Դիոդային Լազերային մազահեռացում
Asclepion MeDio NeXT PRO

Էսթետիկ բժշկության ոլորտում մեծ պահանջարկ են վայելում մազահեռացման սարքավորումներն ու նորարարական մեթոդները։ Մարդկանց աճող հետաքրքրությունն ու պահանջների բարձր սանդղակը պատճառ է դառնում ոլորտի անընդհատ զարգացման։ CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնն իր հաճախորդներին է ներկայացնում մազահեռացման ևս մի մեթոդ՝ դիոդային լազերի միջոցով, որը շուրջ 40 տարի ակտիվ գործածություն ունի էսթետիկ բժշկության ոլորտում։ Միջամտությունը կատարվում է գերմանական Ascleption ընկերության MeDioStar NeXT PRO վերջին սերնդի՝ 2019 թ․-ի սարքավորման միջոցով։ Մեթոդը ոչնչացնում է մազի ֆոլլեկուլը՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները՝ այսպիսով դադարեցնելով անցանկալի մազերի աճն ու բարելավելով մաշկի էսթետիկ գեղեցկությունը։ Շնորհիվ հատուկ սառեցման համկարգի՝ միջամտությունը բաձարձակապես անցավ է, դրան է նպաստում նաև հատուկ գելի օգտագործումը, որը բժիշկը քսում է պացիենտի մաշկին՝ միջամտությունը սկսելուց առաջ։ Հարկ է նշել, որ միջամտության արդյունքում ազդեցությունն ընկնում է միայն ակտիվ աճի շրջանում գտնվող ֆոլլեկուլների վրա, հետևաբար՝ այն ֆոլլեկուլները, որոնք ազդեցության չեն ենթարկվել, ոչնչանում են պրոցեդուրայի պարբերական, որոշակի ընդմիջումներով կրկնելու դեպքում։ Ցանկալի արդյունքը տեսանելի է դառնում արդեն 6-8 այցերից հետո։ Հարկ է նշել, որ ի տարբերություն մյուս այլ լազերային մազահեռացման մեթոդների, դիոդային հիմքով լազերային էպիլացիան շատ արդյունավետ է բաց գունավորմամբ մազերի հեռացման դեպքում, ճիշտ ընտրված քանակությամբ այցերից հետո ցանկալի արդյունքն իրեն սպասեցնել չի տա։

Հակացուցումներ, որոնց դեպքում միջամտությունը խորհուրդ չի տրվում կատարել․

  • տվյալ հատվածում շատ խալերի առկայություն
  • սնկային ախտահարումներ
  • բաց վերքերի առկայության
  • հակաբորբոքայինների օգտագործում
  • ալերգիկ դրսևորումներ
  • երակների վարիկոզ հիվանդության
  • սրտ-անոթային համակարգի խնդիրներ
  • ակտիվ հերպեսի շրջան
  • օնկոլոգիական խնդիրներ
  • հղիության ընթացք

Հարկ է նշել նաև, որ էնդոկրին համակարգի խնդիրների դեպքում լազերային էպիլացիան արդյունավետ չի լինի։

դիոդային

Ինչպե՞ս պատրաստվել միջամտությանը

  • Դիոդային հիմքով լազերային մազահեռացումից առաջ հարկավոր է սափրել մազածածկույթը։
  • Միջամտությունից առաջ չօգտագործել տարատեսակ կոսմետիկ քսուքներ, որոնք կարող են խոչնդոտ հանդիսանալ միաջմտության ճիշտ իրականացման համար։
  • Միջամտությունից առաջ հարկավոր է խուսափել արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արևայրուքի դեպքում այրվածքներ առաջանալու հավանականությունը քիչ չէ։
  • Հորդորում ենք կարդալ հակացուցումները
  • Պահել հիգիենայի կանոնները
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)

Ամբողջ մարմին– 100 000դր

Դեմք– 10 000դր

Դեմք առանց ճակատի– 5 000դր

Ճակատ– 2 500դր

Այտոսկրեր– 3 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 4 000դր

Կզակ– 3 000դր

Ծոծրակ– 5 000դր

Պարանոց– 6 000դր

Թևատակեր– 5 000դր

Ձեռքեր– 16 000դր

Բազուկներ– 8 500դր

Նախաբազուկներ– 9 500դր

Կրծքավանդակ– 20 000դր

Դեկոլտե– 10 000դր

Կուրծք– 8 000դր

Փոր– 10 000դր

Փորի 1/3 հատված– 5 000դր

Մեջք– 18 000դր

Մեջքի 1/3 հատված– 5 000դր

Բիկինի– 10 000դր

Խորը բիկինի– 15 000դր

Նստատեղ– 15 000դր

Ոտքեր– 40 000դր

Ազդրեր– 23 000դր

Սրունքներ– 18 000դր

Տղամարդկանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)

Ամբողջ մարմին– 120 000դր

Ճակատ– 3 000դր

Այտոսկրեր– 3 000դր

Ծոծրակ– 5 000դր

Պարանոց– 6 000դր

Թևատակեր– 6 000դր

Ականջ– 3 000դր

Ձեռքեր– 18 000դր

Բազուկներ– 9 000դր

Նախաբազուկներ– 10 000դր

Կրծքավանդակ– 22 000դր

Փոր– 12 000դր

Փորի 1/3 հատված– 7 000դր

Մեջք– 25 000դր

Մեջքի 1/3 հատված– 9 000դր

Ոտքեր– 40 000դր

Ազդրեր– 25 000դր

Սրունքներ– 20 000դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը։

Աշխեն Դանիելյան
Գոհար Հովհաննիսյան
Շողեր Պողոսյան
Գայանե Հավակիմյան
Վարդուհի Դավթյան
Մինչև  30%  լազերային մազահեռացման անհատական  զեղչեր բոլորի համար:

Այստեղ կարող եք խաղարկել և ստանալ անհատական զեղչեր՝ մարմնի տարբեր հատվածների լազերային մազահեռացման համար։ 
Պետք է ընդամենը գրանցվել, ընտրել լազերային մազահեռացման տեսակը, հետաքրքրող հատվածը և խաղարկել։
Մարմնի հատվածների համար անհատական զեղչեր խաղարկելուց և ստանալուց հետո՝ օնլայն գրանցվել։