Դեմքի մաքրում

Դեմքի հետևողական խնամքն ու մաքրումը ցուցված է մեգապոլիսներում բնակվող բոլոր մարդկանք։ Քաղաքյին փոշին, տոքսինները, դիմահարդարման տարատեսակ քսուքների մնացորդները՝ մնալով մաշկի մակերեսային շերտում, պատճառ են դառնում ծակոտիների խորացման, դեմքի մաշկի գույնի փոփոխման և տանում են մաշկի ծերացման։ Այսպիսով, եթե նույնիսկ սև կետերը և ակնեն շրջանցեն Ձեզ, այնումենային դեմքի մաքրման պրոցեդուրան ցուցված է բոլոր ժամանակներում։

Սև կետերի և բշտիկների դեմ պայքարը տնային պայմաններում հաճախ հանգեցնում է ոչ ցանկալի արդյունքների, ուղեկցվում է բորբոքումներով և տեղային վնասվածքներով։ Դեմքի մաշկի մեխանիկական մաքրումը համարվում է էսթետիկ բժշկության մեջ տարածված միջամտություններից մեկը։

Միջամտության սկզբում բժիշկ-մաշկաբանը հատուկ քսուքի կամ գոլորշու միջոցով պատրաստում է մաշկը մաքրման՝ բացելով  ծակոտկենները։ Այնուհետև ձեռքերի կամ հատուկ մեխանիկական մաքրման համար նախատեսված մետաղական գործիքների օգնությամբ կատարվում է ծակոտկենների մաքրում, որից հետո դրվում է հանգստացնող և հակաբորբոքային դիմակ։

Արդյունքը, անխոս՝ դրական է, սակայն հարկ է նշել, որ միջամտությունն ընթանում է ոչ հաճելի զգացողություններով, նույնիսկ միջամտությունից 2-3 օր անց կարող է նկատվել  դեմքի այտուցվածություն՝ հատկապես զգայուն մաշկ ունեցող մարդկանց մոտ։ 

Դեմքի ուլտրաձայնային մաքրում

Դեմքի ուլտրաձայինային մաքրման ժամանակ բժիշկ-կոսմետոլոգը դեմքի խնդրահարույց հատվածների հետ աշխատում է բարձր մաքրության ուլտրաձայնային ալիքների օգնությամբ։ Ուլտրաձայնը լսելի չէ մարդու ականջին, սակայն այն մաքրում է ծակոտիները փոշուց, աղային խցաններից, զանազան քսուկների մնացորդներից։ Հեռացնում է  նաև մակերեսային մեռած հյուսվածքները՝ լավացնելով նյութափոխանակությունը։ Պրոցեդուրայի ավարտից հետո, ինչպես և դեմքի մեխանիկական մաքրման դեպքում դրվում է հանգստացնող և հակաբորբոքային դիմակ։

Ի տարբերություն դեմքի մեխանիկական մաքրման ՝ ուլտրաձայնային մաքրումն բացարձակապես անցավ է, սովորաբար միջամտությունից հետո ոչ մի հետք և կարմրություն չի երևում։ Այսօր, դեմքի ուլտրաձայնային մաքրման պրոցեդուրան համարվում է ամենահեշտ, վստահելի և մատչելի միջամտությունը, որը մեծ տարածում ունի էսթետիկ բժշկության ոլորտում։ Հարկ է նշել նաև, որ ըստ մաքրման խորության, տվյալ միջամտությունը ցուցված է սովորական մաշկ ունեցող մարդկանց, խնդրահարույց մաշկի դեպքում հավակնությունը տրվում է այլ մեթոդի։

Գայանե Հավակիմյան
Շողեր Պողոսյան
Անվճար խորհրդատվություն
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը