ՁՄԵՌԱՅԻՆ ԶԵՂՉԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

ՁՄԵՌԱՅԻՆ ԶԵՂՉԵՐ ԵՎ ԱՌԱՋԱՐԿՆԵՐ

Մոտենում են տոները, ինչպես էլ որոշենք սկսել տարին՝ կա մի բան, որին սպասում ենք բոլորս՝ դրանք ձմեռային զեղչերն ու առաջարկներն են։

Ստորև առաջարկում ենք ծանոթանալ «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում գործող զեղչերին և հատուկ առաջարկներին։

Նաև, միայն Կոմիտաս 37 մասնաճյուղում, կատարելով 5000 ֏ եվ ավելի արժեքով ալեքսանդրիտային մազահեռացում՝ կստանաք նվեր 30 լուսարձակում, որը կարող եք օգտագործել մարմնի ցանկացած հատվածում։

«CosmoLab»-ում ալեքսանդրիտային լազերային մազահեռացումը կատարվում է աշխարհում մեծ ճանաչում վայելող 2 ամենահզոր սարքավորումներով։

Ամերիկյան Candela GentleLase Pro-U և իտալական Quanta System Evo Domino, ի դեպ «CosmoLab»-ը իտալական Quanta System-ի պաշտոնական գործընկեր կլինիկան է ՀՀ-ում։

Իսկ լազերային մազահեռացման միջամտությունը կատարվում է միայն մաշկաբանների կողմից։

«CosmoLab»-ում դիոդային լազերային մազահեռացումը կատարվում է գերմանական Asclepion MeDioStar Next PRO և իտալական ITS StardustMed բժշկական սարքավորումներ արտադրող ընկերությունների սարքավորումներով, բացառապես բժշկական մոտեցմամբ և հետագա վերահսկողության հնարավորությամբ։

Ուրվագծային պլաստիկան էսթետիկ բժշկության ամենազարգացող ճյուղերից է։ Այն հնարավորություն է տալիս կարճ ժամանակում ահռելի փոփոխություններ կատարել դեմքի և մարմնի տարբեր հատվածներում՝ հաղորդելով ինքնավստահություն և գեղեցիկ լինելու զգացում։

Իհարկե շատերը թյուր կարծիք ունեն այս միջամտության վերաբերյալ, բայց մասնագիտական հմուտ աշխատանքն ու չափավոր փոփոխությունների կատարումը կազատեն ճակատային, միջհոնքային, հարակնային և հարբերանային մի շարք կնճիռներից, դեմքի տխուր և բարկացած հայացքից, իսկ ավելի երիտասարդ կանանց դեպքում՝ կկանխեն նոր կնճիռների առաջացումն ու կխոնավացնեն մաշկը։

Մաշկի մաքրման անհրաժեշտ պարբերականության մասին գիտեն գրեթե բոլորը։ Ժամանակ առ ժամանակ կատարվող այս միջամությունը կազատի խցանված ծակոտիներից, մաշկի ավելորդ ճարպից և դեմքի անառողջ գույնից։ 

Նույնիսկ ամենօրյա աննշան թվացող խնամքը կտա իր արդյունավետությունը։

Դեմքի անհարթ մաշկի ռելիեֆը, լայն ծակոտիները, փոսիկներն ու պիգմենտային բծերը շատերի ամենօրյա տխրության և անինքնավստահության պատճառներից են։

Venus Viva նանոֆրակցիոն հղկումը թույլ կտա հարթել մաշկն ու վերացնել բոլոր վերոնշյալ խնդիրները մի քանի այցելությամբ՝ միաժամանակ լինելով ոչ տրավմատիկ և նվազագույն վերականգնողական շրջանով։

Դե ինչ, շտապե՛ք օգտվել զեղչերից և առաջարկներից՝ լինելով մշտապես խնամված և գեղեցիկ։

Մինչ միջամտությունը «CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է։ Գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։

Հասցեներ՝

Սայաթ-Նովա 15 (ներքին՝ 1)

Կոմիտաս 37 (ներքին՝ 2)

powered by Typeform
Գոհար Հովհաննիսյան
Գայանե Հավակիմյան
Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը