Քիմիական պիլինգներ

Պիլինգները բժշկական միջամտություններ են, որոնց միջոցով հեռացվում է դեմքի մեռած մաշկը, լուծվում են մեծամասշտաբ խնդիրներ և լավանում է դեմքի մաշկի որակը։ Շատերը կարծում են, որ քիմիական պիլինգները դեմքի մաշկի համար բավականին ագրեսիվ միջամտություններ են, սակայն դա այդպես չէ։  Էպիդերմիսի հյուսվածքները ժամանակ առ ժամանակ վերականգնվում են։  Եթե երիտասարդ տարիքում այդ գործողության համար հարկավոր չէ հավելյալ միջամտություն, ապա ժամանակի ընթացքում այդ միջամտության դերն անգնահատելի է դառնում։ Էպիդերմիսի վրա ազդելը պարտադիր է նրա համար, որպեսզի մաշկն ազատվի մեռած հյուսվածքների բալանսից։ Միջամտության արդյունավետ իրականացման համար հարկավոր է հետևել նշված կետերին․

  • խորհուրդ է տրվում միջամտությունն իրականացնել զով եղանկաների
  • միջամտությունից հետո պետք է խնամք տանել մաշկի նկատմամբ՝ պաշտպանելով այն քամուց և ցրտից
  • մինչ միջամտությունը ստուգել նյութի նկատմամբ ալերգիկ ռեակցիան
  • խորհուրդ է տրվում խուսափել տնային պայմաններում միջամտության իրականացումից

Պիլինգների ամեն մի տեսակ լուծում խնդիրների ինչ-որ մի խումբ, այդ պատճառով էլ միջամտության ցուցումները խիստ անհատական բնույթ են կրում, սակայն կարելի է նշել որոշ ընդհանուր խնդիրներ, որոնց դեմ միջամտությունը կիրառվում է։

  • ակնե դեմ պայքարում
  • տարբեր խորության կնճիռների հարթեցման համար
  • պիգմենտային բծերի հեռացում համար
  • մաշկի էլատիկության վերադարձի և տոնուսի բարձրացման համար
  • ցելիուլիտի, մաշկի ատրոֆիայի և առաձգականության կորստի դեմ

Պիլինգների օգնությամբ կարելի է հասնել բավական մեծ արդյունքների։ Պրոցեդուրայից հետո դեմքը նկատելիորոն երիտասարդանում է, նկատվում է լայնացած ծակոտիների նեղացում, նոր առաջացող կնճիռներ վերացում և հին կնճիռների համեմատաբար աննկատելիություն։ Դեմքի մաշկի մեռած հյուսվածքների հեռացումը՝ ինչքան էլ որ դրական է համարվում մաշկի խնամքի տեսանկյունից, այն միշտ սթրես է մաշկի համար։ Միջամտությունները հաճախ ընթանում են տհաճ զգացողություններով։ Ինչպես բոլոր կոսմետոլոգիական միջամտությունները, պիլինգները նույնպես ունեն իրենց հակացուցումները․

  • հղիության և կրծքով կերակրելու շրջանում
  • մարմնի բարձր ջերմաստիճանի դեպքում
  • ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ
  • ակտիվ հերպեսի շրջանում
  • տարբեր քրոնիկ հիվանդությունների սրման ընթացքում

Միջամտությունից առաջ հարկավոր է ճշտել նյութերի բաղադրությունը, որպեսզի անհրաժեշտության դեպքում հրաժարվել միջամտությունից։ Միջամտությունից հետո հնարավոր է նկատվի էպիդերմիսի որոշակի ռեակցիաներ՝ մաշկի գույնի փոփոխություն, չորություն, քոր։ Օրգանիզմի նման ազդակներից պետք չէ վախենալ, միջամտության համար հակացուցումներ չեն համարվում։

Քիմիական պիլինգներ․ ցուցումներ, հակացուցումներ և այլ մանրամասներ․ծանոթացե՛ք ստորև՝
Շողեր Պողոսյան
Անվճար խորհրդատվություն
Գայանե Հավակիմյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը