Պապիլոմաներ և կանդիլոմաներ

Պապիլոմաները ՄՊՎ-ի (մարդու պապիլոմա վիրուս) հետևանքով մաշկի վրա առաջացող գոյացություններ են։ Վիրուսը փոխանցվում է կոնտակտային ճանապարհով՝ մարդուց մարդուն։ Պապիլոմաների այն տեսակները, որոնք ի հայտ են գալիս մարդու մարմնի վրա՝ փոխանցվում են ֆիզիկական շփման, կամ միևնույն օգտագործման իրերի միջոցով։ Ինչքան ուժեղ է իմունային համակարգը, այնքան փոքր է պապիլոմաների առաջացման հավանականությունը։ Հետևողականորեն, այն մարդկանց մոտ, որոնց մարմնին հաճախ են առաջանում նորագոյացություններ՝ թույլ իմունային համակարգ ունեն։ Նորագոյացություններն առաջանում են ինչպես մարդու մաշկին, այնպես էլ լորձաթաղանթներում։ Դրանք տեսանելի են, տարբերում են մոտ 60 տեսակի պապիլոմներ։

Պապիլոմաներն ու կանդիլոմաներն ի հայտ են գալիս արտաքին սեռական օրգանների շրջանում, հեշտոցի ներքին լորձաթաղանթի և հետանցքի հատվածում: Վիրուսի որոշ տեսակներ, բարձրացնում են օնկոլոգիական խնդրի վերակերպվելու ռիսկը։ Գոյացությունների բուժման տակտիկան իր մեջ ներառում է ակտիվ հակավիրուսային բուժում և գոյացությունների հեռացում։ Եթե պացիենտը քաջատեղյակ է հիվանդության առաջացման պատճառներից, ապա դրանցից ձերբազատումը նույնպես հարկավոր է առաջնային համարել։

Մյուս քայլը իմունային համակարգի բարձրացումն է , որպեսզի օրգաիզմը կաողանա ինքնուրույն  պայքարել վիրուսի դեմ։ Մաշկի մակերեսային հատվածներում և լորձաթաղանթներում ի հայտ եկած պապիլոմաների և կանդիլոմաների բուժումը կատարվում է տարբեր մեթոդներով՝ լազերային, ուլտրաձայնային, կամ վիրաբուժական միջամտությամբ՝ վիրաբույժի, մաշկաբանի կամ գինեկոլոգի կողմից։ Մեթոդի ընտրությունը կախված է խնդրի տեսակից։ Նորագույն տեխնոլոգիաները թույլ են տալիս միջամտությունն իրականացնել առանց հարակից հյուսվածքները վնասելու։ Հարկ է նշել, որ իմունային համակարգի ընկճումով պայմանավորված՝ պապիլոմների և կանդիլոմների հեռացումից հետո դրանց ի հայտ գալու հավանականությունը բարձրանում է, այդ պատճառով խորհուրդ է տրվում ճիշտ ժամանակին դիմել բժշկի խորհրդատվությանը և հետևողական լինել իմունային համակարգի ուժեղացման հարցում։

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Գայանե Հավակիմյան
Շողեր Պողոսյան
Անվճար խորհրդատվություն
Լաուրա Խաչատրյան