Լազերային մազահեռացում
Էսթետիկ բժշկության ոլորտում մեծ պահանջարկ են վայելում մազահեռացման սարքավորումները։ Աճող պահանջարկն առիթ է դառնում նորարարական մեթոդների ստեղծման։ Դեմքի և մարմնի շրջանում անցանկալի մազածածկույթի առկայությունն այսօր ծանոթ է մարդկանց զգալի մասին, որոնք ջանք չեն խնայում փորձել բոլոր հնարավոր մեթոդները՝ դրանցից վերջնականապես ազատվելու համար, սակայն, միշտ չէ որ հասնում են ցանկալի արդյունքի։
CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է լազերային էպիլացիա երկու տարբեր մեթոդներով՝ ալեքսանդրիտային և դիոդային լազերների միջոցով։ Մեթոդների առավելությունների, կատարման մանրամասների, հակացուցումների և իհարկե գնացուցակի մասին մանրամասների համար խնդրում ենք այցելել համապատասխան բաժիններ։



Առցանց գրանցման կարգ
Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝
- սեղմել առցանց գրանցման կոճակը
- ընտրել ծառայությունը
- ընտրել նախընտրած բժշկին
- ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
- լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
- հետևել ծրագրի հրահանգներին
Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր կարծիքը, ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը։