Գորտնուկներ

Գորտնուկները բարորակ գոյացություններ են, որոնք առաջանում են մարմնի տարբեր հատվածներում ՄՊՎ-ի (մարդու պապիլոմա վիրուս) հետևանքով։ Ներկայում հայտնի են ՄՊՎ-ի հարյուրից ավելի տեսակներ, դրանց մի մասն անվտանգ է, մյուս մասը պատճառ է դառնում գոյացությունների առաջացման, մյուս մասն էլ վարակում է սեռական օրգանների համակարգը։ ՄՊՎ-ը, որը գորտնուկների առաջացման պատճառն է, տարածվում է վարակը կրող մարդու հետ անմիջական շփումից, կամ ընդհանուր օգտագործման իրերի միջոցով, և ամենագլխավոր պատճառը՝ առաջանաում է նաև դիմադրողական համակարգի թուլացման հետևանքով, որի հետևանքով հիվանդությունը ձեռք է բերում կրկնվելու հատկություն։ Բացի առաջացման հիմնական պատճառներից, կան նաև որոշ գործոններ, որոնք նպաստում են գորտնուկների առաջացմանը․

  • մաշկը գրգռող և միկրովնասվածքներ առաջացնող գործոններր․քերծվածքներ, կտրվածքները
  • նեղ, սեղմող և արհեստական կոշիկներ
  • բարենպաստ պայմանների ստեղծում մաշկի հեշտ վնասման համար․ լողավազանում մաշկի վնասման դեպքում գրգռում քլորային ջրի միջոցով
  • սափրվելու ընթացքում առաջացրած մանր վնասվածքներ դեմքին
  • քրոնիկական հիվանդություններ

Դեռևս գորտնուկների միակ բուժումը համարվում է դրանց հեռացումը, կանխելու համար վարակի տարածումն ու վերացնելու էսթետիկ անհարմարավետությունը։ Գորտնուկների հետացումը կատարվում է վիրաբույի կամ մաշկաբանի միջամտությամբ։ Մեթոդի ընտրությունը կքտարում է բժիշկը՝ կախված դեպքից և արդյունավետության տեսանկյունից։ Միջամտությունը կատարվում է լազերային, ռադիոալիքային և վիրաբուժական մեթոդներով։

Գորտնուկներ
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Արտյոմ Բեգլարյան
Շողեր Պողոսյան
Անվճար խորհրդատվություն
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի10.00 – 20.00