DRNT մաշկի տիպ՝

չոր, դիմացկուն է գրգռման նկատմամբ, պիգմենտավորված չէ, հարթ է:

Ձեր մաշկի մասին

Դուք շահել եք երջանիկ տոմս. այդպիսի մաշկի մասին, ինչպիսին Ձերն է՝ յուրաքանչյուրն է երազում: Հնարավոր է՝ Դուք անգամ երբևէ չեք եղել մաշկաբանի սենյակում: Դեոահասության տարիքում և անգամ 20 տարեկանից հետո Ձեր ընկերները Ձեզ նախանձում էին, որովհետև Դուք լավագույն մաշկը ունեք՝ մինիմում կորյակներ, ոչ մի յուղային շերտ, քիչ պեպեններ: Հնարավոր է՝ ժամանակ առ ժամանակ Ձեր մաշկի վրա հայտնվեն չոր հատվածներ, սակայն դրանում սարսափելի ոչինչ չկա:

Տարիքի հետ Դուք նկատել եք, որ մաշկը ավելի չոր է դարձել, բայց այդ իրավիճակը Դուք կարող եք կառավարել խոնավացնող միջոցների օգնությամբ: Եթե Դուք 45 տարեկանից բարձր եք և չեք օգտագործում հորմոնալ միջոցներ էստրոգենի մակարդակի իջեցման պատճառով հնարավոր է մաշկի դառնա ավելի չոր: Բայց, այնուամենայնիվ, լավ տեսք ունեք և հաճախ Դուք 5-10 տարով ավելի երիտասարդ, քան իրականում:

Երբ հարցը վերաբերում է մաշկի խնամքին DRNT տիպի մաշկով մարդիկ ունեն մեկ նշանաբան՝ <<Քեզ լավ ես զգում, ուրեմն լավ տեսք ունես>>: Դուք չեք գիտակցում, թե ինչպես է Ձեր բախտը բերել, քանի որ DRNT տիպի մաշկը նվազագույն խնամք է պահանջում: Երբ շրջապատողները Ձեր մաշկին հաճոյախոսություններ են անում, Դուք չեք հասկանում ինչ ի նկատի ունեն: Ընդամենը մաշկ է, ճի՞շտ է: Դուք հատկապես հաջողակ եք, եթե Դուք ավելի մուգ երանգի մաշկ ունեք, որովհետև Դուք կունենաք մուգ մաշկի բոլոր առավելությունները՝ առանց պիգմենտների մաշկ, որոնք երբեմն նյարդայնացնում են DRNT տիպի մաշկով մարդկանց: Այն մոտ է Ձեր մաշկի տիպին, սակայն բնութագրվում է պիգմենտի բարձր մակարդակով:

Ձեզ ավելի շատ հուզում է ինչպես եք Ձեզ զգում, քան ինչ տեսք ունեք: Չնայած Դուք չեք առանձնացնում մաշկի խնամքը ընդհանուր խնամքից, Դուք Ձեր նկատմամբ հոգատար եք՝ օգտագործում եք առողջ սնունդ, շատ հանգստանում եք և սպորտով եք զբաղվում: Այս մաշկի տիպով մարդիկ գնահատում են իրենց կյանքի որակը և նրանց քայլերը ուղղված են դրա պահպանմանը:


Ձեր մաշկը ունի հակու՞մ կնճիռների ձևավորմանը, թե ոչ (արդյունքը W/T կատեգորիայում) կախված է ժառանգականության և ապրելակերպի համադրությունից: Բաց, չոր, ոչ պիգմենտավորված մաշկով մարդիկ արևի ճառագայթների վնասակար ազդեցությանն են ենթարկված և, եթե Դուք Ձեր մաշկով, որը ունակ չէ արևայրուք ստանալ, համառորեն փորձում էիք (կամ էլ բազմիցս այրվում էիք մինչ արևայրուք ստանալը), հետևաբար, ամենայն հավանականությամբ Դուք DRNW տիպի մաշկ ունեք, այլ ոչ թե DRNT:

Եթե Դուք մուգ մաշկ ունեք մելանինը Ձեզ կպաշտպանի կնճիռներից և մաշկի քաղցկեղից: Այլ գործոններ ևս նպաստում են, որ Ձեր մաշկը պատկանում է հարթ տիպին, օրինակ՝ հարթ տիպի մաշկով հարազատները, սննդի մեջ մեծ քանակությամբ հակաօքսիդանտներով հարուստ մրգերի և բանջարեղենի առկայությունը, ծխելուց հրաժարվելը, պասիվ ծխելը նվազագույնի հասցնելը և քաշի կորուստի և ավելացման հաջորդականության փոխարեն, որը ձգում է մաշկը, մշտապես նորմալ քաշի պահպանումը: Սթրեսը նպաստում է բորբոքային պրոցեսների զարգացմանը, որը մաշկի զգայունության գործոններից մեկն է: Ինչպես բոլորը՝ Դուք բախվում եք սթրեսային իրավիճակների, բայց գիտեք ինչպես դրանք հաղթահարել:

‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։

DRNT տիպի մաշկով մարդիկ և նրանց կենսակերպը

Ինչու՞ են DRNT ներկայացուցիչները մաշկային իրենց մաշկային տիպով համարվում հաջողակ: Հաճախ նրանք պաշտպանում են իրենց մաշկը ի շնորհիվ այնպիսի լավ սովորությունների, ինչպիսիք են ճիշտ սննդակարգը, ինչը նպաստում է մաշկի առողջացմանը, օգտակար սննդային հավելումների ընդունումը, օրինակ՝ օմեգա 3 թթուները: Շատերը փորձում են ռելաքսացիոն թերապիա, ինչպես օրինակ Ռեյքի մեթոդը կամ մերսում, կամ էլ այցելություն ՍՊԱ կենտրոն:



DRNT տիպով մարդիկ հոգ տանելով չոր մաշկի մասին հաճախ խուսափում են ուլտրամանուշակագույն ճառագայթներից և օգտագործում են արևապաշտպան միջոցներ: Ի տարբերություն զգայուն մաշկ ունեցողների, երբ արևապաշտպան կոսմետիկայի շատ բաղադրիչներ առաջացնում են գրգռվածություն, DRNT տիպով մարդիկ կարող են օգտագործել ցանկացած ապրանքանիշի խնամքի միջոցներ՝ Coppertone-ից Aubrey’s և թանկարժեք բրենդներ:

Արդյունքում նրանց համար դյուրին է պատշաճ կերպով օգտագործել արևապաշտպան միջոցներ, որպեսզի պաշտպանվեն արևից ավերիչ ճառագայթներից: Ֆիզիկական վարժությունների հաշվին սթրեսի նվազեցումը, ինչպես օրինակ՝ քայլքը կամ յոգան, ամենօրյա սովորությունները, օրինակ՝ մեդիտացիան կամ օրագրի վարումը, օգնում է մեզ՝ մարտահրավեր նետող ժամանակակից աշխարհում հավասարակշռություն պահպանել: Միևնույն ժամանակ երբ որոշները արձագանքում են սթրեսին գերզգայունությամբ, DRNT տիպով մարդիկ իջեցնում են տեմպը, վերանայում են առաջնահերթությունները և գծում հստակ սահմաններ:

DRNT տիպի մաշկով ներկայացուցիչները և նրանց մաշկի գույնը

DRNT տիպի մաշկով ներկայացուցիչների մեծ մասի մաշկը բացից մուգ երանգներով է, թեպետ DRNT մուգ մաշկով մարդիկ փոքրամասնություն են կազմում: Սևամորթների մեծ մասի մաշկը պատկանում է պիգմետնավորված տիպին, որովհետև ընդհանուր առմամբ նրանց մաշկը ավելի բաձր մակարդակի պիգմենտներ է պարունակում, քան բաց մաշկով մարդիկ:


Թեև թեսթի մեջ տարբերակվում են պիգմենտնեևրի ընդհանուր քանակը և պիգմենտացիայի խանգարումները, այնպիսին, ինչպիսին մելազման և պիգմետնային հետքերն են: Դա նշանակում է՝ DRNT մուգ մաշկ ունեցողներին չեն սպառնում պիգմենտային հետքերը, որոնք անհանգստացնում են շատ սևամորթ մարդկանց: Իրենց միատոն հարթ մաշկով նրանք պարտական են լավ ժառանգականության և արևից պաշտպանվելու սովորության համադրությանը:

DRNT մուգ մաշկով մարդիկ, որպես կանոն, այլ վերաբերմունք ունեն արևին, քան սևամորթ մարկանց մեծ մասը: Մուգ մաշկով մարդկանց մեծ մասը կարծում է, որ նրանք արևապաշտպան կոսմետիկայի կարիք չունեն, սակայն արևը կարող է ուժեղացնել պիգմենտացիան՝ մաշկի երանգը անհարթ դարձնելով: Ի տարբերություն այլ սևամորթ մարդկանց՝ DRNT տիպի մաշկով սևամորթ ներկայացուցիչները օգտագործում են արևապաշտպան միջոցներ կամ փորձում են արևի տակ չմնալ:

Արդյունքում նրանք ունեն բացառիկ հարթ մաշկ, ինչպես հիանալի մոդել Իմանը: Դա մեծ հաջողություն է: Ավելին՝չնայած նրան, որ DRNT բաց մաշկով մարդիկ մաշկի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ ունեն, սևամորթ DRNT մարդիկ պաշտպանված են մաշկային պիգմենտի ընդհանուր շերտով: Դա լավագույնն է, որ կարելի է պատկերացնել: Ձեր մաշկը «խոշորացույցի» տակ է DRNT տիպի մաշկով մարդկանց բնորոշ են հետևյալ առանձահատկությունները՝

● քիչ ուշադրություն պահանջող մաշկային խնդիրներ
● մաշկի հարթ երանգ
● մաշկի խնամքի միջոցների օգտագործման լայն շրջանակ
● աննշան ցան կամ դրա իսպառ բացակայություն
● արևայրուք ստանալու անկարողություն
● արևի ճառագայթներից այրվածքներ ստանալու հավանականություն հատկապես լողալուց հետո
● ավտոարևայրուքը տարածվում է անհավասարաչափ
● երիտասարդ տարիքում նորմալ կամ չոր մաշկ
● կանանց շրջանում չորությունը սրվում է պերմենոպաուզայի և կլիմաքսի ժամանակահատվածում
● լոգանք ընդունելուց հետո տեսանելի չորություն
● ոչ մելանոցիտար տիպի մաշկի քաղցկեղի զարգացման մեծ ռիսկ

Ցավոք, DRNT տիպի բաց մաշկով մարդիկ կարող են ենթարկվել մաշկի քաղցկեղի զարգացման բարձր ռիսկի: Մեծ դժվարությամբ եք արևայրուք ստանալու պատճառով, Դուք կարող եք երիտասարդ տարիքում Ձեր մաշկին անփույթ վերաբերվել՝ այն ենթարկելով արևի կամ անգամ սոլյարիում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը:

Եթե Դուք գայթակղությունից խուսափել եք, հիանալի է: Ամենայն հավանականությամբ ամբողջ կյանքի ընթացքում Դուք կունենաք արտակարգ, թեպետ փոքր-ինչ չոր մաշկ: Միայն անհրաժեշտ է այն խոնավացնել, օգտագործել արևապաշտպան միջոցներ և վայելել Ձեր երջանկությունը:

Մյուս կողմից, եթե հաճախ եք այգում աշխատում, թենիս կամ գոլֆ խաղում, ձկնորսությամբ կամ մաքուր օդին այլ գործունեությամբ զբաղվում առանց արևապաշտպան միջոցների և բաց մաշկ ունեք, ամեն տարի մաշկաբանական բուժզննում անցեք մաշկի քաղցկեղը բացառելու համար: Պիգմենտների աննշան քանակությունը հավանական է դարձնում դրա զարգացումը: Այն DRNT տիպի մաշկի ամենաէական թերությունն է: OSNT տիպի մաշկի մասին հոդվածի «Ինչպես ճանաչել ոչ մելանոցիտար մաշկի քաղցկեղը» սյունակում Դուք կգտնեք ախտանշանների որոշման ուղեցույց, որպեսզի կարողանաք այցելել բժշկին, այն ժամանակ, երբ կասկածելի բան նկատեք:Բացի այդ ամեն տարի այցելեք մաշկաբանին մաշկի վիճակը վերահսկողության տակ պահելու համար։

Արդյունավետ ավտոարևայրուք

DRNT տիպի մաշկով մարդիկ հաճախ մեծ դժվարությամբ են համաչափ արևայրուք ստանում ավտոբրոնզանտների միջոցով, սակայն այս հոդվածում տեղ գտած խորհուրդներին հետևելով կարող եք ստանալ լավագույն արդյունք։ Բոլոր արևայրուքները՝ ինչպես սփրեյները, այնպես էլ քսուքները պարունակում են միևնույն քիմիական նյութը (դիոքսիացետոն), որը քիմիական ռեակցիայի մեջ է մտնում մաշկի վերին շերտում գտնվող թթուների հետ։

Չոր մաշկի մակերևույթը բաղկացած է անզեն աչքի համար անտեսանելի (սակայն մանրադիտակով տեսանելի) մաշկի մեծ քանակությամբ մահացած բջիջներից, որոնք առաջացնում են ելունդներ և խոռոչներ։ Այդ բջիջները պարունակում են դիոքսիացետոնի հետ ռեակցիայի ընթացքում նարջնա-շագանակագույն երանգ ստացած պրոտեիններ։ Արդյունքում՝ մահացած բջիջների ավելի խիտ շերտով հատվածները ավելի մուգ են թվում, քան այն հատվածներում, որտեղ բջիջների շերտը բարակ է։ Այդ պատճառով ավտոարևայրուքը տարածվում է անհավասարաչափ։

Ավտոարևայրուք ստանալուց առաջ շերտազատող սկրաբի օգտագործումը կնպաստի կուտակված մահացած բջիջները մաքրելուն՝ ստեղծելով միատոն արևայրուքի համար հարթ մակերևույթ։ Չնայած նման շերտավորումը լավ բոլորի համար, իսկ չոր մաշկով մարդկանց համար հատկապես կարևոր է։ Այդ պատճառով հոդվածի վերջում կառաջարկենք ավտոբրոզանտներ և շերտազատող միջոցներ։

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

Կոսմետիկական միջոցների ընտրությունը

Ձեր մաշկը պահանջկոտ չէ: Դուք կարող եք օգտագործել այն, ինչ ցանկանում եք: Որոշները նախընտրում են թանկարժեք բրենդներ, որովհետև կարծում են, որ իրենց մաշկը հիանալի վիճակում է ի շնորհիվ այդ կոսմետիկայի բարձրորակ բաղադրիչների, մյուսները օգտագործում են ավելի մատչելի միջոցներ: Շատ դեպքերում թանկարժեք և բյուջետային կոսմետիկայի միջև տարբերությունը այդքան էլ մեծ չէ, ինչպես ընդունված է կարծել, ավելին՝ մատչելի խնամքի միջոցները կարող են ավելի լավ ազդեցություն ունենալ Ձեր մաշկի վրա: Ամեն տանում է կոնկրետ մաշկի տիպին համապատասխանող ճիշտ բաղադրիչներին:

Դուք պետք չէ շատ մանրամասն ընտրել հատուկ բաղադրիչներ կամ միջոցներ (կամ էլ հետևել,որ վնասակար բաղադրատարրեր չլինեն), քան շատ այլ տիպերի ներկայացուցիչներ: Բազային մաքրումից բացի, Ձեզ իրականում անհրաժեշտ է միայն խոնավացում:

Երբ խոսքը գնում է կոսմետիկայի ձեռք բերման մասին, DRNT մաշկ ունեցող որոշ մարդիկ նախընտրում են հավատարիմ մնալ սիրելի միջոցներին, միևնույն ժամանակ, երբ մյուսները փորձում են նոր ապրանքներ,որը իրենց դուր է եկել փաթեթավորման, գույնի, հոտի կամ այլ պատճառով: DRNT տիպի մաշկով մարդկանց անհրաժեշտ չեն դեղատոմսեր:

Մաշկի խոնավացման դասական միջոցները՝ հին ու բարի գլիցերինը և վարդաջուրը լավ համապատասխանում էին Ձեր տատիկին, լավ կհամապատասխանեն նաև Ձեզ: Ի տարբերություն զգայուն մաշկ ունեցողների՝ ում վրա կոսմետիկայի բույրը կարող է ազդեցություն ունենալ, Դուք կարող եք հաջողությամբ օգտագործել թեթև եթերային յուղեր, ինչպես օրինակ՝ լավանդայի, երիցուկի և վարդի: DRNT տիպի մաշկը և ջուրը

Չնայած առողջության մասին գրքերի մեծ մասը խորհուրդ է տալիս մաշկի խոնավացման համար շատ ջուր խմել. սակայն այն ինչ Դուք խմում եք չի ազդում խոնավությունը պահելու մաշկի ունակության վրա: Վատ խոնավացումը մաշկային պատնեշի վնասվածքի արդյունք է, և ինչքան էլ ջուր խմեք, ոչ մի դեր չի խաղա: Մաշկի վերին շերտի բջիջները հորիզոնական շարվելով ստեղծում են այսպես կոչված մաշկային պատնեշը: Այդ բջիջները նման պատի վրայի աղյուսներին, որոնք միացած են ցեմենտով: Երբ ցեմենտը վնասված է կամ անորակ, պատը ոչինչ չի պահի, և մաշկի բջիջները աղյուսիկների նման կտեղաշարժվեն ու անցքեր կստեղծեն: Արդյունքում՝ մաշկը չի կարողանա իր բջիջների ամբողջականության պահպանման համար ջուրը իր մեջ պահել:

Բոլոր չոր մաշկ ունեցող մարդկանց անհրաժեշտ է խորը պոնավեցում, բայց չոր, չգրգռվող մաշկ ունեցողներին դա հեշտ է տրվում: Չգրգռվող մաշկը Ձեզ կապահովի ավելի ամուր մաշկային պատնեշով, սակայն, այնուամենայնիվ, պետք է խնամել և խոնավացնել ավելի հաճախ, քան յուղոտ մաշկ ունեցողները: Բարելավե՛ք խոնավությունը պահելու մաշկի ունակությունը իմ կողմից առաջարկվող խնամքի օգնությամբ:

Հետաքրքիր է, որ ջրի մեջ սուզումը իջենցում է մաշկի մեջ ջրի ծավալը: Երկարատև լոգանքները, լողավազանում լողալը կամ ծովային սպորտի տեսակները (օրինակ՝ ջրասուզումը), որոնք ենթադրում են երկար ժամանակով ջրի մեջ սուզում վնասակար են Ձեր մաշկի համար: Նախ և առաջ հետազոտությունները ցույց են տալիս, որ ջրի ցանկացած երկարատև ազդեցություն կարող է ջրազրկել մաշկը և խաթարել խոնավության պահպանման գործընթացը: Լողավազաններում հաճախ օգտագործվող քլորացված ջուրը հատկապես ուժեղ է չորացնում մաշկը:

Տաք և կոշտ ջուրը (կրաքարի ավելի բարձր պարունակությամբ) նույնպես շատ կոպիտ է ազդում մաշկի վրա: Այդ պատճառով, չոր մաշկ ունեցող մարդկանց մաշկաբանները սովորաբար խորհուրդ են տալիս լոգանք կամ ցնցուղ ընդունել կարճ ժամանակով (5-10 րոպե) և լվացվել գոլ ջրով: Լոգանքից հետո օգտագործեք փափուկ սրբիչ, որպեսզի խնամքով խոնավացնեք մաշկը՝ չորացնելով մասնակիորեն: Անմիջապես դրանից հետո, երբ մաշկը դեռ խոնավ է, քսեք խոնավացնող միջոց: խոնավացնող միջոցներում առկա յուղերը օգնում են ջուրը պահել մաշկի մակերևույթի վրա՝ նպաստելով դրա կլանմանը:


‼ Վերջում կարող եք ստանալ Ձեր դեմքի մաշկի տիպի համապատասխան խնամքի ամենօրյա ուղեցույցը։

DRNT տիպը մաշկի չորությունը

Այն ինչ Դուք կրում եք հնարավոր է, նույնքան կարևոր է մաշկի չորության դեմ, որքան ինչ կոսմետիկական միջոցներ եք օգտագործում: Հետազոտությունների համաձայն՝ չոր մաշկ ունեցող մարդիկ ավելի զգայուն են կոշտ գործվածքների նկատմամբ, քան նրանք, ում մաշկը լավ խոնավացված է: DRNT տիպի ներկայացուցիչները, ինչպես նաև մաշկի այն տիպերը, ում բնորոշ է չորությունը, կարող են ունենալ գրգռվածություն և անհարմարություն բրդյա գուլպաներ և այլ կոշտ գործվածքներ կրելու ընթացքում: Որոշ գործվածքներ, ինչպես օրինակ՝ կոշտ վուշը (лен) կամ պոլիէսթերը իրականում կարող են վատթարեցնել մաշկի չորությունը և նպաստել մոխրագույն երանգի առաջացմանը: Որպես լուծում կարող է հանդիսանալ ավելի փափուկ գործվածքների և սպիտակեղենի համար նախատեսված կոնդիցիոներների օգտագործումը:

Էական չէ, թե խնդիրը մաշկի և մազերի խնամքի միջոցների կամ կենցաղային մաքրող միջոցների մեջ է. խուսափեք այն ամենից, ինչը փրփուր է առաջացնում, որովհետև փրփրող միջոցները պարունակում են մակերևութային ակտիվ նյութեր: Օճառներում, շամպուններում, մաքրող միջոցներում և լվացքի փոշիներում մակերևութային ակտիվ նյութերի առկայությունը կարող է սրացնել չորությունը: Օգտագործե՛ք այնպիսի մաքրող միջոցներ, որոնք չեն առաջացնում փրփուր: Ափսեները լվանալու ընթացքում կրե՛ք ձեռնոցներ: Լվացքի ժամանակ օգտագործե՛ք քիչ քանակությամբ լվացքի փոշիներ և մանրակրկիտ լվացե՛ք հագուստի, սպիտակեղենի, սրբիչների և այլ գործվածքների վրայից, որոնք շփվում են մաշկին: Որոշ դեպքերում անգամ չոր քիմ.մաքրման ընթացքում օգտագործվող նյութերը կարող են գրգռել մաշկը: Էկո-քիմ.մաքրումների ընթացքում օգտագործվող քիմիական նյութերը ավելի թեթև ազդեցություն են ունենում:

Ձեր մաշկի տիպի համար խնդրի լուծում

խոնավացումը կարևոր է ոչ միայն երիտասարդ տարիքում, երբ այն պահպանում է ջրի բնական բալանսը, այլ նաև հասուն տարիքում, երբ այն նվազեցնում է խորացող չորությունը: Մաշկի ամենօրյա խնամքի շրջանակներում օգտագործե՛ք ցերեկային խոնավացնող միջոց և գիշերվա համար ավելի ինտենսիվ: Սակայն, քիչ օգտակար հայտնի կոսմետիկ արտադրանքներից խուսափելու համար, ընտրե՛ք ավելի արդյունավետ խոնավացնող միջոցներ Ձեզ անհրաժեշտ առանցքային բաղադրիչներով:

Գոյություն ունեն մաշկի խոնավացնող միջոցների երկու խումբ՝ օկլյուզային և հիգրոսկոպիկ: Որոշ բաղադրիչներ պատկանում են երկու խմբին: Օկլյուզային նյութերը «ծածկում են» մաշկը, այսինքն՝ կանխում են խոնավության գոլորշացումը: Նույն կերպ է գործում պոլիէթիլենային փաթեթավորումը, օրինակ՝ սննդային տոպրակը, որը խոնավությունը պահում է ներսում: Տարածված օկյուզային նյութերից են պարաֆինը, յուղերի մեծ մասը (քունջութի, հանքային և ձիթապտղի յուղերը), պրոպիլեն գլիկոլը (հայտնի կոսմետիկ հավելում) և դիմետիկոն (սիլիկոնային ածանցյալ):

Հիգորսկոպիկ նյութերը, այնպիսիք, ինչպիսիք են գլիցերինը և հիալուրոնային թթուն այլ կերպ են ազդում: Ի շնորհիվ իրենց ջուր արագ կլանելու հատկության՝ հիգրոսկոպիկ նյութերը ջուրը կլանում են մաշկի մեջ: Սակայն դա կարող հակառակ ազդեցություն ունենալ, քանի որ ջուրը կլանում են անկախ նրանից, թե որտեղ է այն գտնվում: Ահա թե ինչպես է գործում՝ չնայած նրան, որ նրանք մաշկը խոնավացնելու համար շրջակա կլանում են միջավայրի ջուրը Արդյունքում՝ մաշկի չորությունը սրվում է։ Այդ պատճառով դրանք լավագույն արդյունք են ունենում օկլյուզային նյութերի համադրությամբ։ DRNT մաշկի տիպով մարդկանց համար լավագույն խոնավացնող նյութերը պարունակում են ինչպես օկլյուզային, այնպես էլ հիգրոսկոպիկ նյութեր։

Բժիշկ Բաումանի գլխավոր խորհուրդը՝ DRNT տիպով մարդիկ պետք է խուսափեն երկար ժամանակ լոգանք ընդունելուց ու կոպիտ գործվածքներից, օգտագործեն փրփուր չառաջացնող և օճառ չպարունակող մաքրող միջոցներ, և հաճախակի խոնավացնեն մաշկը։ Եթե բաց մաշկ ունեք, անպայման օգտագործեք արևապաշտպան կոսմետիկա և մաշկի քաղցկեղի նախանշանների ի հայտ գալու դեպքում ամենամյա բուժզննում անցեք։

Հարգելի այցելու, ներքոգրյալ ուղեցույցում կստանաք տեղեկություն

1. Ձեր մաշկի ամենօրյա խնամքի
2. Մաքրող միջոցների
3. Գունաբացող կոսմետիկայի
4. Կոպերի քսուքների
5. Մարմնի մաշկի խոնավեցնող միջոցների
6. Օգտակար կոսմետիկ բաղադրիչների
7. Արևից պաշտպանվելու միջոցների
8. Դիմահարդարման միջոցների


մասին, որոնք օպտիմալ են բացառապես Ձեր մաշկի տիպի համար։ Կսատանաք հնարավորություն ճիշտ խնամել Ձեր մաշկը և երկար պահպանել Ձեր երիտասարդությունը

#CosmoLab-ում շահում են ամեն օր։ 

Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այսուհետ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։

Ալեքսանդրիտային մազահեռացում
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 140 000դր

Դեմք– 15 000դր

Դեմք առանց ճակատի– 12 000դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 7 000դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 7 000դր

Ուսեր– 7 000դր

Թևատակեր– 6 000դր

Ձեռքեր– 19 000դր

Բազուկներ– 7 000դր

Նախաբազուկներ– 15 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 30 000դր

Դեկոլտե– 15 000դր

Կուրծք– 15 000դր

Փոր– 30 000դր

Փորի 1/3 հատված– 12 000դր

Մեջք– 40 000դր

Մեջքի 1/3 հատված– 15 000դր

Բիկինի– 20 000դր

Խորը բիկինի– 25 000դր

Նստատեղ– 25 000դր

Ոտքեր– 48 000դր

Ազդրեր– 35 000դր

Սրունքներ– 28 000դր

Ալեքսանդրիտային մազահեռացում
Տղամարդկանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 180 000դր

Ճակատ– 4 000դր

Այտոսկրեր– 5 000դր

Ծոծրակ– 8 000դր

Պարանոց– 5 000դր

Թևատակեր– 10 000դր

Ձեռքեր– 35 000դր

Բազուկներ– 12 000դր

Նախաբազուկներ– 22 000դր

Մատներ– 3 000դր

Կրծքավանդակ– 45 000դր

Փոր– 45 000դր

Փորի 1/3 հատված– 20 000դր

Մեջք– 55 000դր

Մեջքի 1/3 հատված– 20 000դր

Ոտքեր– 60 000դր

Ազդրեր– 45 000դր

Սրունքներ– 35 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Կարող եք զանգահարել
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Բժիշկ
Գոհար Հովհաննիսյան
Բժիշկ
Աշխեն Դանիելյան
Shogher Poghosyan
Բժիշկ
Շողեր Պողոսյան
Gayane Hovakimyan
Բժիշկ
Գայանե Հովակիմյան