Մաշկի սպիտակեցում և պիգմենտային բծերի հեռացում

CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնում մաշկի սպիտակեցումն ու պիգմենտային բծերի հեռացումն իրականացվում է MeDioStarNeXT PRO սարքավորման միջոցով։ Դիոդային լազերի միջոցով պիգմենտային բծերի հեռացումն ու մաշկի սպիտակեցումն իրականացվում է մարմնի և դեմքի շրջանում, մասնավորապես՝

  • դեմք (ճակատ, այտեր, կզակ) շրջանում
  • պարանոց հատվածում
  • լանջաբացվածք շրջանում
  • թևատակեր հատվածում
  • բիկինի հատվածում

Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը

  • հարկավոր է սափրել այն հատվածի մազածածկույթը, որտեղ պետք է իրականացվի միջամտությունը, (սափրելուց բացի այլ մազահեռացման մեթոդների կիրառումն արգելվում է), բացառություն է կազում դեմքի շրջանը, որը սափրել հարկավոր չէ
  • միջամտության անցկացման օրը հարկավոր է չօգտագործել կոսմետիկ քսուքներ դեմքի և մարմնի հատվածներում, մաշկը պետք է լինի մաքուր

Ինչպե՞ս է իրականացվում միջամտությունը

Միջամտության ընթացքում օգտագործվում է հատուկ սառեցման համակարգ, որը սառեցնում է տվյալ հատվածը՝ կրճատելով տհաճ զգացողությունները։ Բիկինիի հատվածի սպիտակեցումից առաջ թույլատրվում է օգտագործել ցավազրկող քսուք։ Լազերային ճառագայթը ազդում է մաշկի խորանիստ շերտերի վրա, տաքացնում մեծ քանակությամբ մելանինի պիգմենտի հյուսվածքները՝ վերացնելով դրանք և դրանց հարակից մազանոթային ցանցը։ Պիգմենտային բիծը հեռացվում է ինչպես մակերեսային, այնպես էլ հյուսվածքների խորանիստ շերտերից։ Միաժամանակ միջամտության իրականացված հատվածում լավանում է արյան շրրջանառությունն ու նյութափոխանակությունը, կարգավորվում է էլաստինի և կոլագենի սինթեզը, ստեղծվում է բարենպաստ միջավայր հյուսվածքների վերականգնման համար։ Միջամտության ընթացքում մաշկը չի վնասվում։ Միջամտության տևողությունը 30ր է, լիակատար արդյունքի հասնելու համար անհրաժեշտ միջամտութունների քանակը՝ 4-6 այց է՝ 7 օր ընդմիջումներով։

 

Նոր թարմություն մաշկին․ գունաբացում և երիտասարդացում ⬇️
Գայանե Հավակիմյան
Շողեր Պողոսյան
Գոհար Հովհաննիսյան
Վարդուհի Դավթյան