Ուրվագծային պլաստիկա․ ֆիլերներ

Ուրվագծային պլաստիկան կարելի է համարել էսթետիկ բժշկության կարևորագույն ձեռքբերումներից մեկը։ Այն հնարավորություն է տալիս հաշված րոպեների ընթացքում, առանց վիրահատական միջամտության շտկել կնճիռները, վերացնել տարբեր տիպի անհամաչափությունները, ինչպես նաև ծավալ հաղորդել այս կամ այն հատվածին՝ մասնավորապես շուրթերին, այտոսկրերին, ընդգծել դեմքի օվալը։ Ուրվագծային պլաստիկան իրականացվում է ֆիլերների միջոցով, որոնք պատրաստված  են բարձր մաքրությամն հիալուրոնաթթվի հիմքի վրա։ Հիալուրոնաթթուն մտնում է մաշկի բաղադրության մեջ, մասնակցում հյուսվածքների ռեգեներացիային։ Մաշկի վրա ուլտրամանուշակագույն ճառագայթի չափից շատ ազդեցությունը հանգեցնում է հիալուրոնաթթվի արևային այրմանը, ինչի հետևանքով  դերմայի հյուսվածքներում նվազում է հիալուրոնաթթվի սինթեզը։ Քանի որ ֆիլերները պատրասված են բարձր մաքրության հիալուրոնաթթվի հիմքի վրա, դրանք բավական հեշտ ներծծվում են օրգանիզմ՝ չթողնելով նույնիսկ բացսական ազդեցութուններ։ Ֆիլերների արդյունքի պահպանման ժամանակահատվածը կախված է դրանց խտությունից։ Միջինում նրանք պահում են իրենց ազդեցությունը 6-8 ամիս, սակայն յուրաքանչյուր հաջորդ ներարկում ամրապնդում են նախորդի արդյունքը։ Երբ անցնում է նյութի ազդեցությունը, մաշկը վերադառնում է նախկին տեսքին՝ չպատճառելով անգամ որևէ էսթետիկ անհարմարավետություն։ Ֆիլերների օգնությամբ կատարվում են հետևյալ շտկումները․

  • ճակատային հորիզոնական և միջհոնքային կնճիռներ
  • աչքերի շուրջը գոյացող կնճիռներ, ականակապիճի շրջանի ներհրված ակոսներ
  • քիթ-շրթային շրջանի կնճիռներ
  • այտոսկրերի ձևավորում
  • շուրթերի ձևի և ծավալի փոփոխում
  • քթի ոչ վիրահատական ռինոպալաստիկա
  • պարանոցի հատվածում գոյացող կնճիռներ

Ցանկության դեպքում միջամտությունը կատարվում է անզգայացումով, գործընթացը տևում է մինչև 20ր։

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Անվճար խորհրդատվություն
Գոհար Հովհաննիսյան
Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Աշխեն Դանիելյան