Կերատոմաներ

Մարդու կյանքի ընթացքում առաջանում են տարբեր տիպի նորագոյացություններ՝ խալեր, գորտնուկներ, պիգմենտային բծեր և այլն։ Ինչքանո՞վ է կարևոր կերատոմաների ուսումնասիրությունը, այնքանով, որ այս նորագոյաթությունները միտված են դառնալու չարորակ։

Մաշկի կերատոզը բարարակ գոյացություն է, բաղկացած էպիթելային բջիջներից։ Էպիդերմիսի արտաքին մակերեսային շերտը ժամանակ առ ժամանակ թարմանում է։ Նրա հյուսվածքները մահանում են՝ վերածվելով եղջերային թեփուկների, որոնք թափվում են ինքուրյուն կամ լվացվելու ժամանակ։ Դրանք փոխարինվում են «երիտասարդ» կերատինոցիտներով, որոնց քանակը համապատասխանում է էպիթելիի վերին շերտին: Եթե այդ պրոցեսը ընթացքը խախտվում է արտաքին կամ ներքին ազդակների պատճառով, ապա եղջերային թեփուկները մնում են էպիդերմիսի վրա։ Նրանք պարբերաբար կուտակվում են մահացած էպիթելային հյուսվածքների շերտերում՝ առաջացնելով մաշկի կերատոմա։ Կերատոմաների առաջացման հստակ պատճառները դեռևս հայտնի չեն, սակայն գոյություն ունեն այսպես կոչված հրահրող գործոններ․

  • ուլտրամանուշակագույն ճառագայթ
  • նյութափոխանակության խանգարում
  • նեյրոէնդոկրինոլոգիական հիվանդություններ
  • հորմոնալ խանգարումներ
  • օրգանիզմում վիտամին A-ի պակաս
  • մաշկի վրա տոքսինների և քիմիական նյութերի ազդեցություն
  • հակաբորբոքայինների երկարատև օգտագործում
  • էպիդերմիսի մեխանիկական գրգռվածություն (այրվածք, վերքեր)
Կերատոմա

Ուսումնասիրվող գոյացությունը՝ կերատոման, բաղկացած է այն նույն կառուցվածքային տարրերից, ինչից որ առողջ մաշկը։ Սովորական վիճակում գոյացությունը բացի էսթետիկայի տեսանկյունից, ուրիշ այլ անհարմարավետություն չի պատճառում։ Տարբերում ենք կերատոմաների միքանի տեսակներ․

  • Սեբորեային կերատոզ․ նշված դեպքի համար հատկանշական է մաշկի չափից շատ ճապարտադրողականությունը, այն հիմնականում ի հայտ է գալիս դեմքի, պարանոցի և ձեռքերի շրջանում։
  • Ակտինիկ կերատոզ․ այն հիմնականում ի հայտ է գալիս տղամարդկանց մոտ։ Ազդեցություն է կրում արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, ահա թե ինչու են նրան անվանում նաև արևային կերատոզ։ Այս տեսակի կերատոզն անհրաժեշտ է անհապաղ բուժել, քանի որ այն միտված է չարորակ գոյացություն դառնալ։
  • Տարիքային․ բժշկության մեջ տարածում գտած ևս մի անվանում, որն ի հայտ է գալիս 40-50 տարեկանից հետո։
  • Ֆոլլիկուլյար․ կերատոզի այս ձևը տարածված է մաշկի մազածածկույթով պատված հատվածներում, այդ թվում նաև գլխամաշկին
  • Մաշկային եղջյուր․ պաթալոգիայի երկրորդային վիճակ, հաճախ դիտարկվում է որպես նախաքաղցկեղային վիճակ։

Կերատոմաների հեռացումը կատարվում է վիրաբուժական մեթոդներով, որոնք թույլ են տալիս արագ և ընդմիշտ ազատվել նորագոյացությունների նշված տեսակից։ Նորագոյացության հեռացման մեթոդն ընտրվում է բժշկի կողմից։ CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնում նորագոյացության հեռացումը կատարվում է վիրաբուժական և ռադիոալիքային մեթոդներով, նորագոյացության ուլտրաձայնային հեռացումն այսօր համարվում է ամենաապահով մեթոդներից մեկը՝ առողջ հյուսվածքների վնասման նվազագույն հնարավորությամբ։

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Արտյոմ Բեգլարյան
Շողեր Պողոսյան
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի10.00 – 20.00

Անվճար խորհրդատվություն
Գայանե Հավակիմյան