Ակնե. բուժման ժամանակակից մեթոդներ

Օրգանիզմում տեղի ունեցող բոլոր գործընթացներն ու հիվանդություններն իրենց հետք են թողնում մաշկի վրա։ Ամենատարածված մաշկային հիվանդությունների շարքին է դասվում ակնեն։ Այն ճարպագեղձերի քրոնիկ, հաճախ կրկնվող թարախային բորբոքումն է։ Հիմնականում տարածված է դեռահասների շրջանում և կրում է ֆիզիոլագիական բնույթ։ Ակնեն հիմնականում արտահայտվում է դեմքի, պարանոցի և մեջքի վերին շրջանում։ Ակնեի առաջացման մեջ մեծ դեր ունեն մաշկային ճարպի ուժեղացած արտադրությունը, ինչպես նաև ճարպագեղձերի ծորանների խցանումը։ Ճարպարտադրությունը հիմնականում ակտիվանում է անդրոգենների կոնցենտրացիայի բարձրացման հետևանքով: Ճարպարտադրման դեպքում դիտվում է եղջերացման ուժեղացում` մասնավորապես ճարպագեղձերի ծորանների և բացվածքների շրջանում՝ ինչն էլ բերում է ճարպագեղձերի փակման և կոմեդոնների առաջացման, որոնց մի մասը հետագայում կարող է փոխվել պապուլաների, պուստուլների և կիստաների։ Պաշարված ճարպագեղձում շարունակվում է ճարպի արտադրությունը՝ միաժամանակ տեղի ունենալով ճարպի քայքայում, ինչն էլ ստեղծում է հիանալի սննդային միջավայր միկրոբների համար։ Իմունային համակարգը սկսում է պայքարել մանրեների դեմ, մահացած լեյկոցիտներից առաջանում է թարախ։ Ակնեի առաջացմանն են նպաստում․

  • ժառանգական նախատրամադրվածությունը
  • դաշտանային ցիկլը
  • ներզատիչ գեղձերի աշխատանքի խաթարումը
  • ստամոքս-աղիքային համակարգի խանգարումները
  • հիպովիտամինոզը
  • մաշկի աղտոտումը փոշով և քսուքներով
  • հոգեբանական խնդիրները՝ սթրեսը և դեպրեսիան

Բուժման համար կիրառվում են հակամիկրոբային, ճարպարտադրությունը նվազեցնող, եղջերացման պրոցեսը կարգավորող միջոցներ և նորագույն սարքավորումներ։

Ակնեի հետևանքով առաջաց բշտիկներն իրենց հետքն են թողնում մաշկի վրա՝ տարբեր աստիճանի խորության և մակերեսի ծակոտկենների և հիպերպիգմենտացիաներ տեսքով։ Իրավիճակը կարող է սրանալ տնային պայմաններում որևէ միջամտություն կատարելու դեպքում։ Նախ ակնեն հնարավոր չէ բուժել ինքնուրույն, գումարած դրան ամեն տիպի միջամտություն կարող է բարդացնել խնդիրը՝ բորբոքային պրոցեսը, անոթային ցանցի՝ արյան միջոցով տարածելով  ողջ մաշկով։ Հարց է առաջանում․ ինչպե՞ս վերացնել պոստակնեն։ Ժամանակակից էսթետիկ բժշկության ոլորտում օգտագործվում են հետևյալ մեթոդները․

  • Նանոֆրակցիոն ռադիոալիքային հղկում
  • Պիլինգներ
  • Ներարկումային միջամտություններ՝ մեզոթերապիա, պլազմոթերապիա
  • Մաշկի պրոֆեսիոնալ կլինիկական և տնային խնամք

CosmoLab էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնն առաջարկում է ակնեի և պոստակնեի դեղորայքային և ամենաժամանակակից սարքավորումային բուժումներ։

Շողեր Պողոսյան
Վարդուհի Դավթյան
Գայանե Հավակիմյան
Աշխատանքային ժամերը՝

Երկուշաբթի – Կիրակի 10.00 – 20.00

Անվճար խորհրդատվություն
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • հետևել ծրագրի հրահանգներին

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը