Մազանոթային աստղիկներ

Դեմքի և ոտքերի շրջանում մազանոթային աստղիկների առկայությունը ծանոթ է կանանց մեծամասնությանը։ Մազանոթային ցանցի ձևավորման երևույթը կոչվում է տելեանգիէկտազիա, որը փաստացի կարող է ի հայտ գալ մարմնի տարբեր հատվածնորում՝ ընդունելով սարդոստայնի, ցանցի, աստղիկի, կամ ուղղակի բաց մանուշակագույն կամ կարմիր գունավորմամբ հետք։ Մազանոթային ցանցի ձևավորումն իրենից ենթադրում է այս կամ այն ազդակի հետևանքով մաշկի մակերեսային հատվածում անոթների լայնացում։ Պայմանականորեն այն կարելի է բաժանել երեք խմբի․

  • միասնական գոյացություն
  • անոթային պատկեր, դեմքին նկատվում է այտերի կարմրություն, որը հաճախ զբաղեցնում է ամբողջ դեմքի և ոտքերի մաշկի 1/3 մասը
  • կուպերոզ, զբաղեցնում է դեմքի և ոտքերի ամբողջ մակերեսը

Ինչը՞ կարող է պատճառ դառնալ դեմքի շրջանում անոթային աստղիկների առաջացմանը։

  • օրգանիզմում հորմանալ դաշտի փոփոխականություն
  • ծխախոտի և ալկոհոլի օգտագործում
  • սթրես
  • տաք և կծու կերակուրների օգտագործում
  • արտաքին ազդակներ․ արևոտ կամ ցուրտ եղանակ, շոգեբաղնիք
Անոթային աստղիկներ

Իսկ ի՞նչն է ոտքերի շրջանում առաջացող անոթային աստղիկների պատճառը։

  • ժառանգական նախատրամադրվածության հետևանքով անոթային պատերի թուլություն
  • հորմանալ դաշտի անկայունություն (հղիության ընթացք)
  • արտաքին ազդակներ․ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցություն
  • քաշ
  • սրտանոթային հիվանդություններ
  • ստորին վերջույթների անոթների վարիկոզ հիվանդություն

Հարկ է նշել, որ մարմնի այս կամ այն հատվածում՝ մասնավորապես դեմքի շրջանում  տեղակայված մազանոթային ցանցը, այս կամ այն հիվանդության ախտանշան չէ, կամ նոր հիվանդության ի հայտ գալու պատճառ։ CosmoLab էսթետիկ բժշկության կենտրոնն առաջարկում է անոթային աստղիկների բուժում՝ լազերային մեթոդով։ Էսթետիկ բժշկության մեջ լազերային մեթոդի կիրառումը համարվում է ամենաարդյունավետ բուժման մեթոդը։ Լազերային ճառագայթի ուժեղ ջերմային ազդեցության շնորհիվ անոթները փակվում են, որոնցով այլևս արյուն չի շրջանառվում։ Խնդրի ակնառու, էսթետիկ անհարմարավետություն պատճառող հատվածը վերանում է՝ իր գործառույթը փոխանցելով խորանիստ անոթային ցանցին։ Այս մեթոդով վերանում է անոթային աստղիկների 90%-ը։ Միջամտությունից հետո պացիենտի մաշկին ոչ մի հետք չի մնում։ Միջամտության լազերային իրականացման համար կան հետևյալ հակացուցումները․

  • հղիություն
  • օնկոլօգիական խնդիրներ
  • արյան հիվանդություններ
  • տրոմբոֆլեբիտ
Մազանոթային ցանց

Անոթային աստղիկների հեռացման արժեք

1 քառ․/սմ– 4 000 դր

Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Գոհար Հովհաննիսյան
Շողեր Պողոսյան
Գայանե Հավակիմյան
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի -Ուրբաթ 10.00 – 20.00

Շաբաթ10.00 – 20.00

Կիրակի11.00 – 19.00

Անվճար խորհրդատվություն
Վարդուհի Դավթյան
Աշխեն Դանիելյան