Սպիտակ բծերն ի հայտ են գալիս մաշկի մանրաթելերի երկարատև գերծանրաբեռնվածության հետևանքով՝ բաց վարդագույն կամ սպիտակ գունավորմամբ։ Սովորաբար դրանք առաջանում են կրծքի, փորի և ազդրերի շրջանում։
Որո՞նք են դրանց առաջացման պատճառները․
- Հղիություն և կրծքով կերակրելու շրջան․ կնորջ օրգանիզմում տեղի են ունենում հորմանալ փոփոխություններ, քաշի ավելացում, որն ուղեկցվում է կրծքի, փորի և ազդրերի շրջանում սպիտակ բծերի առաջացմամբ։
- Ավելորդ քաշ․ սպիտակ բծերի առաջացման հիմնական պատճառներն են։
- Ծանր ֆիզիկական ծանրաբեռնվածություն․ կուլտուրիզմը, մկանների արագ զարգացման գործընթացը հանգեցնում է սպիտակ բծերի առաջացման։ Հիմնականում հանդիպում է տղամարդկանց շրջանում։
- Ժառանգական նախատրամադրվածություն․ հանդիպում է այն մարդկանց մոտ, որոնց ծնողներն ունեցել են այդ խնդիրը։
- Հորմոնալ փոփոխություններ․ հանդիպում է պատանեկան տարիքում։
- Էնդոկրին համակարգի հիվանդությունների դեպքում․ ուղեկցվում է գիրությամբ, ժամանակ առ ժամանակ քաշի ավելացումով՝ ինչն էլ հանգեցնում է սպիտակ բծերի առաջացմամբ
CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է սպիտակ բծերի հղկման նանոֆրակցիոն ռադիոալիքային մեթոդը՝ VenusViva իսրայելական սարքավորման միջոցով։ Միջամտության հիմքում ընկած է միկրոէլեկտրոդների գործունեությունը՝ վերնամաշկի միջով էներգիայի անվտանգ փոխանցմամբ։ Արդյունքում ձևավորվում են շատ մանր, միկրոդերմալ վնասվածքներ, որոնք ապաքինվում են բնական ձևով։ Դրա շնորհիվ վերականգնվում է մաշկային հյուսվածքի թերություններն ու անհարթությունները, ինչպիսիք սպիներն ու պոստակնեն են, ինչպես նաև խորը կնճիռները, լայնացած ծակոտիներն ու պիգմենտացիաները։ Քանի որ հասցված վնասվածքները շատ փոքր են, միջամտության իրականացման տեսանկյունից՝ ի տարբերություն CO2 ֆրակցիոն լազերային հղկման այս միջամտությունը թույլ է տաիս հասնել տեսանելի արդյունքի։Միջամտության տևողությունը 15-30 րոպե է։ Արդեն 24 ժամից պացիենտը կարող է վերադառնալ իր առօրյա մաշկի խնամքին, կնճիռների հարթեցումն ընդհանրապես վերականգնողական շրջան չի պահանջում։


Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- հետևել ծրագրի հրահանգներին
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը