Խալերը (նևուսներ), մաշկի բարորակ պիգմենտային գոյացություններ են, որոնք տեղակայված են մաշկի ներքին և արտաքին հյուսվածքների արանքում։ Խալերը լինում են բնածին, կամ առաջանում են կյանքի ընթացքում և տարբերվում են ըստ իրենց՝ ձևերի, չափերի, գույների, կարող են լինել հարթ կամ անհարթ մակերեսներով։ Խալերն առաջանում են մի քանի պատճառներով․

  • ժառանգական նախատրամադրվածության
  • արևային լույսի և ուլտրամանուշակագույն ճառագայթների շնորհիվ
  • հորմոնալ փոփոխությունների
  • ռադիացիայի, ռենտգեն ճառագայթի, վիրուսների և տրավմաների շնորհիվ

Խալերը կարելի է բաժանել երկու մեծ խմբի․

  1. Անոթային խալեր, որոնք առաջանում են մազանոթային արյան չափից շատ հոսքից, և դրսևորվում է մաշկային հյուսվածքում անոթային կառուցվածքի փոփոխություններով։
  2. Պիգմենտային խալեր, որոնք առաջանում են մելանինի ավելցուկից՝ պիգմենտային բջիջների պատճառով։

Խալերը համարվում են բարորակ գոյացություններ, սակայն որոշ արտաքին և ներքին ազդակների շնորհիվ (ուլտրամանուշակագույն ճառագայթ, մեխանիկական հարված) պիգմենտային գոյացությունը կարող է դառնալ մելանոմա՝ վերակերպվել չարորակ գոյացության։ Ստորև Ձեզ ենք ներկայացնում այն նշանները, որոնց նկատելուց հետո խորհուրդ է տրում դիմել բժշկի․

  • խալի գույնի և ձևի փոփոխությոան դեպքում
  • նախնական չափից մեծացման դեպքում
  • արյունահոսության դեպքում
  • որոշակի տհաճ զգացողությունների դեպքում (քոր, այրոց, անհարմարության զգացում)
  • խալի մակերեսային հատվածի չորության դեպքում

ոչ հստակ սահմանագծի, անհարթ և ասիմետրիկ մակերեսի, ինչպես նաև պիգմենտային փոփոխությունների դեպքում

Խալ

Խալերի (նևուսներ) հեռացումն իրականացվում է տարբեր մեթոդներով, այդ թվում վիրահատական, ռադիոալիքային և այլ մեթոդներով։ Մեթոդի ընտրությունը կախված է բժշկի հայեցողությունից։ Խալի հեռացումից հետո սպիի կամ փոսիկի առաջացումը կախված է գոյացության խորը տեղակայումից, կելոիդ սպիեր առաջացնելու օրգանիզմի հակումից, և իհարկե գոյացության չափսից։ Հարկ է նշել, որ այս հարցում իր մեծ դերն ունի նաև մեթոդի ընտրությունը, կարելի է փաստել, որ ուլտրաձայնային հեռացման դեպքում առողջ հյուսվածքի վնասման հավանականությունը շատ ցածր է՝ հետևաբար հետք մնալու ռիսկը նվազում է։ Խալերի և այլ նորագոյացությունների հեռացման հարցում պետք է կարևորել նաև մասնագետի դերը, քանի որ նրանից է կախված խալի բարեհաջող հեռացումն առանց առաղջ հյուսվածքների վնասման։ Cosmolab էսթետիկ բժշկության կենտրոնում խալերի հեռացումն իրականացվում է վիրաբուժական և ուլտրաձայնային մեթոդներով՝ կախված խալի առանձնահատկություններից։ Մեթոդի ընտրությունը կատարում է բժիշկը։

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Արտյոմ Բեգլարյան
Վարդուհի Դավթյան
Անվճար խորհրդատվություն
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի10.00 – 20.00

Գայանե Հավակիմյան