Ֆիբրոմաներ

Ֆիբրոմաների հստակ առաջացման պատճառը մինչ օրս հայտնի չէ, հստակ է միայն այն, որ նրա ի հայտ գալուն նպաստում է ժառանգական նախատրամադրածությունը։ Հաջորդ գործոնը տարիքն է, սովորաբար այն ի հայտ է գալիս 40 տարեկանից հետո։ Հաճախ դրանց առաջացման պատճառ են հանդիսանում նաև էնդոկրին համակարգի խախտումները։ Մնացյալ բոլոր կետերը համարվում են ֆիբրոմաների առաջացմանը նպաստող երևույթներ․

  • անհարմար հագուստ, գոտկատեղը սեղմող գոտի, օձիք և մանժետ
  • արևի ճառագայթների տակ երկար մնալը
  • մարմնի որոշակի հատվածների հիպոթերմիա
  • քրոնիկ հիվանդություններ, ինֆեկցիաների հաճախակիություն
  • անառողջ սնունդ
Ֆիբրոմա

Ֆիբրոմաները բարորակ գոյացություններ են, որոնք հազվադեպ են չարորակ դառնում։ Չարորակության միտումը հնարավոր է դառնում գոյացության չափից արագ մեծացման շնորհիվ, նման դեպքերում խորհուրդ է տրվում այն անհապաղ հեռացնել։ ֆիբրոման՝գտնվելով մարիմնի այնպիսի հատվածներում, որոնք մշտապես ծածկված են հագուստով՝ առաջացնում է որոշակի անհարմարաավետություն, ենթարկվում է մեխանիկական հարվածի, արնահոսում է, ինֆեկցիայի միացման դեպքում սկսվում է բորբոքային պրոցեսը, որն ընթանում է ցավով, թուլությամբ և մարմնի ջերմաստիճանի բարձրացումով։ Ֆիբրոմային բուժումն իրենից ենթադրում է վիրահատական միջամտություն, ստորև ներկայացված է միջամտության մի քանի տեսակ․

  • Դասական վիրահատական մեթոդով հեռացում
  • Ռադիոալիքային մեթոդով հեռացում
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Արտյոմ Բեգլարյան
Անվճար խորհրդատվություն
Գայանե Հավակիմյան