Սպիների մշակում

Մաշկը բաժանվում է երեք շերտերի՝ էպիդերմիս (վերնամաշկ), դերմա (բուն մաշկ) և հիպոդերմա (ենթամաշկային ճարպային հյուսվածք): Մաշկային հիվանդությունների, այրվածքների, վիրահատական միջամտությունների, կամ այլ ազդակների պատճառով դերմիսի՝ բուն մաշկի վնասման դեպքում, օրգանիզմը պատասխան արձագանքի՝ վերքի ապաքինման շնորհիվ ձևավորում է սպի։ Այսպիսով պարզ է դառնում, որ սպիները վնասված հյուսվածքների ապաքինված արդյունքն են։ Սպիները տեղակայվում են մարմնի բոլոր հատվածներում՝ պատճառելով հոգեբանական, էսթետիկ, ինչպես նաև ֆիզիկական խնդիրներ։

Ինչի՞ց է կախված սպիերի ատաքին տեսքը․

  • Սպիի արտաքին տեսքը կախված է նրա առաջացման պատճառից, վերքի բորբոքման աստիճանից, մաշկի գույնից, տարիքից և դիմադրողականությունից։
  • Եթե սպին առաջացել է պատռվելու հետևանքով, այն բնավ նման չէ այրվածքից հետևանքով առաջացած սպիին (էսթետիկայի տեսանկյունից «ամենահաջողված» սպիերը՝ պատռվածքներն են, որոնց եզրերը համապատասխանում են միմյանց, իսկ այրվածքներից հետո, նրանք ձեռք են բերում բավական անհարթ մակերես)։
  • Ինչ վերաբերվում է մաշկի գույնին, կարելի է ասել հետևյալը․ հաշվի առնելով այն , որ ժամանակի ընթացքում սպիները ձեռք են բերում բաց գունավորում, մուգ մաշկ ունեցող մարդկանց մոտ՝ դրանք ժամանակի ընթացքում մգանում են։ Նման մաշկի գույն ունեցող մարդկանց օրգանիզմը հակված է ձևավորելու նաև կելոիդային սպիեր։

Սպիների տեսակները․

  • Ատրոֆիկ․ սպիները հաճախ ի հայտ են գալիս տարբեր մաշկային հիվանդություններից հետո, ինչպիսիք են օրինակ ակնեն և ջրծաղիկը։
  • Կելոիդ․ սպիներն ունեն մուգ կարմիր գունավորում, ուռուցիկ են, դուրս եկած վերքի սահմաններից՝ տարածված մաշկի առողջ հատվածներին, ինչը տեղի է ունենում կոլլագենի ավելցուկի հետևանքով։ Սպիների այս տիպն ուղեկցում է ցավով և քորով։
  • Հիպերտրոֆիկ․ բաց վարդագույն սպիներ են , որոնք արտաքնապես նման են կելոիդային սպիներին, սակայն ի տարբերություն վերջիններիս՝ չեն տարածվում վերքի նախնական եզրերից։
  • Սպիտակ կամ բաց վարդագույն բծեր․ նման տիպի սպիներն առաջանում են ոչ թե արտաքին ազդակների՝ այլ մաշկի ձգվածության հետևանքով, որից հետո մաշկը ենթարկվում է ատրոֆիայի։
  • Ձգված սպիեր․ այս դասին պատկանող սպիներն առաջանում են այրվածքների հետևանքով, ունեն անհարթ և անհամաչափ մակերես։

Որո՞նք են սպիների և լայնացած ծակոտիներ շտկաման նորարարական մեթոդները․

  • Ներարկումային․ այն իրականացվում է տարբեր նյութերի՝ դեպի էպիդերմիսի խորանիստ շերտեր ներմուծմամբ։ Ներարկումային միջամտությունների շարքին են դասվում կոլլագենային ներարկումները, մեզոթերապիան, բիոռևիտալիզացիան, ֆիլլերները, լիպոլիֆտինգը։ Նշված նյութերը ակտիվացնում են կոլլագենի սինթեզը, որի ուղիղ ազդեցությամբ էլ տեղի է ունենում սպիի լավացումը։
  • Էսթետիկ բժշկության մեջ տարածված՝ դեմքի և մարմնի խնամքի դասին պատկանող միջամտությունների միջոցով, որոնք կատարվում են ոչ միայն մեխանիկական, այլև սարքավորումային լուծումներով, դրանք են՝ տարբեր տիպի պիլինգները, դերմաբրազիան, լազերայի հղկումը։
  • Վիրահատական միջամտություն․ այս մեթոդի շնորհիվ հնարավոր է դարռում խորը սպիների հեռացումը, որից հետո տեղի է ունենում սպիի եզրերի ճիշտ և համաչափ ֆիքսում, սպին վերանում է՝ թողնելով բարակ գծի հետք։

Ինչպես վերը նշվեց, սպիների և խոշոր ծակոտիների հեռացումն իրականացվում է տարբեր սարքավորումների միջոցով։ Սովորաբար լազերային հղկման համար օգտագործվում է CO2 ֆրակցիոն լազերը։ Այդ մեթոդով միջամտություն ընթանում է ուժեղ ջերմային զգացողությամբ և ցավով, ընդ որում վերականգնողական շրջանը տևում է մինչև մի քանի շաբաթ։ 

CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է սպիների, լայն ծակոտիների և պոստակների հղկման նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդը՝ VenusViva իսրայելական սարքավորման միջոցով։ Միջամտության հիմքում ընկած է միկրոէլեկտրոդների գործունեությունը՝ վերնամաշկի միջով էներգիայի անվտանգ փոխանցմամբ։ Արդյունքում ձևավորվում են շատ մանր, միկրոդերմալ վնասվածքներ, որոնք ապաքինվում են բնական ձևով։ Դրա շնորհիվ վերականգնվում է մաշկային հյուսվածքի թերություններն ու անհարթությունները, ինչպիսիք սպիներն ու պոստակնեն են, ինչպես նաև խորը կնճիռները, լայնացած ծակոտիներն ու պիգմենտացիաները։ 

Ձեր բժիշկը կարող է լայնացնել բուժման ասպեկտը՝ կիրառելով սարքավորման DimondPolar ռեժիմը՝ միմիկական և խորը կնճիռների հարթեցման համար։ DimondPolar ռեժիմը համակցում է ռադիոհաճախականությունն ու ուլտրաձայնային իմպուլսի էլեկտրամագնիսական դաշտը։ Ինչի շնորհիվ էլաստինի և կոլլագենի մանրաթելերի բնական սինթեզն ապահովում է ավելի հարթ, առաձգական և երիտասարդ մաշկ։ 

Ի տարբերություն այլ սարքավորումների, որոնք հակացուցված են մուգ մաշկ ունեցող մարդկանց՝ VenusViva-ն նախատեսված է բոլոր էթնիկ խմբերի համար։ Միջամտության տևողությունը 15-30 րոպե է։ Արդեն 24 ժամից պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա մաշկի խնամքին, կնճիռների հարթեցումն ընդհանրապես վերականգնողական շրջան չի պահանջում։

Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Անվճար խորհրդատվություն
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը