Agassi-ն ներբերանային միջամտության ձև է, որը ներթափանցելով բերանի խոռոչ՝ այտերի հետին հատվածից իրականացնում է թիրախային միջամտությունը։ Agassi տեխնոլոգիայի հիմքում ռադիոալիքային էներգիայի՝ ներքին հյուսվածքներում ջերմայինի վերափոխումն է։ Ռադիոալիքային էներգիան կուտակում է 41-45 աստիճան ջերմային էներգիա, որը բնական ճանապարհով կրճատում և ձգում է ներբերանային հյուսվածքները՝ բարելավելով արյան շրջանառությունն ու խթանելով սեփական կոլլագենի սինթեզը, միաժամանակ բարձրանում է տվյալ հատվածի տոնուսը, լորձաթաղանթը դառնում է ավելի խիտ և առաձգական։ Արդյունքում ստանում ենք․

  • մաշկի երիտասարդացում
  • լորձաթաղանթների խտացում
  • վերին և ստորին ծնոտների ընդգցում
  • ժպիտի պահին աշխատող մկանների ձգում
  • ժպիտի ժամանակ ի հայտ եկող կնճիռների վերացում

Միջամտությունն իրենից բուժման համալիր փաթեթ է ներկայացնում։ Բժիշկն ի զորու է ավելացնել կամ պակասեցնել այցերի քանակը՝ կախված պացիենտի անձնական խնդրից։ Հարկ է նշել, որ միջամտությունն իրականացվում է սարքավորման՝ պացիենտի համար նախատեսված անհատական, միանգամյա օգտագործման գլխիկով։ Միջամտության տևողությունը 15-20ր է։

Վարդուհի Դավթյան
Գոհար Հովհաննիսյան
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի10.00 – 20.00

Անվճար խորհրդատվություն
Շողեր Պողոսյան