Բաց դռների օր CosmoLab-ում 2․ շտապե՛ք հերթագրվել

Բաց դռների օր CosmoLab-ում 2․ շտապե՛ք հերթագրվել

Ակնեն ամենատարածված մաշկային հիվանդություններից է, որը պատճառ է դառնում բազմաթիվ հոգեբանական խնդիրների և անինքնավստահության։ Ժամանակակից էսթետիկ բժշկության մեջ գոյություն ունեն նորագույն մեթոդներ՝ այս հիվանդության բուժման համար։

Հակիրճ․ ի՞նչ է ակնեն

Ակնեն մաշկի քրոնիկ, բորբոքային հիվանդություն է։ Հիմնականում տեղակայվում է դեմքի, պարանոցի և մեջքի հատվածում։ Ակնեն պայմանավորված է ճարպագեղձերի գերֆունկցիայով, դրանց ծորանների խցանմամբ։ Ճարպարտադրությունը հիմնականում ակտիվանում է անդրոգենների կոնցենտրացիայի բարձրացման հետևանքով: Գերճարպարտադրման դեպքում դիտվում է եղջերացման ուժեղացում` մասնավորապես ճարպագեղձերի ծորանների և բացվածքների շրջանում՝ ինչն էլ բերում է ճարպագեղձերի փակման և կոմեդոնների առաջացման, որոնց մի մասը հետագայում՝ բակտերիաների միացման ու բազմացման արդյունքում ձևափոխվում է պապուլաների, պուստուլների և կիստաների։ Պաշարված ճարպագեղձում շարունակվում է ճարպի արտադրությունը՝ միաժամանակ տեղի ունենալով ճարպի քայքայում, ինչն էլ ստեղծում է հիանալի սննդային միջավայր միկրոբների համար։ Ակնեի առաջացմանը նպաստող գործոններն են․

• մաշկի յուղոտ տիպը
• հորմոնալ խանգարումները
• մաշկի աղտոտումը փոշով և քսուքներով
• ժառանգական նախատրամադրվածությունը
• հոգեբանական խնդիրները՝ սթրեսը և դեպրեսիան

Այս խնդիրը ծանո՞թ է Ձեզ։


«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնը սույն թվականի նոյեմբերի 4-ը հայտարարում է բաց դռների օր հետևյալ ծառայությունների համար՝ Frozen C կրիոթերապիա և լազերային DeAcne բուժում ծառայությունների համար։ Կարող եք գալ, ծանոթանալ միջամտության իրականացման կարգին և օգտվել 1 անվճար միջամտությունից, որի համար հարկավոր է գրանցվել ստորև։ Մինչ գրանցվելն առաջարկում ենք ծանոթանալ ներկայացվող միջամտություններին, դրանց հակացուցումներին և մի քանի կանոնի, որոնց պետք է հետևել այցելության ընթացքում։
1-ին միջամտություն

Asclepion MeDioStar NeXT PRO (DeAcne)

«CosmoLab» էսթետիկ բժշկության կենտրոնում ակնեի բուժման գործում կիրառվում է 2019թ-ին Գերմանիայում արտադրված Asclepion MeDioStar NeXT PRO դիոդային լազերային մեթոդով աշխատող սարքավորումը (ապացուցված է կլինիկական հետազոտություններով): Լազերի ինֆրակարմիր ճառագայթները բավականին խորն են թափանցում մաշկ, որպեսզի հասնեն մազի ֆոլիկուլներին և ճարպագեղձերին. լազերի ճառագայթած ջերմությունը ոչնչացնում է propionbacterium acne առաջացնող մանրէները: Բորբոքային ցանի ազդեցության դեպքում լազերային ճառագայթման առաջացրած ջերմությունը թարախային բշտիկներում խախտում է արյան շրջանառությունը՝ նվազեցնելով կարմրությունը: Ջերմությունը ոչնչացնում է նաև ճարպագեղձերում կուտակված մանրէների բջջապատի սպիտակուցները, ինչի շնորհիվ լազերը նաև մանրէասպան ազդեցություն ունի: Այսպիսով՝ երկակի ճառագայթման լազերն արագացնում է վերականգնումը և նվազեցնում նոր բորբոքային ցանի առաջացման հավանականությունը:

Ե՞րբ է միջամտությունը հակացուցված

• Էպիլեպսիա;
• Չարորակ նորագոյացություններ;
• Մաշկի սուր և քրոնիկական հիվանդություններ;
• Վարակային հիվանդություններ, հերպես;
• Արյան համակարգային հիվանդություններ;
• Արյան համակարգային հիվանդություններ;
• Շաքարային դիաբետի դեկոմպենսացված ձևեր;
• Սրտի հիպերտոնիկ հիվանդության ծանր ձևեր;
• Թոքախտ
2-րդ միջամտություն

Frozen C կրիոթերապիա

Հարավկորեական BM Tech ընկերության արտադրության Frozen C-ին նորագույն տեխնոլոգիական սարքավորում է, որը մշակված է հատուկ դեմքի մաշկի համար։ Տեխնոլոգիայի հիմքում ընկած է ածխաթթու գազ, որը ճնշման տակ դառնում է հեղուկ` -78 աստիճան ջերմաստիճանով։ Սարքավորումը հեղուկ CO2-ը ցողում է դեմքի վրա՝ ամբողջ միջամտության ընթացքում վերահսկելով դեմքի մաշկի ջերմաստիճանը, որպեսզի այն լինի 0-ից +10 տիրույթում։

Frozen C կրիոթերապիայի միջոցով կրճատվում է ճարպագեղձերի ֆունկցիան, կարգավորվում է ճարպագեղձերի աշխատանքը՝ մանրէազերծելով դեմքի մաշկը, միաժամանակ ապահովելով բարենպաստ պայմաններ ակնեի բուժման համար։ Կրիոթերապիան նպաստում է նաև ծակոտիների նեղացմանը, կարգավորում է արյան շրջանառությունը, ձգում ու վերականգնում է մաշկի կորցրած տոնուսը։ Frozen C կրիոթերապիան որպես համալիր բուժման փաթեթ կիրառվում է ակնեի և ռոզացեայի բուժման գործում։


Ե՞րբ է միջամտությունը հակացուցված

• Հայմորիտի և ֆրոնտիտի առկայության դեպքում
• Սառնության նկատմամբ ալերգիկ դրսևորումների դեպքում
• Քրոնիկական հիվանդությունների սրման դեպքում
• Սուր վարակիչ հիվանդությունների դեպքում
• Օնկոլոգիական հիվանդությունների դեպքում

Կանոններ, որոնց հարկավոր է հետևել միջամտության ընթացքում

Frozen C կրիոթերապիայի և DeAcne միջամտությունների համար հարկավոր է ներկայանալ նախապես մաքրված մաշկով՝ առանց տոնային և այլ քսուքի։

Շողեր Պողոսյան
Գայանե Հավակիմյան
Վարդուհի Դավթյան
Առցանց գրանցման կարգ

Էլեկտրոնային համակարգի գործարկումով առցանց գրանցման նպատակը՝ հեռախոսազանգի միջոցով գրանցման տևողության կրճատումն է, որը միառժամանակ ապահովում է թափանցիկություն՝ մատուցվող ծառայությունների, դրանց արժեքների և կլինիկայում աշխատող բժիշկների վերաբերյալ, ինչի արդյունքում ձևավորվում է փոխադարձ հարգանք և վստահություն։ Առցանց գրանցման համար պետք է՝

  • սեղմել առցանց գրանցման կոճակը
  • ընտրել ծառայությունը
  • ընտրել նախընտրած բժշկին
  • ընտրել հարմար ժամ՝ բժշկի անհատական ժամատախտակից
  • լրացնել կոնտակտային տվյալների բաժինը
  • որպես վերջնական քայլ՝ հաստատել ծրագրի կողմից եկած հաղորդագրությունը Ձեր այցի ամրագրման վերաբերյալ

Հիշեցնենք, որ միջամտության ավարտից հետո, ծրագրում նախատեսված համապատասխան բաժնում կարող եք գրել Ձեր  կարծիքը,  ինչը կօգնի մեզ ավելի բարելավել ծառայությունների որակը

Արտյոմ Բեգլարյան
մաշկի հղկում
Մազանոթային ցանց