Մազահեռացման թեման հետաքրքիր է բոլոր ժամանականերում,
պայմանավորված բազմաթիվ գործոններով՝ այս խնդրին սկսում են բախվել
դեռահասությունից և անցանկալի մազածածկույթի դեմ պայքարը
շարունակում կյանքի հետագա տարիներին։
Ժամանակին համընթաց մարդիկ ցանկանում են գտնել մազահեռացման
առավել անվտանգ և արդյունավետ մեթոդներ, իսկ այն մարդիկ, ովքեր
պետք է որոշեն իրենց երեխաների համար՝ բախվում են էլ ավելի շատ
հարցերի. մասնավորապես՝
• Ո՞ր տարիքից է թույլատրելի կատարել առաջին մազահեռացումը
(մասնավորապես դեմքի, ոտքերի, ձեռքերի, թևատակերի և բիկինիի
շրջանում),
• Ո՞ր տարիքից է տղա դեռահասներին կարելի առաջին անգամ սափրվել և
ինչպե՞ս դա ճիշտ անել,
• Առհասարակ մազահեռացում կանանց համար՝ ածելիի, դեպիլյատոր
կրեմների, մեղրամոմի, էլոսի, լազերի տարբերությունը, վտանգները,
առավելությունները,
• Մազահեռացումը հղիության և կկ շրջանում. անվտանգ տարբերակներ։
Այս բոլոր հարցերի պատասխանները կգտեք ընթերցելով հոդվածը, ինչպես նաև ծանոթացեք, թե ինչու է նույնիսկ մազահեռացման գործում բժշկական մոտեցումը համարվում անվտանգության երաշխավոր։
Առաջին մազահեռացման թույլատրելի ժամանակահատվածը
Առաջին մազահեռացումը կարելի է կատարել սեռահասունացումից հետո:
Մենք հաճախ ենք կրկնում այս եզրույթը և եկեք վերջապես ավելի
մանրամասն խոսենք, թե ինչ նկատի ունենք սեռահասունություն ասելով և որ
պահից է երեխան համարվում սեռահասուն:
Սեռահասունացման տարիքը ավելի վաղ ժամանակների համեմատ
ենթարկվել է փոփոխությունների. աղջիկների մոտ միջին տարիքը 10
տարեկանն է, բայց սեռական հասունացման նշանները կարող են ի հայտ
գալ մի փոքր ավելի վաղ: Սովորաբար առաջին նշանը կրծքագեղձերի
մեծացումն է, երկրորդը՝ մազակալումը, որը սկսում է, նախ՝ ցայլքի շրջանում,
այնուհետև՝ թևատակերին: Առաջին նշանների ի հայտ գալուց մոտ երկու
տարի անց կարող է սկսվել մենստրուալ ցիկլը, և որպես կանոն հենց այս
շրջանի կարգավորումից հետո էլ խորհուրդ է տրվում կատարել
մազահեռացման միջամտությունը։
Սա չի նշանակում, որ ավելի վաղ մազահեռացումը խստիվ արգելված է, կախված մազահեռացման միջամտության տեսակից՝ ցանկալի է
սպասել սեռահասունացման շրջանին, մասնավորապես խոսքը
սարքավորումային (առավել անվտանգ լազերային) մեթոդների մասին է, իսկ
մեխանիկական մազահեռացումը հակացուցումներ չունի, իհարկե, այստեղ
ևս պետք է զանազանել մեխանիկական մազահեռացման տարբերակները,
սակայն որպես այդպիսին մասնագետներն այս փուլում կարևորում են
երեխաների հոգեբանական վիճակը, ինքնագնահատականի բարձրացումը և
այլն…
Ինչ վերաբերվում է տղա դեռահասներին, ապա նրանց մոտ
սեռահասունացման առաջին նշանները կարող են նկատվել 10 տարեկանից,
միջին տարիքը համարվում է 10-15-ը: Առաջին նշանը մազակալումն է, այն
հիմնականում առաջանում է աճուկային շրջանում, թևատակերին, դեմքին:
Տղաների մոտ սկսվում է ակտիվ աճ՝ մեկ տարում մինչև 15-20 սմ: Ակտիվորեն
մեծանում են նրանց ձեռքերը, ոտքերը, սեռական օրգանները: Մյուս նշանը
ձայնի փոփոխությունն է, ձայնը խռպոտանում է, ցածրանում է տեմբրը։
Եվ երկու սեռերի համար կան ընդհանուր սիմպտոմներ՝ քրտինքի հոտի
փոփոխություն, դեռահասային ակնե:
Տղաների մոտ մազահեռացմանը վերաբերող ցուցումներն ու խորհուրդները
գրեթե նույնն են՝ ինչ աղջիկների մոտ։ Հաշվի առնելով, որ տղաներին
հիմնականում անհանգստացնում է դեմքին երևացող մազածածկույթը, ապա
բժիշկները ոչ մի խնդիր չեն տեսնում դրա մեխանիկական հեռացման մեջ՝
հատկապես, երբ դա հոգեբանական խնդիրներ է առաջացնում երեխաների
մոտ, այստեղ շատ կարևոր է միայն մազահեռացումից առաջ և հետո մաշկի
ճիշտ խնամքը, մազահեռացման համար ճիշտ ընտրված մեխանիկական
մեթոդն ու անհրաժշտության դեպքում (ակնեի առկայություն) անհապաղ
մաշկաբանին դիմելը։
Դեռահաս տղայի համար պետք է ընտրել շատ նուրբ աշխատող առաջ և
հետո խնամք, որը չի պարունակի սպիրտ և այլ գրգռող նյութեր:
Ածելի ընտրելուց պետք է ընտրել մի քանի սայր ունեցող ածելի`այն ավելի
նուրբ է աշխատում: Իհարկե կարող ենք նախապատվություն տալ նաև
էլեկտրական միջոցներին, որոնց դեպքում մեխանիկական վնասվածքների
հավանականությունը շատ ավելի փոքր է:
Ինչպես վերը նշվեց, մազահեռացման տարիքային շեմը և՛ աղջիկների, և՛
տղաների համար վերաբերում է մարմնի գրեթե բոլոր հատվածներին,
աղջիկների շրջանում բացառություն է կազմում բիկինիի հատվածը, որի
մազահեռացումը ցանկալի է կատարել 17-18 տարեկանից, սակայն ունենում
ենք բացառիկ դեպքեր. օրինակ սպորտով զբաղվող դեռահասները, որոնց պարագայում ծնողի գրավոր համաձայնությամբ և պարտադիր ներկայությամբ մազահեռացումը կատարվում է ավելի վաղ: Իհարկե, պետք չէ մոռանալ նաև հորմոնալ փոթորիկների մասին, քանի որ նշված միջամտությունների արդյունավետությունը հնարավոր է տեսնել
միայն սեռահասունացման շրջանի ավարտից հետո:
Մազահեռացման մեթոդներ. ածելի, դեպիլյատոր կրեմներ, ասեղային, էլոս և լազերային մազահեռացման մեթոդներ՝
Ածելի
Որպեսզի ճիշտ պատկերացնենք մազահեռացման մեթոդների աշխատանքը,
հարկավոր է պատկերացնել նաև մաշկի կառուցվածքը. մաշկը կառուցված է
երեք շերտից՝ էպիդերմիս, դերմիս և հիպոդերմիս, մազածածկույթի սափրման
դեպքում՝ եթե խոսենք 1 մազի օրինակով, ապա մազը կտրվում է
էպիդերմիսից քիչ ավելի վերև, դա է պատճառը, որ մի քանի ժամ հետո՝
սափրված մաշկը շոշափելիս՝ մազածածկույթը զգացվում է:
Դեպիլյատոր կրեմներ
Գրեթե բոլոր դեպիլյատոր կրեմներն իրենց մեջ պարունակում են՝
• Կալցիումի թիոգլիկոլատ, որը քայքայում է մազի ցողունի կառուցվածքային
կապերը,
• Նատրիումի հիդրօքսիդ, որը նպաստում է նախորդ նյութի ներծծմանը,
• Այլ սուլֆիդներ։
Պրոցեդուրայի երևի թե միակ առավելությունն անցավ լինելու մեջ է։
Կողմնակի երևույթների շարքին են պատկանում ալերգիկ ռեակցիաները,
հատկապես դա գրանցվում է այն դեպքում, երբ ցուցմանը հստակ չեն
հետևում, կա անհատական ալերգիկ ռեակցիա որևէ կոմպոնենտի դեմ, կամ
մաշկային որոշ հիվանդությունների դեպքում՝ օրինակ էկզեմա, ատոպիա և
այլն:
Բացասական կողմերից է նաև այն, որ դեպիլյատոր կրեմները նախատեսված
չեն ամբողջ մարմնի համար. մասնավորապես չենք օգտագործում դեմքին և
ինտիմ զոնաներում:
Ի տարբերություն ածելիի՝ քանի որ այս մեթոդը քսուքի տեսքով է, այն առավել
լավ է պատվում մաշկին՝ ներթափանցելով դեպի ծակոտիներ, այդ է
պատճառը, որ մազը կտրվում է շատ ավելի խորքից քան ածելիի դեպքում և
արդյունքը տևում է առավելագույնը 7 օր։ Քսուքի քիմիական բաղադրությունն
ազդում է միայն մաշկի մակերևույթից բարձր գտնվող մազերի վրա և
մազային ֆոլիկուլը մնում է բացարձակապես անփոփոխ:
Էպիլյատոր սարքեր
Էպիլյատոր սարքերի աշխատելու հիմքում ընկած է մազի մեխանիկական
հեռացումը, առանց որևէ կառուցվածքային փոփոխությունների:
Ամենատարածված բացասական կողմերից է մազերի ներաճը։
Պրոցեդուրայից հետո մաշկը հարթ չի լինում, քանի որ սարքը հատկապես
երկար մազերը կոտրում է մակերևույթից փոքր-ինչ ցածր։ Շատ կարևոր
բացասական կողմերից է զոնաների սահմանափակումը, մասնավորապես՝
ինտիմ զոնաներում ցանկալի և հարմար չէ կիրառումը:
Մեղրամոմ
Մեղրամոմով մազահեռացման դեպքում մազածածկույթը ոչ միշտ է պոկվում
արմատից, առավել հաճախ այն կտրվում է քիչ ավելի խորքից՝ քան
վերոնշյալ մազահեռացումների դեպքում, սակայն ոչ արմատից։ Դա է
պատճառը, որ մազահեռացումից հետո հաճախ նկատվում է մազերի ներաճ,
մարմնի որոշ հատվածներում հնարավոր է նկատվեն բորբոքային
էլեմենտներ, իսկ հենց բուն գործընթացը հաճախ ընթանում է մաշկի
վնասմամբ, իհարկե դա կախված է նաև մազահեռացում կատարող անձի
հմտությունից։
Ասեղային մազահեռացում
Ասեղային մազահեռացումը կատարվում է էլեկտրոլիզի միջոցով՝ այսինքն
մազարմատի քայքայումը տեղի է ունենում էլեկտրական հոսանքի միջոցով։
Այս մեթոդի արդյունավետության մասին գիտեն շատերը, այդ պատճառով
ցանկանում ենք անդրադառնել մեթոդի բացասական ազդեցությանը։
Երբեմն՝ մազահեռացման ժամանակ էլեկտրական հոսանքի մեծ
քանակությունը մաշկի համապատասխան շերտում բացի մազարմատը
քայքայելուց վնասում է նաև հարակից հյուսվածքը, որի պատճառով
առաջանում է սպի, կամ հետբորբոքային հիպերպիգմենտացիա։ Այս
պարագայում շատ է կարևորվում ասեղային մազահեռացման մասնագետի
դերը։ Բացասական կողմերից է նաև գործընաթցի՝ ցավի զգացումով ուղեկցվելը։
IPL
Սարքավորումային մազահեռացման ամենատարածված մեթոդներից է IPL
մազահեռացումը, ի՞նչ է այն իրենից ներկայացնում։ Այն ցածր
ուղղորդվածության, ոչ կոհերենտ, 400-1200 նմ (պոլիքրոմատիկ) երկարության
ալիքների ընդգրկույթի լուսարձակում է։ Օրինակ մազահեռացման համար
նախատեսված ալիքների ընդգրկույթը՝ 640-1200 նմ ալիքների բարձր
ցրվածություն ունի։ Մազահեռացման այս տեսակը ընտրելիս պետք է
իմանալ, որ այն վերջնականապես չի ազատելու անցանկալի
մազածածկույթից՝ փոխարենն ընդամենն ինչ-որ չափով քչացնելու է այն։
Կարևոր է նաև ընտրել այնպիսի կենտրոններ, որտեղ տվյալ սարքավորումը
կունենա ամերիկյան FDA և եվրոպական CE սերտիֆիկացումներ, քանի որ
շուկան լի է երրորդ երկրներում արտադրված և առանց սերտիֆիկացումների
սարքավորումներով:
ELOS
Բոլորին, ովքեր նույնիսկ չեն էլ օգտվել մազահեռացման այս տեսակից, քաջ
հայտնի է անվանումը՝ ELOS, այն թարգմանաբար նշանակում է
Էլեկտրաօպտիկական սիներգիա։
Մեթոդի հիմքում էլեկտրական՝ RF և օպտիկական էներեգիայի համակցումն է։
Օպտիկական էներգիան տաքացնում է հյուսվածքները, ինչի շնորհիվ
ապահովվում է RF էներգիայի խորը ներթափանցումը։ Այս մազահեռացման
մեթոդը շատ տարածված է շուկայում, սակայն սակավ են, կամ գրեթե չկան
այնպիսի սարքավորումներ, որոնք կունենան ամերիկյան FDA և եվրոպական
CE սերտիֆիկացումներ։ Բազմաթիվ հետազոտություններ կան այն մասին, թե
ինչ վտանգներ կարող են իրենցից ներկայացնել երրորդ երկրներում
արտադրված սարքավորումները, ուստի պետք է մինչ այցը ուսումնասիրել,
հարցնել մասնագետին, թե ի՞նչ արտադրության սարքավորում է, ունի՞
արդյոք սերտիֆիկատներ, ի՞նչ մասնագիտացում ունի միջամտությունը
կատարողը և այլն:
Laser
Լազերային մազահեռացման հիմքում լազերային ճառագայթի կողմից
մազարմատի մելանինի քրոմոֆորի քայքայումն է։
Ժամանակակից բժշկության և մազահեռացման ներկայիս
տեխնոլոգիաների մեջ լազերային մազահեռացումը համարվում է
ամենաանվտանգն ու արդյունավետը, ինչու՞։
Լազերային ճառագայթը՝
Մոնոքրոմատիկ է՝ մեկ գույնի, մեկ երկարության ալիքով,
Կոհերենտ է, այսինքն հաստատուն՝ ալիքի երկարությունը չի փոխվում,
Ունի բարձր ուղղորդվածություն՝ ալիքի ցրումը հնարավորինս փոքր է։
Որպես այդպիսին գոյություն ունեն լազերային մազահեռացման մեթոդի մի
քանի տեսակներ՝ ալեքսանդրիտային, դիոդային, Nd:Yag և ռուբինային, որոնց
կիրառումը պայմանավորված է բացառապես մաշկի ֆոտոտիպով։
Մեր տարածաշրջանին բնորոշ է մաշկի 1-3-րդ ֆոտոտիպն ու մուգ
մազածածկույթը, ուստի այստեղ ամենատարածված և արդյունավետ
լազերային մեթոդներն են դիոդայինն ու ալեքսանդրիտայինը։
Այն հարցին, թե արդյո՞ք այս երկու մեթոդներն ունեն տարբերություններ, և
որի՞ն է պետք տալ նախապատվությունը, պետք է պատասխանենք, որ այո, և
ամենակարևոր տարբերությունը լազերային ճառագայթի գեներացման
աղբյուրի մեջ է։
Ալեքսանդրիտային լազերային ճառագայթն ի տարբերություն դիոդային
լազերային ճառագայթների՝ գեներացվում է բնական աղբյուրից՝
ալեքսանդրիտի բյուրեղից, որի շնորհիվ էլ այն հաստատուն է իր ֆիզիկական
հարաչափերում, և մյուս կարևոր հանգամանքը՝ պարունակում է ամենահզոր
օպտիկական էներգիան, որի շնորհիվ այն ամենալավն է կլանվում
մազարմատի մելանինի քրոմոֆորի կողմից, քան դիոդային լազերային
ճառագայթը։ Վերոնշյալ հանգամանքները մազահեռացման այս մեթոդը
դարձնում են ամենաարդյունավետն ու անվտանգը, սակայն կան մի քանի
կարևոր հանգամանքներ ևս, որոնք արժանի են հավելյալ ուշադրության։
Քանի որ մազահեռացման շուկան բավականին բազմազան է և գործում են
տարբեր առաջարկներ, ցանկանում ենք նշել, որ մշտապես
նախապատվությունը պետք է տալ բժշկական մոտեցմանը, որի մասին
մանրամասն ներկայացրել ենք մեր կլինիկայի առաջարկների բաժնում (ստորև)։
Մազահեռացումը հղիության և կկ շրջանում
Հղիության ընթացքում կնոջ օրգանիզմը առավել զգայուն է արտաքին
միջամտությունների հանդեպ, սակայն անցանկալի մազածածկույթից
ազատվելու պահանջը, այնուամենայնիվ, կա:
Կա շատ կարևոր սկզբունք, որ հղիության ընթացքում մազահեռացումը
պետք է լինի անցավ և ոչ ալերգիկ: Եկեք քննարկենք ինչ է իրենից
ենթադրում ասվածը։
Մաշկի զգայունության մակարդակը հղիության ընթացքում մի քանի անգամ
բարձրանում է՝ հետևաբար մազահեռացման ցավոտ տարբերակներով հարկ
չկա ավելորդ անգամ կնոջը ենթարկել սթրեսի։ Ամեն դեպքում հարկավոր է
հաշվի առնել՝ մազի գերզգայունության պարագայում ցավային սպազմը
կարող է բարձրացնել արգանդի տոնուսը, որը անշուշտ կարող է վտանգավոր
լինել պտղի համար։ Ցավի զգացողությունը կարող է բերել արգանդի
ժամանակավրեպ կրճատման՝ պտղի կրման բնական գործընթացի
խախտման և արդյունքում հղիության ընդհատման։ Բացառել է պետք նաև
ցավազրկող դեղամիջոցների օգտագործումը։ Խստորեն արգելվում է
կատարել մազահեռացում ինտիմ հատվածում։
Թեորապես լազերային մազահեռացման միջամտության ազդեցությունը
բացառապես մակերեսային է և չի ներթափանցում դերմայի խորին շերտեր։
Սակայն բժիշկները այն կարծիքի են, որ հղիության ընթացքում պետք է զերծ
մնալ լազերային մազահեռացումից։ Նրանք հորդորում են ապագա
մայրիկներին լինել խելացի և առաջնահերթությունը տալ փոքրիկի
առողջությանը։
Իսկ մազահեռացման ոչ ապարատային մեթոդների պարագայում
նախապատվությունը տալ այնպիսի մազահեռացման տարբերակներին,
որոնց դեպքում ցածր է ալերգիկ ռեակցիաների առաջացման
հավանականությունը, քանի որ ալերգիկ ռեակցիաների առաջացումը ևս
կարող է վնասել պտղին։
«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնների ցանցի
բժիշկ-մաշկաբանները հորդորում են հղիությունից անմիջապես հետո ևս
չշտապել լազերային մազահեռացման։ Եթե կրծքով եք կերակրում բալիկին,
ապա պետք է մոտենալ կերակրումն ավարտելուց հետո, քանի որ հնարավոր
է ցավային գրգիռների պատճառով կաթը կտրվի: Իսկ եթե ինչ-ինչ
պատճառներով չեք կերարելու, ապա Դեռևս կպահանջվի մի քանի ամիս
հորմոնալ ֆոնի կարգավորման համար։
Բժշկական մոտեցումը՝ որպես անվտանգության երաշխավոր.
ի՞նչ է առաջարկում CosmoLab-ը
CosmoLab-ը ժամանակակից բժշկության կենտրոն է, որն ունի երկու մեծ
բաժանմունք՝ էսթետիկ բժշկության և մաշկաբանության։
Էսթետիկ բժշկության բաժանմունքում մազահեռացումը կատարվում է
բացառապես լազերային մեթոդով՝ դիոդային և ալեքսանդրիտային
տարբերակներով։
Որպես ծառայության մատուցող առաջատար կլինիկաների ցանց ինչո՞վ ենք
առաջնորդվում՝
Սարքավորման ճիշտ ընտրությամբ՝
Մազահեռացման մեթոդի ընտրության նման կարևոր է նաև այն սարքավորումը, որով կատարվելու է մազահեռացումը։ Մենք նախապատվությունը տալիս ենք միայն բժշկական սարքավորումներ արտադրողների արտադրանքներին, որոնք ունեն ամերիկյան FDA և եվրոպական CE հավաստագրեր։
Մասնագետների մասնագիտացմամբ`
Քանի որ մազահեռացումը փոփոխություն է մաշկի կառուցվածքում, ապա
այն դասվում է բժշկական ծառայությունների շարքին (ի դեպ, ՌԴ-ում,
նույնիսկ շուգարինգի կատարման համար մասնագետներին անհրաժեշտ է
բժշկական որակավորում, իսկ հաստատություններին՝ բժշկական
լիցենզավորում)։ CosmoLab-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում
լազերային մազահեռացման ծառայությունը մատուցվում է բացառապես
բուժանձնակազմի կողմից, ներառյալ՝ բժիշկ-մաշկաբանների,
բժիշկ-էսթետիստների, բժիշկ-էնդոկրինոլոգի և բուժ. կրթությամբ
կոսմետոլոգ-էսթետիստների կողմից։ Մասնագետները լիարժեք
տիրապետում են լազերային մազահեռացման բոլոր ստանդարտներին՝
սկսած յուրաքանչյուր հաճախորդի դեպքում միջամտության ցուցումներից,
հակացուցումներից, մինչև սարքավորումների անհատական
կարգաբերումներ և տեխնոլոգիական նրբություններ։ Վերահսկողության
տակ է առնվում մազահեռացման ողջ ընթացքը, որը նպաստում է
արդյունավետ մազահեռացման գործընթացի ձևավորմանը:
CosmoLab Clinics-ի էսթետիկ բժշկության բաժանմունքում մաշկաբան-կոսմետոլոգի խորհրդատվությունն անվճար է։
Եղե՛ք տեղեկացված և վստահեք Ձեր առողջությունը միմիայն լիցենզավորված կենտրոններին և բանիմաց մասնագետներին։
Գրանցվել կարող եք զանգով՝ 044 55 00 22, կամ առցանց՝ սեղմելով էկրանին թարթող շրջանակին։