Ռոզացեա | Բուժման մոտեցումներ

Ռոզացեա | Բուժման մոտեցումներ

Ռոզացեան մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդություն է, որը վնասում է հատկապես դեմքի կենտրոնական հատվածը: Հիվանդությունն արտահայտվում է մի շարք ախտանիշներով, որոնք կարող են առաջանալ միաժամանակ կամ առանձին-առանձին և ժամանակի ընթացքում կարող են փոխվել: Դրանց թվում են.

• Էրիթեմա՝ կայուն կարմրություն, որ բնութագրվում է պարբերական սրացումներով, համարվում է ռոզացեայի տարբերակիչ ախտանիշ;
• պապուլաներ և բուշտեր;
• տելեանգիէկտազիա;
• մաշկի ֆիմատոզի փոփոխություններ;
• մաշկի ցավոտ քոր կամ այրոց:

Որոշ պացիենտների մոտ զարգանում են ակնային ռոզացեայի ախտանիշներ ևս:

Ռոզացեայի բուժման արդի մեթոդները.

• Ռոզացեայի տեղային թերապիա էրիթեմայի, պապուլաների և բուշտերի առկայության դեպքում,
• Պերիօրալ թերապիա միջին և ծանր ռոզացեայի դեպքում,
• Ֆիզիկական թերապիա՝ տելեանգիէկտազիայի և մաշկի ֆիմատոզ փոփոխությունների բուժման համար,
• Ռոզացեայով մաշկի ճիշտ խնամքի և կենսակերպի դերի կարևորությունը։

Ռոզացեայով պացիենտների մոտ, որպես կանոն, ի հայտ է գալիս ոչ թե մեկ, այլ միանգամից մի քանի ախտանիշներ, ինչպիսիք են` կայուն էրիթեման և բուշտերը: Բացի այդ, ենթադրվում է, որ ռոզացեայի դեպքում էրիթեման և ցանավորումը ունեն բորբոքման ընդհանուր բնութագրեր, որոնց թվին է դասվում նաև բորբոքային բջիջների միգրացիան: Կայուն էրիթեման կարող է լինել բորբոքման առաջին ախտանիշը և հենց այս պատճառով էլ այն պետք է մեծ ուշադրության արժանանա:

Համաձայն կոնսենսուսային առաջարկությունների՝ ռոզացեայի բազմաթիվ ախտանիշներ կարելի է բուժել տեղային դեղամիջոցների և ֆիզիկական բուժման միջոցով:
Ռոզացեայի տեղային թերապիա՝ էրիթեմայի, պապուլաների և բուշտերի առկայության դեպքում՝

Ռոզացեայի տեղային թերապիայի համար FDA- ով հաստատված են հետևյալ դեղամիջոցները․

• Բորբոքային օջախների առկայության դեպքում՝

Իվերմեկտին կրեմ 1%;
Մետրոնիդազոլ կրեմ 0,75% (օրական 2 անգամ);
Մետրոնիդազոլ գել 1% (օգտագործել ամեն օր);
Ազալեինաթթու 15 %՝ գելի կամ փրփուրի տեսքով (օրական 2 անգամ)։

• Էրիթեմայի առկայության դեպքում՝

Բրիմոնիդին գել 0.33 %;
Օքսիմետազոլին կրեմ 1%։

Շատ դեպքերում ցուցված է ռոզացեայի տեղային թերապիան:

Պապուլաների և բուշտերի տեղային թերապիան ռոզացեայի առկայության դեպքում․

1. Իվերմեկտին

19 ուսումնասիրությունների մետ-վերլուծության արդյունքում պարզ է դարձել, որ իվերմեկտինն ավելի արդյունավետ է ռոզացեայի ժամանակ՝ պապուլաների և բուշտերի առաջացման դեպքում, քան այլ հասանելի դեղամիջոցները անվտանգության և դյուրատարության տեսանկյուններից:

Իվերմեկտինի տեղային օգտագործումը նվազեցնում է ակնային ռոզացեայի ախտանիշների ծանրությունը, ներառյալ օտար մարմնի, այրոցի զգացողությունները և լուսազգայունությունը:

2. Մետրոնիդազոլ

Մետրոնիդազոլը առաջին դեղերից մեկն է, որ թույլատրվել է օգտագործել ռոզացեայի տեղային բուժման համար։ Տվյալ նյութը հասանելի է 0.75% և 1% կոնցենտրացիաներով, հանդիպում է գելերի, լոսյոնների և կրեմների ձևերով։ Ենթադրվում է, որ մետրոնիդազոլը ունի հակաբորբոքային և հակաօքսիդիչ ազդեցություն, չնայած այս նյութի գործունեության մեխանիզմը լիովին հայտնի չէ: Մետրոնիդազոլի և ազալեինաթթվի համեմատական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դեղամիջոցները հավասարապես արդյունավետ են ռոզացեայի ժամանակ՝ պապուլաների և բուշտերի բուժման դեպքում:

3. Ազալեինաթթու

Ազալեինաթթուն նվազեցնում է պապուլաների և բուշտերի արտահատվածությունը։ Ազալեինաթթվով թերապիային հաջորդող ամենատարածված անցանկալի ազդեցությունները կապված են մաշկի գրգռման հետ (ցավ, քոր, չորություն, էրիթեմա): Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ազալեինաթթվի 15% գելը նվազեցնում է բորբոքային էլեմենտների արտահայտվածությունը 17.5-17.8% -ով, իսկ տվյալ նյութի նույն կոնցենտրացիայով փրփուրը` 21.2-21.7% -ով:
Էրիթեմայի տեղային թերապիա (Ռոզացեայի դեպքում)

Կարմրություն՝ ռոզացեային բնորոշ ախտանիշ, որը կարող է հանդես գալ տարբեր ձևերով: Կախված այս ախտանիշի առաջացման պատճառներից՝ էրիթեմայի բուժման մոտեցումները կարող են տարբեր լինել:

Կարմրության առաջացման պատճառներից են.

• Անոթների լայնացումը;
• Մաշկի մակերեսային անոթների անոմալիաները, ներառյալ տելեանգիէկտազիան;
• Պապուլաների կամ բուշտերի առկայությունը;
• Մաշկի պաշտպանիչ ֆունկցիայի խանգարման արդյունքում առաջացած բորբոքումները:

Ալֆա-ադրեներգիկ ընկալիչների ագոնիստները՝

2013թ․ օգոստոսին FDA թույլատրեց 0,33% Բրիմոնիդին գելի օգտագործումը ռոզացեայի ժամանակ զարգացող էրիթեմայի բուժման նպատակով, իսկ 2017թ․ նաև 1% Օքսիմետազոլին կրեմը։

Բրիմոնիդինը ազդում է հիմնականում ալֆա-2 ընկալիչներին, մինչդեռ օքսիմետազոլինը ազդում է ալֆա-1 ընկալիչներին: Տեսականորեն, կլինիկական ակտիվությունը կախված է ընկալիչների ակտիվությունից, բայց այդպիսի փոխհարաբերությունը դեռևս ապացուցված չէ: Բրիմոնիդինը օգտագործվում է էրիթեմայի բուժման մեջ, քանի որ այն կարող է ունենալ հակաբորբոքային ազդեցություն: Դեղը սկսում է արագ գործել, ազդեցությունը պահպանվում է մոտ 12 ժամ:

Օքսիմետազոլինը նույնպես գործում է մոտ 12 ժամ, սակայն ազդեցությունն ավելի դանդաղ է, քան բրոմինիդինի դեպքում:

Պերիօրալ թերապիա միջին և ծանր տեսակների ռոզացեայի դեպքում․

Պերիօրալ դեղամիջոցները կարող են ցուցվել միջին և ծանր ռոզացեայի դեպքում: Դրանք հաճախ նշանակվում են ակնային ռոզացեայի ժամանակ:

Հակաբիոտիկներ

Չնայած տետրացիկլինները և ազիտրոմիցինը օգտագործվում են ռոզացեայի բուժման նպատակով, սակայն FDA-ի կողմից հաստատված է միայն դոքսիցիկլինի ենթամանրէաբանական դոզան (40 գ) այս հիվանդության բուժման համար:

Համարվում է, որ ռոզացեայի բուժման ընթացքում հակաբիոտիկների արդյունավետությունը պայմանավորված է ավելի շատ հակաբորբոքային, քան հակամիկրոբային ազդեցությամբ: Սա բացատրում է դոքսիցիկլինի ենթամանրէային դոզանների ազդեցությունը։ Դեղամիջոցը հակաբորբոքային ազդեցություն ունի այն կոնցենտրացիաների մեջ, որոնք բավարար չեն մանրէների ակտիվությունը ճնշելու համար:

Մասնագետները հրաժարվում են ռոզացեայի բուժման ընթացքում հակաբիոտիկների ստանդարտ դոզանների օգտագործումից՝ դիմադրության օրինաչափությունների փոփոխման պատճառով։

Եթե ռոզացեայի թերապիայի համար նշանակվում են հակաբիոտիկների ստանդարտ դոզաներ, համալիր մոտեցման դեպքում պետք է սահմանափակվի, և վիճակի բարելավումից անմիջապես հետո պացիենտները պետք է անցնեն տեղային թերապիաների։
Ռոզացեա
Ֆիզիկական թերապիա՝ տելեանգիոէկտազիայի և մաշկի ֆիմատոզ փոփոխությունների բուժման համար․

Ֆիզիկական մեթոդների կիրառումը հնարավոր է ցուցված լինեն տելեանգիոէկտազիայի և մաշկի ֆիմատոզ փոփոխությունների բուժման համար։ IPL լազերները արդյունավետ են ռոզացեայի այս ախտանիշները կառավարելիս, սակայն տվյալները սահմանափակվում են փոքր նմուշներով:

Պացիենտի կրթվածությունը կարևոր է մաշկի քրոնիկ բորբոքային հիվանդության արդյունավետ կառավարման համար: Անհրաժեշտ է պացիենտին բերել գիտակցության այն աստիճանի, որ կենսակերպի փոփոխությունները կարող են զգալիորեն նվազեցնել ռոզացեայի ախտանիշների սրությունը:

Ապրելակերպի, մաշկի ճիշտ խնամքի դերը ռոզացեայի բուժման մեջ․

Ռոզացեայի ժամանակ մաշկի պատշաճ խնամքը նպատակ ունի.

• մաշկի պաշտպանիչ շերտի վերականգնման;

• ուլտրամանուշակագույն ճառագայթումից պաշտպանության:

Տեղային դեղամիջոցների կիրառումը մաշկի վնասված պաշտպանիչ շերտի վրա մեծացնում է բուժման տապալման ռիսկը:

Մաշկի պատշաճ խնամքը չոր մաշկից ազատվելու և ռոզացեայի տհաճ զգացողությունները թեթևացնելու ամենաարդյունավետ միջոցն է:

Ռոզացեայի ժամանակ խորհուրդ է տրվում պարբերաբար օգտագործել արևապաշտպան միջոցներ 30 SPF կամ ավելի բարձր SPF-ով , որոնք ապահովում են ավելի բարձր պաշտպանություն՝

• UVA ճառագայթներից;
• UVB ճառագայթներից;
• ինֆրակարմիր ճառագայթումից;
• կապույտ լույսից:

Խորհուրդ ենք տալիս օգտագործել նաև թեթև խոնավեցնող և մաքրող միջոցներ: Ռոզացեայի բուժման տարատեսակ մեթոդները հնարավորություն են տալիս բժշկին յուրաքանչյուր պացիենտի համար կազմել անհատական բուժման պլան և հասնել գերազանց կլինիկական արդյունքների:

Տեղային դեղամիջոցները կազմում են ռոզացեայի թերապիայի հիմքը և կարող են շատ արդյունավետ լինել կորյակների և էրիթեմայի, ինչպես նաև մաշկի քորի, ծակծկոցների և այրոցի դեմ: Սրացումներից խուսափելը և մաշկի պատշաճ խնամքը մեծապես բարձրացնում են ռոզացեայի թերապիայի արդյունավետությունը:

«Cosmolab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։ 

20% զեղչ ֆիքսված 5 հատվածների համար՝
▫️Դեմք
▫️Ձեռքեր
▫️Ոտքեր
▫️Խորը բիկինի
▫️Ամբողջ մարմին

20% զեղչ 20․000 ֏ և ավելի արժեքով մազահեռացում կատարելու դեպքում։

Դեմքի ալեքսանդրիտային մազահեռացում և ամբողջ մարմնի դիոդային մազահեռացում՝ ընդամենը 50․000 ֏

Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 112 000դր

Դեմք– 12 000դր

Դեմք առանց ճակատի– 9 600դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 5 600դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 6 400դր

Պարանոց– 5 600դր

Ուսեր– 5 600դր

Թևատակեր– 4 800դր

Ձեռքեր– 15 200դր

Բազուկներ– 5 600դր

Նախաբազուկներ– 12 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 24 000դր

Դեկոլտե– 12 000դր

Կուրծք– 12 000դր

Փոր– 24 000դր

Փորի 1/3 հատված– 9 600դր

Մեջք– 32 000դր

Մեջքի 1/3 հատված– 12 000դր

Բիկինի– 16 000դր

Խորը բիկինի– 20 000դր

Նստատեղ– 20 000դր

Ոտքեր– 38 400դր

Ազդրեր– 22 400դր

Սրունքներ– 28 000դր

Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)

Ամբողջ մարմին– 50 000դր

Դեմք– 8 000դր

Դեմք առանց ճակատի– 5 000դր

Ճակատ– 2 500դր

Այտոսկրեր– 3 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 4 000դր

Կզակ– 3 000դր

Ծոծրակ– 5 000դր

Պարանոց– 4 800դր

Թևատակեր– 5 000դր

Ձեռքեր– 12 800դր

Բազուկներ– 6 800դր

Նախաբազուկներ– 7 600դր

Կրծքավանդակ– 16 000դր

Դեկոլտե– 8 000դր

Կուրծք– 6 400դր

Փոր– 8 000դր

Փորի 1/3 հատված– 5 000դր

Մեջք– 14 400դր

Մեջքի 1/3 հատված– 5 000դր

Բիկինի– 8 000դր

Խորը բիկինի– 12 000դր

Նստատեղ– 12 000դր

Ոտքեր– 32 000դր

Ազդրեր– 18 400դր

Սրունքներ– 14 400դր

Գայանե Հավակիմյան
Վարդուհի Դավթյան
Շողեր Պողոսյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը