Էսթետիկ գինեկոլոգիա

Նորարարական տեխնոլոգիաների զարգացմանը համընթաց մեծ հայտնիություն և պահանջարկ է սկսում վայելել բժշկության մեջ ձևավորված նոր ճյուղը՝ էսթետիկ գինեկոլոգիան։ Էսթետիկ գինեկոլոգիան լուծում է այնպիսի մեծամասշտաբ խնդիրներ, որոնք այսօր ծանոթ են կանանք մեծամասնությանը։

  • հեշտոցի պատերի թուլացում
  • դաշտանային ցիկլի ընթացքում (ոչ միայն) հեշտոցում խոնավության նվազում և քոր
  • սթրեսային անմիզապահություն
  • սեռական զգայունության կորուստ
  • սեռական շուրթերի հիպերտրոֆիա
  • սեռական շուրթերի գորշ գունավորում

Այս և բազմապիսի կանացի խնդիրներ լուծվում են ամբուլատոր պայմաններում՝ արագ, արդյունավետ, առանց վիրահատական և ինվազիվ մեթոդների կիրառման։ Cosmolab էսթետիկ բժշկության կենտրոնում կիրառվում է կորեական Agassi սարքավորումը, որի հիմքում ռադիոալիքային էներգիայի՝ ներքին հյուսվածքներում ջերմայինի վերափոխումն է։ Ռադիոալիքային էներգիան կուտակում է 41-45 աստիճան ջերմային էներգիա, որը բնական ճանապարհով կրճատում և ձգում է հեշտոցի պատերի հյուսվածքները՝ բարելավելով արյան շրջանառությունն ու խթանելով սեփական կոլլագենի սինթեզը, միառժամանակ բարձրանում է տվյալ հատվածի տոնուսը, լորձաթաղանթը դառնում է ավելի խիտ, խոնավ և առաձգական։ Այսօրինակ խնդիրների կանայք բախվում են հիմնականում ծննդաբերությունից հետո, որոնք դառնում են անհարմարության, հոգեբանական բազում խնդիրների և անինքնավստահության պատճառ։ Այսօր տեխնոլոգիաների զարգացման հետ զուգընթաց նման խնդիրներն իրենց լուծումն են ստանում․

  • ամբուլատոր պայմաններում
  • միջինում 6 այցի ընթացում
  • առանց ցավազրկման
  • առանց վիրահատական և ինվազիվ միջամտության

Խնդրի արդյունավետ լուծումն իրենից բուժման համալիր փաթեթ է ներկայացնում, սակայն փաթեթի շրջանակում բժիշկն իրավասու է ավելացնել կամ պակասեցնել այցերի քանակը՝ կախված պացիենտի անհատական խնդրից։ Միջամտությունը կատարվում է սարքավորման անհատական, միանգամյա օգտագործման գլխիկով։ 1 միջամտության տևողությունը 15-20ր է (6 այց), իսկ գունաբացման միջամտության այցերի քանակը սահմանապակվում է  2 այցով։

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Լաուրա Խաչատրյան