Լիպոմաներ

Լիպոմաները, ճարպային հյուսվածքներից կազմված բարորակ նորագոյացություններ են, որոնք սովորաբար առաջանում են մաշկի տակ։ Շոշափելիս անցավ են, էլաստիկ, սակայն եթե գտնվում են նյարդային հանգույցների հարևանությամբ, ապա ճնշման հետևանքով կարող են որոշակի տհաճ զգացողություննների պատճառ դառնալ։  Ի հայտ են գալիս մարմնի բոլոր այն հատվածներում, որտեղ ճարպային շերտ կա՝ ձեռքերի, փորի, ազդրերի, պարանոցի շրջանում, ինչպես նաև ներքին օրգաններում։ Լիպոմաներն ի հայտ են գալիս առանց տարիքային սահմանափակման՝ բոլոր մարդկանց մոտ։ Դրանք որպես կանոն չարորակ գոյացության չեն վերաճում, եթե իհարկե չեն ենթարկվում ուժեղ մեխանիկական հարվածների։ Կարելի է թվարկել լիպոմաների մի քանի տեսակներ․

  • Լիպոֆիբրոմա (փափուկ լիպոմա)-իր մեջ պարունակում է փափուկ ճարպային հյուսվածքներ
  • Ֆիբրոմային լիպոմա-ի տարբերություն նախորդի՝ ավելի պինդ է, քանի որ իր մեջ բացի ճարպային տարրի գոյությունից ունի նաև շարակցական ֆիբրոմային հյուսվածք
  • Անգիոլիպոմա- ճարպագունդ է, որում շատ են արյունատար անոթները
  • Միոլիպոմա-դրանցում շատ են մկանային մանրաթելերը, ինչով և պայմանավորված է արտաքին տեսքը

Լիպոմաների առաջացման պատճառները բազմազան են՝ ճարպային հյուսվածքներում նյութափոխանակություն խանգարումներ, մասնավորապես լիպոլիզի խախտում (մաշկի տակ ճարպային կուտակումների ոչնչացում)։ Մասնագետների կարծիքով լիպոմաների առաջացման պատճառ է համարվում նաև ենթաստամոքսային գեղձի, լյարդի հիվանդությունները, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումը, ինչպես նաև այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են շաքարային դիաբետը, վերին շնչուղիների չարորակ գոյացությունները, և իհարկե ժառանգական նախատրամադրվածություը։ Քանի որ լիպոմաներն առաջանում են մարմնի ատարբեր հատվածներում, ապա դրանց հետազոտության և բուժմանն առնչվող հարցերով զբաղվում են տարբեր ոլորտների բժիշկներ։ Եթե լիպոմաներն ի հայտ են գալիս մաշկի մակերեսային հատվածներում, ապա պետք է դիմել վիրաբույժի կամ մաշկաբանի օգնությանը։ Ստորև ներկայացված են լիպոմաների բուժման մեթոդները․

  • վիրաբուժական ճանապարհով․ միջամտությունը կատարվում է տեղային անզգայացման միջոցով
  • լիպոսակցիա․ ներարկիչի օգնությամբ կատարվում է ճարպային զանգվածի հեռացում
  • լազերային կամ ուլտրաձայնային մեթոդ․ այս միջամտությունը բացառում է առողջ հյուսվածքների վնասումը, արյունահոսությունը, բորբոքումը, ինչպես նաև նվազում է սպիերի առաջացման հավանականությունը, եթե իհարկե օրգանիզմը հակված է սպիերի առաջացման։
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Արտյոմ Բեգլարյան
Անվճար խորհրդատվություն
Հավանե՛ք մեր ֆեյսբուքյան էջը
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի10.00 – 20.00