Ռոզացեա

Ռոզացեան քրոնիկ հիվանդություն է, բնութագրվում է դիմային հատվածի թեթև, այնուհետև ուժեղ արտահայտված էրիթեմայով, կարմրությամբ, դիմային փոքր և մակերեսային անոթների լայնացմամբ՝ անոթային ցանցի ձևավորմամբ,պապուլաների ու պուստուլների (վարդագույն բշտիկներ) առկայությամբ, դիմային հատվածում ջերմազգացողությամբ, այտուցվածությամբ, մաշկի չորությամբ, շարակցական հյուսվածքի հիպերպլազիայով (կառուցվածքային տարրերի թվի ավելացում)։ Հիվանդության կրողները հիմնականում կանայք են, սակայն, հիվանդության բարդացած տեսակը նկատվում է տղամարդկանց մոտ՝ րինոֆիմայի տեսքով։ Ցավոք, հիվանդության առաջացման պատճառները դեռևս հստակ հայտնի չեն, այդ իսկ պատճառով հիվանդության զարգացման մեխանիկան հստակ չի բնութագրվում։ Հայտին է այն, որ հիվանդության պաթոգենեզը կապված է դեմքի անոթների տոնուսի փոփոխությունների հետ։

  • հիվանդության հիմքում ընկած է անոթների զգայունության աստիճանի բարձրացումը՝ այս կամ այն պատճառով
  • հիվանդությունը զարգանում է ստամոքս-աղիքային տրակտի խանգարումների ֆոնին
  • հիվանդություն զարգացմանն է նպաստում ժառանգական նախատրամադրվածությունը
Ռոզացեա

Մի այլ տեսության համաձայն՝ հիվանդության հարուցիչները բակտերիաներն են, որոնք մաշկի վրա արտահայտվում են բշտիկների տեսքով։ Հիվանդների մաշկի ուսումնասիրության արդյունքում հաճախ հանդիպում են  դեմոդեքս  կոչվող միկրոօրգանիզմները (տիզ), սակայն այսօր ապացուցված է, որ դեմոդեքսը կարող է բնակվել նաև առողջ մարդու մաշկում,  ովքեր ռոզացեայի ախտանշաններ երբևէ չեն ունեցել։ Տեսականորեն, սնունդը, որը գրգռում է ստամոքսի լորձաթաղանթը, ալկոհոլը, համեմունքները, ցիտրուսը, նույնիսկ հոգեբանական խնդիրները կարող են պատճառ համդիսանալ հիվանդության սրման համար։ Այդօրինակ տարատեսակ սրումներն արտահայտվում են մաշկի տեսանելի հատվածներում տարբեր երևույթների ձևով․

  • Էրիթեմա, կամ ուղղակի կարմրություն․Ռոզեացիայի սկզբնական շրջանում կարմրություն արտահայտվում է դեմքի կենտրոնական շրջանում՝ այտերի, քթի և ճակատային հատվածներում։ Ժամանակի ընթացքում այն տարածվում է ականջների, գլխամաշկի, պարանոցի, ինչպես նաև կրծքավանդակի հատվածում։
  • Բշտիկներ․ռոզացեային հատկանշական են տարբեր չափերի պուստուլաները և պապուլաները։
  • Անհարմարություն․ բշտիկների և կարմրության արտահայտված լինելը հաճախ դառնում է տհաճ ջերմազգացողության և քորի պատճառ։
  • Անոթային ձևափոխություն․ Ռոզեացիայի սրման ժամանակ նկատվում է նաև դիմային հատվածում մակերեսային անոթների լայնացում, որոնք ժամանակի ընթացքում խիտ անոթային ցանց են ձևավորում, որն էլ հիշեցնում է կուպերոզ մաշկային հիվանդության մասին։
  • Ակնային հիվանդություններ․Որոշ դեպքերում Ռոզացեան ախտահարում է նաև աչքերը՝ պատճառելով կարմրություն, չորություն և անհարմարություն։ Նկատվում է նաև ժամանակավոր տեսողության վատացում։
  • Քթի դեֆորմացիա․ Հիվանդության խիստ սրացման դեպքերում նկատվում է րինոֆիմա՝ քթի քրոնիկական հիվանդություն, որը դրսևորվում է քթի մեծացումով և դեֆորմացիայով։

Կախված հիվանդության վիճակից, կարողն են ի հայտ գալ միայն ազդակների մի մասը, սակայն ժամանակին հիվանդությունը չկանխարգելելու դեպքում վերոնշյալ կլինիկական նկարագիրը իրեն սպասել չի տա։

Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Գայանե Հավակիմյան
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի10.00 – 20.00

Անվճար խորհրդատվություն
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը