Ներարկումային ծրագրեր

Էսթետիկ բժշկության մեջ տարիներ շարունակ իրենց ուրույն տեղն են զբաղեցրել և շարունակում զբաղեցնել ներարկումային երիտասարդացման մեթոդները։ Նրանց արդյունավետության գաղտնիքը՝ շատ կարճ ժամանակամիջոցում ցանկալի արդյունքի հասնելն է։ Դրանց միջոցով ապահովվում է մաշկի խոնավությունը, սնուցումն անհրաժեշտ նյութերով, հարթվում են տարիք հաղորդող կնճիռներն ու մաշկը ձեռք է բերում ավելի թարմ և առաձգական տեսք։ Ստորև առաջարկում ենք ծանոթանալ CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնում կատարվող ներարկումային երիտասարդացման ծրագրերին։
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը:

Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի-Կիրակի10.00 – 20.00