: Դուք շատ տարբերակներ ունեք, բայց հնարավորություն չկա պարզելու, թե դրանցից որոնք են իսկապես արդյունավետ: Ահա թե ինչի համար է կարևոր իմանալ, որ միջոցներն ու բաղադրիչներն են իրոք օգտակար:

Շատ կոսմետիկ պարագաներ տալիս են ժամանակավոր թեթևություն չորացումից և բծերից, որովհետև շատ խոնավեցնող միջոցներ պահում են խոնավությունը և մաշկին տալիս են հագեցվածություն, փոքրիկ բծերին ստիպելով չքանալ` 1 ժամից մինչև 2 օր: Ընկերությունների հայտարարությունները, որոնք հաստատում են, որ իրենց արտադրությունը նվազեցնում է բծերի քանակը մի քանի օրերի ընթացքում, սովորաբար հիմնված են իրենց սեփական հետազոտությունների վրա, որոնց մասնակիցները չեն օգտվում խոնավեցնող միջոցներից մեկ շաբաթ, մինչև հետազոտությունը սկսելը: Արդյունքում չոր մաշկ ունեցող մարդկանց մոտ առաջանում են փոքրիկ բծեր, հատկապես աչքերի շրջանում: Հետո նրանք օգտագործում են հետազոտվող քսուքը, և ինչ՞ է տեղի ունենում հետո: Այդ բծերը քիչ տեսանելի են դառնում մի քանի օր խոնավեցումից հետո: Չնայած ամեն մի քսուք չէ, որ ներծծվում է մաշկի մեջ ` ապահովվելով դրա խոնավությունը:
Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը
Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան