Սպիների հղկում․ դեմքի օվալի ընդգծում

Ռադիոալիքային, կամ RF լիֆթինգը, վիրաբուժական միջամտության այլընտրանք համարվող, ոչ ինվազիվ միջամտություն է, որը լուծում է միանգամից երկու խնդիր․ ձգում և բարելավում է մաշկի որակը։ Սա հրաշալի լուծում է հղկելու խորը կնճիռները, ակնեից մնացած հետքերը, լայն ծակոտիները, սպիերը, պիգմենտային բծերը, մաշկի անհարթություններն ու սպիտակ բծերը (մաշկի ձգվածության հետևանքով մաշկի ատրոֆիա, բարակ սպիտակավուն բծեր)։ Գործընթացի էությունը՝ մաշկի խորանիստ շերտերում բարձր հաճախականությամբ էներգիայի ազդեցությունն է։ Գիտական տեսանկյունից այս ազդեցությունը դժվար է անվանել ռադիոալիքային, այդ իսկ պատճառով այս կոսմետոլոգիական միջամտությունը հաճախ կհանդիպեք «թերմոլիֆթինգ» անվամբ։ Այս անվանումը կապված է նաև էներգիայի ազդեցությամբ, որը ներթափանցելով  խորանիստ հյուսվածքներին երնթարկում է թերմալ շոկի։ Վերջինս էլ ապահովում է հետևյալ գործընթացները․

 

  • արյան շրջանառության լավացում, ինչի հետևանքով կարգավորվում է բջիջների սնուցումը
  • մաշկի ինքնավերականգնման համար անհրաժեշտ կոլլագենի սինթեզ
  • օրգանիզմի բնական վերականգնողական ունակությունների ակտիվացում
  • էպիդերմիսի շերտերում նյութափոխանակության լավացում

Այս նորարարական, իսրայելական արտադրության վերջին սերնդի (2019թ․) VenusViva սարքավորումն ունի երկու ռեժիմ, որը թույլ է տալիս իրականացնել մաշկի աբիլացիա՝ ֆրակցիոն հղկում և RF լիֆթինգ։

  1. Viva սարքավորումը ռադիոալիքային էներգիայի միջոցով մաշկի ֆրակցիոն հղկման համար մշակել է յուրահատուկ ալգորիթմ։ Էներգիայի տեղափոխումը դեպի դերմայի շերտեր՝ կատարվում է ճշգրիտ համաչափությամբ՝ առանց մաշկը վնասելու։ Արդյունքում նկատվում է մաշկի հյուսվածքների բարելավում՝ նվազագույն վերականգնողական ժամանակահատվածով։ 
  2. DiamondPolar ռեժիմը համակցում է բազմաբևեռ ռադիոհաճախականության ճառագայթն ու էլեկտրամագնիսական իմպուլսի դաշտը: Այս հզոր մատրիցան 3D արդյունավետությամբ ազդում է մաշկի բոլոր շերտերի վրա։ Ստեղծելով միատար ջերմային տաքացում՝ թույլ է տալիս վայրկյանական և անցավ ձգել մաշկը՝ ընդգծելով դեմքի օվալը։ Մագնիսային դաշտն էլ ամրացնում է անոթային ցանցը։

Ինչ գործառույթներ է իրականացնում VenusViva-ն։

  • հարակնային շրջան․ վերին և ստորին կոպերի ձգում
  • բերանի շուրջ․ վերացնում է կիսետային և մարիոնետային կնճիռները
  • հղկում է քիթ-շրթային ծալքը
  • ձգում է կրկնակզակը
  • վերացնում է ծակոտիներն ու սպիտակ բծերը
  • բարելավում է մաշկի որակը՝ դարձնելով այն ավելի էլաստիկ
  • ընդգծում է դեմքի օվալը․ ձգում ստորին ծնոտի կախված մաշկը՝ ընդգծելով նրա ճիշտ կառուցվածքը

Միջամտությունից հետո հնարավոր է․

  • հասնել լիակատար արդյունքի լազերային հղկման շնորհիվ
  • հասնել մաշկի լիակատար ձգման՝ սպիտակուցի կոագուլյացիայի շնորհիվ
  • հասնել մաշկի ձգման կրկնակի արդյունքի

Մաքսիմալ արդյունքի հասնելու համար՝ անհրաժեշտ միջամտությունների քանակն ընտրում է բժիշկը՝ կախված պացիենտի անհատական խնդրից։ Որպես կանոն անհրաժեշտ միջամտությունների քանակը համարվում է 6 այցը՝ 30ր տևողությամբ։

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Գոհար Հովհաննիսյան
Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի 10.00 – 20.00

Անվճար խորհրդատվություն
Գայանե Հավակիմյան