Բժշկական դիոդային լազերային մազահեռացում․ ամբողջ մարմին՝ 40․000 դրամ․ շտապե՛ք,  տեղերը սահմանափակ են

Էսթետիկ բժշկության ոլորտում մեծ պահանջարկ են վայելում մազահեռացման սարքավորումներն ու նորարարական մեթոդները։ Մարդկանց աճող հետաքրքրությունն ու պահանջների բարձր սանդղակը` պատճառ է դառնում ոլորտի անընդհատ զարգացման։ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնն իր հաճախորդներին է ներկայացնում մազահեռացման դիոդային մեթոդոը, որը շուրջ 40 տարի ակտիվ գործածություն ունի էսթետիկ բժշկության ոլորտում։

Ի՞նչ սարքավորմամբ է կատարվում դիոդային մազահեռացումը․

Միջամտությունը կատարվում է գերմանական Ascleption ընկերության MeDioStar NeXT PRO վերջին սերնդի՝ 2019 թ․-ի սարքավորման միջոցով։ Մեթոդը ոչնչացնում է մազի ֆոլիկուլը՝ առանց վնասելու հարակից հյուսվածքները՝ այսպիսով դադարեցնելով անցանկալի մազերի աճն ու բարելավելով մաշկի էսթետիկ գեղեցկությունը։

Ինչպե՞ս է ընթանում միջամտությունը․

Շնորհիվ հատուկ սառեցման համակարգի՝ միջամտությունը բաձարձակապես անցավ է, դրան է նպաստում նաև հատուկ գելի օգտագործումը, որը բժիշկը քսում է պացիենտի մաշկին՝ միջամտությունը սկսելուց առաջ։

Ե՞րբ է նկատելի արդյունքը․

Հարկ է նշել, որ միջամտության արդյունքում ազդեցությունն ընկնում է միայն ակտիվ աճի շրջանում գտնվող ֆոլիկուլների վրա, հետևաբար՝ այն ֆոլիկուլները, որոնք ազդեցության չեն ենթարկվել, ոչնչանում են պրոցեդուրայի պարբերական, որոշակի ընդմիջումներով կրկնելու դեպքում։ Միջամտությունները կատարվում են 30-40 օր պարբերականությամբ։ Ցանկալի արդյունքը տեսանելի է դառնում արդեն 6-8 այցերից հետո։

Ստորև ծանոթացեք նաև թե ինչպե՞ս է պետք նախապատրաստվել միջամտությանը և հատկապես ինչի՞ն է պետք ուշադրություն դարձնել դիոդային մազահեռացում կատարելիս։

Ինչպե՞ս է պետք նախապատրաստվել դիոդային մազահեռացմանը

Դիոդային հիմքով լազերային մազահեռացումից առաջ հարկավոր է սափրել մազածածկույթը, դեմքի շրջանի մազածածկույթը CosmoLab-ում կարճացվում է տեղում՝ մասնագետի կողմից։

Հարկ է նշել նաև, որ միջամտությունից համար մաշկը պետք է մինի մաքուր՝ զերծ տարատեսակ կոսմետիկ նյութերից և ալկոհոլ պարունակող միջոցներից։

Ի՞նչ է պետք իմանալ դիոդային մազահեռացման մասին, որը խի՛ստ կարևոր է․

Շուկայում տարածված են բազում դիոդային մազահեռացում կատարող սարքավորումներ, ինչպե՞ս կողմնորոշվել՝ ո՞րն է պետք ընտրել։

1․ Պետք է ուշադրություն դարձնել սարքավորման մակնիշին՝ ունի՞ արդյոք FDA թույլտվություն․

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում դիոդային լազերային մազահեռացումը կատարվում է գերմանական բժշկական սարքավորումներ արտադրող Asclepion ընկերության MeDioStar NeXT սարքավորմամբ։ (www.asclepion.com)

2․ Պետք է ուշադրություն դարձնել մասնագետի մասնագիտացմանը, տիրապետու՞մ է արդյոք մեթոդի մանրամասներին։

CosmoLab-ում դիոդային լազերային մազահեռացումը կատարվում է միայն լիցենզավորված բժիշկների կողմից, ովքեր միշտ հետևողական են միջամտության արդյունավետության հարցում և տիրապետում են լազերային սարքավորումների հետ աշխատելու ողջ մեխանիզմներին։

3․ Ի՞նչ պայմաններում է կատարվում միջամտությունը, արդյո՞ք պահվում են սանիտարահիգիենիկ նորմերը։

Քանի որ դիոդային լազերային մազահեռացման ժամանակ սարքավորման ծայրակալը շփվում է մարմնի հետ՝ ճիշտ չախտահանվելու դեպքում կարող է պատճառ դառնալ տարբեր հիվանդությունների տարածման։

Asclepion MeDioStar NeXT սարքավորման ծայրակալը բացի լիարժեք ախտահանվելուց՝ պատվում է նաև մեկանգամյա օգտագործման թաղանթով, որը բացառում է որևէ խնդրի զարգացում։

4․ Որտե՞ղ է կատարվում միջամտությունը։

Ինչպես արդեն հասկացաք հոդվածից՝ պետք է կարևորել ցանկացած միջամտություն, որը կապված է մազահեռացման, մաշկի և առողջությանն առնչվող։

Ռուսաստանի Դաշնությունում նույնիսկ շուգարինգի կատարման համար կենտրոնները պետք է ունենան հատուկ լիցենզավորում։

Լազերային մազահեռացումը բժշկական կենտրոնում կատարելը ազատում է տարբեր խնդիրներից և լուծում ամենակարևորը՝ այն, որ առողջությունը վտանգված չէ։

5․ Ամենակարևորը՝ արդյո՞յք մատչելի է միջամտության արժեքը։

Շատերը դիոդային լազերային մազահեռացում ընտրելիս առաջնորդվում են արժեքով, ընտրում են այն կենտրոնները, որտեղ միջամտություն համար սահմանված են ցածր արժեքներ։

Եթե ծանոթացաք վերը նշված բոլոր կետերին, ապա միանշանակ կհամաձայնեք, որ արտոնագրված մեթոդով, բժշկական կենտրոնում և բժիշկների միջոցով կատարվող լազերային մազահեռացումը չի կարող ունենալ ցածր արժեք։

Այնուամենայնիվ, պետք չի վտանգել առողջությունը, պետք է ընտրել վստահելին և արտոնագրվածը։ Վստահել միայն լիցենզավորված մասնագետների, ովքեր կպատասխանեն Ձեզ հուզող բոլոր հարցերին, կլինեն բարեհամբույր և հետևողական։

6․ Սկզբում մազահեռացումը թվում է արդյունավետ, սակայն որոշ ժամանակ անց մազածածկույթի աճն ավելի է ակտիվանում, առաջանում է կորյակային ցան, պիգմենտային բծեր և միջամտությունը դառնում է անարդյունավետ, ինչու՞, եթե այն կատարել եք բավական երկար, քան սահմանված էր կատարել։

Եվս մեկ պատճառ, որը փաստում է, որ հարկավոր է վստահել միան բժիշկներին։ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում գործում է նաև էնդոկրինոլոգի և գինեկոլոգի խորհրդատվություն, ինչպես նաև ուլտրաձայնային հետազոտություն։

Մազածածկութի ակտիվ աճը կարող է ազդակ լինել բազմաթիվ գործընթացների, որոնք կատարվում են մեր օրգանիզմում։ Եթե ցանկանում ենք միջամտությունից քաղել առավել արդյունավետություն՝ պետք է լիովին վստահ լինենք մեթոդի արդյունավետության, մասնագետների մասնագիտացման, սարքավորման որակի, և օրգանիզմի առողջության հարցում։

7․ Այնուամենայնիվ գարուն է, և առանց զեղչերի հնարավոր չէ։

«CosmoLab» էաթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնը պատրաստել է անակնկալ բոլոր այն աղջիկների և կանանց համար, ովքեր օգտվում են կամ ցանկանում են օգտվել դիոդային լազերային մազահեռացման ծառայությունից․ ստորև ծանոթացե՛ք գործող առաջարկներին։

• 20% զեղչ դիոդային լազերային մազահեռացման գնացուցակի համար (վերաբերվում է միայն 5000 դրամից բարձր արժեք ունեցող հատվածներին)․ ծանոթացե՛ք ստորև։

• 50% զեղչ ամբողջ մարմնի դիոդային լազերային մազահեռացման համար, առաջարկը գործում է մարտի 1-ապրիլի 7-ը։ Այս ժամանակահատվածում գրանցվելու և առաջարկից օգտվելու դեպքում՝ այն գործելու է ամբողջ տարվա համար + տրվում է նվեր դեմքի լազերային երիտասարդացում, կրկին ամբողջ տարվա համար։

Արդյունքում՝ լիակատար մազահեռացում և երիտասարդացում։

• Այժմ գործում է նաև դիոդային մազահեռացման տարեկան անսահմանափակ այցերով փաթեթ (280.000 դրամ), որի վճարումը կարող է կատարվել մաս-մաս՝ 4 անընդմեջ ամիսների ընթացքում, ամբողջական, կամ ապառիկ սկզբունքով։

• Դիոդային մազահեռացման տարեկան անսահմանափակ այցերով փաթեթներ են գործում՝ ոչ միայն ամբողջ մարմնի, այլև մարմնի բոլոր հատվածների համար, մանրամասները հղմամբ՝

«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Գայանե Հավակիմյան
Գոհար Հովհաննիսյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը