Ռոզացեա

Ռոզացեա․ բոլոր անհանգստացնող հարցերը բժշկին

Ի՞նչ է ռոզացեան

Ռոզացեան մաշկային հիվանդություն է, որն արտահայտվում է դեմքի մաշկի անցողիկ կամ մշտական կարմրությամբ, հանգուցիկների և թարախաբշտիկների առաջացմամբ այտերի, քթի, կզակի, ճակատի և/կամ կոպերի վրա։ Ռոզացեան երկար տևող հիվանդություն է, որը կարող է ժամանակի հետ ավելի վատթարանալ։

Այս խնդիրը ավելի հաճախ հանդիպում է 30-60 տարեկան հասակում։

Որո՞նք են ռոզացեայի ախտանշանները

Ռոզացեան ախտահարում է այտերի, քթի, կզակի, ճակատի և կոպերի մաշկը։

Ախտանշաններն են`

• Կարմրություն
• Մաշկից բարձր, կարմիր տարրեր` դրանցում թարախի առկայությամբ կամ առանց։
• Ռոզացեան երբեմն կարող է նմանվել կորյակային հիվանդության, բայց այն կորյակային հիվանդություն չէ։
• Մանր արյունալեցված մազանոթներ դեմքի մաշկին (կոչվում են տելեանգիէկտազիաներ)
• Այրոցի կամ ավազի զգացում աչքերում
• Կարմիր, այտուցված, կլորացած քիթ
• Հեշտությամբ գրգռվող, կարմրող մաշկ

Երբեմն հիվանդության ախտանշանները վերահսկելի են, երբեմն էլ կարող են վատանալ և բռնկվել։ Բռնկումները հաճախ կապված են հիվանդությունը խթանող գործոնների հետ։ Դրանք են`

• Ալկոհոլ
• Տաք բաղնիք
• Տաք և կծու ուտելիք
• Տաք խմիչքներ
• Ջերմաստիճանի կտրուկ տատանումներ
• Արևի ճառագայթներ
• Սթրես կամ այլ ուժեղ էմոցիաներ
Ռոզացեա


Կա՞ որևէ հետազոտություն Ռոզացեայի ախտորոշման համար


Հետազոտություն իրականացնելու կարիք չկա։ Այն ախտորոշվում է բժիշկ-մաշկաբանի կողմից` զննման, կլինիկական նշանների և հիվանդության ընթացքի վերաբերյալ տվյալների հիման վրա։

Ինչպե՞ս է բուժվում ռոզացեան

Բուժումն ունի 2 անբաժան մաս` դեղորայքային բուժում և ապրելակերպի փոփոխություններ: Բուժման արդյունքում հիվանդությունը ամբողջությամբ չի լավանում, բայց այն օգնում է վերահսկել ընթացքը և խուսափել սրացումներից։ Դեղորայքային բուժումը նշանակվում է բժիշկ-մաշկաբանի կողմից։ Բժիշկը կարող է նշանակել տարբեր դեղամիջոցներ, ինչպես տեղային օգտագործման համար ` քսուքների, կրեմների, լոսյոնների, այնպես էլ դեղահաբերի տեսքով։ Սովորաբար դեղորայքի օգտագործումը լինում է երկարատև։

Ախտանշանները վերահսկելու և սրացումներից խուսափելու համար խորհուրդ տրվող ապրելակերպի փոփոխություններն են`

• Խուսափել վերը նշված խթանող գործոններից և այն գործոններից, որոնք ըստ Ձեզ վատթարացնում են խնդիրը
• Դեմքը լվանալ նուրբ, անհոտ մաքրող միջոցներով
• Խոնավեցնել դեմքի մաշկը
• Օգտագործել արևապաշտպան քսուք ամեն օր
• Խուսափել դեմքի խնամքի մեջ այնպիսի նյութերի օգտագործումից, որոնք պարունակում են ալկոհոլ, թթուներ, կամ այլ նյութեր, որոնք կարող են վնասել ձեր մաշկը

Ի՞նչ պետք է անել, եթե ինձ մոտ հիվանդությունը խիստ է արտահայտված կամ լավացում չի դիտվում

Այդ դեպքում հարկավոր է դիմեք Ձեր մաշկաբանին, ով կբացատրի Ձեզ պատճառները և կառաջարկի բուժման այլ մեթոդներ։

Իսկ եթե որոշեմ հղիանա՞լ

Եթե որոշեք հղիանալ, խորհրդակցեք Ձեր մաշկաբանի հետ, քանի որ ռոզացեայի ժամանակ օգտագործվող ոչ բոլոր դեղամիջոցներն են անվտանգ հղիության ժամանակ։ Ձեր բժիշկը կհոգա որպեսզի նշանակված դեղերը լինեն անվտանգ հղիության ընթացքում։


«CosmoLab» էսթետիկ բժշկության և մաշկաբանության կենտրոնում մաշկաբանի խորհրդատվությունն անվճար է, գրանցվել կարող եք՝ զանգահարելով 011 55 00 22, 044 55 00 22 հեռախոսահամարներով։
Ալեքսանդրիտային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Candela GentleLase PRO U 2019)

Ամբողջ մարմին– 112 000դր

Դեմք– 12 000դր

Դեմք առանց ճակատի– 9 600դր

Ճակատ– 3 500դր

Այտոսկրեր– 5 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 5 600դր

Կզակ– 4 000դր

Ծոծրակ– 6 400դր

Պարանոց– 5 600դր

Ուսեր– 5 600դր

Թևատակեր– 4 800դր

Ձեռքեր– 15 200դր

Բազուկներ– 5 600դր

Նախաբազուկներ– 12 000դր

Մատներ– 2 000դր

Կրծքավանդակ– 24 000դր

Դեկոլտե– 12 000դր

Կուրծք– 12 000դր

Փոր– 24 000դր

Փորի 1/3 հատված– 9 600դր

Մեջք– 32 000դր

Մեջքի 1/3 հատված– 12 000դր

Բիկինի– 16 000դր

Խորը բիկինի– 20 000դր

Նստատեղ– 20 000դր

Ոտքեր– 38 400դր

Ազդրեր– 22 400դր

Սրունքներ– 28 000դր

Դիոդային մազահեռացման զեղչված գնացուցակ
Կանանց համար
(Asclepion MeDioStar NeXT PRO 2019)

Ամբողջ մարմին– 50 000դր

Դեմք– 8 000դր

Դեմք առանց ճակատի– 5 000դր

Ճակատ– 2 500դր

Այտոսկրեր– 3 000դր

Վերին շուրթ– 1 500դր

Բակեր– 4 000դր

Կզակ– 3 000դր

Ծոծրակ– 5 000դր

Պարանոց– 4 800դր

Թևատակեր– 5 000դր

Ձեռքեր– 12 800դր

Բազուկներ– 6 800դր

Նախաբազուկներ– 7 600դր

Կրծքավանդակ– 16 000դր

Դեկոլտե– 8 000դր

Կուրծք– 6 400դր

Փոր– 8 000դր

Փորի 1/3 հատված– 5 000դր

Մեջք– 14 400դր

Մեջքի 1/3 հատված– 5 000դր

Բիկինի– 8 000դր

Խորը բիկինի– 12 000դր

Նստատեղ– 12 000դր

Ոտքեր– 32 000դր

Ազդրեր– 18 400դր

Սրունքներ– 14 400դր

Վարդուհի Դավթյան
Գայանե Հավակիմյան
Շողեր Պողոսյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը